ՀՀԿ երիտասարդների բողոքի ակցիան

ՀՀԿ երիտասարդները բողոք-նամակ հանձնեցին Հայաստանում ԵՄ դեսպանին

151
(Թարմացված է 11:59 29.06.2020)
ՀՀԿ շուրջ 100 երիտասարդ նամակներ են հանձնել ոչ միայն ԵՄ, այլ նաև Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ երկրների դեսպաններին, ՄԱԿ–ի գրասենյակին։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդները բողոքի ակցիա են իրականացնում Երևանում։ Նրանք քայլերթով գնացին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտ և նամակ հանձնեցին ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին։

ՀՀԿ երիտասարդների կարծիքով` ԵՄ դեսպանի երբեմն կողմնակալ վերաբերմունքը, երբեմն էլ լռությունը մեծ ազդեցություն է ունենում այն գործընթացների վրա, որոնք հիմա Հայաստանում տեղի են ունենում։

«Հանձնված նամակում նկարագրվում է այն ամենաթողությունը, որ տեղի է ունենում Հայաստանում Սահմանադրական դատարանի հետ»,– լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով` տիկին Անդրեա Վիկտորինին իր լռությամբ տպավորություն է ստեղծում, թե եվրոպական կառույցները կողմ են այս գործընթացներին, այնինչ թե՛ Վենետիկի հանձնաժողովը, թ՛ե ԵԺԿ–ն ՛արտահայտել են իրենց կարծիքն այս ամենաթողության նկատմամբ։

Հայկ Մամիջանյանը նշում է, որ արտակարգ դրությունը երկրում պահպանվում է մի նպատակով, որպեսզի նման ակցիաներ տեղի չունենան։ (Նշենք, որ վերջին մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 482 նոր դեպք։ Ընդհանուր վարակվածների թիվը 25127 է` խմբ.)

«Վաղ թե ուշ մեր իշխանությունների քիթը հատակին կկպնի, և նրանք կհասկանան, որ ամեն ինչ չի, որ կարող են իրենց թույլ տալ»,–ասաց նա։

Նշենք, որ ՀՀԿ շուրջ 100 երիտասարդ այսօր նամակներ են հանձնել ոչ միայն ԵՄ, այլ նաև Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ երկրների դեսպաններին, ՄԱԿ–ի գրասենյակին։

ՍԴ–ում դատավորների թափուր տեղերը կլրացվեն 2 ամսվա ընթացքում. ԱԺ հայտարարությունը

Հիշեցնենք` հունիսի 26–ից ուժի մեջ մտավ ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։ Նույն նախագծով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նախագահից դառնում է ՍԴ դատավոր։ Շատերը նախագիծը որակում են օրենքի կոպիտ խախտում, քանի որ այն չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը և չի ուղարկվել ՍԴ՝ քննարկելու դրա սահմանադրական լինելը։

151
թեգերը:
Սահմանադրական փոփոխությունների նախագիծ, Անդրեա Վիկտորինի, Եվրամիություն, նամակ, Երիտասարդ, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Ըստ թեմայի
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոն պատասխանել է Հրայր Թովմասյանի նամակին
Իշխանությունը փորձում է ոչ թե աջակցել դատական համակարգին, այլ դարձնել այն վերահսկելի
Արարատ Միրզոյանն ու Հրայր Թովմասյանին փոխարինող դատավորը հանդիպել են
Պուտինն ու Ալիևը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Հայաստանի առնչությամբ. Բաքուն մանրամասներ է հայտնել

426
(Թարմացված է 14:57 13.08.2020)
Ադրբեջանական կողմի տեղեկություններով` Ալիևը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ռուսաստանից Հայաստան տեղափոխվող ռազմական բեռների հարցը։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Ռուսաստանից Հայաստան ռազմական բեռների տեղափոխման հարցը: Տեղեկությունը հայտնում է Ալիևի մամուլի ծառայությունը։

Ըստ աղբյուրի` Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողություններից հետո, հուլիսի 17-ից սկսած Ռուսաստանից Հայաստան ռազմական բեռների տեղափոխման ինտենսիվ բնույթը անհանգստացրել, ինչպես նաև լուրջ հարցեր է առաջացրել ադրբեջանական հասարակության մեջ:

Ալիևի խոսքով` հայ–ադրբեջանական սահմանին մարտական գործողություններից անմիջապես հետո Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի օդային տարածքով Ռուսաստանից Հայաստան տեղափոխված ռազմական բեռների ծավալը գերազանցել է 400 տոննան: Հենց այս հարցը պարզելն էլ եղել է հեռախոսազրույցի հիմնական նպատակը։

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պուտինն ու Ալիևը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունները, ինչպես նաև վերջին շրջանում հայ–ադրբեջանական սահմանագոտու լարվածությունը։ Ռուսական կողմն ընդգծել էր` ցանկացած գործողություն, որը հարաբերությունների լարվածության նոր ալիք կբարձրացնի, պետք է բացառվի։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Մեր արյամբ գծված սահմանը եթե փոխվի` ընդարձակվելու է. Արցախի նախագահը պատասխանել է Ալիևին

426
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Իլհամ Ալիև, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ալիևի խորհրդականը վստահեցրել է, որ Մեծամորի ԱԷԿ-ին հարվածելու հարց օրակարգում չի եղել
Ալիևի խոստումը. Փաշինյանն ասել է` ինչու Ադրբեջանը հարձակվեց հենց Տավուշի ուղղությամբ
Իլհամ Ալիևն ինքն է խոստովանում, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մի մասն է. Փաշինյան
Զոհրաբ Մնացականյան

