Տուսկն ու Փաշինյանը

«Դուք կարող եք ինձ վրա հույս դնել իմ նոր պաշտոնում». Տուսկը` Փաշինյանին

88
(Թարմացված է 19:00 09.03.2020)
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում տեղի ունեցող գործընթացների շուրջ։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում` Եվրոպական ժողովրդական կուսակցության գրասենյակում, հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ:

«Պարոն վարչապետ, ուրախ եմ ողջունել Ձեզ իմ նոր պաշտոնում, բայց հին ավանդական ընկերությամբ: Եվ խոսքը ոչ միայն Ձեր, այլև Հայաստանի հետ մեր ավանդական բարեկամության մասին է: Դուք կարող եք ինձ վրա հույս դնել իմ նոր պաշտոնում»,– ասել է Տուսկը Փաշինյանին:

Նա ընդգծել է, որ Եվրոպայում, այդ թվում տեղի հանրության և քաղաքական գործիչների շրջանում ՀՀ նոր իշխանությունների և անձամբ ՀՀ վարչապետի նկատմամբ առկա է բարձր վստահություն, ինչը քաղաքական կարևորագույն կապիտալ է։

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և վերաբերմունքի համար։

«Բարձր ենք գնահատում Ձեր դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում: Վստահ ենք, որ ԵԺԿ նախագահի պաշտոնում ևս կնպաստեք համագործակցության հետագա զարգացմանն ու առաջընթացին»,– ասել է նա:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների շուրջ` կարևորելով Եվրոպական խորհրդարանում հայ խորհրդարանականների և ԵԺԿ խմբակցության պատգամավորների միջև սերտ ու ակտիվ համագործակցությունը:

Վարչապետն անդրադարձել է երկրում իրականացվող դատաիրավական բարեփոխումների ընթացքին, այդ թվում՝ առաջիկա Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հանգամանքներին:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում տեղի ունեցող հետևողական գործընթացների շուրջ:

ԵԺԿ նախագահը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող բարեփոխումները և պատրաստակամություն հայտնել նպաստել Հայաստանի հետ համագործակցության զարգացմանն ու խորացմանը:

Հիշեցնենք` Փաշինյանն աշխատանքային այցով Բրյուսել է մեկնել այսօր։ 

88
թեգերը:
Դոնալդ Տուսկ, Նիկոլ Փաշինյան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (975)
Ըստ թեմայի
Հայաստանն ու Ռուսաստանը հույս ունեն «ռեկորդ» սահմանել հարաբերություններում. դեսպանորդ
Ինչ փոխեց 2019–ը հայ–ռուսական հարաբերություններում. արդարացա՞ն բացասական կանխատեսումները
19 տարի Եվրոպայի խորհրդում. ինչո՞ւ Հայաստանը սկսեց կորցնել ԵԽ–ի հանդեպ հավատը