Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը բացատրեց` ինչու է Ադրբեջանը փորձում սևացնել Գարեգին Նժդեհին

238
(Թարմացված է 23:44 16.05.2020)
ՀՀ վարչապետը զարմանում է` ինչպես Ադրբեջանը կարող է Հայաստանին մեղադրել ֆաշիզմին տուրք տալու մեջ, երբ այդ երկրի նախագահը հերոսացնում է Մամեդ Էմին Ռասուլզադեին, որը սերտորեն համագործակցել է նացիստական Գերմանիայի և նացիստական կուսակցության հետ։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսի ժամանակ անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` վերջին շրջանում ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցներին, որոնցում վերջինս շարունակում է շահարկել Գարեգին Նժդեհի հերոսացման հարցը Հայաստանում` հայերին մեղադրելով ֆաշիզմին տուրք տալու մեջ։

«Վերջերս ռուսական մամուլում մի շատ լավ հոդված կարդացի Գարեգին Նժդեհի մասին։ Նշվում էր, որ Նժդեհը ռուսական բանակի սպա է եղել, մասնակցել է Բալկանյան պատերազմին ռուսական բանակի կազմում և պարգևատրվել է։ Այս առումով կարծում եմ` Ռուսաստանում ևս Գարեգին Նժդեհին` որպես պատմական ֆիգուր, դարասկզբին որպես ռուսական բանակի սպա, պետք է վերարժևորեն»,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` ադրբեջանական քաղաքականությունը հետևյալն է` նրանք ուզում են նսեմացնել հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին, մանավանդ Հայրենական մեծ պատերազմի հաղթական 75-ամյակի առիթով, և ցույց տալ, որ հայերը ֆաշիստական Գերմանիայի և նացիստների հետ համագործակցող ժողովուրդ են եղել։

«Խոսեմ փաստերով։ Շուրջ 600 000 հայ մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին, ընդ որում` 100 000 հայ մասնակցել է` բնակվելով Խորհրդային Միությունից դուրս։ 300 000 հայ զոհվել է կամ անհետ կորել։ 65 հայ ստացել է գեներալի կոչում։ Խորհրդային Միության պատմության մեջ 115 հայ գեներալ է եղել և 4 մարշալ։ Խորհրդային Միության հայազգի 107 հերոսներից 26-ը եղել են Լեռնային կամ Դաշտային Ղարաբաղից։ 27 հայ համարվում է «Փառքի ասպետ»։ Նշեմ, որ այդ փառքի շքանշանակիրներից մեկն իմ մայրիկի քեռին է։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ձևավորվել է 6 հայկական դիվիզիա` ընդհանուր 60,000 զինվորով»,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` հայերի մասնակցությունը նսեմացնել հնարավոր չէ, փոխարենը փաստական տվյալներ կան, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին մոտավորապես 75 000 ադրբեջանցի ներգրավված է եղել նացիստական խմբավորումներում, ընդ որում` գոյություն է ունեցել ադրբեջանական լեգեոն, որն ունեցել է բոլոր ատրիբուտները` սկսած հագուստից։

Փաշինյանը ցույց տվեց այդ հագուստներից մեկի լուսանկարը՝ նացիստական տարբերանշաններով։ Բացի այդ ՀՀ վարչապետը նշեց, որ աշխարհամարտի տարիներին Գերմանիայում լույս է տեսել «Ադրբեջան» լեգեոներական պաշտոնաթերթը, և ցույց տվեց դրա համարներից մեկի առաջին էջը։

Онлайн пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (16 мая 2020). Еревaн
© Photo : pres office of the Prime minister of RA
«Ադրբեջան» լեգեոներական պաշտոնաթերթը

Փաշինյանը հիշեցրեց նաև, որ Ադրբեջանի առաջին հանրապետության ղեկավարներից մեկը՝ Մամեդ Էմին Ռասուլզադեն, սերտորեն համագործակցել է նացիստական Գերմանիայի և նացիստական կուսակցության հետ։ Նրա անմիջական մասնակցությամբ ստեղծվել է ադրբեջանական խմբավորում, որի ղեկավար կազմը դասընթացներ է անցել նացիստական հետախուզական դպրոցներում։

«Այս պատմության մեջ շատ կարևոր է նշել, թե ինչպես են Ռասուլզադեին վերաբերվում ժամանակակից Ադրբեջանում։ 2014 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով Ադրբեջանում մեծ շուքով նշվել է Ռասուլզադեի 130-ամյակը, և այդ կապակցությամբ հոբելյանական դրոշմանիշ է թողարկվել»,-ասաց վարչապետը։

Փաշինյանը զարմացավ, թե ինչպես է լինում, որ նացիզմի դեմ պայքարող ժողովուրդը մեղադրում է Հայաստանին նացիզմին օժանդակելու մեջ, մինչդեռ երկրի նախագահը Ադրբեջանում կազմակերպում է նացիստական ռեժիմի նշանավոր ներկայացուցչի հերոսացումը:

Հիշեցնենք` Ադրբեջանում Ռասուլզադեն ազգային հերոս է համարվում։ Նա պատկերված է 1000 մանաթի թղթադրամի վրա, նրա պատվին արձաններ են կանգնեցված Ադրբեջանի Գյանջա, Նովխանի և Զաքաթալա քաղաքներում, Բաքվում էլ կա նրա անվան փողոց։ 2015-ին Իլհամ Ալիևի հրամանով Բաքվի «Ուլդուզ» մետրոյի կայարանի մոտ տեղադրված Ռասուլզադեի արձանը հանվել է, դրա փոխարեն դրվել է Հեյդար Ալիևի արձանը։ Սակայն դա ավելի շատ կապված էր ավագ Ալիևին էլ ավելի հերոսացնելու, ոչ թե Ռասուլզադեի դերը փոքրացնելու հետ։

Հոկտեմբերի 11-ին Աշխաբադում ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին Ալիևը Նժդեհին սևացնելու փորձ էր արել, ինչին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակադարձել էր` ասելով, որ Նժդեհը պայքարել է թուրքերի դեմ, ոչ թե Խորհրդային Միության։

238
թեգերը:
Մամեդ Էմին Ռասուլզադե, Գարեգին Նժդեհ, Նիկոլ Փաշինյան, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Բուլղարացիները սկսել են մոռանալ Անդրանիկին ու Նժդեհին. ի՞նչ խնդիրներ ունեն բուլղարահայերը
Ինչու կապիտան Մոսեսովը չենթարկվեց գեներալ Նազարբեկյանի հրամանին և ինչու նրան միացավ Նժդեհը
«Նացիստների և Նժդեհի միջև զուգահեռներն անընդունելի են»․ Միրզոյանը՝ ԱՊՀ գործընկերներին
Վլադիմիր Վարդանյան. արխիվային լուսանկար

Վարդանյանն Էդմոն Մարուքյանին մեղադրեց պետության հեղինակության հետ խաղալու մեջ

14
(Թարմացված է 14:09 26.05.2020)
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարին ասաց, որ պետք չէ կոնֆիդենցիալ հարցերը բարձրաձայնել. դա կարող է անցանկալի հետևանքներ ունենալ։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ԱԺ ամբիոնից բավականին վրդովված անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին։

Մարուքյանը կասկածի տակ էր առել Վարդանյանի անաչառությունը որպես Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովում COVID 19-ի զեկույցի համազեկուցող։

«Չեմ կարող չանդրադառնալ պարոն Մարուքյանի ասածներին. մե՜ծ, մեծ հարցական է՝ արդյո՞ք պարոն Մարուքյանն իրավունք ուներ այդ հարցը բարձրաձայնել որպես իրավաբան, որպես պատգամավոր, որպես ԵԽԽՎ անդամ և որպես իրավական հարցերի և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ, որովհետև դա դեռևս կոնֆիդենցիալ է, որոշումը դեռ կայացված չէ»,–ասաց Վարդանյանը:

Նա հավելեց՝ այո, քննարկվում էր հարց, որ ինքն էլ կարող է նշանակվել զեկուցող, չնայած այս քննարկումից հետո չգիտի՝ ինչ կստացվի: Նա ասաց, որ զեկույցը վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանությանը COVID-19-ի պայմաններում:

«Երաշխավորել եմ և երաշխավորում եմ, որ ես, այո՛, օբյեկտիվ եմ լինելու բոլոր 47 պետությունների նկատմամբ և արձանագրելու եմ ցանկացած խախտում, որը, իմ կարծիքով, կգտնվի արժանի արձանագրվելու այդ զեկույցում, բայց այս կարգի հարցերը բերել և քննարկել ԱԺ ամբիոնից, վտանգել պետությանդ հեղինակությունը, կասկածի տակ դնել որոշակի գործընթացներ... Չեմ ուզում մեկնաբանել, թող մեկնաբանի ՀՀ քաղաքացին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ համավարակով պայմանավորված` ԱԺ նիստերի դահլիճում նախազգուշացվելուց հետո 1 կամ 7 օրով դուրս կհրավիրվեն բոլոր այն պատգամավորները, որոնք դիմակ չեն կրում։

«Ուզում եմ խոստովանել, որ սխալ էինք»․Արարատ Միրզոյանը` Արցախում դիմակ չկրելու մասին

Էդմոն Մարուքյանը Միրզոյանի այս հայտարարությունը համարեց ոչ սահմանադրական, նշելով, որ ԱԺ նիստերին առանց դիմակի խոսելը չի կարող համարվել կանոնների խախտում։

Նա հիշեցրեց Սահմանադրության այն նորմը, որով արտակարգ դրությունը չի տարածվում ԱԺ-ի վրա, հետևաբար, արտակարգ դրության շրջանակներում պարետի որոշումները չեն կարող կիրառվել խորհրդարանում և չեն կարող հիմք հանդիսանալ պատգամավորին դահլիճից դուրս հրավիրելու համար։

Նա մեղադրեց Միրզոյանին ԱԺ-ում երկակի ստանդարտներ կիրառելու մեջ, հիշեցնելով, որ երբ իր հանդեպ բռնություն էին գործադրում, որևէ պատգամավորի նախազգուշացում չտրվեց և որևէ պատգամավոր դուրս չհրավիրվեց ԱԺ դահլիճից։

Մարուքյանը նաև հայտարարեց, որ Վլադիմիր Վարդանյանը Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովում պետք է հաստատվի որպես COVID 19-ի զեկույցի համազեկուցող, որով նա 47 անդամ-պետություններում պետք է տեսնի` մարդու իրավունքներն ինչպես են խախտել COVID 19-ի ժամանակ` արտակարգ դրությունից ելնելով։

«Սա անպատասխանատվության գագաթնակետն է». Ռուբինյանը` Մարուքյանի դիմակ չկրելու պահանջի մասին

Մարուքյանը մեղադրեց Վարդանյանին, որ նա ձայն չի հանում, երբ ԱԺ-ում երկակի ստանդարտներ են կիրառվում և, ըստ էության, ոտնահարվում է Սահմանադրությունը` ԱԺ կանոնակարգ օրենքի սխալ կիրարկմամբ, հետևաբար, կասկածի տակ է Վարդանյանի` Եվրոպայի խորհրդում օբյեկտիվ զեկուցով հանդես գալու հարցը։

14
թեգերը:
Պատգամավոր, Վլադիմիր Վարդանյան, Էդմոն Մարուքյան, ՀՀ Ազգային ժողով, ԱԺ
Ըստ թեմայի
«Ես չէի սպասում, որ Սասուն Միքայելյանը կխփի». Էդմոն Մարուքյանը խոսեց ԱԺ–ի ծեծկռտուքի մասին
Քո մայրն ինձ համար սուրբ է. Սասուն Միքայելյանն ԱԺ ամբիոնից առաջարկ արեց Էդմոն Մարուքյանին
Էդմոն Մարուքյանին հրավիրել են ՀՔԾ
Ռուբեն Ռուբինյան

«Սա անպատասխանատվության գագաթնակետն է». Ռուբինյանը` Մարուքյանի դիմակ չկրելու պահանջի մասին

46
(Թարմացված է 12:34 26.05.2020)
Ռուբեն Ռուբինյանը վրդովված ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից և Էդմոն Մարուքյանին մեղադրեց դիմակ չկրելու համար կռիվ անելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ կորոնավիրուսից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հիշելու են որպես դիմակ չկրելու իրավունքի համար պայքարող անձ։

Ռուբինյանի խոսքով՝ խորհրդարանական երրորդ ուժի ղեկավարն այս պայմաններում, որ օրական կորոնավիրուսով վարակման մոտ 400 դեպք է գրանցվում, օրեցօր ավելանում են կորոնավիրուսից մահացողների թիվը, երբ պարետատունը, կառավարությունը և բոլոր նրանք, ովքեր ունեն լսարան, այս օրերին փորձում են դիմակ կրելու մշակույթ քարոզել, որովհետև, ըստ Ռուբինյանի ապացուցված է, որ դիմակ կրելը նվազեցնում է կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը, Մարուքյանը դիմակ կրելու համար կռիվ է տալիս։

