Անդրանիկ Քոչարյան

«Իշխանությանը վարկաբեկելու համար է»․ Քոչարյանը` ծխախոտի մաքսանենգության աղմուկի մասին

159
(Թարմացված է 13:54 13.05.2020)
Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ ՀՀ իրավապահ մարմինները ՌԴ-ից մաքսանենգ ծխախոտի առնչությամբ դեռ չեն ստացել պաշտոնական տեղեկություն։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Պետք է ամբողջությամբ ուսումնասիրություններ իրականացվեն, որպեսզի մաքսանենգ ծխախոտի թեման այլևս չշահարկվի ու չօգտագործվի որպես իշխանությանը վարկաբեկելու միջոց: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի երեկ արված այն հայտարարությանը, թե մաքսանենգ ճանապարհով արտահանված ծխախոտի հետ կապ ունեն Նիկոլ Փաշինյանի մերձավորները` եղբոր որդին` պատգամավոր Սիփան Փաշինյանը, կինը` Աննա Հակոբյանը և կնոջ եղբայրը` պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

«Ես կասկած չունեմ, որ Միքայել Մինասյանը տիրապետում է նմանատիպ` նախկինում օգտագործված սխեմաների: Բայց դա Հրաչ Հակոբյանի հետ հաստատ որևէ կապ չի կարող ունենալ, որովհետև եթե դուք ուշադիր ուսումնասիրեք` սկսած սիգարետի արտադրողներից, կտեսնեք, թե ովքեր են նրանք: Վարդան Հարությունյան և այլն, նրանք կապված են նախկին իշխանությունների օլիգարխիկ թևի հետ: Եվ եթե շատ խորանանք, շատ բաներ պետք է բացահայտվեն»,- ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով` եթե մաքսանենգ ապրանք է դուրս եկել, մաքսանենգությունը պետք է ֆիքսված լինի ՀՀ տարածքում, քրեական գործեր կհարուցվեն, որը կպահանջի, որպեսզի իրոք բացահայտվեն այդ մաքսանենգ ապրանքի հետ կապված բոլոր դրվագները:

«Իսկ եթե ապրանքը մաքսանենգ չի , ապա ստացվում է հատուկ նպատակով փորձ է արվում վարկաբեկել Հրաչ Հակոբյանին։ Պարզվում է միայն Հրաչ Հակոբյանը չէ, այլ Փաշինյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող քաղաքական տիրույթում գտնվող  բոլոր անձինք, այդ թվում Սիփան Փաշինյանը և հանցագործ աշխարհի ինչ-որ մարդիկ։ Այսինքն` ինչ ասես մտցնում են այդ պատրաստված նյութերի մեջ։ Ուսումնասիրությունները ամբողջովին պետք է բացահայտեն կատարվածը, որպեսզի այն չշահարկվի իշխանությանը վարկաբեկելու, նրանց լեգիտիմությունը մաշեցնելու համար»,-ասաց նա։

Հարցին, թե գործն ի՞նչ փուլում է, Քոչարյանն ասաց, որ ուսումնասիրությունները պետք է կատարվեն ռուսական կողմում։ Քանի որ եթե այնտեղ հայտնաբերվել է մաքսանենգ ապրանքը, ապա այն պետք է ՌԴ-ից տեղափոխվի Հայաստանի իրավական համակարգ։

«Բայց այդպիսի գործընթաց մենք չենք տեսնում։ Ստացվում է, դա գուցե սուտ տեղեկատվություն էր, որի նպատակը ես արդեն նշեցի։ Առայժմ մեր իրավապահ մարմինները չեն ստացել ՌԴ-ից մաքսանենգ ապրանքի առնչությամբ տեղեկություն, բացի այն պատրաստված հոդվածներից, որոնք դեռ կասկած են հարուցում, թե ինչքանով առնչություն ունեն իրավապահ համակարգի հետ»,-ասաց նա։

Հիշեցնենք, ռուսաստանյան աղբյուրները ապրիլի 25-ին հայտնեցին, որ ՌԴ ԱԴԾ և մաքսային ծառայության աշխատակիցները Կրասնոդարի օդանավակայանում առգրավվել են մաքսանենգ ծխախոտի 2700 տուփ, և տարբեր ապրանքանիշների տուփերի վրա հայկական ակցիզ է եղել:

