Նաիրիա Զոհրաբյան, Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստանը» ՍԴ կդիմի Քոչարյանի գործի քննությունից հետո. ԲՀԿ կոչին չեն միանա

254
(Թարմացված է 11:25 24.06.2020)
«Լուսավոր Հայաստանի» ՍԴ դիմումի վրա աշխատանքներն արդեն սկսել են, և աշխատանքներ են տարվում «ուժեղացնելու» այն։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. «Լուսավոր Հայաստանը» ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագծի առնչությամբ Սահմանադրական դատարան կդիմի, սակայն նրանց դիմումը կունենա այլ հիմքեր։ Այսօր ասուլիսի ժամանակ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց` ՍԴ կդիմեն, երբ կավարտվի նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ–ում նախատեսված նիստը։

ԲՀԿ–ն հայտնել էր, որ դիմելու է ՍԴ` սահմանադրական բարեփոխումների նախագծի սահմանադրականությունը վիճարկելու։ Նրանք կոչով դիմել էին ԼՀԿ իրենց գործընկերներին` միանալ իրենց, որպեսզի պատգամավորների` անհրաժեշտ թվով ստորագրություն ունենան։ «Երեկ Քոչարյանի պաշտպանն ասաց, որ սահմանադրական փոփոխությունների ողջ գործընթացն արվում է, որպեսզի ՍԴ–ում եղած Քոչարյանի գործն իր ավարտին չհասնի այս ՍԴ կազմով։ Մեր խմբակցությունը քննարկել է ու որոշել` չմիջամտել այդ գործընթացին, թողնել, որ այն մնա իրավական սահմաններում: Եվ հենց Քոչարյանի գործի քննությունն ավարտվի, ՍԴ կդիմենք»,–ասաց Մարուքյանը` հավելելով, որ ԲՀԿ–ի նախաձեռնությանը չեն միանա, քանի որ նրանց ներկայացրած հիմքով պատգամավորները ՍԴ դիմելու իրավունք չունեն։

Նրա խոսքով` ՍԴ դիմումի վրա աշխատանքներն արդեն սկսել են, և դեռ աշխատանքներ կտարվեն` «ուժեղացնելու» այն: Մարուքյանը հայտնեց` ամենևին կապ չունի, թե ում գործի քննություն է ՍԴ–ում, սակայն հարցն այն է, որ ՍԴ–ն հենց այն օրը, երբ ԱԺ–ում քննարկվում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը, միանգամից հուլիսի 7-ին Քոչարյանի գործով նիստ նշանակեց։

ԼՀԿ ղեկավարը նշեց, որ ուզում են զուլալ մնա իրավական տիրույթում իրենց գործունեությունը` չծառայելով ո՛չ գործող, ո՛չ նախկին իշխանության շահերին։ Մարուքյանի գնահատմամբ` իշխանության գործողությունները թնդանոթներ են, տանկեր` սահմանադրական փոփոխություններին ուղղված։

Նա հավելեց, որ իրենց` ՍԴ դիմելու առնչությամբ խոսել են ԲՀԿ–ի հետ, և վերջիններս ասել են, որ միակամ են։ Մարուքյանը կարծում է` ԲՀԿ–ն կմիանա իրենց ՍԴ դիմելու հարցում։

ՍԴ–ն չի կարող քննել իր կազմին վերաբերող հարցը. փորձագետը` ստեղծված իրավիճակի մասին

Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովը հունիսի 22-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագիծը, որով Սահմանադրական դատարանի գործող նախագահը պաշտոնանկ է արվում ու շարունակում աշխատել որպես ՍԴ անդամ, իսկ ՍԴ երեք անդամները, որոնք այդ պաշտոնում աշխատել են 12 տարուց ավելի, ուղարկվում են թոշակի:

Հետո խորհրդարանը ընդունեց նաև «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունը, որով Սահմանադրական փոփոխությունները ՀՀ նախագահի կողմից չպիտի ստորագրվեն: ՀՀ նախագահը պետք է ստորագրեր միայն «ԱԺ կանոնակարգի» փոփոխությունը, որից հետո այն ուժի մեջ կմտնի, և ԱԺ նախագահը կհրապարակի Սահմանադրական փոփոխությունների փաթեթը: Այդ պահից ՍԴ նախագահը պաշտոնանկ կհամարվի, իսկ ՍԴ երեք դատավորների լիազորությունները կդադարեն:

«Օրենքն ինձ վրա չի տարածվում». Գյուլումյանը կարծում է` ՍԴ երկու գործընկերներն էլ չեն լռի

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին ստորագրեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը։

254
թեգերը:
Էդմոն Մարուքյան, Սահմանադրական դատարան, Սահմանադրական փոփոխությունների նախագիծ, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Հայաստան
Ըստ թեմայի
«Ռումբ է դրված պետության հիմքում». ՀՀԿ-ն մեղադրում է Փաշինյանին իշխանության յուրացման մեջ
ԱԺ-ում տեղի ունեցածի համար ամոթի զգացողություն ունեցա. Հրայր Թովմասյան
«Չի կարելի իրիկունը քնել, առավոտը զարթնել ու ասել` դու այլևս դատավոր չես»․ Ֆելիքս Թոխյան
Պուտինն ու Ալիևը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Հայաստանի առնչությամբ. Բաքուն մանրամասներ է հայտնել

431
(Թարմացված է 14:57 13.08.2020)
Ադրբեջանական կողմի տեղեկություններով` Ալիևը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ռուսաստանից Հայաստան տեղափոխվող ռազմական բեռների հարցը։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Ռուսաստանից Հայաստան ռազմական բեռների տեղափոխման հարցը: Տեղեկությունը հայտնում է Ալիևի մամուլի ծառայությունը։

Ըստ աղբյուրի` Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողություններից հետո, հուլիսի 17-ից սկսած Ռուսաստանից Հայաստան ռազմական բեռների տեղափոխման ինտենսիվ բնույթը անհանգստացրել, ինչպես նաև լուրջ հարցեր է առաջացրել ադրբեջանական հասարակության մեջ:

Ալիևի խոսքով` հայ–ադրբեջանական սահմանին մարտական գործողություններից անմիջապես հետո Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի օդային տարածքով Ռուսաստանից Հայաստան տեղափոխված ռազմական բեռների ծավալը գերազանցել է 400 տոննան: Հենց այս հարցը պարզելն էլ եղել է հեռախոսազրույցի հիմնական նպատակը։

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պուտինն ու Ալիևը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունները, ինչպես նաև վերջին շրջանում հայ–ադրբեջանական սահմանագոտու լարվածությունը։ Ռուսական կողմն ընդգծել էր` ցանկացած գործողություն, որը հարաբերությունների լարվածության նոր ալիք կբարձրացնի, պետք է բացառվի։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Մեր արյամբ գծված սահմանը եթե փոխվի` ընդարձակվելու է. Արցախի նախագահը պատասխանել է Ալիևին

431
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Իլհամ Ալիև, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ալիևի խորհրդականը վստահեցրել է, որ Մեծամորի ԱԷԿ-ին հարվածելու հարց օրակարգում չի եղել
Ալիևի խոստումը. Փաշինյանն ասել է` ինչու Ադրբեջանը հարձակվեց հենց Տավուշի ուղղությամբ
Իլհամ Ալիևն ինքն է խոստովանում, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մի մասն է. Փաշինյան
Զոհրաբ Մնացականյան

«Պատրաստ եմ աշխատել յուրաքանչյուրի հետ». Մնացականյանը` Ադրբեջանի ԱԳ նոր նախարարի մասին

84
(Թարմացված է 12:04 01.08.2020)
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խոսել է Ադրբեջանի նորանշանակ գործընկերոջ հետ հնարավոր շփման մասին։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեռ առիթ չի ունեցել հանդիպելու Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, սակայն սպասում է այդ հանդիպմանը: Մնացականյանն այս մասին հայտնել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ` անդրադառնալով Ադրբեջանի նոր արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հնարավոր շփմանը։

«Պատրաստ եմ աշխատել յուրաքանչյուրի հետ, իհարկե, համաչափ պատասխանատվություն կրող անձի, արտաքին գործերի նախարարի հետ՝ այս գործընթացն առաջ տանելու համար, անկախ նրանից, թե ով է այդ անձը: Բնականաբար, ակնկալում եմ, որ գործ կունենամ կառուցողական և պատասխանատու մեկի հետ, որի հետ ես կսկսեմ աշխատել»,–ասել է Մնացականյանը։

