ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Ազգային ժողովի ճեպազրույցի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով ԱԺ–ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքին, ասաց, որ Հայաստանում շատ լուրջ խնդիրներ կան, սակայն հիմա խորհրդարանական ծեծուջարդով են զբաղվում։
«Կան իրավապահներ մարմիններ, և թող նրանք էլ զբաղվեն դրանով։ Խորհրդարանում պետք է քաղաքական մթնոլորտ լինի, բռունցքներ ցուցադրելու վայրը բոլորովին այլ տեղ է, հաստատ ԱԺ–ն չէ։ Ով ում հետևից խփեց, տակից, թե վերևից, սրանք խորհրդարանական քննարկման առարկա չեն»,–ասաց Պետրոսյանը։
Նրա խոսքով` այս կորոնավիրուսի պայմաններում ամեն ինչ թողած` ընկել են այն բանի հետևից, թե ով ում առաջինը հարվածեց։ Պետրոսյանը կարծում է, որ խոսքին պետք է խոսքով հակադարձել։
Պետրոսյանը նշեց` հարգում են իրավապահ մարմիններին ու նրանց աշխատանքը, ուստի պետք է ԱԺ–ում տեղի ունեցածը թողնել նրանց ուսումնասիրությանը։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱԺ նիստի ժամանակ ծեծկռտուք տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև։ Վեճին խառնվեցին նաև կառավարության անդամներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Փաշինյանը դեպքից ժամեր անց հանդես եկավ հայտարարությամբ` ասելով, որ տեղի ունեցածը սադրանք է։
Քո մայրն ինձ համար սուրբ է. Սասուն Միքայելյանն ԱԺ ամբիոնից առաջարկ արեց Էդմոն Մարուքյանին
Սասուն Միքայելյանը ներողություն պահանջեց Մարուքյանից ու նրա եղբորից, որը Facebook սոցիալական ցանցի իր էջում կոշտ արտահայտություններ էր արել Սասուն Միքայելյանի հասցեին: Պատգամավորը հայտարարեց` ինքը պատրաստ է մանդատից հրաժարվել՝ պայմանով, որ Մարուքյանը ևս վայր դնի իր մանդատը:
Իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, լրացնելով գործընկերոջ առաջարկը, նշեց, որ իրենց մանդատները վայր կդնեն նաև Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը՝ պայմանով, որ նույնն անեն նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը:
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հաստատել է տեղեկությունն այն մասին, որ իրեն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու վերաբերյալ հարցն օրակարգում է։
«Օրակարգում կա նման հարց, սակայն այն դեռևս քննարկման փուլում է։ Երբ վերջնական հստակեցում լինի, այն ժամանակ հանրային հրապարակում նույնպես կլինի», - ասել է Մակունցը։
Մակունցի խոսքով` փորձը չափազանց կարևոր է, սակայն որոշ դեպքերում առաջնային դերակատարում չունի:
«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում դեսպանները նշանակվում են դիվանագիտական կամ քաղաքական նշանակումով, որոնց համար որևէ սահմանափակում չկա: Ինչ վերաբերում է իմ փորձին, ապա կարծում եմ` այն հանրային է եղել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում, իսկ փորձն, իհարկե, չափազանց կարևոր է, սակայն որոշ դեպքերում առաջնային դերակատարումը չունի», - ասել է նա։
Ինչի՞ համար էր վարչապետը հանդիպել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ․ Մակունցը մանրամասնում է
Հիշեցնենք՝ երեկ լուրեր շրջանառվեցին, որ վարչապետի որոշմամբ` Լիլիթ Մակունցը շուտով նշանակվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան: Նա 2018-ի մայիսին նշանակվել էր Հայաստանի մշակույթի նախարար, ապա դարձել ԱԺ պատգամավոր։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը վստահ է` «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շուտով նոր պաշտոն է ստանալու։
Մինասյանը Telegram-ի իր ալիքում գրառում է կատարել` հայտնելով, որ Մակունցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շուտով նշանակելու է ԱՄՆ–ում արտակարգ և լիազոր դեսպան։
«Եթե անգամ Մակունցը լավ մարդ է, անհերքելի է, որ նա ոչ կոմպետենտ քաղաքական գործիչ է, ապաշնորհ դիվանագետ։ Ավելի ճիշտ, դիվանագետ էլ չէ։ Իմ ասածի ապացույցն է նրա ունեցած բացթողումները ներհայաստանյան քաղաքական դաշտում, ինչպես նաև ԱԺ-ում»,–գրել է Մինասյանը։
Նա հիշեցրել է, որ Փաշինյանը Մակունցին նախ մշակույթի նախարար էր նշանակել, հետո նաև ֆրակցիայի ղեկավար։ Մինասյանը նշում է, որ Մակունցը Փաշինյանի հետ անգլերեն է պարապել, և վարչապետը նրան վստահում է` փրկելով «խորտակվող նավից»։
Երբ Փաշինյանը վարչապետ է դարձել, ԱԱԾ–ից «դոսյեներ» է ուզել. Միքայել Մինասյան
Որպես հետգրություն Մինասյանը հիշեցրել է, որ Փաշինյանը խոստացել էր վերանայել դեսպանների նշանակումն այն անձանց, որոնք դիվանագիտական կադրեր չեն։
Հիշեցնենք, որ Մակունցը 2018-ի մայիսի 12-ին նշանակվեց մշակույթի նախարար։ Սակայն մի քանի ամիս անց պատգամավոր ընտրվեց և դարձավ «Իմ քայլի» ղեկավարը։
2005 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում. անգլերենի մասնագետ է։
Միքայել Մինասյանը մտավորականներին կոչ է անում չվախենալ քաղաքական պահանջներից
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի - Sputnik. Բրազիլական «Պալմաս» ակումբի նախագահն ու 4 ֆուտբոլիստներ զոհվել են մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է Pledgetimes հրատարակությունը:
«Լուզիմանգեսե» օդանավակայանի մոտակայքում ինքնաթիռը վայր է ընկել օդ բարձրանալուց անմիջապես հետո: Օդաչուից բացի ինքնաթիռում եղել են «Պալմասի» նախագահ Լուկաս Մեյրան, ֆուտբոլիստներ Գիլերմե Նոեն, Ռանուլեն, Մարկոս Մոլինարին ու Լուկաս Պարեդեսը: Բոլորը մահացել են։
Երկուշաբթի օրը թիմը պետք է հանդիպում ունենար «Վիլյա-Նովա» թիմի հետ: Խաղը հետաձգվել է։