Փաշինյանն ու Պուտինը

Փաշինյանը շարունակում է հայ–ռուսական հարաբերությունները գնահատել փայլուն

123
(Թարմացված է 16:26 16.05.2020)
Նիկոլ Փաշինյանի խոսքով` հայ–ռուսական հարաբերությունները հիմնված չեն մեկ ամսվա կամ մեկ ժամվա վրա. դրանք ռազմավարական և պատմական խորք ունեն։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հայ–ռուսական հարաբերությունները գնահատել փայլուն։ Նա իր կարծիքը հայտնեց այսօր ընթացող առցանց ասուլիսի ժամանակ` պատասխանելով հարցին, թե հայ–ռուսական հարաբերություններն ինչպես կգնահատի` հաշվի առնելով գազի գնի բարձրացման շուրջ խոսակցություններն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը։

«Հայ–ռուսական հարաբերությունները ռազմավարական խորք ունեն, և դրանք կախված չեն մեկ հայտարարությունից։ Միջպետական հարաբերություններում կարող են լինել հարցեր, որոնց պատասխանները կարող են մշակվել, հղկվել, բայց ընդհանուր հարաբերությունների վրա որևէ ազդեցություն չեն կարող ունենալ»,–ասաց Փաշինյանը։

Հայաստանը ԵԱՏՄ ռազմավարության միայն մեկ հարցի հետ համաձայն չէ. Փաշինյան

Նրա խոսքով` հայ–ռուսական հարաբերությունները հիմնված չեն ո՛չ մեկ ամսվա, ո՛չ էլ մեկ ժամվա վրա. դրանք ռազմավարական և պատմական խորք, կոնտեքստ ունեն։ Այնպես որ, Փաշինյանի բնութագրմամբ, իր գնահատականը նույնն է մնացել այդ հարաբերությունների մասին։

Հիշեցնենք, որ դեռ 2018–ի սեպտեմբերի 8–ին Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե հենց նոր ավարտվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը: Նա գրել էր` արդյունավետ զրույց ունեցանք, որի արդյունքներով կարող են արձանագրել` հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են:

Փոխզիջումների դեպքում էլ գծեր կան Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար. Փաշինյան

123
թեգերը:
Ռուսաստան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (159)
Ըստ թեմայի
Վերջ «խոպանին». կառավարությունը կօգնի Հայաստանում վաստակել հանապազօրյա հացը
ՀՀ–ն ի՞նչ կարող է գնել ՌԴ–ից հիմա և հետո. հարցազրույց ՌԴ առևտրային ներկայացուցչի հետ
Նիկոլ Փաշինյանը խոսեց պապի, կորոնավիրուսի, տոնական օրվա, վարչապետ լինելու ու ՌԴ–ի մասին
Վրաստանի անկախության տոնին Հայաստանն անակնկալ է մատուցել հարևանին

Վրաստանի անկախության տոնին Հայաստանն անակնկալ է մատուցել հարևանին

36
(Թարմացված է 23:23 26.05.2020)
Երևանի փողոցների գովազդային վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հարևան Վրաստանի ազգային տոնի կապակցությամբ այսօր Հայաստանի մայրաքաղաք Երևանի փողոցների վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Այս տոնական նախաձեռնության հեղինակը Վրաստանում ՀՀ դեսպանությունն ու դեսպան Ռուբեն Սադոյանն են։

«Շնորհավո՜ր տոնդ, եղբայրական Վրաստան»,- ասված է հրապարակման մեջ։

Նշենք, որ Վրաստանն անկախության օրը նշում է այսօր՝ մայիսի 26-ին։

Ռուսաստանից Վրաստան ներկրվող գազի գինը կիջնի. «Գազպրոմի» հետ նոր պայմանավորվածություն կա

36
թեգերը:
դրոշ, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Վրաստանում արտակարգ դրությունն ու պարետային ժամը չեն երկարաձգի
Վրաստանում թվերը փոքր են, բայց մեր հակահամաճարակային համակարգն ավելի լավն է. Թորոսյան
Մտադիր ենք պարզել` ինչն է Թորոսյանին նման հայտարարության առիթ տվել. Վրաստանի ԱՆ
Ռուսաստանի քաղաքացի հայերը փակված են մնացել Վրաստանի սահմանին․ ինչ է ասում դեսպանատունը
Զոհրաբ Մնացականյան

Ադրբեջանի գործողությունները պետք է պատշաճ կերպով դատապարտվեն. Մնացականյան

54
(Թարմացված է 20:01 26.05.2020)
Հայաստանի արտգործնախարարը վերահաստատել է, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների համար Ղարաբաղյան հակամարտության լուծումը կարող է լինել բացառապես խաղաղ ճանապարհով։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում անդրադարձել է Ադրբեջանի` մայիսի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հարձակողական բնույթի օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժությունների անցկացմանը, որն իրականացվել է միջազգային հանձնառությունների՝ Վիեննայի փաստաթղթի խախտմամբ:

Ըստ ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության` նախարարն ընդգծել է, որ այդօրինակ գործողությունները, որոնք խարխլում են տարածաշրջանային կայունությունը և լուրջ վնաս են հասցնում խաղաղ գործընթացին, պետք է պատշաճ կերպով դատապարտվեն։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև վերահաստատել է Հայաստանի և Արցախի նորընտիր իշխանությունների հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

«Մենք կտրականապես բացառում ենք ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը և շարունակում ենք խաղաղ գործընթացում մեր կառուցողական մասնակցությունը, որի ներուժը չի կարող լիարժեք իրացվել առանց Արցախի ժողովրդի մասնակցության և բոլոր կողմերի համարժեք փոխզիջման»:

Մնացականյանն իր խոսքում նաև անդրադարձել է Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձություններին՝ ընդգծելով կրոնական և ազգային փոքրամասնությունների պաշտպանության անհրաժեշտությունը:

Տեսակապի ձևաչափով անցկացված խորհրդի նիստի ավարտին ընդունվել են «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարելիցի կապակցությամբ», «Covid-19 համավարակի հետ կապված համընդհանուր հրադադար հաստատելու ՄԱԿ գլխավոր քարտուղարի կոչին աջակցության մասին», «Կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում համերաշխության և փոխըմբռնման մասին» և «ՄԱԿ կանոնադրության նպատակներին և սկզբունքներին հավատարմության հաստատման մասին» համատեղ հայտարարությունները:

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ–ն մայիսի 18-22–ը լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ անցկացրեց։ ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը զորավարժությունների մեկնարկից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Ադրբեջանը միջազգային պայմանագրերով պարտավորություն ունի, ըստ որի`պետք է կանխավ հայտարարի զորավարժությունների մասին, սակայն դա չի արել։ 

54
թեգերը:
Ադրբեջան, Զոհրաբ Մնացականյան, Հայաստան
Ըստ թեմայի
ՀԱՊԿ-ը առայժմ չի չեղարկել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախանշված զորավարժությունները
«Սմերչեր» և հրթիռային այլ միջոցներ. «Բաղրամյանում» մեկնարկած զորավարժության լուսանկարները
Լավրովը խոսել է Հայաստանի և Ռուսաստանի ռազմական համագործակցության բնույթի մասին
Մանեկեններ

Վրաստանում գործող հագուստի խանութների հանդերձարանները կփակվեն

9
(Թարմացված է 00:16 27.05.2020)
Ընկերության ներկայացուցիչները քայլեր են ձեռնարկում, որպեսզի կանխեն կորոնավիրուսի տարածումը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Վրաստանի մի շարք խանութների հաճախորդները չեն կարողանա գնումներ կատարելուց առաջ փորձել հագուստը։ Retail Group Georgia ընկերության տնօրեն Ռեզո Մագալաշվիլին «Բիզնեսպրեսնյուսի» հետ զրույցում ասել է, որ խանութների հանդերձարանները կփակվեն։

Խոսքը վերաբերում է Zara, Massimo Duti, Oisho, Bershka, Stradivarius և Վրաստանում ներկայացված մի շարք ապրանքանիշներին։ Որոշման պատճառը կորոնավիրուսի համավարակն է։ Արգելքն ուժի մեջ կմտնի, երբ սահմանափակումները կչեղարկվեն ու առևտրի կենտրոնները կբացվեն։

«Մեծ ռիսկ կա, որ վարակը կարող է տարածվել նաև հագուստի միջոցով, այդ պատճառով էլ կանխարգելիչ միջոցներ կկիրառվեն», - ասել է Մագալաշվիլին։

Նա նշել է նաև, որ հագուստը վերադարձնելու դեպքում այն անպայման կախտահանվի։

Հիշեցնենք` Վրաստանը մայիսի 23-ին որոշեց չերկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, սակայն մի շարք սահմանափակումներ կգործեն մինչև հուլիսի 15-ը։ Օրինակ` հագուստի և կոշիկի խանութներն այժմ կարող են միայն առցանց աշխատել։

Մայիսի 26-ի դրությամբ՝ Վրաստանում 732 մարդ է վարակվել կորոնավիրուսով։

Բարի գալուստ ապագա. նստել եմ թախտին, սպասում եմ առաքմանը, նրանք ինձ հաց ու ջուր են բերում

9
թեգերը:
կորոնավիրուս, խանութ, Վրաստանի Հանրապետություն
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Բալիի փոխարեն «Զում», կամ հայաստանյան առցանց հարսանիքն արտակարգ դրության պայմաններում
Կորոնավիրուսը բոլորի տուն «կմտնի», կամ վարակը ստիպում է հիշել «տալոնով» հացը
Սերիալներ, շաուրմա, կարկանդակներ․ ինչ են որոնել և պատվիրել հայերը արտակարգ դրության օրերին
Առցանց առևտուր ու բժշկություն. ինչ է փոխել կորոնավիրուսը Հայաստանի աշխատաշուկայում