Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը չի պատրաստվում կրկնել ՀՀԿ–ի սխալները

1643
Դեպքերի հետագա զարգացումը կախված է տարբեր, բայց իրական ռեսուրսներից, որոնք կողմերը կարող են դուրս բերել միմյանց դեմ։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik, Դավիթ Գալստյան. «Թավշյա հեղափոխությունից» հետո առաջին անգամ Հայաստանի իշխանությունը լուրջ հակամարտություն սկսեց ընդդիմության հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ մեկնաբանելով խորհրդարանական երկրորդ ամենախոշոր ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող վերջին իրադարձությունները։

Политтехнолог Виген Акопян на пресс-конференции Какие изменения могут произойти на оппозиционном поле? (7 февраля 2020). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյան

Այսօր` հունիսի 16-ին, ՀՀ Ազգային ժողովը կողմ քվեարկեց Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու նախագծին։ Այժմ նրան կարող են մեղադրանք առաջադրել և ազատազրկել։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ ճիշտ մոտեցման դեպքում միշտ էլ կարելի է վարկաբեկող նյութեր կամ քրեական հետապնդման հիմքեր հայտնաբերել, սակայն ինչպիսի փաստեր էլ ընկած լինեն այս քրեական գործի հիմքում՝ այն ակնհայտորեն հիշեցնում և ընկալվում է առաջին հերթին իբրև քաղաքական գործընթաց։

Թեժ օր Ծառուկյանի համար. օրվա խրոնիկան` լուսանկարներով

Ինչ վերաբերում է դրա համար ընտրված ժամանակին, ապա Հակոբյանը Փաշինյանի գործողությունները համարում է «օպերատիվ արձագանք» այն զգայուն իրավիճակին, որում այսօր հայտնվել է գործող իշխանությունը։

«Դա, առաջին հերթին, համաճարակի դեմ պայքարի լիակատար ձախողումն է։ Իրավիճակը շարունակում է անվերահսկելի մնալ, ամեն ինչ ինքնահոսի է մատնված։ Եթե մի կողմ թողնենք բոլոր կոչերը, ապա իշխանության հույսը մնում է կոլեկտիվ դիմադրողականության ձևավորումը։ Այդ իրավիճակն ամբողջ աշխարհում է, գլխավոր նպատակը՝ հաղթահարել այն հնարավորինս քիչ զոհերով, բայց այսպիսի առողջապահության նախարարի պարագայում չարժե նման հույս ունենալ»,-ասում է Հակոբյանը։

Առավել մեծ վտանգ է ներկայացնում օրըստօրե վատթարացող (այդ թվում՝ անարդյունավետ կառավարման հետևանքով) սոցիալ տնտեսական իրավիճակը, որը, ի տարբերություն կորոնավիրուսի, ինքն իրեն չի լուծվելու։

Իշխանության երրորդ խնդիրն առաջին երկուսի հետևանքն է։ Ստեղծված իրավիճակում իշխանությունների վարկանիշի անկումը լավ հիմք է ստեղծում ընդդիմության ակտիվացման համար։ Մասնավորապես՝ որոշ ուժերի միավորում է նկատվում (ԲՀԿ, «Հայրենիք» (ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանցյանի կուսակցությունը), «Ազգային օրակարգ», ՀՅԴ, «Միացյալ Հայաստան»)։

Այս բոլոր ուժերից ԲՀԿ-ն ամենախոշոր ռեսուրսներն ունի՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ մարդկային։ Ունի նաև արտաքին կապեր։

Բնական է, որ Փաշինյանը, որը բոլորից լավ գիտի, թե ինչի կարող է հանգեցնել թափ հավաքող ուժերի դեմ հենց սկզբից պայքար չսկսելը, փորձում է հեռացնել այդ ռեսուրսային հիմքը՝ իրավիճակը վերահսկելի պահելու համար։ Այդ պատճառով էլ փոխվեցին ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք, հնարավոր է, չէին անում այն, ինչ անում են նոր նշանակվածները։

Ընդ որում՝ Հակոբյանը չի բացառում, որ անձեռնմխելիությունից զրկելուց հետո Ծառուկյանին չեն ձերբակալի, այլ երկրից դուրս չգալու ստորագրություն կվերցնեն կամ երաշխավորությամբ ազատ կարձակեն։ Դեպքերի հետագա զարգացումը կախված է երկրի ներսում Ծառուկյանի մոբիլիզացիայի հնարավորությունից, արտերկրից հնարավոր աջակցությունից (օրինակ՝ ՌԴ-ից և Բելառուսից) և հենց իշխանության ռեսուրսներից։

Նիկոլ Փաշինյանի «անուժ կառավարությունը» պետք է հրաժարական տա. ՀՀԿ–ն հայտարարություն է արել