«Էս մարդը եկել է ԱԺ-ում կռվում է դիմակ չկրելու իրավունքի համար, սա ուղղակի խայտառակություն է, սա անպատասխանատվության գագաթնակետն է։ Ես նաև սպասում եմ, որ Մարությանը ասուլիս էլ կտա ու կասի, որ դիմակ չկրելն օգտագործում են, որպեսզի լռեցնեն ընդդիմությանը։ Էդմոն Մարուքյանը համաճարակից հետո, հիշվելու է որպես դիմակ չկրելու համար պայքարող անձ»,-վրդովված ասաց Ռուբինյանը։

Հիշեցնենք, որ այսօր, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ համավարակով պայմանավորված, ԱԺ նիստերի դահլիճից նախազգուցացվելուց հետո, 1 կամ 7 օրով դուրս կհրավիրվեն բոլոր այն պատգամավորները, որոնք դիմակ չեն կրում։

«ԱԺ նախագահը պետք է փորձի անաչառ մնալ»․ Մարուքյանը մեղադրեց Միրզոյանին

Մինչդեռ Մարուքյանը, Միրզոյանի այս հայտարարությունը համարեց ոչ Սահմանադրական`նշելով, որ ԱԺ նիստերին դիմակով չխոսելը չի կարող համարվել կանոնների խախտում։ Նա հիշեցրեց Սահմանադրության այն նորմը, որով արտակարգ դրությունը չի տարածվում ԱԺ-ի վրա, հետևաբար արտակարգ դրության շրջանակներում պարետի որոշումները չեն կարող կիրառվել խորհրդարանում, ուստի և չեն կարող հիմք հանդիսանալ պատգամավորին դահլիճից դուրս հրավիրելու համար։ Նա մեղադրեց Միրզոյանին ԱԺ-ում երկակի ստանդարտներ կիրառելու մեջ` հիշեցնելով, որ երբ իր հանդեպ բռնություն էին գործադրում, որևէ պատգամավորի նախազգուշացում չտրվեց և որևէ պատգամավոր դուրս չհրավիրվեց ԱԺ դահլիճից։

46
թեգերը:
Էդմոն Մարուքյան, Ռուբեն Ռուբինյան, ԱԺ, կորոնավիրուս, դիմակ, Հայաստան
Ըստ թեմայի
«Ես դիմակաֆոբ եմ»․ ինչպես են քաղաքացիներն ու մասնագետները վերաբերվում դիմակ կրելուն
Դիմակների գները չկարգավորելու դեպքում ՀՀ-ում սոցիալական լարվածություն կառաջանա. Զոհրաբյան
Ինչպես անել, որ մեկանգամյա օգտագործման դիմակներն ու ձեռնոցները վնաս չտան
Կորոնավիրուսի թեստ

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների կենտրոնում կորոնավիրուսի դեպք է հաստատվել

0
(Թարմացված է 14:34 26.05.2020)
Այս պահին Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն»-ից մեկուսացվածների թիվը 21 է։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

«Մայիսի 23–ին առողջության վատթարացում է նկատվել հաստատությունում գտնվող անձանցից մեկի` 23–ամյա աղջկա մոտ`կապված նրա խրոնիկ հիվանդության հետ։ Նրան տեղափոխել են բուժկենտրոն, թեստավորում են իրականացրել, և պատասխանը դրական է եկել»,–ասաց նա։

Մարտիրոսյանի խոսքով` այս պահին մեկուսացվածների թիվը 21 է։ Նրանց այսօր, հավանաբար, կթեստվորեն։ Մարտիրոսյանը խոստացավ արդյունքների հայտնի լինելու դեպքում հավելյալ տեղեկություն տրամադրել։

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 289-ով և դարձել 7402։

Հիեցնենք` մայիսի 25–ին պարզ դարձավ, որ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը ևս 15 վարակակիր կա։

Հայաստանում կորոնավիրուսից ևս 4 մարդ է մահացել. նրանցից 3-ը կանայք են

 

0
թեգերը:
հիվանդանոց, հիվանդ, թեստ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Աշխարհում կորոնավիրուսի 5.5 մլն դեպք է բացահայտվել, ավելի քան 347 հազարը մահացել են
Կորոնավիրուսի տված դասը, վարչապետն ու Մոսկվան. ինչպես է պարտավոր մտածել Հայաստանի նախագահը
ՀԱՊԿ ներուժը կարևոր է կորոնավիրուսի ստեղծած սպառնալիքներին արձագանքելու համար. Լավրով