Անկարա

Թուրքիան չի հրաժարվել Հայոց ցեղասպանության քաղաքականությունից. Փաշինյան

122
(Թարմացված է 17:17 28.07.2020)
Վերջին 30 տարիների ընթացքում Թուրքիան ամեն օր աշխատում է իրականություն դարձնել Հարավային Կովկասը վերահսկելու երազանքը։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК-ին ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին էսկալացիայի ընթացքում լայնածավալ պատերազմի հավանականություն կար և կա նաև այն պատճառով, որ որոշ ուժեր և երկրներ, օրինակ` Թուրքիան, բախում էին հրահրում։

«Դրա համար Անկարան նաև ընթացիկ շահեր և պատմական պատճառներ ունի։ Չէ՞ որ Թուրքիան չի հրաժարվել Հայոց ցեղասպանության քաղաքականությունից։ Թուրքիայի նախագահը ոչ միայն չի ճանաչում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության փաստը, այլև արդարացնում է այն», - ասել է Փաշինյանը։

Բացի այդ, Անկարան, ինչպես դարասկզբին, փայփայում է Հարավային Կովկասը վերահսկելու երազանքը։ ԽՍՀՄ փլուզումից հետո վերջին 30 տարիների ընթացքում թուրքական իշխանություններն ամեն օր աշխատում են այդ երազանքը կյանքի կոչելու համար։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի սրման մեղքը գցել էր Հայաստանի վրա։ ՀՀ ԱԳՆ–ն դատապարտել էր այդ հայտարարությունը։

Հայաստանը չի սպասում Ռուսաստանի միջամտությանը. Փաշինյան

122
թեգերը:
Թուրքիա, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Բանակցությունն իմաստ ունի միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը պատրաստ է փոխզիջման. Փաշինյան
Ադրբեջանն ուզում է Ռուսաստանը ազգամիջյան հակամարտության դաշտի վերածել. Փաշինյան
Ինչ է արել Ռուսաստանը սահմանային իրավիճակը կայունացնելու համար. Փաշինյանի պատասխանը
Նիկոլ Փաշինյան

Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ. Փաշինյան

727
(Թարմացված է 09:57 01.10.2020)
Միջազգային հանրությունը հստակ արձանագրել է, որ ադրբեջանա–թուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ է տարել։

«Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ։ Միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանա–թուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Վարչապետը նշել է` այսպիսով արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ։ Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ, որի թիրախները տարանջատված չեն աշխարհքաղաքական սահմաններով։

«Այդ ահաբեկչությունը հավասարաբար սպառնում է ԱՄՆ-ին ու Իրանին, Ռուսաստանին ու Ֆրանսիային և Արցախը, Հայաստանը, հայ ժողովուրդը կռվում են հանուն գլոբալ անվտանգության»,– եզրափակել է Փաշինյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 84 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

727
թեգերը:
Թուրքիա, Նիկոլ Փաշինյան, Ադրբեջան, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Ինքնասիրության հարց է. առևտրային ցանցերը հրաժարվում են թուրքական ապրանք վաճառելուց
Այս անգամ զինադադար հաստատելու համար Ռուսաստանը ստիպված է բանակցել Թուրքիայի հետ
ՀՀ–ն քանի՞ միլիարդ է նվիրել Թուրքիային 15 տարում
Հայկո Մաաս

Զոհերի թիվը ցնցող է. Գերմանիայի արտգործնախարարը` ղարաբաղյան էսկալացիայի մասին

827
(Թարմացված է 17:38 30.09.2020)
Նախարարը նշել է, որ Գերմանիան վերջին օրերին բազմաթիվ բանակցություններ է վարում, Մաասն ինքը շփվել է թուրք գործընկերոջ` Մևլութ Չավուշօղլուի հետ։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասին ցնցել է Լեռնային Ղարաբաղի իրադրության սրացման հետևանքով զոհվածների թիվը։ ՌԻԱ Նովոստին հայտնում  է, որ նա կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:

«Մենք քննարկել ենք իրադարձությունների մտահոգիչ զարգացումը։ Այդ ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում։ Հարյուրավոր զոհեր, որոնց թվում քաղաքացիական անձինք կան։ Ցնցող թվեր են»,– ասել է նա ասուլիսի ժամանակ։

Նախարարը հիշեցրել է, որ Գերմանիան վերջին օրերին բազմաթիվ բանակցություններ է վարում, Մաասն ինքը թուրք գործընկերոջ հետ շփման ժամանակ խոսել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ հակամարտության վերաբերյալ բանաձևի մասին։

«Մարտական բոլոր գործողությունները, հատկապես գյուղերի ու քաղաքների գնդակոծությունները պետք է անհապաղ դադարեցվեն, կողմերը պետք է անհապաղ վերադառնան ԵԱՀԿ հովանու ներքո ընթացող բանակցություններին։ Դա մենք կնշենք հետագա բոլոր շփումներում», - հավելել է Մաասը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 75 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

827
թեգերը:
Ադրբեջան, Արցախ, Զոհ, Գերմանիա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Արցախում երկու ուղղությամբ թուրքական F-16 ինքնաթիռներ են կիրառվել
«ՊԲ–ն շարունակում է ձախողել թշնամու գրոհները». Արցախի նախագահը տեսանյութ է հրապարակել
Գերմանիան կոչ է արել Ռուսաստանին ու Թուրքիային ազդել Արցախում տիրող իրավիճակի վրա
Пробоина в стене после артобстрелов Азербайджана (27 сентября 2020). Карабах

Ստեփանակերտը գնդակոծվում է, հրետակոծության ձայներ են լսվում

0
(Թարմացված է 12:20 01.10.2020)
Ամենայն հավանականությամբ՝ հարվածի տակ են հայտնվել Ստեփանակերտի արվարձանները։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Այս պահին Արցախի մայյրաքաղաք Ստեփանակերտը հրետակոծության է ենթարկվում։

«5-7 րոպե առաջ Ստեփանակերտում հրետակոծության ձայներ էին լսվում»,-տեղեկացնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, ով այդ պահին քաղաքի կենտրոնում էր։

Ամենայն հավանականությամբ՝ հարվածի տակ են հայտնվել Ստեփանակերտի արվարձանները։

Շչակի ձայն չի եղել, դա նշանակում է, որ Ստեփանակերտի վրա ԱԹՍ-ներ չեն հարձակվել։

Հավանական է, որ դա հրետակոծություն է եղել։

Փորձում ենք ստանալ Արցախի ՊԲ մեկնաբանությունը։