Ռուբեն Ռուբինյան

Ժամանակն է վերջ տալ այս ամենին. «Իմ քայլի» պատգամավորը` ԱԺ–ի ծեծկռտուքի մասին

231
(Թարմացված է 12:23 13.05.2020)
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը վստահ է, որ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների և Էդմոն Մարուքյանի վերջին գործողությունները հնարավոր չէ անվանել այլ կերպ, քան ԱԺ-ի ապալեգիտիմացման փորձ։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը մեղադրեց նախկին իշխանությունների հետ նույն համատեքստում գործելու համար։

«Կա մի քաղաքական համատեքստ, որը ծնունդ է առել այս գումարման Ազգային ժողովի ձևավորման առաջին իսկ օրվանից սկսած, և այդ համատեքստը հետևյալն է՝ ստեղծել տպավորություն, որ ԱԺ-ն պրոֆեսիոնալ չէ, անլուրջ է, որ այստեղ ողջ օրը ինչ-որ անիմաստ խոսակցություններով են զբաղված, որ այս ԱԺ-ի պատգամավորները չեն տարբերվում նախկին ԱԺ պատգամավորներից, որ նրանք բռնությանը կողմ են և այլն։ Շատ տրամաբանական է, թե ում էր ձեռնտու այս համատեքստն ու մթնոլորտայնությունը ստեղծել։ Նախկին իշխանություններին։ Իրենք ուզում էին տարբեր մեթոդներով ապալեգիտիմացնել այս գումարման ԱԺ-ն` ներառյալ իրենց լրատվամիջոցների օգնությամբ։ Եթե համադրենք մի քանի համատեքստ, կստացվի որ վերջին շրջանում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կամա թե ակամա գտնվում է այս համատեքստում, որովհետև այլ կերպ, քան ԱԺ-ի ապալեգիտիմացման փորձ, հնարավոր չէ անվանել «Լուսավոր Հայաստանի» առանձին պատգամավորների կամ խմբակցության ղեկավարի վերջին շրջանի պահվածքը»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով` մի օր ԱԺ-ում են հայհոյում, մի օր` ԱԺ պատերից դուրս, մի օր ԱԺ-ից դուրս է ծեծկռտուք լինում, մի օր` ԱԺ-ի ներսում։ «Հեչ պարտադիր չէ, որ «Լուսավոր Հայաստանի» և նախկին իշխանությունների միջև անմիջական հանդիպում լինի համագործակցություն համար։ Բավական է միայն այն, որ խմբակցությունն իր գործողություններով ասես ծառայություններ է մատուցում նախկին իշխանությանը»,– ասաց Ռուբինյանը։

ԱԺ պատգամավորի հասցեին բռնության սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է

Այդուհանդերձ, պատգամավորը կարծում է, որ ժամանակն է վերջ տալ վերջին իրադարձությունների հետ կապված քննարկմանը։

«Մեր հանրությունն արժանի է ավելի բովանդակային, ավելի քաղաքական խոսակցությունների ԱԺ-ում։ Վստահ եմ` այս ընթացքում հանրությունը հետևություններ արել է»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱԺ նիստի ժամանակ ծեծկռտուք տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև։ Վեճին խառնվեցին նաև կառավարության անդամներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Փաշինյանը դեպքից ժամեր անց հանդես եկավ հայտարարությամբ` ասելով, որ տեղի ունեցածը սադրանք է։

Սասուն Միքայելյանը ներողություն պահանջեց Մարուքյանից ու նրա եղբորից, որը Facebook սոցիալական ցանցի իր էջում կոշտ արտահայտություններ էր արել Սասուն Միքայելյանի հասցեին: Պատգամավորը հայտարարեց` ինքը պատրաստ է մանդատից հրաժարվել՝ պայմանով, որ Մարուքյանը ևս վայր դնի իր մանդատը:

Իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, լրացնելով գործընկերոջ առաջարկը, նշեց, որ իրենց մանդատները վայր կդնեն նաև Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը՝ պայմանով, որ նույնն անեն նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը:

