Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանն առաջարկում է վարչապետի պաշտոնից հեռացնել Նիկոլ Փաշինյանին

655
(Թարմացված է 16:04 20.05.2020)
Միքայել Մինասյանը քաղաքական մեծամասնությանն առաջարկում է իրենց թիմից ընտրել նոր վարչապետ։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. ՀՀ երրորդ նախագահի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Facebook-ում գրառում է կատարել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի  մասին և համոզմունք հայտնել, որ ««Իմ քայլը» դեռ կարող է «իր քայլն անել»։

«Ես իսկապես համոզված եմ, որ մեր երկիրը դեռ ունի շանս ու պոտենցիալ՝ կորոնավիրուսից հետո ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար։ Այդ լուծման բանալին իշխող քաղաքական ուժի ձեռքում է։ Դեռ։ Որպեսզի հակաճգնաժամային պլանն աշխատի, պետք է սկսել ամենահիմնականից՝ մեկուսացնել ու վարչապետի պաշտոնից հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Իշխող քաղաքական ուժի համար սա թերևս ամենացավոտ որոշումն է, բայց առանց որի ոչ մի այլ քայլ չի աշխատի»,-գրել է Մինասյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը կարող է անել միայն մեկ բան՝ քանդել, ոչնչացնել, զրոյացնել։ Նա առանց կոնֆլիկտի չի կարող գոյություն ունենալ։ Դա և՛ գործելաոճ է, և՛ հոգեվիճակ։

«Մենք հասել ենք «Պլան զրոյի»՝ այսինքն` սա վերջին և ամենակարևոր փորձն է Հայաստանը փրկելու գլոբալ ցնցումներից, ինչն, ի դեպ, շաբաթների հարց է։ Երկիրը ամայացումից կանխելու և Նիկոլին հեռացնելու ամենաանցավ հնարավորությունն ունի քաղաքական մեծամասնությունը։ Ուրիշ ոչ ոք։ Այսօր հենց դուք եք պատասխանատու երկրի ճակատագրի համար։ Ձեր ձեռքերում է՝ կլինի՞ Հայաստանը վաղը, թե ոչ։ Իսկ որպեսզի լինի, պիտի ժամ առաջ հեռացնել Նիկոլին»,-գրել է նա։

Նա առաջարկում է քաղաքական մեծամասնությանն իրենց թիմից ընտրել նոր վարչապետ։

Ըստ Մինասյանի՝ կառավարությունը պետք է շատ արագ մի քանի կարևոր որոշում կայացնի։

Հեմոդիալիզի սարքերի մենաշնորհը 2 մարդու ձեռքում էր. Սանասարյանը մանրամասներ է ներկայացրել

Օրինակ՝ կազմակերպվի միջազգային բոլոր ստանդարտներին հարիր իրական կարանտին և զրոյացնի կորոնավիրուսը երկրում։ Այդ ընթացքում մոտ 2-3 ամիս վճարի բացառապես բոլոր ընտանիքներին տանը մնալու համար, այնպես, որ յուրաքանչյուր ընտանիք բնականոն ապրելու որևէ խնդիր չունենա, այդ թվում ` կոմունալ ծախսերը։

Մինասյանի կարծիքով պետությունը պետք է սառեցնի բոլոր վարկային պարտավորությունները, դադարեցնի փոքր ու միջին բիզնեսից հարկերի գանձումը։

«Վիճակն իսկապես վատ է։ Հիմա պետք է ոչ թե ժողովրդից փող վերցնել, այլ ժողովրդին փող տալ, երկիր բերել շատ փող, սկսել աշխատել միլիարդներով ներդրումների հեռանկարի վրա, հարյուր հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ։ Այս պահին ակնհայտ է` բոլորը համաձայն են ու բոլորը պատրաստ են։ Ու սպասում են «Իմ քայլի» քայլին։ Եվ հիշեք. վաղը, մեկ շաբաթ, մեկ ամիս կամ մեկ տարի անց, մեղավոր կամ պատճառ չփնտրեք։ Հիշեք այս օրը, երբ երկիրը կազմ պատրաստ էր։ Ու ձեզանից պահանջվում էր ընդամենը մեկ որոշում։ Հիմա հենց այդ օրն է»,-գրել է նա։

