Փաշինյանն ու Ալիևը

Արցախի հարցը կարող է լուծվել մեկի քմահաճույքո՞վ. Փաշինյանն ուզում է իմանալ՝ ով է այդ մարդը

203
(Թարմացված է 13:50 16.05.2020)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձյալ անդրադարձավ ղարաբաղյան բանակցային գործընթացին:

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսում, անդրադառնալով ԼՂ կարգավորման հարցին, ասաց, որ Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին շատ կարևոր ու էական է։ Վարչապետը շեշտեց` առանց նրանց մասնակցության չի կարող լինել հարցի որևէ լուծում:

«Մենք չենք կարող որոշումներ կայացնել Արցախի ընտրված ներկայացուցիչների փոխարեն»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հարցին՝ Փաշինյանը նշեց, որ այդ գաղափարը մշտապես առկա է եղել թե՛ բանակցային փաստաթղթերում, թե՛ հրապարակային հայտարարություններում:

Ղարաբաղյան հարցի նոր բովանդակություն է ձևավորվում. Փաշինյանը բացատրեց՝ ինչի մասին է խոսքը

«Ամենատարբեր գաղափարներ կարող են առկա լինել, բայց եթե կլինի այնպիսի լուծում, որին ես ոչ թե հակված կլինեմ ասել «այո», այլ որին ես կմտածեմ, որ գուցե չարժե ասել «ոչ», ես կվերցնեմ այդ տարբերակը, կքննարկեմ առաջինը ՀՀ և Արցախի ԱԽ-երի հետ, ԱԺ-ների հետ և ժողովրդի հետ», -ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ այդ պայմանը ժողովրդի հետ ինքը կապել է դեռ 2018թ-ին:

«Ինչո՞ւ Արցախի հարցը կարող է լուծվել մի մարդու քմահաճույքով: Այդ ով է այդ մադը, ես ուզում եմ իմանալ»,- ասաց վարչապետը

Փաշինյանը շեշտեց, որ բանակցային սեղանի շուրջ կարող են հնչել ամենատարբեր առաջարկներ՝ ամենաընդունելիից մինչև ամենաանընդունելի: ՀՀ ներկայացուցիչները, նրա բնորոշմամբ, չեն կարող փակել ականջները, որ չլսեն կամ փախչեն սեղանի մոտից:

Իսկ վերջնական լուծումն, ըստ նրա, գտնվելու է բանակցելու ու խոսելու միջոցով:

Կարիք չկա ավելի փորփրել. Մնացականյանը` ղարաբաղյան հիմնահարցի բանակցությունների մասին

203
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Արցախ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Սուրենյանց. «Ղարաբաղյան խնդրում Զատուլինի առաջարկը բավականին պրագմատիկ լուծում է»
«5 րոպե Դուլյանի հետ». Ղարաբաղյան վեճերի հորձանուտում
Առաջընթաց կա «փոքր քայլերի» հարցում. ՌԴ ԱԳՆ–ն` ղարաբաղյան կարգավորման մասին
Ռուբեն Ռուբինյան

«Սա անպատասխանատվության գագաթնակետն է». Ռուբինյանը` Մարուքյանի դիմակ չկրելու պահանջի մասին

36
(Թարմացված է 12:34 26.05.2020)
Ռուբեն Ռուբինյանը վրդովված ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից և Էդմոն Մարուքյանին մեղադրեց դիմակ չկրելու համար կռիվ անելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ կորոնավիրուսից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հիշելու են որպես դիմակ չկրելու իրավունքի համար պայքարող անձ։

Ռուբինյանի խոսքով՝ խորհրդարանական երրորդ ուժի ղեկավարն այս պայմաններում, որ օրական կորոնավիրուսով վարակման մոտ 400 դեպք է գրանցվում, օրեցօր ավելանում են կորոնավիրուսից մահացողների թիվը, երբ պարետատունը, կառավարությունը և բոլոր նրանք, ովքեր ունեն լսարան, այս օրերին փորձում են դիմակ կրելու մշակույթ քարոզել, որովհետև, ըստ Ռուբինյանի ապացուցված է, որ դիմակ կրելը նվազեցնում է կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը, Մարուքյանը դիմակ կրելու համար կռիվ է տալիս։