«Պատրաստ եմ աշխատել յուրաքանչյուրի հետ». Մնացականյանը` Ադրբեջանի ԱԳ նոր նախարարի մասին

84
(Թարմացված է 12:04 01.08.2020)
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խոսել է Ադրբեջանի նորանշանակ գործընկերոջ հետ հնարավոր շփման մասին։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեռ առիթ չի ունեցել հանդիպելու Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, սակայն սպասում է այդ հանդիպմանը: Մնացականյանն այս մասին հայտնել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ` անդրադառնալով Ադրբեջանի նոր արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հնարավոր շփմանը։

«Պատրաստ եմ աշխատել յուրաքանչյուրի հետ, իհարկե, համաչափ պատասխանատվություն կրող անձի, արտաքին գործերի նախարարի հետ՝ այս գործընթացն առաջ տանելու համար, անկախ նրանից, թե ով է այդ անձը: Բնականաբար, ակնկալում եմ, որ գործ կունենամ կառուցողական և պատասխանատու մեկի հետ, որի հետ ես կսկսեմ աշխատել»,–ասել է Մնացականյանը։

Նա նշել է, որ Հայաստանի համար այժմ շատ էական է, որ լավագույնս ամրագրենք այս դեէսկալացիան և նախապատրաստվենք աշխատանքի հաջորդ փուլին:

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի` արդեն իսկ նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հունվարի վերջին տեղի ունեցած հանդիպման ժամանակ բոլոր ուղղություններով ունեցել են բավական երկար, բովանդակալից և խորքային աշխատանք։ Մնացականյանի խոսքով` Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարի հունվարին կայացած հանդիպումից հետո պետք է անցնեին հաջորդ փուլերին, որին Հայաստանը բացարձակապես պատրաստ էր։ Ավելին, գարնանը ևս մեկ հանդիպում էր նախատեսված, որը, սակայն, համավարակի պատճառով կյանքի չկոչվեց։

Շրջանառության մեջ դրված հայտագիրը Հայաստանի պատասխանն է զորավարժություններին. ԱԳ նախարար

Նախարարը ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին որպես հարմար թշնամի օգտագործելն անընդունելի և անարդյունավետ է։ Նրա խոսքով` շատ ավելի օգտակար կլինի, եթե Ադրբեջանը կարողանա ավելի արդյունավետ անդրադառնալ իր ներքաղաքական հարցերին, իր ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, կոռուպցիային առնչվող հարցերին ինքնուրույն, առանց Հայաստանին որպես հարմար թշնամի օգտագործելով:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքից ազատել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին։ Ալիևի հրամանագրով կրթության նախարար 47-ամյա Ջեյհուն Բայրամովը նշանակվեց Ադրբեջանի ԱԳ նախարար։

84
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ջեյհուն Բայրամով, Նախարար, Զոհրաբ Մնացականյան
Ըստ թեմայի
Իսրայելական «դրոնաթափ». Հրեական պետությունը կվերանայի՞ Ադրբեջանի հետ իր քաղաքականությունը
Քանի՞ անգամ է Ադրբեջանը խախտել կրակի դադարեցման ռեժիմը հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը
55 վնասված տուն, 37 քրգործ. Ադրբեջանի արարքը պետք է գնահատվի միջազգային չափորոշիչներով
Մինսկ

Բելառուսի ՆԳՆ ղեկավարը ներողություն է խնդրել ցույցերի ժամանակ պատահաբար տուժած մարդկանցից

0
(Թարմացված է 23:50 13.08.2020)
Հանրապետության ՆԳՆ-ի տվյալներով ՝ անկարգությունների ընթացքում մեկ մարդ է մահացել, նա փորձել է անհայտ պայթուցիկ սարք նետել իրավապահների ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Բելառուսի ներքին գործերի նախարար Յուրի Կարաևը խոսել է ցուցարարների հետ բախումների ժամանակ պատահաբար տուժած մարդկանց մասին։

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Կարաևը «Մարկով. անձնական ոչինչ» հաղորդման ժամանակ ներողություն է խնդրել այդ մարդկանցից։

Հիշեցնենք` կիրակի՝ օգոստոսի 9-ին, Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Պաշտոնական տվյալներով՝ ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,23 տոկոսը, Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայի օգտին` 9,90 տոկոսը: Քվեարկության ավարտից հետո զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել: ՆԳՆ-ի տվյալներով ՝ անկարգությունների ընթացքում մեկ մարդ է մահացել, նա փորձել է անհայտ պայթուցիկ սարք նետել իրավապահների ուղղությամբ:

Տիխանովսկայան չի ընդունել ընտրության արդյունքներն ու Բելառուսից փախել է Լիտվա։

Բելառուսի ԲելԱԶ և ՄԱԶ գործարաններում բողոքի ակցիաներ են ընթանում. տեսանյութ

0
թեգերը:
Բողոքի ակցիա, Մինսկ, Բելառուս
Ըստ թեմայի
Բելառուսում տղամարդը շան հետ զբոսնելիս փամփուշտ է «որսացել» ու վիրավորվել. տեսանյութ
«Ձեր «սև» ուժը Ձեր թուլությունն է». Սպիվակովը հրաժարվել է Լուկաշենկոյի հանձնած շքանշանից
Բախումներ հատուկջոկատայինների և ցուցարարների միջև. ինչ է կատարվում Մինսկում. տեսանյութ
Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը