Սերժ Սարգսյան

«Իմ քայլի» պատգամավորը Սերժ Սարգսյանին շուրջերկրյա ճանապարհորդություն է մաղթում

111
(Թարմացված է 12:17 09.03.2020)
Իշխող քաղաքական ուժի անդամները լրագրողների հետ հանդիպմանը կարծիք են հայտնել, թե Հայաստանի իշխանությունը չի կարող սահմանները փակել ու ասել, որ մերժված քաղաքական գործիչներն իրավունք չունեն լքել Հայաստանը։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցն իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներին ո՛չ զարմացրել, ո՛չ էլ անհանգստացրել է։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում լրագրողներին ասացին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Սուրեն Գրիգորյանը։

«Եթե անձը սահմանափակում չունի լքելու ՀՀ–ը և չունի սահմանափակում որևէ մեկի հետ հանդիպելու, դա արդեն հանդիպող կողմերի կամքի վրա է։ Մենք ո՛չ գործիքակազմ, ո՛չ ցանկություն ունենք միջամտելու»,– ասաց Սուրեն Գրիգորյանը։

Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունը չի կարող սահմանները փակել ու ասել. «մերժված քաղաքական գործիչներն իրավունք չունեն լքել Հայաստանը»։

Սիսակ Գաբրիելյանն էլ, լրացնելով գործընկերոջը, Սերժ Սարգսյանին բարեմաղթանք ուղղեց` ասելով. «Ես Սերժ Սարգսյանին ցանկանում եմ շուրջերկրյա ճանապարհորդություն, քանի դեռ նա դրա հնարավորությունն ունի»։

Ինչ վերաբերում է քրեական գործով ամբաստանյալի կարգավիճակին ու խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությանը, իմքայլական պատգամավորները չցանկացան պատասխանել` նշելով, որ հարցն իրավապահների տիրույթում է։

Բադալյան. «Սերժ Սարգսյանը երկիրը լքել է ՀՀ բարձրագույն իշխանավորի լուռ համաձայնությամբ»

Ինչպես արդեն հայտնել ենք, Սերժ Սարգսյանը մեկնել էր Բրյուսել և հանդիպում ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկի և մի շարք այլ անձանց հետ։

Հիշեցնենք` Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել գյուղացիներին դիզելային վառելանյութ հատկացնելիս ֆինանսական խախտումներ իրականացնելու համար։ ՀՀ երրորդ նախագահը մեղադրվում է 2013թ.-ին «Ֆլեշ» ընկերության նկատմամբ հովանավորչություն ցուցաբերելու համար։

Սերժ Սարգսյանը «Լույս» հիմնադրամի թեման քննարկել է Բրյուսելում

ՍՊԸ–ն հաղթել է դիզելային վառելիք առաքելու պետական մրցույթում, թեև առավել բարձր գին է առաջարկել, քան նրա մրցակիցը (մոտավորապես մեկ միլիոն դոլար տարբերությամբ)։

Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Նա չի ընդունում իրեն առաջադրված խեղադրանքը, և դա համարում է քաղաքական հետապնդում։

111
թեգերը:
Սերժ Սարգսյան, Պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցություն, Հայաստան
Ըստ թեմայի
Սերժ Սարգսյանի դատական գործով առաջին նիստը. ինչ էր կատարվում ներսում և դրսում. տեսանյութ
Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունը
Հայտնի է, թե երբ են Սերժ Սարգսյանին կանչելու Ապրիլյանի քննիչ հանձնաժողով. «Փաստ»