Մերկելն ու Փաշինյանը

Ադրբեջան, «Թումո» և իրավական ոլորտ. ինչ է ասել Մերկելը Փաշինյանի հետ հանդիպումից առաջ

214
(Թարմացված է 19:10 13.02.2020)
Նիկոլ Փաշինյանն ու Անգելա Մերկելը փակ հանդիպման ժամանակ կքննարկեն արցախա–ադրբեջանական հակամարտության հարցը։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ լրագրողներին հայտնեց` պետք է շատ խորը շունչ քաշեն, որ ամենակարևոր հարցերից մեկի` Հայաստան–Ադրբեջան հարցում առաջընթաց ունենան։

«Այսօր Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ մենք քննարկելու ենք նաև այդ հարցը»,–ասաց Մերկելը։

Նրա խոսքով` Հայաստանում այժմ տեղի են ունենում մեծ փոփոխություններ. մեծ փոփոխություններ են ակնկալվում, օրինակ, իրավական համակարգում։ Գերմանիայի կանցլեր համոզված է` իրավական ոլորտում փոփոխություններին հասնելն այդքան էլ դյուրին չէ, բայց ամենայն հաջողություն է ցանկանում Փաշինյանին։

Մերկելը ուշագրավ լուր հայտնեց` շուտով Բեռլինում «Թումո» կենտրոն կբացվի։ «Հայաստանում գտնվելու ժամանակ, երբ «Թումո» կենտրոնում եղա, շատ ոգևորվեցի։ Վերջերս համաձայնագիր ստորագրեցինք, և այս տարվա աշնանը Բեռլինում կունենանք մեր «Թումո» կենտրոնը»,–ասաց նա։

Մերկելի խոսքով` հայ–գերմանական շփումներն ավելի ինտենսիվ են դարձել։

«Հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակի վրա». Փաշինյան

Հիշեցնենք, որ 2018–ի օգոստոսին հայաստանյան այցի ժամանակ Մերկելն այցելել էր «Թումո»։ Գերմանիայի թվային զարգացման հարցերի պետնախարար Դորոթեա Բերն այդ այցից հետո հայտարարել էր` Գերմանիան պետք է ընդօրինակի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի փորձը։

Փաշինյանն աշխատանքային այցով է Գերմանիայում. փետրվարի 14-ին վարչապետը կմեկնի Մյունխեն, որտեղ կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը։

Հեղափոխությանն ասում եմ «այո». Փաշինյանը նոր բանաստեղծություն է հրապարակել

214
թեգերը:
Անգելա Մերկել, Ադրբեջան, Հայաստան, Գերմանիա
Ըստ թեմայի
Փաշինյանի լիրիկան ու օգտատերերի արձագանքը. «Վանեցյանին չթողնուք Լեննագանից սկսե շրջելը»
Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն Փաշինյանի համար միջանկյալ թեստ կլինի. քաղտեխնոլոգ
Գազի գնի հարցը քննարկվել է Փաշինյան-Միշուստին հանդիպման ժամանակ. Քոչարյան