Ամրամ Մակինյան

«Սերժ Սարգսյանի դեմ քրգործն ուղղակի քաղաքական հետապնդում է». Մակինյան

94
(Թարմացված է 17:20 25.02.2020)
Սերժ Սարգսյանի պաշտպանը հայտնեց` պաշտպանյալը մեկ անգամ առերեսվել է իր դեմ վկայություն տվողի հետ։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործն ուղղված է նրա քաղաքական գործունեությունը զսպելուն։ Այս կարծիքը դատարանի մոտ հավաքված լրագրողներին հայտնեց նրա պաշտպան Ամրամ Մակինյանը։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր Սերժ Սարգսյանի դեմ քրգործով առաջին դատական նիստը` դատավոր Վահե Միսակյանի գլխավորությամբ։

«Սա ուղղակի զավեշտ է, որին կոչում են քրեական գործ։ Մենք դատավարության ընթացքում ներկայացնելու ենք այս քրեական գործի քրեական գործ չլինելը, շինծու ու փուչ լինելը»,–ասաց Մակինյանը։

Հարցին, թե արդյո՞ք քաղաքական ենթատեքստ է տեսնում Սարգսյանի դեմ հարուցված քրգործում, պաշտպանը պատասխանեց, որ քաղաքական ենթատեքստը մեղմ բնութագրում է։ Ըստ պաշտպանի` Սերժ Սարգսյանի դեմ քրգործն ուղղակի քաղաքական հետապնդում է։

Մակինյանը հայտնեց` Սերժ Սարգսյանը մեկ անգամ առերեսվել է իր դեմ վկայություն տվողի հետ։ Պաշտպանը անուն չտվեց, թե ում մասին է խոսքը, սակայն նշենք, որ մամուլը քանիցս հայտնել է, որ խոսքը նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի մասին է, որն այսօր ներկա էր նիստին։

Սերժ Սարգսյանն իրեն աջակցողներին հորդորեց տուն գնալ. ինչի՞ հույս ունի նա

Հիշեցնենք` Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել գյուղացիներին դիզելային վառելանյութ հատկացնելիս ֆինանսական խախտումներ իրականացնելու համար։ ՀՀ երրորդ նախագահը մեղադրվում է 2013թ.-ին «Ֆլեշ» ընկերության նկատմամբ հովանավորչություն ցուցաբերել համար։ ՍՊԸ–ն հաղթել է դիզելային վառելիք առաքելու պետական մրցույթում, թեև առավել բարձր գին է առաջարկել, քան նրա մրցակիցը (մոտավորապես մեկ միլիոն դոլար տարբերությամբ)։

Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։

Հայտնի է` երբ կհրապարակվի Քոչարյանի քրգործը կարճելու` փաստաբանական թիմի միջնորդության ակտը

94
թեգերը:
Մեղադրանք, Դատարան, դատ, Քրեական գործ, փաստաբան, Ամրամ Մակինյան, Սերժ Սարգսյան
թեմա:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան (178)
Ըստ թեմայի
Նման արարք չէր կարող թույլ տալ. Արա Բաբլոյանը` Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրգործի մասին
«Այնքան, որքան մյուսները, մի բան էլ պակաս». ինչքան պարգևավճար է ստացել նախարարը
Սա ձեր հեղափոխության ատրիբուտն է. Մանուկյանը կոչ է անում «պլստալու» առիթ չտալ դատավորներին