«Ամեն դեպքում, իր գործունեության ամբողջ ընթացքում նա պաշտոնապես իրեն ներկայացրել է իբրև «Ռուսաստանի և Բելառուսի մեծ բարեկամ» (Ծառուկյանն ու Լուկաշենկոն ընդգծված մտերիմ հարաբերություններ ունեն,– խմբ․)։ Ի դեպ, Փաշինյանը փորձում է առանձին հարաբերություններ կառուցել Լուկաշենկոյի հետ և ինչ-ինչ հարցեր լուծել, օրինակ՝ գազի ոլորտում»,-նշեց քաղտեխնոլոգը։

Ստեղծված իրավիճակը նա անվանում է իշխանության և ընդդիմության միջև առաջին «ձեռնամարտ»։

«Սա նաև ռեսուրսային հնարավորությունների փորձարկում է՝ ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխանության համար։ Նման «մարտերը» թե՛ առաջինի, թե՛ երկրորդի շուրջ ձևավորված բազմաթիվ միֆեր են ցրում»,-նշում է քաղտեխնոլոգը։

ԲՀԿ առաջնորդը ներգրավված է միաժամանակ երեք քրեական գործում։ Առաջինը՝ խաղային ոլորտում Ծառուկյանի ընկերությունների ապօրինի գործունեության հետևանքով պետական բյուջե մուտք չի գործել մոտ 60 միլիոն դոլար։ Երկրորդ գործը կապված է 2017թ․-ի խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ի կողմից կաշառք բաժանելու առերևույթ դեպքի հետ։ ԱԱԾ-ի տարբերակի համաձայն՝ խոսքը մի քանի հարյուր միլիոն դրամի մասին է։ Եվս մեկ քրեական գործի համաձայն՝ Ծառուկյանի հետ կապված ընկերությունը ապօրինի կերպով հողատարածքներ է յուրացրել։ Պետությանը հասցրել են 342 միլիոն դրամի վնաս։

ԱԺ–ն համաձայն է, որ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից

«Բարգավաճ Հայաստանը» երկրորդ ամենախոշոր խմբակցությունն է՝ ԱԺ-ում իշխող «Իմ քայլը» դաշինքից հետո։ Խորհրդարանի կառուցվածքը հետևյալ տեսքն ունի` իշխանական դաշինքը բաղկացած է 88 պատգամավորից, նրան հետևում է ԲՀԿ-ն՝ 25 մանդատով, խորհրդարանական եռյակը եզրափակում է «Լուսավոր Հայաստանը»՝ 18 մանտատով։ Եվս մեկ պատգամավոր՝ Արման Բաբաջանյանը, անկախ պատգամավորի կարգավիճակ ունի։ Անցած տարի նա դուրս եկավ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից։

2018թ․-ի «թավշյա հեղափոխության» ժամանակ Ծառուկյանի կուսակցությունն անցավ ցուցարարների առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմը՝ աջակցելով նրան իբրև վարչապետի թեկնածու։ Սակայն 2018-ի դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ն իրեն հայտարարեց ընդդիմություն։

Վերմիշյանի գործով խուզարկության ժամանակ Ծառուկյանին առնչվող փաստաթղթեր են գտել

1643
թեգերը:
Վիգեն Հակոբյան, կորոնավիրուս, Հայաստան, Իշխանություն, ընդդիմություն, Գագիկ Ծառուկյան, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները (134)
Ըստ թեմայի
Ներքաղաքական «դրամա». ինչ հետևանքներ կունենա իշխանություն–Ծառուկյան հակամարտությունը
Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ գրառում է արել
Գագիկ Ծառուկյանի աջակիցները բեռնատարներով փակել են փողոցը
Արթուր Վանեցյան

Առաջիկա ժամերին ՀՀ նախագահն իր որոշման մասին կհայտնի․ Վանեցյան

199
(Թարմացված է 12:48 03.03.2021)
ՀՀ նախագահի հետ հանդիպմանը մասնակցում էին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ավարտվեց «Հայրենիքի փրկության շարժման» անդամների հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց, թե ինչ է խոստացել ՀՀ նախագահը։

«Նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք կապված են Զինված ուժերի ԳՇ պետի ազատման դիմումը Սահմանադրական դատարան ուղարկել-չուղարկելու հետ։ Նախագահը լսեց մեր հարցերը, տեսակետները, նշեց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»,-ասաց Վանեցյանը։

Հավելենք, որ նախագահի հետ հանդիպմանը մասնակցում էին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։

Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։

Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ 

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը  առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։

199
թեգերը:
Արմեն Սարգսյան, Արթուր Վանեցյան, Հայաստան
Ըստ թեմայի
Վարչապետը նախագահին առաջարկում է ինչ–որ մեկին ազատել, ու խնդիր է առաջանում. Ալեն Սիմոնյան
Օնիկ Գասպարյանի միակ սխալը Փաշինյանին ժողովրդի վրեժից բունկերում պատսպարելն էր. Զաքարյան
Ոնց որ անեծք կա. Մարուքյանը կողմ է կիսանախագահականին, դեմ` հանրաքվեին
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը

Փաշինյան-Մարուքյան հանդիպումը հետաձգվել է

169
(Թարմացված է 12:14 03.03.2021)
Վարչապետն ինքն է զանգահարել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարին ու առաջարկել քննարկել արտահերթ ընտրությունների անցկացման հարցը:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի այսօրվա հանդիպումը չի կայանա: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ինքը՝ Մարուքյանը։

«Այսօր չի ստացվի։ Հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա վաղը», - հավելեց Մարուքյանը։

Հիշեցնենք` երեկ հայտնել էինք, որ Փաշինյանն առավոտյան զանգել է Մարուքյանին և առաջարկել է քննարկել «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդի առաջարկը, նաև օրակարգում առկա այլ առաջարկներ` քաղաքական ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով։

Մարտի 1-ին Մարուքյանը հայտարարել էր, որ պատրաստ է ցանկացած զիջման, եթե Փաշինյանը համաձայնի ցրել խորհրդարանը։

«Ինչ ինքը ուզի, պատրաստ ենք, ցանկացած հուշագիր ստորագրում եմ»,– ասել էր Մարուքյանը` Նիկոլ Փաշինյանին հրավիրելով քննարկել իր առաջարկը։

Մարուքյանը շեշտել էր, որ այսկերպ իր ղեկավարած քաղաքական ուժը փոխզիջման է գնում` հանուն երկրում լարվածության թուլացման։

Հիշեցնենք` իր այս առաջարկը Մարուքյանը հնչեցրել էր ի լրումն փետրվարի 28-ին Facebook-ի իր էջում ներկայացրած` ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու առաջարկի։ Դրանով Մարուքյանը վարչապետին առաջարկում էր հետ վերցնել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանի նախագիծը, ձեռք չտալ գլխավոր շտաբի, հինգ բանակային կորպուսների ղեկավարներին ու ընդհանրապես հանգիստ թողնել բանակը։

Ի պատասխան վարչապետի այս քայլի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը խմբակցության անունից խոստանում է ստորագրել հուշագիր, որ վարչապետի հրաժարականի դեպքում չի առաջադրի այլ թեկնածու, թույլ կտա, որ խորհրդարանն անցնցում ցրվի և անցկացվեն արտահերթ ընտրություններ։

169
թեգերը:
Էդմոն Մարուքյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Օնիկ Գասպարյանի միակ սխալը Փաշինյանին ժողովրդի վրեժից բունկերում պատսպարելն էր. Զաքարյան
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ
Մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հանդիպումը նախագահի հետ
Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը

Իրավիճակը ցույց է տալիս, որ ՀՀ նախագահը համաձայն չէ վարչապետի որոշման հետ. Թևան Պողոսյան

0
(Թարմացված է 13:50 03.03.2021)
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմանը, որն առնչվում է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության խնդրին։
Պողոսյան. «Եթե լինեն բանակցություններ, գուցե հնարավոր լինի գտնել բոլորի համար ընդունելի լուծում»

Իրավիճակը ցույց է տալիս, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը համաձայն չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման հետ և այդ պատճառով էլ չի ստորագրում ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում իր այս տեսակետը հայտնեց Թևան Պողոսյանը։

Նրա խոսքով` ՀՀ նախագահը Սահմանադրական դատարան է դիմել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վերաբերյալ, քանզի համարում է, որ այնտեղ կան ինստիտուցիոնալ մոտեցման հետ կապված խնդիրներ, որ զինվորականներին նշանակելու և հեռացնելու համար շատ դեպքերում կան հայեցողական դիրքորոշումներ, որոնք անընդունելի են և սխալ մոտեցման արդյունք են։

«Եթե իշխանության և ընդդիմության միջև լինեն համապատասխան բանակցություններ, միգուցե հնարավոր է ամեն ինչ շատ հանգիստ անել ու գտնել բոլորի համար ընդունելի լուծում կամ հակառակը` գործընթացը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, որի առթիվ լավ կանխատեսումներ չունեմ»,– նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը։

Պողոսյանի կարծիքով` լարվածության հետագա սրացման դեպքում կարող են լինել ռեպրեսիաներ ու վենդետաների երևույթներ` չնայած, որ իշխանությունները դեռ 2018 թվականին են հայտարարել, որ վենդետաներ չեն լինելու, բայց հետո ականատես ենք եղել բազմաթիվ դեպքերի, երբ մարդկանց առանց իրավական հիմքերի հեռացնում էին աշխատանքից, կամ տեղի էին ունենում ինչ–որ գործընթացներ։

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։

Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։

Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ 

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը  առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։

0
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Արմեն Սարգսյան, Թևան Պողոսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Առաջիկա ժամերին ՀՀ նախագահն իր որոշման մասին կհայտնի․ Վանեցյան
Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. Գլխավոր շտաբ
Սահմանադրությունը չի նախատեսում ԳՇ պետին ազատելու ընթացակարգ. Մելոյան