Արա Բաբլոյան

Նման արարք չէր կարող թույլ տալ. Արա Բաբլոյանը` Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրգործի մասին

268
(Թարմացված է 17:14 25.02.2020)
Արա Բաբլոյանը կարծում է, որ քրեական գործում Սերժ Սարգսյանին ներգրավելը քաղաքական ենթատեքստ ունի։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը կարծում է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը շինծու է։ Բաբլոյանը նման կարծիք հայտնեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում` լրագրողների հետ զրույցում։

Նշենք, որ քիչ հետո կսկսվի Սարգսյանի դեմ հարուցված քրգործով առաջին դատական նիստը։ Դատարանի բակում ՀՀԿ–ականներ են հավաքվել` ի պաշտպանություն նրա։

«Սերժ Սարգսյանը չի կարող պատասխանատվություն կրել, քանի որ նման արարք չէր կարող թույլ տալ. ես շատ լավ եմ ճանաչում նրան»,–ասաց Բաբլոյանը։

Նրա խոսքով` Սարգսյանին ներգրավելն այս գործում քաղաքական ենթատեքստ ունի։

Հարցին, թե այդ դեպքում ինչու է նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը նման ցուցմունք տվել Սարգսյանի դեմ, Բաբլոյանը պատասխանեց, որ չի սիրում մարդկանց մասին խոսել, բայց մարդիկ տարբեր են։

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի 40 մլն դրամ շորթելու գործը կարճվել է. ՀՔԾ

Հիշեցնենք` Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել գյուղացիներին դիզելային վառելանյութ հատկացնելիս ֆինանսական խախտումներ իրականացնելու համար։ Սարգսյանին մեղադրում են, որ նա 2013թ.-ին հովանավորչություն է ցուցաբերել «Ֆլեշ» ընկերության նկատմամբ։ ՍՊԸ–ն հաղթել է դիզելային վառելիք առաքելու պետական մրցույթում, թեև առավել բարձր գին է առաջարկել, քան նրա մրցակիցը (մոտավորապես մեկ միլիոն դոլար տարբերությամբ)։

Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։

268
թեգերը:
«Ֆլեշ» ընկերություն, Մեղադրանք, Քրեական գործ, Դատարան, դատ, Արա Բաբլոյան, Սերժ Սարգսյան
թեմա:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան (188)
Ըստ թեմայի
Արցախյան բանակցային գործընթացի մասին հարցը զայրացրեց Սերժ Սարգսյանին
Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի և Սերգո Կարապետյանի գործն ուղարկվել է դատարան
Սերժ Սարգսյանի եղբայրը կհարցաքննվի՞. պատասխանում է Շիրակի դատախազը
Հայկո Մաաս

Զոհերի թիվը ցնցող է. Գերմանիայի արտգործնախարարը` ղարաբաղյան էսկալացիայի մասին

766
(Թարմացված է 17:38 30.09.2020)
Նախարարը նշել է, որ Գերմանիան վերջին օրերին բազմաթիվ բանակցություններ է վարում, Մաասն ինքը շփվել է թուրք գործընկերոջ` Մևլութ Չավուշօղլուի հետ։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասին ցնցել է Լեռնային Ղարաբաղի իրադրության սրացման հետևանքով զոհվածների թիվը։ ՌԻԱ Նովոստին հայտնում  է, որ նա կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:

«Մենք քննարկել ենք իրադարձությունների մտահոգիչ զարգացումը։ Այդ ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում։ Հարյուրավոր զոհեր, որոնց թվում քաղաքացիական անձինք կան։ Ցնցող թվեր են»,– ասել է նա ասուլիսի ժամանակ։

Նախարարը հիշեցրել է, որ Գերմանիան վերջին օրերին բազմաթիվ բանակցություններ է վարում, Մաասն ինքը թուրք գործընկերոջ հետ շփման ժամանակ խոսել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ հակամարտության վերաբերյալ բանաձևի մասին։

«Մարտական բոլոր գործողությունները, հատկապես գյուղերի ու քաղաքների գնդակոծությունները պետք է անհապաղ դադարեցվեն, կողմերը պետք է անհապաղ վերադառնան ԵԱՀԿ հովանու ներքո ընթացող բանակցություններին։ Դա մենք կնշենք հետագա բոլոր շփումներում», - հավելել է Մաասը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 75 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

766
թեգերը:
Ադրբեջան, Արցախ, Զոհ, Գերմանիա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Արցախում երկու ուղղությամբ թուրքական F-16 ինքնաթիռներ են կիրառվել
«ՊԲ–ն շարունակում է ձախողել թշնամու գրոհները». Արցախի նախագահը տեսանյութ է հրապարակել
Գերմանիան կոչ է արել Ռուսաստանին ու Թուրքիային ազդել Արցախում տիրող իրավիճակի վրա
Գեորգի Գախարիա

Թբիլիսին առաջարկում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում կազմակերպել

124
(Թարմացված է 16:08 30.09.2020)
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան արցախա–ադրբեջանական շփման գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ առաջին պաշտոնական հայտարարությունն է արել։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Վրաստանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Թբիլիսիում և աջակցել ցանկացած ձևաչափով երկխոսության հաստատմանը:

Նիկոլ Փաշինյան, Հասան Ռոհանի
© Photo / official site of the Prime minister of RA.

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հերթական ռազմական դիմակայության հետևանքով բարդ իրավիճակ է ստեղծվել, կան մեծ թվով զոհեր, և, ցավոք, չի ստացվում դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել երկխոսությունը», - ասված է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի Facebook-յան պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ։

Գախարիան նշել է` բոլորին հասկանալի է, որ հետագա էսկալացիան խիստ բացասաբար կանդրադառնա տարածաշրջանի անվտանգության վրա։

Նա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, միջազգային դերակատարներին հորդորել է առավելագույնս օգտագործել իրենց հնարավորությունները՝ վերջ դնելու էսկալացիային և վերսկսելու երկխոսությունը։

Նրա խոսքով՝ Վրաստանը բարիդրացիական հարաբերությունների մեջ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Ավելին, Վրաստանում ապրող հայերն ու ադրբեջանցիները մշտապես կարևոր դեր են խաղացել երկրի, տարածաշրջանի զարգացման և ամրապնդման գործում։

«Նրանց խաղաղ գոյակցությունը լավ օրինակ է, որ վրացիները, հայերն ու ադրբեջանցիները կարող են Հարավային Կովկասը դարձնել խաղաղության ու զարգացման տարածք», – ասել է վարչապետը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 75 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

124
թեգերը:
Գեորգի Գախարիա, Վրաստանի Հանրապետություն, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչու է Թուրքիան այս անգամ այդքան ակտիվորեն սատարում Ադրբեջանին
Արցախում երկու ուղղությամբ թուրքական F-16 ինքնաթիռներ են կիրառվել
Վալերի Դանելինը 2 երեխաների հայր էր. ի՞նչ է հայտնի հայկական Սու-25-ի օդաչուի մասին
ՌԴ զինվորականները ուշիուշով հետևում են իրադրության զարգացմանը․ Պեսկով

Ինչպես պետք է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը

0
0