Ըստ հաղորդագրությունների` այն Հայաստանից Աֆղանստան էր ուղևորվում՝ Կրասնոդարում և Դուշանբեում կանգառներով։ Ընդ որում` տրանզիտային օդանավը պատկանում էր ՀՀ ԱԻ նախարարությանը։

Ավելի ուշ ՀՀ ԱԻՆ–ն արձագանքեց այս հայտարարությանը՝ հայտարարելով. «Արտակարգ իրավիճակների նախարարությունն օդանավ չունի»:

Հայկական ծխախոտի «թանձր ծուխը». ո՞ւմ է պատկանում ՌԴ հասած 40 տոննա մաքսանենգ սիգարետը

Թեմային արձագանքեց նաև ՀՀ ՊԵԿ-ը՝ նշելով, որ մաքսային ձևակերպումներն ու հսկողությունը ՀՀ մաքսային մարմինների կողմից իրականացվել են օրենքի տառին համապատասխան, իսկ այլ երկրի տարածքում դրանց հետ կապված գործողությունների մասով ՀՀ մաքսային մարմինները որևէ իրավասություն չունեն և, բնականաբար, որևէ պատասխանատվություն չեն կարող կրել։

159
թեգերը:
մաքսանենգություն, Նիկոլ Փաշինյան, Միքայել Մինասյան, ծխախոտ, Անդրանիկ Քոչարյան
Ըստ թեմայի
Ալեն Սիմոնյանը պատասխանել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին
Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՔԾ
Դատարանը բավարարել է Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը
Վրաստանի անկախության տոնին Հայաստանն անակնկալ է մատուցել հարևանին

Վրաստանի անկախության տոնին Հայաստանն անակնկալ է մատուցել հարևանին

38
(Թարմացված է 23:23 26.05.2020)
Երևանի փողոցների գովազդային վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հարևան Վրաստանի ազգային տոնի կապակցությամբ այսօր Հայաստանի մայրաքաղաք Երևանի փողոցների վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Այս տոնական նախաձեռնության հեղինակը Վրաստանում ՀՀ դեսպանությունն ու դեսպան Ռուբեն Սադոյանն են։

«Շնորհավո՜ր տոնդ, եղբայրական Վրաստան»,- ասված է հրապարակման մեջ։

Նշենք, որ Վրաստանն անկախության օրը նշում է այսօր՝ մայիսի 26-ին։

Ռուսաստանից Վրաստան ներկրվող գազի գինը կիջնի. «Գազպրոմի» հետ նոր պայմանավորվածություն կա

38
թեգերը:
դրոշ, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Վրաստանում արտակարգ դրությունն ու պարետային ժամը չեն երկարաձգի
Վրաստանում թվերը փոքր են, բայց մեր հակահամաճարակային համակարգն ավելի լավն է. Թորոսյան
Մտադիր ենք պարզել` ինչն է Թորոսյանին նման հայտարարության առիթ տվել. Վրաստանի ԱՆ
Ռուսաստանի քաղաքացի հայերը փակված են մնացել Վրաստանի սահմանին․ ինչ է ասում դեսպանատունը
Զոհրաբ Մնացականյան

Ադրբեջանի գործողությունները պետք է պատշաճ կերպով դատապարտվեն. Մնացականյան

56
(Թարմացված է 20:01 26.05.2020)
Հայաստանի արտգործնախարարը վերահաստատել է, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների համար Ղարաբաղյան հակամարտության լուծումը կարող է լինել բացառապես խաղաղ ճանապարհով։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում անդրադարձել է Ադրբեջանի` մայիսի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հարձակողական բնույթի օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժությունների անցկացմանը, որն իրականացվել է միջազգային հանձնառությունների՝ Վիեննայի փաստաթղթի խախտմամբ:

Ըստ ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության` նախարարն ընդգծել է, որ այդօրինակ գործողությունները, որոնք խարխլում են տարածաշրջանային կայունությունը և լուրջ վնաս են հասցնում խաղաղ գործընթացին, պետք է պատշաճ կերպով դատապարտվեն։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև վերահաստատել է Հայաստանի և Արցախի նորընտիր իշխանությունների հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

«Մենք կտրականապես բացառում ենք ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը և շարունակում ենք խաղաղ գործընթացում մեր կառուցողական մասնակցությունը, որի ներուժը չի կարող լիարժեք իրացվել առանց Արցախի ժողովրդի մասնակցության և բոլոր կողմերի համարժեք փոխզիջման»:

Մնացականյանն իր խոսքում նաև անդրադարձել է Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձություններին՝ ընդգծելով կրոնական և ազգային փոքրամասնությունների պաշտպանության անհրաժեշտությունը:

Տեսակապի ձևաչափով անցկացված խորհրդի նիստի ավարտին ընդունվել են «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարելիցի կապակցությամբ», «Covid-19 համավարակի հետ կապված համընդհանուր հրադադար հաստատելու ՄԱԿ գլխավոր քարտուղարի կոչին աջակցության մասին», «Կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում համերաշխության և փոխըմբռնման մասին» և «ՄԱԿ կանոնադրության նպատակներին և սկզբունքներին հավատարմության հաստատման մասին» համատեղ հայտարարությունները:

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ–ն մայիսի 18-22–ը լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ անցկացրեց։ ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը զորավարժությունների մեկնարկից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Ադրբեջանը միջազգային պայմանագրերով պարտավորություն ունի, ըստ որի`պետք է կանխավ հայտարարի զորավարժությունների մասին, սակայն դա չի արել։ 

56
թեգերը:
Ադրբեջան, Զոհրաբ Մնացականյան, Հայաստան
Ըստ թեմայի
ՀԱՊԿ-ը առայժմ չի չեղարկել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախանշված զորավարժությունները
«Սմերչեր» և հրթիռային այլ միջոցներ. «Բաղրամյանում» մեկնարկած զորավարժության լուսանկարները
Լավրովը խոսել է Հայաստանի և Ռուսաստանի ռազմական համագործակցության բնույթի մասին
Մանեկեններ

Վրաստանում գործող հագուստի խանութների հանդերձարանները կփակվեն

11
(Թարմացված է 00:16 27.05.2020)
Ընկերության ներկայացուցիչները քայլեր են ձեռնարկում, որպեսզի կանխեն կորոնավիրուսի տարածումը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Վրաստանի մի շարք խանութների հաճախորդները չեն կարողանա գնումներ կատարելուց առաջ փորձել հագուստը։ Retail Group Georgia ընկերության տնօրեն Ռեզո Մագալաշվիլին «Բիզնեսպրեսնյուսի» հետ զրույցում ասել է, որ խանութների հանդերձարանները կփակվեն։

Խոսքը վերաբերում է Zara, Massimo Duti, Oisho, Bershka, Stradivarius և Վրաստանում ներկայացված մի շարք ապրանքանիշներին։ Որոշման պատճառը կորոնավիրուսի համավարակն է։ Արգելքն ուժի մեջ կմտնի, երբ սահմանափակումները կչեղարկվեն ու առևտրի կենտրոնները կբացվեն։

«Մեծ ռիսկ կա, որ վարակը կարող է տարածվել նաև հագուստի միջոցով, այդ պատճառով էլ կանխարգելիչ միջոցներ կկիրառվեն», - ասել է Մագալաշվիլին։

Նա նշել է նաև, որ հագուստը վերադարձնելու դեպքում այն անպայման կախտահանվի։

Հիշեցնենք` Վրաստանը մայիսի 23-ին որոշեց չերկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, սակայն մի շարք սահմանափակումներ կգործեն մինչև հուլիսի 15-ը։ Օրինակ` հագուստի և կոշիկի խանութներն այժմ կարող են միայն առցանց աշխատել։

Մայիսի 26-ի դրությամբ՝ Վրաստանում 732 մարդ է վարակվել կորոնավիրուսով։

Բարի գալուստ ապագա. նստել եմ թախտին, սպասում եմ առաքմանը, նրանք ինձ հաց ու ջուր են բերում

11
թեգերը:
կորոնավիրուս, խանութ, Վրաստանի Հանրապետություն
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Բալիի փոխարեն «Զում», կամ հայաստանյան առցանց հարսանիքն արտակարգ դրության պայմաններում
Կորոնավիրուսը բոլորի տուն «կմտնի», կամ վարակը ստիպում է հիշել «տալոնով» հացը
Սերիալներ, շաուրմա, կարկանդակներ․ ինչ են որոնել և պատվիրել հայերը արտակարգ դրության օրերին
Առցանց առևտուր ու բժշկություն. ինչ է փոխել կորոնավիրուսը Հայաստանի աշխատաշուկայում