Միքայել Մինասյան

Փաշինյանը Հայաստանը ներքաշել է միջազգային մաֆիոզական համակարգի մեջ. Միքայել Մինասյան

1643
(Թարմացված է 23:09 12.05.2020)
Միքայել Մինասյանը Facebook-ում նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ հետաքրքիր բացահայտումներ է արել շուրջ մեկ ամիս առաջ ՌԴ-ում հայտնաբերված ծխախոտի մաքսանենգ խմբաքանակի վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի– Sputnik. ՀՀ երրորդ նախագահի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Facebook-ում հրապարակած նոր տեսսանյութում հայտարարում է, որ «Նիկոլ Փաշինյանը ոչ թե պոպուլիստ է, այլ պետական օլիգարխ, որովհետև պետության և ժողովրդի հաշվին ապրում է օլիգարխի պես»:

Մինասյանը նշում է, որ ՀՀ գործող վարչապետը փորձում է իր կյանքի այսօրվա որակը պահպանել նաև իշխանությունից զրկվելուց հետո և դրա համար, Մինասյանի խոսքով՝ «ներքաշել է Հայաստանը միջազգային մաֆիոզական համակարգի մեջ»:


Խոսքը, ինչպես նախկին դեսպանն է ասում, Ռուսաստանում հայտնաբերված մաքսանենգ ծխախոտի խմբաքանակի մասին է:
Ըստ Միքայել Մինասյանի՝ ծխախոտի այդ խմբաքանակը Երևանում գնել է Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ «Իմ քայլի» պատգամավոր Սիփան Փաշինյանը՝ այն մաքսանենգ ճանապարհով ՌԴ արտահանելու ու այնտեղ վաճառելու նպատակով:

«Այն, ինչ ես ասում եմ ՌԴ հատուկ ծառայություններն ունեն դրա փաստերը: Նաև ՀՀ հատուկ ծառայություններն ունեն դրա փաստերը, եթե արդեն չեն ոչնչացրել, որովհետև 20-25 օր է ՀՀ իշխանությունները զբաղված են հետքերի վերացմամբ»,- հայտարարում է Մինասյանը:

Նա նաև հիշեցնում է, որ մաքսանենգ խմբաքանակի վերջնակետ երկիր փաստաթղթերում նշված է եղել Աֆղանստանը, բայց այն հայտնաբերվել ու առգրավվել է ՌԴ-ում: Ըստ Մինասյանի` Աֆղանստանը պատահական չի նշվել, քանի որ այդ երկրում ակցիզային դրոշմանիշների պահանջ չկա, ու դրանց բացակայությունը չպիտի կասկածելի թվար:

Մինասյանի տեղեկություններով` Սիփան Փաշինյանին ՀՀ մաքսային մարմիններում այդ հարցում աջակցել է Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը՝ այնտեղ իր «դրածո» ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշաննա Ներսիսյանի միջոցով: Իսկ որպես միջնորդ է հանդես գալիս Աննա Հակոբյանի եղբայրը՝ «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

«Եվ ուրեմն, դիմում են Հրաչյա Հակոբյանին, Հրաչյա Հակոբյանը դիմում է Աննա Հակոբյանին, Աննա Հակոբյանը զանգահարում է Շուշաննա Ներսիսյանին, և կանաչ լույսերը վառվում են ու կարանտինի պայմաններում մի ամբողջ ինքնաթիռ՝ մաքսանենգ ապրանքով մեկնում է Հայաստանից: Հասկանում եք, չէ, որ դա անհնարին է մինչև ամենաբարձր մակարդակի OK-ները չլինեն»,- ասում է Մինասյանը:

Դատարանը բավարարել է Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը

Բայց Աֆղանստան ուղևորվող ուղեբեռը հայտնաբերվում է ՌԴ Կրասնոդար քաղաքում, քանի որ, ըստ Մինասյանի, ՀՀ ԱԱԾ-ն մինչ այդ «օպերատիվ տվյալներ է փոխանցում» ռուսաստանցի գործընկերներին:

«Նիկոլ Փաշինյանն ընկնում է շատ անհարմար վիճակի մեջ, որից հետո սկսվում է ջարդ: ԱԱԾ- ում այսօր ջարդ է: Ավելի քան 20 բարձրաստիճան սպա, որոնք չգիտեին, որ իրենք պետք է սպասարկեն Նիկոլ Փաշինյանի ընտանեկան բիզնեսները, դիմումները գրում են ու ենթարկվում են նաև ուրիշ գործերով քրեական հետապնդումների: Հիմա ԱԱԾ-ում «չիստկաներ են»»,- հայտնում է Միքայել Մինասյանը:

Հիշեցնենք՝ ռուսաստանյան աղբյուրները ապրիլի 25-ին հայտնեցին, որ ՌԴ ԱԴԾ և մաքսային ծառայության աշխատակիցները Կրասնոդարի օդանավակայանում առգրավել են մաքսանենգ ծխախոտի 2700 տուփ, և տարբեր ապրանքանիշների տուփերի վրա հայկական ակցիզ է եղել:

Ըստ հաղորդագրությունների` ապրանքը Հայաստանից Աֆղանստան էր տարվում՝ Կրասնոդարի և Դուշանբեի կանգառներով։ Ընդ որում` տրանզիտային օդանավը պատկանում է ՀՀ ԱԻ նախարարությանը։
Ավելի ուշ ՀՀ ԱԻՆ–ն արձագանքեց այս հայտարարությանը՝ նշելով. «Արտակարգ իրավիճակների նախարարությունն օդանավ չունի»:

Թեմային արձագանքեց նաև ՀՀ ՊԵԿ-ը՝ նշելով, որ մաքսային ձևակերպումներն ու հսկողությունը ՀՀ մաքսային մարմինների կողմից իրականացվել են օրենքի տառին համապատասխան, իսկ այլ երկրի տարածքում դրանց հետ կապված գործողությունների մասով ՀՀ մաքսային մարմինները որևէ իրավասություն չունեն և, բնականաբար, որևէ պատասխանատվություն չեն կարող կրել։

Հայաստանյան լրատվամիջոցներն արդեն տևական ժամանակ է փորձում են պարզել, թե ում է պատկանում մաքսանենգ ուղեբեռը: Տարբեր լրատվամիջոցներում շոշափվել են Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբոր՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի, ՊԵԿ փոխնախագահներ Ռաֆիկ Մաշադյանի ու Շուշանիկ Ներսիսյանի, «Զվարթնոց» օդանավակայանի (արևմտյան մաքսատուն) պետ Տիգրան Զաքարյանի, ինչպես նաև «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ սեփականատեր, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի անունները:

Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՔԾ

Մայիսի 7 – ին «Արմենիան տոբակո քոմփանի» ընկերությունը հայտարարություն տարածեց, որում հայտնում էր, որ որևէ առնչություն չունի մաքսանենգ եղանակով ՌԴ տարածքում հայտնաբերված ծխախոտային արտադրանքի տեղափոխման հետ, քանի որ իր արտադրանքը վաճառել է միջազգային դիստրիբյուտորական ընկերությանը` նրա հետ սահմանված կարգով կնքելով մատակարարման պայմանագիր։ Սահմանված կարգով կազմվել են բեռը ուղեկցող բոլոր փաստաթղթերը, և արտադրանքը ՀՀ տարածքում հանձնվել է գնորդ կազմակերպությանը և այդ պահից սկսած այդ ապրանքի համար այլևս որևէ պատասխանատվություն չի կրում:

1643
թեգերը:
մաքսանենգություն, Աննա Հակոբյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, ընդդիմություն, Իշխանություն, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Միքայել Մինասյան
Ըստ թեմայի
«Նիկոլ Վովայի Փաշինյան, անձամբ պատասխան եք տալու». Միքայել Մինասյան
Որտե՞ղ է Միքայել Մինասյանը. ՀՀ գլխավոր դատախազն ասաց` ինչ է հայտնի իրենց
Ինչու է Միքայել Մինասյանը մերժել Նիկոլ Փաշինյանի առաջարկը. նա անկեղծացել է
Վլադիմիր Վարդանյան. արխիվային լուսանկար

Վարդանյանն Էդմոն Մարուքյանին մեղադրեց պետության հեղինակության հետ խաղալու մեջ

10
(Թարմացված է 14:09 26.05.2020)
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարին ասաց, որ պետք չէ կոնֆիդենցիալ հարցերը բարձրաձայնել. դա կարող է անցանկալի հետևանքներ ունենալ։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ԱԺ ամբիոնից բավականին վրդովված անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին։

Մարուքյանը կասկածի տակ էր առել Վարդանյանի անաչառությունը որպես Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովում COVID 19-ի զեկույցի համազեկուցող։

«Չեմ կարող չանդրադառնալ պարոն Մարուքյանի ասածներին. մե՜ծ, մեծ հարցական է՝ արդյո՞ք պարոն Մարուքյանն իրավունք ուներ այդ հարցը բարձրաձայնել որպես իրավաբան, որպես պատգամավոր, որպես ԵԽԽՎ անդամ և որպես իրավական հարցերի և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ, որովհետև դա դեռևս կոնֆիդենցիալ է, որոշումը դեռ կայացված չէ»,–ասաց Վարդանյանը:

Նա հավելեց՝ այո, քննարկվում էր հարց, որ ինքն էլ կարող է նշանակվել զեկուցող, չնայած այս քննարկումից հետո չգիտի՝ ինչ կստացվի: Նա ասաց, որ զեկույցը վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանությանը COVID-19-ի պայմաններում:

«Երաշխավորել եմ և երաշխավորում եմ, որ ես, այո՛, օբյեկտիվ եմ լինելու բոլոր 47 պետությունների նկատմամբ և արձանագրելու եմ ցանկացած խախտում, որը, իմ կարծիքով, կգտնվի արժանի արձանագրվելու այդ զեկույցում, բայց այս կարգի հարցերը բերել և քննարկել ԱԺ ամբիոնից, վտանգել պետությանդ հեղինակությունը, կասկածի տակ դնել որոշակի գործընթացներ... Չեմ ուզում մեկնաբանել, թող մեկնաբանի ՀՀ քաղաքացին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ համավարակով պայմանավորված` ԱԺ նիստերի դահլիճում նախազգուշացվելուց հետո 1 կամ 7 օրով դուրս կհրավիրվեն բոլոր այն պատգամավորները, որոնք դիմակ չեն կրում։

«Ուզում եմ խոստովանել, որ սխալ էինք»․Արարատ Միրզոյանը` Արցախում դիմակ չկրելու մասին

Էդմոն Մարուքյանը Միրզոյանի այս հայտարարությունը համարեց ոչ սահմանադրական, նշելով, որ ԱԺ նիստերին առանց դիմակի խոսելը չի կարող համարվել կանոնների խախտում։

Նա հիշեցրեց Սահմանադրության այն նորմը, որով արտակարգ դրությունը չի տարածվում ԱԺ-ի վրա, հետևաբար, արտակարգ դրության շրջանակներում պարետի որոշումները չեն կարող կիրառվել խորհրդարանում և չեն կարող հիմք հանդիսանալ պատգամավորին դահլիճից դուրս հրավիրելու համար։

Նա մեղադրեց Միրզոյանին ԱԺ-ում երկակի ստանդարտներ կիրառելու մեջ, հիշեցնելով, որ երբ իր հանդեպ բռնություն էին գործադրում, որևէ պատգամավորի նախազգուշացում չտրվեց և որևէ պատգամավոր դուրս չհրավիրվեց ԱԺ դահլիճից։

Մարուքյանը նաև հայտարարեց, որ Վլադիմիր Վարդանյանը Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովում պետք է հաստատվի որպես COVID 19-ի զեկույցի համազեկուցող, որով նա 47 անդամ-պետություններում պետք է տեսնի` մարդու իրավունքներն ինչպես են խախտել COVID 19-ի ժամանակ` արտակարգ դրությունից ելնելով։

«Սա անպատասխանատվության գագաթնակետն է». Ռուբինյանը` Մարուքյանի դիմակ չկրելու պահանջի մասին

Մարուքյանը մեղադրեց Վարդանյանին, որ նա ձայն չի հանում, երբ ԱԺ-ում երկակի ստանդարտներ են կիրառվում և, ըստ էության, ոտնահարվում է Սահմանադրությունը` ԱԺ կանոնակարգ օրենքի սխալ կիրարկմամբ, հետևաբար, կասկածի տակ է Վարդանյանի` Եվրոպայի խորհրդում օբյեկտիվ զեկուցով հանդես գալու հարցը։

10
թեգերը:
Պատգամավոր, Վլադիմիր Վարդանյան, Էդմոն Մարուքյան, ՀՀ Ազգային ժողով, ԱԺ
Ըստ թեմայի
«Ես չէի սպասում, որ Սասուն Միքայելյանը կխփի». Էդմոն Մարուքյանը խոսեց ԱԺ–ի ծեծկռտուքի մասին
Քո մայրն ինձ համար սուրբ է. Սասուն Միքայելյանն ԱԺ ամբիոնից առաջարկ արեց Էդմոն Մարուքյանին
Էդմոն Մարուքյանին հրավիրել են ՀՔԾ
Ռուբեն Ռուբինյան

«Սա անպատասխանատվության գագաթնակետն է». Ռուբինյանը` Մարուքյանի դիմակ չկրելու պահանջի մասին

46
(Թարմացված է 12:34 26.05.2020)
Ռուբեն Ռուբինյանը վրդովված ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից և Էդմոն Մարուքյանին մեղադրեց դիմակ չկրելու համար կռիվ անելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ կորոնավիրուսից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հիշելու են որպես դիմակ չկրելու իրավունքի համար պայքարող անձ։

Ռուբինյանի խոսքով՝ խորհրդարանական երրորդ ուժի ղեկավարն այս պայմաններում, որ օրական կորոնավիրուսով վարակման մոտ 400 դեպք է գրանցվում, օրեցօր ավելանում են կորոնավիրուսից մահացողների թիվը, երբ պարետատունը, կառավարությունը և բոլոր նրանք, ովքեր ունեն լսարան, այս օրերին փորձում են դիմակ կրելու մշակույթ քարոզել, որովհետև, ըստ Ռուբինյանի ապացուցված է, որ դիմակ կրելը նվազեցնում է կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը, Մարուքյանը դիմակ կրելու համար կռիվ է տալիս։