Մինասյանը նաև կոչ է  արել «իմքայլականներին»,որ  դադարեցնեն երրորդ անձանց միջոցով «մեսիջներ» ուղարկելը, թե իրենք համաձայն չեն երկրում տիրող քաոսի հետ, որ իրենք անձնական ոչինչ չունեն իրենց դեմ և ստիպված են ամբիոններից ելույթներ ունենալ։

«Դուք էլ չեք համակերպվում մի անհավասարակշիռ մարդու թատրոն դարձած քաղաքական անցուդարձի հետ: Հասկացե՛ք, որ նման պահվածքն անիմաստ է և ոչ մի արժեք չունի. հիմա գործելու ժամանակն է: Մտածե՛ք»,-եզրափակել է Մինասյանը:

Բոլորը կտեսնեն` Նիկոլ Փաշինյանի աներձագն է ճիշտ, թե Սերժ Սարգսյանի փեսան

Հիշեցնենք` Մինասյանը Facebook-ում հրապարակած վերջին տեսանյութում հայտարարել էր, որ օրեր առաջ Հայաստանից ՌԴ է մեկնել մաքսանենգ ծխախոտով լի երկրորդ ինքնաթիռը, ու դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գիտությամբ։

Ըստ Մինասյանի՝ մայիսի 9-ին, երբ Հայաստանն ու Ռուսաստանը նշում էին Հաղթանակի օրը, Վորոնեժում՝ մոտավորապես ժամը 20-ին, վայրէջք է կատարել 18 տոննա 831 կգ ծխախոտով բեռնված ինքնաթիռը։ Բեռը նախապես մաքսային փաստաթղթերում ձևակերպված է եղել որպես «товары народного потребления»։

655
թեգերը:
Վարչապետ, Ճգնաժամ, կորոնավիրուս, «Իմ քայլը» խմբակցություն, «Իմ քայլը» դաշինք, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Միքայել Մինասյան
Ըստ թեմայի
«Փաշինյանին օգնության եկավ կորոնավիրուսը». Մինասյանը շարունակում է տեսաուղերձների շարքը
Փաշինյանը պատասխանեց հարցին` Միքայել Մինասյանին «գործարք» առաջարկե՞լ է
Ում ապօրինի գույքն է առաջինը բռնագանձվելու. Փաշինյանն ասաց` ով պիտի մտածի այդ մասին
Վլադիմիր Վարդանյան. արխիվային լուսանկար

Վարդանյանն Էդմոն Մարուքյանին մեղադրեց պետության հեղինակության հետ խաղալու մեջ

10
(Թարմացված է 14:09 26.05.2020)
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարին ասաց, որ պետք չէ կոնֆիդենցիալ հարցերը բարձրաձայնել. դա կարող է անցանկալի հետևանքներ ունենալ։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ԱԺ ամբիոնից բավականին վրդովված անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին։

Մարուքյանը կասկածի տակ էր առել Վարդանյանի անաչառությունը որպես Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովում COVID 19-ի զեկույցի համազեկուցող։

«Չեմ կարող չանդրադառնալ պարոն Մարուքյանի ասածներին. մե՜ծ, մեծ հարցական է՝ արդյո՞ք պարոն Մարուքյանն իրավունք ուներ այդ հարցը բարձրաձայնել որպես իրավաբան, որպես պատգամավոր, որպես ԵԽԽՎ անդամ և որպես իրավական հարցերի և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ, որովհետև դա դեռևս կոնֆիդենցիալ է, որոշումը դեռ կայացված չէ»,–ասաց Վարդանյանը:

Նա հավելեց՝ այո, քննարկվում էր հարց, որ ինքն էլ կարող է նշանակվել զեկուցող, չնայած այս քննարկումից հետո չգիտի՝ ինչ կստացվի: Նա ասաց, որ զեկույցը վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանությանը COVID-19-ի պայմաններում:

