00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ–իսրայելական ջերմացումն ու Իրանի արձագանքը. կհաջողվի՞ դուրս գալ երկու քարի արանքից

© Photo : cropped photo from the official site of the President of IranПочетный караул с флагами Армении и Ирана сопровождает автомобиль армянского премьера во время официального визита в Иран (27 февраля 2019). Тегеран
Почетный караул с флагами Армении и Ирана сопровождает автомобиль армянского премьера во время официального визита в Иран (27 февраля 2019). Тегеран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը փաստացի երկու քարի արանքում է հայտնվել․ Իրանը` որպես մերձավոր հարևան, կենսական նշանակություն ունի, բայց Իսրայելն էլ կարևոր դեր է խաղում Մերձավոր Արևելքում ։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայ-իրանական հարաբերությունների թեման կրկին ակտիվ քաղաքական և փորձագիտական քննարկումների առիթ է դարձել Հայաստանում։ Պատճառը վերջերս Թեհրանում ՀՀ դեսպանատան առջև տեղի ունեցած բողոքի ակցիաներն են։ Մի քանի տասնյակ երիտասարդներ այրել են Իսրայելի դրոշը և հակաիսրայելական ու հակաամերիկյան կոչեր հնչեցրել։

Сурен Саркисян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրան կամ Իսրայել. ի՞նչ պետք է անենք, եթե մեզ կանգնեցնեն ընտրության առջև

Եվ այս ամենի պատճառն այն է, որ Հայաստանը շուտով դեսպանատուն է բացելու Թել Ավիվում։ Այդ որոշումը դուր չի եկել իրանցիներին, և, որոշ դիտորդների կարծիքով, բողոքի նման ակցիաները տեղի են ունենում Իրանի իշխանությունների աջակցությամբ։

Հայկական դիվանագիտության առջև բավական բարդ խնդիր է դրված․ մի կողմից պետք է պահպանել և ամրապնդել փոխգործակցությունը մերձավոր հարևանի հետ, որը շրջափակման պայմաններում արտաքին աշխարհ տանող պատուհան է, մյուս կողմից՝ կամուրջներ կառուցել հրեական պետության հետ, որն աշխարհի առաջատար տեխնոլոգիական տերությունն է և առանցքային դեր ունի Մերձավոր Արևելքում։

«Օրբելի» կենտրոնի փորձագետ Կարեն Վերանյանի կարծիքով՝ այդ խնդիրը միանգամայն լուծելի է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետն ընդգծեց, որ երկու ուղղություններն էլ Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր են։ Իրանի հետ բազմաթիվ նախագծեր են իրականացվում էներգետիկայի, տրանսպորտի և կապի ոլորտներում, իսկ Իսրայելի հետ Հայաստանին կապում է Երուսաղեմում հայկական կրոնական և մշակութային հարուստ ժառանգությունը։

Վերանյանի կարծիքով՝ Թել Ավիվում ռեզիդենտ-դեսպանի աշխատանքը թույլ կտա շատ ավելի արագ լուծել այդ ժառանգության, Երուսաղեմի Հայկական թաղամասի, հայ համայնքի և այլ հարցերի հետ կապված խնդիրները։

Ինչ վերաբերում է Իրանին, Վերանյանը կարծում է, որ հայկական կողմը մի քանի անգամ տարբեր ձևաչափերով բացատրել է իրանցի գործընկերներին, որ Իսրայելի հետ հարաբերությունների զարգացումը ոչ մի դեպքում Թեհրանի շահերի հաշվին չի լինելու։ Վերջին անգամ ԱԺ-ում այդ մասին խոսել է նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Президент Ирана Хасан Роухани в Центре креативных технологий Тумо - Sputnik Արմենիա
Հայաստանը պետք է կողմնորոշվի ընկերների հարցում․ ՄԱԿ-ում Իրանի մասով «մեծ կռիվ» է սպասվում

Փորձագետը նշում է, որ Հայաստանի դեսպանության մոտ բողոքի ակցիան չէր կարող տեղի ունենալ առանց Իրանի իշխանությունների իմացության, սակայն չարժե խնդիրն ուռճացնել։ Բնական է, որ Իսրայելի հետ կապված ցանկացած իրադարձություն Թեհրանում զգուշավոր արձագանք է ունենում, բայց նաև կարևոր է գիտակցել, որ Հայաստանը, ի տարբերություն նույն Ադրբեջանի, Իսրայելի կողմից հակաիրանական գործողությունների հարթակ երբևէ չի դարձել և չի դառնա։

Խոսելով Թել Ավիվի հետ հարաբերությունների մասին` «Իսրայել-Հայաստան» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերն էլ ասաց, որ դիվանագիտական ներկայացուցչության բացումը երկխոսության խթան կհանդիսանա և նոր որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին։

Նրա խոսքով՝ հարցը գործնականում լուծված էր, և եթե չլիներ կորոնավիրուսը, ապա արդեն մայիսին դեսպանատունը կսկսեր իր աշխատանքը Թել Ավիվում։

«Մենք սպասում ենք, որ կարանտինն ավարտվի, կանոնավոր ավիաչվերթերը վերսկսվեն, և Իսրայելում հայկական դիվանագիտական ներկայացուցչությունը կսկսի իր աշխատանքը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ցինկերը։

Ինչ վերաբերում է Իրանի արձագանքին, ապա իսրայելցի փորձագետը ենթադրում է, որ այնտեղ այնքան էլ չեն հասկանում, թե իրականում ինչ է տեղի ունենում։ Իսկ տեղի է ունենում հետևյալը՝ Հայաստանը ցանկանում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը, սկսել աշխատել Մերձավոր Արևելքում կարևոր պետության հետ, բայց ոչ ի վնաս երրորդ երկրների շահերի։

Իրանի կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելն այս դեպքում հեռանկար չունի։ Երկրի ղեկավարությունը կարող է արտաքին հարաբերություններին վերաբերող հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնել։ Իսկ ինչ վերաբերում է Թեհրանի ներկայիս դժգոհություններին, ապա Ցինկերը գրեթե վստահ է, որ ժամանակի ընթացքում դրանք կվերանան։ Պետք է գիտակցել, որ Հայաստանի հետ առևտրատնտեսական համագործակցությունը ձեռնտու է նաև Իրանին։ Իրանի հանդեպ սահմանված միջազգային պատժամիջոցների պայմաններում հուսալի գործընկեր Հայաստանի դերը դժվար է գերագնահատել։

Իսկ Իսրայելն արդյունաբերության, բժշկության ոլորտներում առաջատար տեխնոլոգիաների կարևոր աղբյուր է։ Ցինկերը վստահ է, որ Հայաստանն ու Իսրայելը կարող են գիտության ու տեխնիկայի ոլորտներում ընդհանուր շահեր գտնել և դրանք իրագործել համատեղ նախագծերի տեսքով:

Լրահոս
0