Միխայիլ Միշուստինն ու Նիկոլ Փաշինյանը

«Այս ընթացքում խոսեցի ՌԴ վարչապետի հետ». Փաշինյան

168
(Թարմացված է 17:55 10.03.2020)
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետի հետ։ Կառավարության ղեկավարը Կապանում հայտնել է, թե ինչի մասին են խոսել Միշուստինի հետ

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Ինչպես հայտնում է «Արմենպրեսը», Փաշինյանը Միշուստինի հետ զրույցի մասին հայտնել է այսօր Սյունիքի մարզի Կապան քաղաքում հրավիրված հանրահավաքի ժամանակ։

«Ես այս ընթացքում հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի Դաշնության վարչապետ, պարոն Միշուստինի հետ»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով` իրենք քննարկել են համաշխարհային շուկայում տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացներում անելիքները։

Հիշեցնենք` հունվարի 16-ին հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի նոր վարչապետ է նշանակել Միխայիլ Միշուստինին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ վարչապետը հանդիպել են հունվարի 31–ին Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում։ Միշուստինը հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանի նոր կառավարությունը տրամադրված է Հայաստանի հետ կառուցողական հարաբերությունների, հայ գործընկերների հետ շփումների շարունակմանը։

«Սելֆին» հայերեն բառ է. Փաշինյանի և Միշուստինի առաջին հանդիպումը կատակով սկսվեց. տեսանյութ

 

168
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Միխայիլ Միշուստին
Ըստ թեմայի
Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանն ու Տուսկը. ի՞նչ են ուզում իմանալ եվրոպացիները մեր մասին
Ուղղաթիռն ու Օստապ Բենդերը. Փաշինյանը պատասխանեց «Ոչ»-ի շտաբի քննադատությանը
Միշուստինը Հայաստանում Ռուսաստանի նոր առևտրային ներկայացուցիչ է նշանակել