«Երաշխավորել եմ և երաշխավորում եմ, որ ես, այո՛, օբյեկտիվ եմ լինելու բոլոր 47 պետությունների նկատմամբ և արձանագրելու եմ ցանկացած խախտում, որը, իմ կարծիքով, կգտնվի արժանի արձանագրվելու այդ զեկույցում, բայց այս կարգի հարցերը բերել և քննարկել ԱԺ ամբիոնից, վտանգել պետությանդ հեղինակությունը, կասկածի տակ դնել որոշակի գործընթացներ... Չեմ ուզում մեկնաբանել, թող մեկնաբանի ՀՀ քաղաքացին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ համավարակով պայմանավորված` ԱԺ նիստերի դահլիճում նախազգուշացվելուց հետո 1 կամ 7 օրով դուրս կհրավիրվեն բոլոր այն պատգամավորները, որոնք դիմակ չեն կրում։

«Ուզում եմ խոստովանել, որ սխալ էինք»․Արարատ Միրզոյանը` Արցախում դիմակ չկրելու մասին

Էդմոն Մարուքյանը Միրզոյանի այս հայտարարությունը համարեց ոչ սահմանադրական, նշելով, որ ԱԺ նիստերին առանց դիմակի խոսելը չի կարող համարվել կանոնների խախտում։

Նա հիշեցրեց Սահմանադրության այն նորմը, որով արտակարգ դրությունը չի տարածվում ԱԺ-ի վրա, հետևաբար, արտակարգ դրության շրջանակներում պարետի որոշումները չեն կարող կիրառվել խորհրդարանում և չեն կարող հիմք հանդիսանալ պատգամավորին դահլիճից դուրս հրավիրելու համար։

Նա մեղադրեց Միրզոյանին ԱԺ-ում երկակի ստանդարտներ կիրառելու մեջ, հիշեցնելով, որ երբ իր հանդեպ բռնություն էին գործադրում, որևէ պատգամավորի նախազգուշացում չտրվեց և որևէ պատգամավոր դուրս չհրավիրվեց ԱԺ դահլիճից։

Մարուքյանը նաև հայտարարեց, որ Վլադիմիր Վարդանյանը Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովում պետք է հաստատվի որպես COVID 19-ի զեկույցի համազեկուցող, որով նա 47 անդամ-պետություններում պետք է տեսնի` մարդու իրավունքներն ինչպես են խախտել COVID 19-ի ժամանակ` արտակարգ դրությունից ելնելով։

«Սա անպատասխանատվության գագաթնակետն է». Ռուբինյանը` Մարուքյանի դիմակ չկրելու պահանջի մասին

Մարուքյանը մեղադրեց Վարդանյանին, որ նա ձայն չի հանում, երբ ԱԺ-ում երկակի ստանդարտներ են կիրառվում և, ըստ էության, ոտնահարվում է Սահմանադրությունը` ԱԺ կանոնակարգ օրենքի սխալ կիրարկմամբ, հետևաբար, կասկածի տակ է Վարդանյանի` Եվրոպայի խորհրդում օբյեկտիվ զեկուցով հանդես գալու հարցը։

10
թեգերը:
Պատգամավոր, Վլադիմիր Վարդանյան, Էդմոն Մարուքյան, ՀՀ Ազգային ժողով, ԱԺ
Ըստ թեմայի
«Ես չէի սպասում, որ Սասուն Միքայելյանը կխփի». Էդմոն Մարուքյանը խոսեց ԱԺ–ի ծեծկռտուքի մասին
Քո մայրն ինձ համար սուրբ է. Սասուն Միքայելյանն ԱԺ ամբիոնից առաջարկ արեց Էդմոն Մարուքյանին
Էդմոն Մարուքյանին հրավիրել են ՀՔԾ
Ռուբեն Ռուբինյան

«Սա անպատասխանատվության գագաթնակետն է». Ռուբինյանը` Մարուքյանի դիմակ չկրելու պահանջի մասին

46
(Թարմացված է 12:34 26.05.2020)
Ռուբեն Ռուբինյանը վրդովված ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից և Էդմոն Մարուքյանին մեղադրեց դիմակ չկրելու համար կռիվ անելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ կորոնավիրուսից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հիշելու են որպես դիմակ չկրելու իրավունքի համար պայքարող անձ։

Ռուբինյանի խոսքով՝ խորհրդարանական երրորդ ուժի ղեկավարն այս պայմաններում, որ օրական կորոնավիրուսով վարակման մոտ 400 դեպք է գրանցվում, օրեցօր ավելանում են կորոնավիրուսից մահացողների թիվը, երբ պարետատունը, կառավարությունը և բոլոր նրանք, ովքեր ունեն լսարան, այս օրերին փորձում են դիմակ կրելու մշակույթ քարոզել, որովհետև, ըստ Ռուբինյանի ապացուցված է, որ դիմակ կրելը նվազեցնում է կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը, Մարուքյանը դիմակ կրելու համար կռիվ է տալիս։