Նա նշել է, որ Հայաստանի համար այժմ շատ էական է, որ լավագույնս ամրագրենք այս դեէսկալացիան և նախապատրաստվենք աշխատանքի հաջորդ փուլին:

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի` արդեն իսկ նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հունվարի վերջին տեղի ունեցած հանդիպման ժամանակ բոլոր ուղղություններով ունեցել են բավական երկար, բովանդակալից և խորքային աշխատանք։ Մնացականյանի խոսքով` Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարի հունվարին կայացած հանդիպումից հետո պետք է անցնեին հաջորդ փուլերին, որին Հայաստանը բացարձակապես պատրաստ էր։ Ավելին, գարնանը ևս մեկ հանդիպում էր նախատեսված, որը, սակայն, համավարակի պատճառով կյանքի չկոչվեց։

Շրջանառության մեջ դրված հայտագիրը Հայաստանի պատասխանն է զորավարժություններին. ԱԳ նախարար

Նախարարը ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին որպես հարմար թշնամի օգտագործելն անընդունելի և անարդյունավետ է։ Նրա խոսքով` շատ ավելի օգտակար կլինի, եթե Ադրբեջանը կարողանա ավելի արդյունավետ անդրադառնալ իր ներքաղաքական հարցերին, իր ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, կոռուպցիային առնչվող հարցերին ինքնուրույն, առանց Հայաստանին որպես հարմար թշնամի օգտագործելով:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքից ազատել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին։ Ալիևի հրամանագրով կրթության նախարար 47-ամյա Ջեյհուն Բայրամովը նշանակվեց Ադրբեջանի ԱԳ նախարար։

84
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ջեյհուն Բայրամով, Նախարար, Զոհրաբ Մնացականյան
Ըստ թեմայի
Իսրայելական «դրոնաթափ». Հրեական պետությունը կվերանայի՞ Ադրբեջանի հետ իր քաղաքականությունը
Քանի՞ անգամ է Ադրբեջանը խախտել կրակի դադարեցման ռեժիմը հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը
55 վնասված տուն, 37 քրգործ. Ադրբեջանի արարքը պետք է գնահատվի միջազգային չափորոշիչներով
Մինսկ

Բելառուսի ՆԳՆ ղեկավարը ներողություն է խնդրել ցույցերի ժամանակ պատահաբար տուժած մարդկանցից

0
(Թարմացված է 23:50 13.08.2020)
Հանրապետության ՆԳՆ-ի տվյալներով ՝ անկարգությունների ընթացքում մեկ մարդ է մահացել, նա փորձել է անհայտ պայթուցիկ սարք նետել իրավապահների ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Բելառուսի ներքին գործերի նախարար Յուրի Կարաևը խոսել է ցուցարարների հետ բախումների ժամանակ պատահաբար տուժած մարդկանց մասին։

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Կարաևը «Մարկով. անձնական ոչինչ» հաղորդման ժամանակ ներողություն է խնդրել այդ մարդկանցից։

Հիշեցնենք` կիրակի՝ օգոստոսի 9-ին, Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Պաշտոնական տվյալներով՝ ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,23 տոկոսը, Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայի օգտին` 9,90 տոկոսը: Քվեարկության ավարտից հետո զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել: ՆԳՆ-ի տվյալներով ՝ անկարգությունների ընթացքում մեկ մարդ է մահացել, նա փորձել է անհայտ պայթուցիկ սարք նետել իրավապահների ուղղությամբ:

Տիխանովսկայան չի ընդունել ընտրության արդյունքներն ու Բելառուսից փախել է Լիտվա։

Բելառուսի ԲելԱԶ և ՄԱԶ գործարաններում բողոքի ակցիաներ են ընթանում. տեսանյութ

0
թեգերը:
Բողոքի ակցիա, Մինսկ, Բելառուս
Ըստ թեմայի
Բելառուսում տղամարդը շան հետ զբոսնելիս փամփուշտ է «որսացել» ու վիրավորվել. տեսանյութ
«Ձեր «սև» ուժը Ձեր թուլությունն է». Սպիվակովը հրաժարվել է Լուկաշենկոյի հանձնած շքանշանից
Բախումներ հատուկջոկատայինների և ցուցարարների միջև. ինչ է կատարվում Մինսկում. տեսանյութ
Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը քննարկել են Բելառուսում տիրող իրավիճակը