Նիկոլ Փաշինյան, Զարեհ Սինանյան

Փաշինյանը սփյուռքի մասնագետներին հրավիրում է մասնակցել հայրենիքի կառավարման գործին

251
(Թարմացված է 14:35 06.03.2020)
Ծրագրի նպատակն է աշխարհի տարբեր երկրների լավագույն համալսարաններն ավարտած հայերին ներգրավել Հայաստանի կառավարության աշխատանքներում։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Այսօրվանից մեկնարկում է «իԳործ» պետական ծրագիրը. տեղեկությունը Facebook–ի ուղիղ եթերում Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանին ընդունելիս, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս ծրագրի նպատակն է աշխարհի տարբեր երկրների լավագույն համալսարաններն ավարտած հայերին ներգրավել Հայաստանի կառավարության գործերում` պրակտիկանտի կարգավիճակով։

«Այս պահին 20 աշխատատեղ կա։ Բոլոր նախարարությունները, բացի ՊՆ–ից, ցուցակներ են ներկայացրել»,–ասաց Սինանյանը։

Սփյուռքում ապրող և հայրենիքում փորձառություն փնտրող երիտասարդներին Սինանյանը խորհուրդ տվեց մինչև ապրիլի 15–ը հայտ լրացնել http://diaspora.gov.am/hy/pages/97/igorts` մրցույթին մասնակցելու համար։ Արդյունքների հայտնի կդառնան ապրիլի 30–ին։

Սփյուռքի խնդիրների լուծումը հաճախ հենց Հայաստանում է. Զարեհ Սինանյան

«Կառավարությունն ընտրված այս 20 անձանց համար հոգում է և Հայասպան տեղափոխվելու և կեցություն խնդիրները, որպեսզի նրանք իրենց գիտելիքները ծառայեցնեն Հայաստանի զարգացման գործին։ Ամսական կեցության համար յուրաքանչյուրին կտրվի 336 հազար դրամ»,–ասաց Սինանյանը։

Սփյուռքի գործերով հանձնակատարի խոսքով` այս քայլը ոչ միայն կամրապնդի կապը հայրենիքի և սփյուռքի միջև, այլև հնարավոր է, որ այս մարդկանց մեծ մասը ցանկանա մնալ և ապրել այստեղ` Հայաստանում։

Նրանք ինտեգրվել են, բայց չեն ձուլվել. Բաշար Ալ–Ասադը խոսել է սիրիահայերի մասին

Նշենք, որ ծրագրի առաջին փուլը մեկ տարով է։

251
թեգերը:
ՀՀ կառավարություն, ՀՀ սփյուռքի նախարարություն, Սփյուռք, Զարեհ Սինանյան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ապրիյան. «Սփյուռքահայերը հետաքրքրություն են դրսևորում Հայաստանի անշարժ գույքի շուկայում»
«Տարագիրներ ու երազողներ». մասնավոր հավաքածուն սփյուռքահայ արվեստի համայնապատկերն է
Ինչ են մտածել սփյուռքահայ ուսանողները գյուղը զարգացնելու և երկիրն անվտանգ պահելու համար