«Էս մարդը եկել է ԱԺ-ում կռվում է դիմակ չկրելու իրավունքի համար, սա ուղղակի խայտառակություն է, սա անպատասխանատվության գագաթնակետն է։ Ես նաև սպասում եմ, որ Մարությանը ասուլիս էլ կտա ու կասի, որ դիմակ չկրելն օգտագործում են, որպեսզի լռեցնեն ընդդիմությանը։ Էդմոն Մարուքյանը համաճարակից հետո, հիշվելու է որպես դիմակ չկրելու համար պայքարող անձ»,-վրդովված ասաց Ռուբինյանը։

Հիշեցնենք, որ այսօր, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ համավարակով պայմանավորված, ԱԺ նիստերի դահլիճից նախազգուցացվելուց հետո, 1 կամ 7 օրով դուրս կհրավիրվեն բոլոր այն պատգամավորները, որոնք դիմակ չեն կրում։

«ԱԺ նախագահը պետք է փորձի անաչառ մնալ»․ Մարուքյանը մեղադրեց Միրզոյանին

Մինչդեռ Մարուքյանը, Միրզոյանի այս հայտարարությունը համարեց ոչ Սահմանադրական`նշելով, որ ԱԺ նիստերին դիմակով չխոսելը չի կարող համարվել կանոնների խախտում։ Նա հիշեցրեց Սահմանադրության այն նորմը, որով արտակարգ դրությունը չի տարածվում ԱԺ-ի վրա, հետևաբար արտակարգ դրության շրջանակներում պարետի որոշումները չեն կարող կիրառվել խորհրդարանում, ուստի և չեն կարող հիմք հանդիսանալ պատգամավորին դահլիճից դուրս հրավիրելու համար։ Նա մեղադրեց Միրզոյանին ԱԺ-ում երկակի ստանդարտներ կիրառելու մեջ` հիշեցնելով, որ երբ իր հանդեպ բռնություն էին գործադրում, որևէ պատգամավորի նախազգուշացում չտրվեց և որևէ պատգամավոր դուրս չհրավիրվեց ԱԺ դահլիճից։

46
թեգերը:
Էդմոն Մարուքյան, Ռուբեն Ռուբինյան, ԱԺ, կորոնավիրուս, դիմակ, Հայաստան
Ըստ թեմայի
«Ես դիմակաֆոբ եմ»․ ինչպես են քաղաքացիներն ու մասնագետները վերաբերվում դիմակ կրելուն
Դիմակների գները չկարգավորելու դեպքում ՀՀ-ում սոցիալական լարվածություն կառաջանա. Զոհրաբյան
Ինչպես անել, որ մեկանգամյա օգտագործման դիմակներն ու ձեռնոցները վնաս չտան
Пробирка с определяемым антигеном коронавируса в лаборатории

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների կենտրոնում կորոնավիրուսի դեպք է հաստատվել

0
(Թարմացված է 14:30 26.05.2020)
Այս պահին Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն»-ից մեկուսացվածների թիվը 21 է։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

«Մայիսի 23–ին առողջության վատթարացում է նկատվել հաստատությունում գտնվող անձանցից մեկի` 23–ամյա աղջկա մոտ`կապված նրա խրոնիկ հիվանդության հետ։ Նրան տեղափոխել են բուժկենտրոն, թեստավորում են իրականացրել, և պատասխանը դրական է եկել»,–ասաց նա։

Մարտիրոսյանի խոսքով` այս պահին մեկուսացվածների թիվը 21 է։ Նրանց այսօր, հավանաբար, կթեստվորեն։ Մարտիրոսյանը խոստացավ արդյունքների հայտնի լինելու դեպքում հավելյալ տեղեկություն տրամադրել։

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 289-ով և դարձել 7402։

Հիեցնենք` մայիսի 25–ին պարզ դարձավ, որ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը ևս 15 վարակակիր կա։

 

0
թեգերը:
Հայաստան, կորոնավիրուս