Նիկոլ Փաշինյան, Վահրամ Բաղդասարյան, արխիվային լուսանկար

Կառավարությունը ՀՀԿ–ին և ՀՅԴ–ին մոտ 5 մլն-ական դրամ գումար կտա

396
(Թարմացված է 21:19 12.02.2020)
ՀՀ կառավարության վաղվա նիստում կքննարկվի ՀՀԿ–ին ավելի քան 5 մլն դրամի աջակցություն տրամադրելու հարցը։ Բայց ամենամեծ աջակցությունը կստանա «Իմ քայլը»։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կառավարությունից 5 208 500 դրամի աջակցություն կստանա։ Նախկին իշխանական կուսակցությանը պետական բյուջեից գումար հատկացնելու որոշման նախագիծը կքննարկվի կառավարության վաղվա նիստում։

Նման որոշման հիմքում «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքն է, որի համաձայն` վարչապետի աշխատակազմը 2018թ-ի խորհրդարանական ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքներին պետք է աջակցություն ցույց տա։ Իսկ ՀՀԿ–ն այդ ընտրություններում 4.7 % ձայն է ստացել։

Կառավարության աջակցությունից արտախորհրդարանական կուսակցություններից կօգտվի նաև Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։ Իր հավաքած 3.88% ձայների դիմաց ՀՅԴ–ն կստանա 4 303 400 դրամ։

2018թ.-ի արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարան անցած 3 քաղաքական ուժերից ամենափոքր աջակցությունը կստանա «Լուսավոր Հայաստանը»` 7 056 700 դրամ`6.37%–ի համար։ 8.26% հավաքած «Բարգավաճ Հայաստանը » կառավարությունից կստանա 9 150 700 դրամ։

«Սթափվեք և մնացեք զբաղեցրած պաշտոնի լիազորությունների շրջանակում». ՀՅԴ կոչը Փաշինյանին

Դե իսկ ամենամեծ աջակցությունը կստանա «Իմ քայլը» դաշինքը` 78 006 300 դրամ։ Այս քաղաքական ուժն ընտրություններում ստացել էր ընտրողների ձայների 70.42%–ը։

Նշենք, որ նախագիծը մշակել ու կառավարության հաստատմանն է ներկայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Որոշման նախագծի համաձայն` գումարը նախատեսված է կուսակցությունների 2019թ.-ի գործունեությանն աջակցելուն։

Քոչարյանի, ՀՀԿ–ի կողմից լինելը «նորաձև չէ». Վանեցյանին կհաջողվի՞ համախմբել ընդդիմությանը

Որոշման նախագիծը կառավարության նիստի օրակարգում ներառված է չզեկուցվող հարցերի շարքում։

396
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ), Ընտրություններ, փող, «Իմ քայլը» խմբակցություն, Հայաստան, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Ըստ թեմայի
«Ձևական պայքարում մենք անելիք չունենք». 2 ընդդիմադիր կին պատգամավոր հրաժարվում են աշխատել
Գերխնդիր է հլու–հնազանդ ՍԴ ունենալը. ի՞նչ ենք զոհելու այս ճանապարհին ըստ Հարությունյանի
ՀՅԴ-ն դատի է տվել Արման Բաբաջանյանին
Լիբանանի պատմության մեջ առաջին անգամ հայուհին դարձել է նախարար