Բողոքի ակցիա ԱԱԾ–ի մոտ

ԲՀԿ–ական պատգամավորները և Ծառուկյանի համակիրներն ԱԱԾ–ի մոտ են. տեսանյութ

143
(Թարմացված է 18:19 16.06.2020)
Նաիրա Զոհրաբյանը, որը նույնպես ԱԱԾ–ի մոտ է, ասաց` ինչ կլինի կուսակցության «ճակատագիրը», եթե ԲՀԿ ղեկավարին կալանավորեն։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Մինչ Ազգային ժողովի պատգամավորները քվեարկում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդագիրը, նրա համակիրները հավաքվել են ԱԱԾ շենքի առջև։

Նշենք, որ Ծառուկյանն այս պահին ԱԱԾ–ում հարցաքննվում է։ ԱԱԾ–ի մոտ են նաև ԲՀԿ–ական պատգամավորները։ Ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին Ծառուկյանի համակիրներից մի քանիսին։

События у здания СНБ после заседания Парламента по вопросу лишения Гагика Царукяна депутатской неприкосновенности (16 июня 2020). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Ծառուկյանի համակիրները հավաքվել են ԱԱԾ շենքի առջև

ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը նույնպես ԱԱԾ–ի մոտ է, լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հիմա պետք է քաղաքական առողջ ուժերի համախմբում սկսվի։

Հարցին` եթե Ծառուկյանին կալանավորեն, ո՞վ է լինելու ԲՀԿ ղեկավարը, կազմկոմիտեում ովքե՞ր կլինեն, Զոհրաբյանը պատասխանեց, որ կազմկոմիտեում կլինեն տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։

Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից

«Կուսակցության ղեկավարությունը ստանձնելու մասին խոսք չկա։ Հույս ունեմ` Ծառուկյանի հետ կապի մեջ կլինենք, սակայն եթե նրան կալանավորեն, մեզնից յուրաքանչյուրը մեր անելիքը գիտի։ Հիմա չեմ հայտնի մյուս կուսակցությունների հետ մեր պայմանավորվածություններից մանրամասներ»,–ասաց Զոհրաբյանը։

События у здания СНБ после заседания Парламента по вопросу лишения Гагика Царукяна депутатской неприкосновенности (16 июня 2020). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Ծառուկյանի համակիրները հավաքվել են ԱԱԾ շենքի առջև

Լրագրողները հիշեցրին, որ 2014-ին Րաֆֆի Հովհաննիսյանի և Լևոն Տեր–Պետրոյանի հետ կազմակերպված հանրահավաքին Ծառուկյանն ասում էր, թե հետ կանգնողը չէ, բայց ճիշտ հակառակին ականատես եղանք։ Ի պատասխան Զոհրաբյանը նշեց, որ այս անգամ հնարավոր չէ, որ Ծառուկյանը հետ կանգնի։ «Եթե հարցնեք, ինչո՞ւ այս անգամ հնարավոր չէ, ես կպատասխանեմ` հարցի պատասխանը գիտեմ, բայց այս պահին չեմ ասի»,–ասաց Զոհրաբյանը։

Депутаты фракции Процветающая Армения у здания СНБ после заседания Парламента по вопросу лишения Гагика Царукяна депутатской неприкосновенности (16 июня 2020). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Ծառուկյանի համակիրները հավաքվել են ԱԱԾ շենքի առջև

Նշենք, որ Ծառուկյանն այսօր ժամը 13-ի ելույթից հետո դուրս եկավ ԱԺ–ից ու ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ գնաց հարցաքննության։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ի վաղ առավոտից խուզարկություն էր իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը: Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության:

Բերման ենթարկվածների թիվն ավելացել է. Ծառուկյանի աջակիցներից 154–ը ոստիկանությունում են

Գագիկ Ծառուկյանի հարցաքննության ընթացքում ԱԱԾ-ն հանդես եկավ մի քանի պաշտոնական հայտարարություններով, որտեղ ներկայացրեց Ծառուկյանի նկատմամբ կատարված քննչական գործողությունների իրավական հիմքերն ու հարուցված 3 քրեական գործեր:
Առաջին քրեական գործը վերաբերում է «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին, որի համաձայն` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս: Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին:

Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել: Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Այսօր ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրոդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին:

143
թեգերը:
Նաիրա Զոհրաբյան, Գագիկ Ծառուկյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ)
թեմա:
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները (134)
Ըստ թեմայի
Որևէ մեկը մյուսին թող ոչնչով չսպառնա. Արարատ Միրզոյան
Բերման ենթարկվածների թիվն ավելացել է. Ծառուկյանի աջակիցներից 154–ը ոստիկանությունում են
ԱԺ–ն անցավ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու միջնորդության քվեարկությանը
Արթուր Վանեցյան

Առաջիկա ժամերին ՀՀ նախագահն իր որոշման մասին կհայտնի․ Վանեցյան

196
(Թարմացված է 12:48 03.03.2021)
ՀՀ նախագահի հետ հանդիպմանը մասնակցում էին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ավարտվեց «Հայրենիքի փրկության շարժման» անդամների հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց, թե ինչ է խոստացել ՀՀ նախագահը։

«Նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք կապված են Զինված ուժերի ԳՇ պետի ազատման դիմումը Սահմանադրական դատարան ուղարկել-չուղարկելու հետ։ Նախագահը լսեց մեր հարցերը, տեսակետները, նշեց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»,-ասաց Վանեցյանը։

Հավելենք, որ նախագահի հետ հանդիպմանը մասնակցում էին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։

Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։

Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ 

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը  առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։

196
թեգերը:
Արմեն Սարգսյան, Արթուր Վանեցյան, Հայաստան
Ըստ թեմայի
Վարչապետը նախագահին առաջարկում է ինչ–որ մեկին ազատել, ու խնդիր է առաջանում. Ալեն Սիմոնյան
Օնիկ Գասպարյանի միակ սխալը Փաշինյանին ժողովրդի վրեժից բունկերում պատսպարելն էր. Զաքարյան
Ոնց որ անեծք կա. Մարուքյանը կողմ է կիսանախագահականին, դեմ` հանրաքվեին
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը

Փաշինյան-Մարուքյան հանդիպումը հետաձգվել է

169
(Թարմացված է 12:14 03.03.2021)
Վարչապետն ինքն է զանգահարել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարին ու առաջարկել քննարկել արտահերթ ընտրությունների անցկացման հարցը:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի այսօրվա հանդիպումը չի կայանա: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ինքը՝ Մարուքյանը։

«Այսօր չի ստացվի։ Հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա վաղը», - հավելեց Մարուքյանը։

Հիշեցնենք` երեկ հայտնել էինք, որ Փաշինյանն առավոտյան զանգել է Մարուքյանին և առաջարկել է քննարկել «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդի առաջարկը, նաև օրակարգում առկա այլ առաջարկներ` քաղաքական ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով։

Մարտի 1-ին Մարուքյանը հայտարարել էր, որ պատրաստ է ցանկացած զիջման, եթե Փաշինյանը համաձայնի ցրել խորհրդարանը։

«Ինչ ինքը ուզի, պատրաստ ենք, ցանկացած հուշագիր ստորագրում եմ»,– ասել էր Մարուքյանը` Նիկոլ Փաշինյանին հրավիրելով քննարկել իր առաջարկը։

Մարուքյանը շեշտել էր, որ այսկերպ իր ղեկավարած քաղաքական ուժը փոխզիջման է գնում` հանուն երկրում լարվածության թուլացման։

Հիշեցնենք` իր այս առաջարկը Մարուքյանը հնչեցրել էր ի լրումն փետրվարի 28-ին Facebook-ի իր էջում ներկայացրած` ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու առաջարկի։ Դրանով Մարուքյանը վարչապետին առաջարկում էր հետ վերցնել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանի նախագիծը, ձեռք չտալ գլխավոր շտաբի, հինգ բանակային կորպուսների ղեկավարներին ու ընդհանրապես հանգիստ թողնել բանակը։

Ի պատասխան վարչապետի այս քայլի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը խմբակցության անունից խոստանում է ստորագրել հուշագիր, որ վարչապետի հրաժարականի դեպքում չի առաջադրի այլ թեկնածու, թույլ կտա, որ խորհրդարանն անցնցում ցրվի և անցկացվեն արտահերթ ընտրություններ։

169
թեգերը:
Էդմոն Մարուքյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Օնիկ Գասպարյանի միակ սխալը Փաշինյանին ժողովրդի վրեժից բունկերում պատսպարելն էր. Զաքարյան
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ
Մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հանդիպումը նախագահի հետ
Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը

Իրավիճակը ցույց է տալիս, որ ՀՀ նախագահը համաձայն չէ վարչապետի որոշման հետ. Թևան Պողոսյան

0
(Թարմացված է 13:50 03.03.2021)
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմանը, որն առնչվում է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության խնդրին։
Պողոսյան. «Եթե լինեն բանակցություններ, գուցե հնարավոր լինի գտնել բոլորի համար ընդունելի լուծում»

Իրավիճակը ցույց է տալիս, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը համաձայն չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման հետ և այդ պատճառով էլ չի ստորագրում ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում իր այս տեսակետը հայտնեց Թևան Պողոսյանը։

Նրա խոսքով` ՀՀ նախագահը Սահմանադրական դատարան է դիմել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վերաբերյալ, քանզի համարում է, որ այնտեղ կան ինստիտուցիոնալ մոտեցման հետ կապված խնդիրներ, որ զինվորականներին նշանակելու և հեռացնելու համար շատ դեպքերում կան հայեցողական դիրքորոշումներ, որոնք անընդունելի են և սխալ մոտեցման արդյունք են։

«Եթե իշխանության և ընդդիմության միջև լինեն համապատասխան բանակցություններ, միգուցե հնարավոր է ամեն ինչ շատ հանգիստ անել ու գտնել բոլորի համար ընդունելի լուծում կամ հակառակը` գործընթացը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, որի առթիվ լավ կանխատեսումներ չունեմ»,– նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը։

Պողոսյանի կարծիքով` լարվածության հետագա սրացման դեպքում կարող են լինել ռեպրեսիաներ ու վենդետաների երևույթներ` չնայած, որ իշխանությունները դեռ 2018 թվականին են հայտարարել, որ վենդետաներ չեն լինելու, բայց հետո ականատես ենք եղել բազմաթիվ դեպքերի, երբ մարդկանց առանց իրավական հիմքերի հեռացնում էին աշխատանքից, կամ տեղի էին ունենում ինչ–որ գործընթացներ։

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։

Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։

Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ 

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը  առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։

0
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Արմեն Սարգսյան, Թևան Պողոսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Առաջիկա ժամերին ՀՀ նախագահն իր որոշման մասին կհայտնի․ Վանեցյան
Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը. Գլխավոր շտաբ
Սահմանադրությունը չի նախատեսում ԳՇ պետին ազատելու ընթացակարգ. Մելոյան