«Էս մարդը եկել է ԱԺ-ում կռվում է դիմակ չկրելու իրավունքի համար, սա ուղղակի խայտառակություն է, սա անպատասխանատվության գագաթնակետն է։ Ես նաև սպասում եմ, որ Մարությանը ասուլիս էլ կտա ու կասի, որ դիմակ չկրելն օգտագործում են, որպեսզի լռեցնեն ընդդիմությանը։ Էդմոն Մարուքյանը համաճարակից հետո, հիշվելու է որպես դիմակ չկրելու համար պայքարող անձ»,-վրդովված ասաց Ռուբինյանը։

Հիշեցնենք, որ այսօր, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ համավարակով պայմանավորված, ԱԺ նիստերի դահլիճից նախազգուցացվելուց հետո, 1 կամ 7 օրով դուրս կհրավիրվեն բոլոր այն պատգամավորները, որոնք դիմակ չեն կրում։

«ԱԺ նախագահը պետք է փորձի անաչառ մնալ»․ Մարուքյանը մեղադրեց Միրզոյանին

Մինչդեռ Մարուքյանը, Միրզոյանի այս հայտարարությունը համարեց ոչ Սահմանադրական`նշելով, որ ԱԺ նիստերին դիմակով չխոսելը չի կարող համարվել կանոնների խախտում։ Նա հիշեցրեց Սահմանադրության այն նորմը, որով արտակարգ դրությունը չի տարածվում ԱԺ-ի վրա, հետևաբար արտակարգ դրության շրջանակներում պարետի որոշումները չեն կարող կիրառվել խորհրդարանում, ուստի և չեն կարող հիմք հանդիսանալ պատգամավորին դահլիճից դուրս հրավիրելու համար։ Նա մեղադրեց Միրզոյանին ԱԺ-ում երկակի ստանդարտներ կիրառելու մեջ` հիշեցնելով, որ երբ իր հանդեպ բռնություն էին գործադրում, որևէ պատգամավորի նախազգուշացում չտրվեց և որևէ պատգամավոր դուրս չհրավիրվեց ԱԺ դահլիճից։

46
թեգերը:
Էդմոն Մարուքյան, Ռուբեն Ռուբինյան, ԱԺ, կորոնավիրուս, դիմակ, Հայաստան
Ըստ թեմայի
«Ես դիմակաֆոբ եմ»․ ինչպես են քաղաքացիներն ու մասնագետները վերաբերվում դիմակ կրելուն
Դիմակների գները չկարգավորելու դեպքում ՀՀ-ում սոցիալական լարվածություն կառաջանա. Զոհրաբյան
Ինչպես անել, որ մեկանգամյա օգտագործման դիմակներն ու ձեռնոցները վնաս չտան
ՀՀ քննչական կոմիտե

Աբովյանում 40–ամյա տղամարդու սպանությունը բացահայտվել է. կա ձերբակալված

0
(Թարմացված է 14:10 26.05.2020)
Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են հագուստներ, որոնց վրա հայտնաբերվել են արնանման հետքեր:

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Աբովյան քաղաքում երեկ` մայիսի 25–ին տեղի ունեցած սպանության մեջ ենթադրյալ կասկածյալը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2020թ. մայիսի 25-ին՝ ժամը 12:30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի «Սարալանջի» գերեզմանատան հարակից եկեղեցու մոտ տղամարդու դի կա:

Նույն օրը նշված վայրում հայտնաբերվել է 40-ամյա տղամարդու դի` գլխի շրջանում համեմատաբար սուր եզր ունեցող բութ առարկաների միջոցով հասցված բազմաթիվ գանգուղեղային վնասվածքներով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Աբովյան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1952թ.:

COVID 19-ով հիվանդներից 250-ը գտնվում են ծանր վիճակում. նախարարը նոր տվյալներ է հրապարակել

Վերջինս ձերբակալվել է՝ 40-ամյա տղամարդու սպանության կասկածանքով և հարցաքննվել:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են հագուստներ, որոնց վրա հայտնաբերվել են արնանման հետքեր: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է:

0
թեգերը:
Ձերբակալում, ՀՀ քննչական կոմիտե, Սպանություն, Աբովյան
Ըստ թեմայի
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 289-ով և դարձել 7402
Հայաստանում կորոնավիրուսից ևս 4 մարդ է մահացել. նրանցից 3-ը կանայք են
Կորոնավիրուսը Ուհան է վերադարձել. 10 օրվա ընթացքում COVID-19-ի 189 վարակակիր է բացահայտվել