00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն Արցախում․ ինչպես է 26 տարի առաջ կնքվել Բիշքեկի համաձայնագիրը

© AP Photo / Vahan StepanyanАрмянский боец ​​несет автоматы Калашникова своему товарищу по оружию в провинции Мартакерт (4 апреля 2016). Нагорный Карабах
Армянский боец ​​несет автоматы Калашникова своему товарищу по оружию в провинции Мартакерт (4 апреля 2016). Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ հրադադար կնքելու պահին հակամարտության կողմերից ոչ մեկը վստահ չէր, որ այն կենսունակ կլինի։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմ հայտարարելու պահից 26 տարի է անցել։ Մինչև հիմա էլ պահպանվում է «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը, բայց ոչ ոք չէր պատրաստվում ու չի էլ պատրաստվում զորքերը ցրել։ Հրադադարի պայմանագրի հետ առնչություն ունեցած մարդիկ այսօր ասում են` այդ պահին ոչ ոք չէր սպասում, որ թեկուզ ոչ կատարյալ հաշտությունը կպահպանվի մինչ օրս։

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, իսկ 1994 թվականի մայիսին ԱՊՀ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը հիշում է, որ պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների դադարեցման մասին բազում համաձայնագրեր են կնքվել։ Գեներալը 1994 թվականի մայիսին կնքված Բիշքեկյան արձանագրության հեղինակներից է։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ նման համաձայնագրեր կնքվել են և՛ 1992–ին, և՛ 1993–ին, և՛ նույն 94 թվականի փետրվարին։ Սակայն ամեն անգամ տարբեր պատճառներով չեն իրագործվել։

«Այդ շղթայում բացառություն դարձավ մայիսյան համաձայնագիրը։ Բայց, անկեղծ ասած, այն ժամանակ ոչ ոք չէր հավատում, որ քիչ թե շատ հրադադարը կհաջողվի այսքան երկար պահպանել։ Դառը փորձից ելնելով՝ մենք վստահ չէինք, որ դա ամուր հաշտություն է։ Ներկա եմ եղել համաձայնագրի պատրաստման բոլոր փուլերին ու շատ լավ գիտեմ այդ մթնոլորտը։ Հիշում եմ՝ ինչպես Բիշքեկից որոշ ժամանակ անց ադրբեջանական կողմը ցանկացավ շեղվել համաձայնագրից», - ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ երբ Ադրբեջանի իշխանությունը բանակցությունների էր գնում, հույս ուներ, որ կվերադարձնի Լեռնային Ղարաբաղի շուրջ եղած տարածքները, իսկ ինքնապաշտպանության ուժերն էլ կվերադառնան 1988 թվականի սահմանին։ Բայց երբ հասկացան, որ դա չի լինում, փորձեցին հրաժարվել։ Դա արդեն 1994 թվականի մայիսին էր։ Սակայն միջնորդների վճռականությունը ( ի դեմս ռուսական կողմի) և Երևանի ու Ստեփանակերտի դիրքերի կայունությունն իրենցն արեցին․ արդյունքում փաստաթուղթը ստորագրեցին այն տեսքով, որն ի սկզբանե ենթադրվում էր։

© Sputnik / Aram NersesyanՎաղարշակ Հարությունյան
Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն Արցախում․ ինչպես է 26 տարի առաջ կնքվել Բիշքեկի համաձայնագիրը  - Sputnik Արմենիա
Վաղարշակ Հարությունյան

Հարությունյանը կարծում է, որ այս պատմությունը տեխնիկական որոշակի պարզաբանման կարիք ունի։ Շատերը, այդ թվում նաև քաղաքական գործիչները, սխալմամբ կարծում են, որ մայիսի 12-ին կնքվել է հրադադարի մասին բուն փաստաթուղթը։ Իրականում այդպես չէ։ 1994 թվականի մայիսի 5-ին Բիշքեկում եռակողմ արձանագրություն է կնքվել, որը ստորագրել են Հայաստանի` այն ժամանակվա ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը, ադրբեջանական խորհրդարանի խոսնակ Ռասուլ Գուլիևն ու Արցախի խորհրդարանի ղեկավար Կարեն Բաբուրյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելեց Արցախի զորամասեր և պաշտպանական դիրքեր - Sputnik Արմենիա
Փաշինյանն Արցախում այցելել է զորամասեր, դիրքեր. շնորհավորանք զինվորներին. տեսանյութ

Հետո` մայիսի 9-ին, 10-ին ու 11-ին, ՌԴ հատուկ հանձնարարությունների դեսպան Վլադիմիր Կազիմիրովը հակամարտության կողմերին է ուղարկել համապատասխան փաստաթուղթը, որում առաջարկվում էր մայիսի 12-ին դադարեցնել մարտական գործողությունները։

Իսկ Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարները համապատասխան քարտեզով (որում նշված էին զորքերի դիրքերը) ու հավելվածով համաձայնագիրը ստորագրել են մայիսի 16-ին։

Խոսելով Մոսկվայի միջնորդական ջանքերի մասին` Հարությունյանը հարկ է համարում ուշադրություն հրավիրել այն փաստին, թե ինչ հետևողականությամբ էր ռուսական դիվանագիտությունը հասնում իրավիճակի կայունացման։ Պաշտպանության նախկին նախարարը պնդում է, որ Մոսկվան տարածքներ զիջելու վերաբերյալ որևէ ճնշում չի գործադրել ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա։

Նա վստահ է, որ Ռուսաստանը երբեք շահագրգռված չի եղել, որ Հայաստանը թուլանա։ Մոսկվայում շատ լավ հասկանում են, որ միակողմանի զիջումները կտանեն մարտական գործողությունների վերսկսման, և դրանք խաղաղության երաշխիք չեն։ Ռուսաստանին բոլորովին պետք չէ, որ իր հարավային սահմանների մոտ հակամարտություն լինի։

Լրահոս
0