Սաֆարյան. «ԱԺ ծեծկռտուքը ցույց տվեց, որ Հայաստանն ունի քաղաքական մշակույթի լուրջ խնդիր»

231
թեգերը:
Հայաստան, Էդմոն Մարուքյան, Ռուբեն Ռուբինյան
Ըստ թեմայի
Էդմոն Մարուքյան VS Սասուն Միքայելյան. ԱԺ–ի ծեծկռտուքը մեմերի առիթ է դարձել սոցցանցերում
Ի՞նչ էր անում Նիկոլ Փաշինյանը, երբ ԱԺ-ում պատգամավորներն իրար էին ծեծում․ տեսանյութ
«Ես չէի սպասում, որ Սասուն Միքայելյանը կխփի». Էդմոն Մարուքյանը խոսեց ԱԺ–ի ծեծկռտուքի մասին
Վրաստանի անկախության տոնին Հայաստանն անակնկալ է մատուցել հարևանին

Վրաստանի անկախության տոնին Հայաստանն անակնկալ է մատուցել հարևանին

31
(Թարմացված է 23:23 26.05.2020)
Երևանի փողոցների գովազդային վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Հարևան Վրաստանի ազգային տոնի կապակցությամբ այսօր Հայաստանի մայրաքաղաք Երևանի փողոցների վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Այս տոնական նախաձեռնության հեղինակը Վրաստանում ՀՀ դեսպանությունն ու դեսպան Ռուբեն Սադոյանն են։

«Շնորհավո՜ր տոնդ, եղբայրական Վրաստան»,- ասված է հրապարակման մեջ։

Նշենք, որ Վրաստանն անկախության օրը նշում է այսօր՝ մայիսի 26-ին։

Ռուսաստանից Վրաստան ներկրվող գազի գինը կիջնի. «Գազպրոմի» հետ նոր պայմանավորվածություն կա

31
թեգերը:
դրոշ, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
Վրաստանում արտակարգ դրությունն ու պարետային ժամը չեն երկարաձգի
Վրաստանում թվերը փոքր են, բայց մեր հակահամաճարակային համակարգն ավելի լավն է. Թորոսյան
Մտադիր ենք պարզել` ինչն է Թորոսյանին նման հայտարարության առիթ տվել. Վրաստանի ԱՆ
Ռուսաստանի քաղաքացի հայերը փակված են մնացել Վրաստանի սահմանին․ ինչ է ասում դեսպանատունը
Զոհրաբ Մնացականյան

Ադրբեջանի գործողությունները պետք է պատշաճ կերպով դատապարտվեն. Մնացականյան

54
(Թարմացված է 20:01 26.05.2020)
Հայաստանի արտգործնախարարը վերահաստատել է, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների համար Ղարաբաղյան հակամարտության լուծումը կարող է լինել բացառապես խաղաղ ճանապարհով։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում անդրադարձել է Ադրբեջանի` մայիսի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հարձակողական բնույթի օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժությունների անցկացմանը, որն իրականացվել է միջազգային հանձնառությունների՝ Վիեննայի փաստաթղթի խախտմամբ:

Ըստ ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության` նախարարն ընդգծել է, որ այդօրինակ գործողությունները, որոնք խարխլում են տարածաշրջանային կայունությունը և լուրջ վնաս են հասցնում խաղաղ գործընթացին, պետք է պատշաճ կերպով դատապարտվեն։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև վերահաստատել է Հայաստանի և Արցախի նորընտիր իշխանությունների հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

«Մենք կտրականապես բացառում ենք ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը և շարունակում ենք խաղաղ գործընթացում մեր կառուցողական մասնակցությունը, որի ներուժը չի կարող լիարժեք իրացվել առանց Արցախի ժողովրդի մասնակցության և բոլոր կողմերի համարժեք փոխզիջման»:

Մնացականյանն իր խոսքում նաև անդրադարձել է Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձություններին՝ ընդգծելով կրոնական և ազգային փոքրամասնությունների պաշտպանության անհրաժեշտությունը:

Տեսակապի ձևաչափով անցկացված խորհրդի նիստի ավարտին ընդունվել են «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարելիցի կապակցությամբ», «Covid-19 համավարակի հետ կապված համընդհանուր հրադադար հաստատելու ՄԱԿ գլխավոր քարտուղարի կոչին աջակցության մասին», «Կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում համերաշխության և փոխըմբռնման մասին» և «ՄԱԿ կանոնադրության նպատակներին և սկզբունքներին հավատարմության հաստատման մասին» համատեղ հայտարարությունները:

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ–ն մայիսի 18-22–ը լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ անցկացրեց։ ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը զորավարժությունների մեկնարկից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Ադրբեջանը միջազգային պայմանագրերով պարտավորություն ունի, ըստ որի`պետք է կանխավ հայտարարի զորավարժությունների մասին, սակայն դա չի արել։ 

54
թեգերը:
Ադրբեջան, Զոհրաբ Մնացականյան, Հայաստան
Ըստ թեմայի
ՀԱՊԿ-ը առայժմ չի չեղարկել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախանշված զորավարժությունները
«Սմերչեր» և հրթիռային այլ միջոցներ. «Բաղրամյանում» մեկնարկած զորավարժության լուսանկարները
Լավրովը խոսել է Հայաստանի և Ռուսաստանի ռազմական համագործակցության բնույթի մասին
Մանեկեններ

Վրաստանում գործող հագուստի խանութների հանդերձարանները կփակվեն

6
(Թարմացված է 00:16 27.05.2020)
Ընկերության ներկայացուցիչները քայլեր են ձեռնարկում, որպեսզի կանխեն կորոնավիրուսի տարածումը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Վրաստանի մի շարք խանութների հաճախորդները չեն կարողանա գնումներ կատարելուց առաջ փորձել հագուստը։ Retail Group Georgia ընկերության տնօրեն Ռեզո Մագալաշվիլին «Բիզնեսպրեսնյուսի» հետ զրույցում ասել է, որ խանութների հանդերձարանները կփակվեն։

Խոսքը վերաբերում է Zara, Massimo Duti, Oisho, Bershka, Stradivarius և Վրաստանում ներկայացված մի շարք ապրանքանիշներին։ Որոշման պատճառը կորոնավիրուսի համավարակն է։ Արգելքն ուժի մեջ կմտնի, երբ սահմանափակումները կչեղարկվեն ու առևտրի կենտրոնները կբացվեն։

«Մեծ ռիսկ կա, որ վարակը կարող է տարածվել նաև հագուստի միջոցով, այդ պատճառով էլ կանխարգելիչ միջոցներ կկիրառվեն», - ասել է Մագալաշվիլին։

Նա նշել է նաև, որ հագուստը վերադարձնելու դեպքում այն անպայման կախտահանվի։

Հիշեցնենք` Վրաստանը մայիսի 23-ին որոշեց չերկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, սակայն մի շարք սահմանափակումներ կգործեն մինչև հուլիսի 15-ը։ Օրինակ` հագուստի և կոշիկի խանութներն այժմ կարող են միայն առցանց աշխատել։

Մայիսի 26-ի դրությամբ՝ Վրաստանում 732 մարդ է վարակվել կորոնավիրուսով։

Բարի գալուստ ապագա. նստել եմ թախտին, սպասում եմ առաքմանը, նրանք ինձ հաց ու ջուր են բերում

6
թեգերը:
կորոնավիրուս, խանութ, Վրաստանի Հանրապետություն
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Բալիի փոխարեն «Զում», կամ հայաստանյան առցանց հարսանիքն արտակարգ դրության պայմաններում
Կորոնավիրուսը բոլորի տուն «կմտնի», կամ վարակը ստիպում է հիշել «տալոնով» հացը
Սերիալներ, շաուրմա, կարկանդակներ․ ինչ են որոնել և պատվիրել հայերը արտակարգ դրության օրերին
Առցանց առևտուր ու բժշկություն. ինչ է փոխել կորոնավիրուսը Հայաստանի աշխատաշուկայում