«Էս մարդը եկել է ԱԺ-ում կռվում է դիմակ չկրելու իրավունքի համար, սա ուղղակի խայտառակություն է, սա անպատասխանատվության գագաթնակետն է։ Ես նաև սպասում եմ, որ Մարությանը ասուլիս էլ կտա ու կասի, որ դիմակ չկրելն օգտագործում են, որպեսզի լռեցնեն ընդդիմությանը։ Էդմոն Մարուքյանը համաճարակից հետո, հիշվելու է որպես դիմակ չկրելու համար պայքարող անձ»,-վրդովված ասաց Ռուբինյանը։

Հիշեցնենք, որ այսօր, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ համավարակով պայմանավորված, ԱԺ նիստերի դահլիճից նախազգուցացվելուց հետո, 1 կամ 7 օրով դուրս կհրավիրվեն բոլոր այն պատգամավորները, որոնք դիմակ չեն կրում։

«ԱԺ նախագահը պետք է փորձի անաչառ մնալ»․ Մարուքյանը մեղադրեց Միրզոյանին

Մինչդեռ Մարուքյանը, Միրզոյանի այս հայտարարությունը համարեց ոչ Սահմանադրական`նշելով, որ ԱԺ նիստերին դիմակով չխոսելը չի կարող համարվել կանոնների խախտում։ Նա հիշեցրեց Սահմանադրության այն նորմը, որով արտակարգ դրությունը չի տարածվում ԱԺ-ի վրա, հետևաբար արտակարգ դրության շրջանակներում պարետի որոշումները չեն կարող կիրառվել խորհրդարանում, ուստի և չեն կարող հիմք հանդիսանալ պատգամավորին դահլիճից դուրս հրավիրելու համար։ Նա մեղադրեց Միրզոյանին ԱԺ-ում երկակի ստանդարտներ կիրառելու մեջ` հիշեցնելով, որ երբ իր հանդեպ բռնություն էին գործադրում, որևէ պատգամավորի նախազգուշացում չտրվեց և որևէ պատգամավոր դուրս չհրավիրվեց ԱԺ դահլիճից։

36
թեգերը:
Էդմոն Մարուքյան, Ռուբեն Ռուբինյան, ԱԺ, կորոնավիրուս, դիմակ, Հայաստան
Ըստ թեմայի
«Ես դիմակաֆոբ եմ»․ ինչպես են քաղաքացիներն ու մասնագետները վերաբերվում դիմակ կրելուն
Դիմակների գները չկարգավորելու դեպքում ՀՀ-ում սոցիալական լարվածություն կառաջանա. Զոհրաբյան
Ինչպես անել, որ մեկանգամյա օգտագործման դիմակներն ու ձեռնոցները վնաս չտան
Վլադիմիր Գասպարյան

«Սթափվե՛ք, մենք արդեն անցնում ենք այս կարմիր գծերը». Վլադիմիր Գասպարյանը մտահոգված է

487
(Թարմացված է 12:40 25.05.2020)
Հայաստանի նախկին ոստիկանապետը կարծում է, որ կորոնավիրուսը ցույց տվեց իշխանությունների գաղափարական ու կառավարչական ֆիասկոն։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը համոզված է` կան իրավիճակներ, երբ լռելը հանցագործություն է կամ առնվազն հանցակցություն: 

«Այսօր այդ վիճակում ենք: Իշխանությունների դիլետանտիզմն ու անճարությունը մեզ հասցրել են այն սահմանին, որից այն կողմ պետականության կորուստն է: Իսկ թե ինչ է նշանակում պետություն չունենալ, աշխարհում երևի ամենից լավ մենք գիտենք»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Գասպարյանը նշել է` դա վերջին ութ հարյուր տարվա մեր պատմությունն է: Դա Արևմտյան Հայաստանի ու միլիոնուկես ժողովրդի, ապա Արևելյան Հայաստանի կեսի ու հարյուր հազարավոր հայ մարդկանց զոհաբերման իրողությունն է: Այո՛, հենց զոհաբերման: Որովհետև երկիրն ու ժողովրդին կարելի է զոհաբերել ոչ միայն դավաճանությամբ, այլև՝ տգիտությամբ ու եսասիրությամբ:

«Անցած դարի կորուստներից առաջ էլ այսօրվա պես է եղել, և օդում կրկին կախված է կորստի տագնապը: Նախորդ ողբերգությունների համար ազդակ եղան Առաջին աշխարհամարտն ու հաջորդած քաղաքական վերադասավորումները: Հիմա ազդակը կորոնավիրուսի համավարակն ու առաջիկա անխուսափելի վերադասավորումներն են: Ընդ որում` կորոնավիրուսը ոչ միայն ազդակ է, այլև յուրատեսակ լակմուսի թուղթ, որը պարզ ցույց է տալիս ցանկացած երկրի ուժն ու թուլությունը: Մեր դեպքում ցույց է տալիս իշխանությունների գաղափարական ու կառավարչական ֆիասկոն: Ու դրա պատճառը վիրուսը չէ: Վիրուսն ընդամենը բարձրացրել է վարագույրն, ու շատերի համար աննկատ մնացածն ի հայտ է եկել ողջ այլանդակությամբ. գաղափարախոսության, ինչպես ասում են՝ «իզմերի» բացակայություն, ցանկացած զարգացման զրոյացում, նախորդ երեսուն տարիներին պետության ու ժողովրդի կուտակած քաղաքական, տնտեսական, հոգևոր ռեսուրսների մսխում, հանրության մասնատում ու փոխադարձ թշնամանքի հրահրում, հրաժարում բնական դաշնակիցներից ու սիրախաղեր ավանդական թշնամու հետ...»,– գրել է նախկին ոստիկանապետը։

Գասպարյանի խոսքով` այս ամենը մեկին մեկ եղել է անցյալ դարասկզբին. նույն եսասիրությունը, ագահությունը, թեթևամտությունը, ինքնահավանությունը, անտարբերությունը: Մենք ասես կախարդական շրջանում լինենք: Տիգրան Մեծի Հայաստանից այս մի բուռն է մնացել: Եվ այսպես շարունակելու դեպքում սա էլ չի մնա: Կլինեն աշխարհով մեկ ցիրուցան հայեր, այն էլ՝ ընդամենը մեկ սերունդ տևողությամբ:

«Սա է իրականությունը, և սարսափելի է, որ այս իրականության մեջ ապրելով էլ՝ շարունակում ենք մեր դժբախտությունների մեղավոր կարգել անխտիր բոլորին: Բյուզանդացին է մեղավոր, թուրքը, բոլշևիկը, հարևան Պողոսը, իսկ մենք՝ որպես ժողովուրդ, իմաստուն ենք, ժողովրդի տերերն էլ՝ սուրբ...Այս ճանապարհը մեզ արդեն երկու անգամ տարել է ցեղասպանության դուռը, ու երրորդ անգամ ենք կանգնած նույն ճանապարհին: Մեզ այնպես ենք պահում, կարծես բնակչությամբ Չինաստանն ենք, տարածքով՝ Ռուսաստանը, տնտեսությամբ՝ Ամերիկան, աշխարհաքաղաքական դիրքով՝ Շվեյցարիան... Եվ այս մեծամտության պատճառով անընդհատ կորցնում ենք: Կորցնում ու այդպես էլ չենք հասկանում, որ այսօր էլ գոյամարտի մեջ ենք ու պիտի ապրենք այդ կանոններով: Վազգենն ասում էր՝ գոնե մի անգամ մի հոգնեք կես ճանապարհին ու կռիվը մինչև վերջ կռվեք: Ճի՛շտ էր ասում. հակառակ դեպքում՝ մեր պատմությունը միշտ պարտության պատմություն է լինելու...Եվ այդ վտանգը տեսանելի ու շոշափելի է: Հանգուցալուծումն էլ կարծես հեռու չէ, եթե այսպես շարունակենք: Իսկ ի՞նչ կարող ենք անել՝ գահավիժումը կանգնեցնելու համար»,– հարց է տալիս նախկին պաշտոնյան:

Ըստ նրա` պատմությունը հուշում է, որ պետք չէ հույսը դնել ժողովրդի հավաքական իմաստնության ու իշխանությունների բացառիկության վրա: Պատմությունը հակառակն է վկայում: Սարդարապատը հակառակ իշխանությունների կամքի ու փախչող բազմության «հավաքական իմաստնության» եղավ: Հաղթանակը կերտեցին կոնկրետ գաղափարներով, ծրագրերով ու հեռանկարներով կոնկրետ մարդիկ: Այսօր էլ պիտի ապավինենք այդպիսի սթափ նվիրյալների կամքին ու իմաստնությանը: Սակավ են, ճիշտ է, բայց ուժեղ են հոգով ու տեսնում են հեռանկարը:Մարմնից առաջ միշտ հոգին է պարտվում: Մարմնի պարտությունն ընդամենը վավերացնում է հոգու կորուստը: Հոգով չպարտվելու համար պետք է հասկանանք, որ հպարտությունը մահացու մեղք է, որ ինքն իր մեջ բաժանված տունը կանգուն մնալ չի կարող, իսկ անպտուղ ծառը կտրում են արմատից...

«Սթափվե՛ք: Մենք արդեն անցնում ենք այս կարմիր գծերը: Արդեն ձեռք ենք բարձրացրել Վեհափառի ու Եկեղեցու վրա, անվանարկել ենք Բանակը, Վազգենի ասած կռիվը ստորադասել ենք զանգվածային անկարգություններին, Շուշիի ազատագրման օրը դատել ենք Շուշին ազատագրողներին, վավերացրել ենք մեր երեխաներին այլասերման դատապարտող փաստաթղթեր...Սթափվե՛ք: Բազում են կոչվածները, ընտրյալները՝ սակավ: Եվ այդ սակավ մարդիկ պիտի վեր կենան, գտնեն իրար, ժողովրդին հանեն քնից, ծրագիր ու գործ առաջարկեն: Խնդիրը ապաշնորհների ու անճարակների խմբակը իշխանությունից հեռացնելը չէ: Մեր հասարակության մտածողությունն է գլխիվայր շրջված: Պետք է ոտքի դնել: Պետք է բացատրել, որ մարդու գլխավոր իրավունքը ոչ թե սեռը փոխելու ազատությունն է, այլ չմորթվելու իրավունքը: Պետք է հիշեցնել, որ ոսկե հորթին ծառայելը մահացու է: Պետք է փաստել, որ մեր դժբախտությունների պատճառը պետականության բացակայությունն է, և իրավունք չունենք այս վերջինն էլ կորցնել:Պիտի սթափվենք ու գործենք»,– ընդգծել է Գասպարյանը:

Նա համոզված է, որ այդ սակավ ընտրյալները, իր սիրած խոսքով՝ պետության մարդիկ, անպայման կգտնեն իրար, հոգով չպարտվածներն էլ կհետևեն նրանց, ու նորից իրավունք կունենանք ասելու՝ պատիվ ունեմ ու հանուն Հայաստանի Հանրապետության:

487
թեգերը:
Վլադիմիր Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Կգա ժամանակը, ինչ հարցի կուզեք` կպատասխանեմ. Սերժ Սարգսյան
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. փաստաբան
Եթե չդադարեցվի հետապնդումը, կհրաժարվեմ իմ աշխատանքից. Արթուր Գևորգյանը դեռ սպասում է
Ալաշկերտ ֆուտբոլային ակումբ, արխիվային լուսանկար

ՀՖՖ-ն 2-ական միլիոն դրամով տուգանել է հայկական 9 ակումբներին

0
(Թարմացված է 13:41 26.05.2020)
ՀՖՖ-ն ֆուտբոլային թիմերին տուգանել է ակումբների արտոնագրման կանոնակարգի հոդված 19-ի պահանջը չկատարելու և ֆեդերացիայի կազմում ֆուտզալի թիմ չապահովելու համար:

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Հայկական «Ալաշկերտ», «Գանձասար-Կապան», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ» ակումբ, «Շիրակ», «Փյունիկ», «Ուրարտու», «Նոա», «Վան», «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբները տուգանվել են 2-ական միլիոն դրամով։ Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հայկական ֆուտբոլում 4-5 տարի հետո անպայման կլինի երկար սպասված վերելքը. Խորեն Հովհաննիսյան

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակումբների արտոնագրման կանոնակարգի հոդված 19-ի պահանջը չկատարելու և իր կազմում ֆուտզալի թիմ չապահովելու համար 9 ակումբների տուգանել է 2-ական միլիոն դրամով»,- նշված է հաղորդագրության մեջ:

0
թեգերը:
Տուգանք, ՀՖՖ, Փյունիկ, «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, Հայաստան