00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը գտավ գլուխկոտրուկի բանալին. հետհեղափոխական ոճի յուրահատկությունները

© Sputnik / Asatur YesayantsВрио премьер-министра Армении Никол Пашинян на международном форуме "Евразийская неделя" (22 октября 2018). Еревaн
Врио премьер-министра Армении Никол Пашинян на международном форуме Евразийская неделя (22 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը սկսում է նախապատրաստվել նոր քարոզարշավին. ապրիլի 5–ին մայր օրենքում փոփոխություններ անելու վերաբերյալ հանրաքվե կանցկացվի։ Առաջարկվող փոփոխությունները վերաբերում են հանրապետության բարձրագույն դատական ատյանին` Սահմանադրական դատարանին։

Մոսկվայի ՄՀՊԻ (Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ) Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը` Sputnik Արմենիայի համար

Հայաստանի քաղաքացիները պետք է պատասխանեն դեռ նախկին իշխանության օրոք պաշտոն ստացած ՍԴ նախագահի և դատավորների մեծամասնության լիազորությունները պահպանելու կամ դադարեցնելու մասին հարցին։

Սահմանադրության կնքահայրը

Հարցը մակերեսորեն դիտարկելու դեպքում նախագիծը ձևական է թվում։ Բանավեճի կենտրոնում երկու ամսաթիվ է` 2015թ–ի դեկտեմբերի 6 և 2018թ–ի ապրիլի 9։ Առաջին դեպքում խոսքը սահմանադրական վերջին բարեփոխման մասին է։ Դե յուրե նախորդ բարեփոխման նպատակը լիազորությունների վերաբաշխումն էր իշխանության տարբեր ճյուղերի միջև` հօգուտ վարչապետի, կառավարության և խորհրդարանի։ Փաստացի նախկին իշխանությունը, ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, այդ նախագիծը որպես գործիք է դիտարկել Հայաստանի քաղաքական Օլիմպոսում տեղերը պահպանելու համար, բայց արդեն ուրիշ աթոռներում։

Президент Армении Армен Саркисян поздравил сотрудников конституционного суда с Днем Конституции (5 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Կարևորը մենք ենք ու Ամերիկան». ՍԴ–ի հանրաքվեն, աշխարհի փորձն ու Հայաստանը

Ամեն դեպքում 2018թ–ի ապրիլի 9–ին ուժի մեջ է մտել Սահմանադրության նորացված տարբերակը։ ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանը հաստատվել է իր պաշտոնում 2018թ–ի մարտին (դրանից ոչ շատ առաջ նա պատգամավորի աթոռը փոխարինել էր դատավորի պաշտոնով)։ Նրան հաստատելու ընթացակարգը տեղի է ունեցել ոչ թե «թարմ» Սահմանադրության դրույթներով, այլ 2005թ–ի մայր օրենքի կանոններին համապատասխան։

Արդյունքն այն է, որ մենք ականատես ենք դարձել բարդ, խճճված, նույնիսկ պարադոքսալ իրավիճակի։ Նախորդ իշխանության գլխավոր ընդդիմախոսները, որոնք հետևողականորեն հանդիմանում էին նրան ուզուրպացիայի փորձերի մեջ, 2015թ–ի սահմանադրական բարեփոխման շահառուներ են դարձել։ Ավելին, Սերժ Սարգսյանի ընդդիմադիրներն այդ փոփոխությունների «կնքահայր» են համարում (արդարացիորեն) Հրայր Թովմասյանին, որը հասցրել էր մինչև ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնելը  աշխատել և՛ արդարադատության նախարարի, և՛ պատգամավորի պաշտոններում, և՛ ջանքեր թափել Սահմանադրությունը փոփոխելու գործում։

Միաժամանակ «թավշյա հեղափոխությունը» չվերացրեց «հին ռեժիմի» օրոք ստեղծված Սահմանադրությունը։ Եվ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ վարչապետի պաշտոնում հաստատվեց Սահմանադրության հոդվածների համաձայն, իսկ նրա «Իմ քայլը» դաշինքը, դառնալով խորհրդարանական մեծամասնություն, խաղի հիմնական կանոնները որոշելու հնարավորություն ստացավ։ Չէ՞ որ հենց խորհրդարանին էր պատկանում որոշիչ դերը սահմանադրական նոր բարեփոխումն առաջ մղելու հարցում։ Գրեթե վեցակի գերակշռության պայմաններում (88 պատգամավոր կողմ քվեարկեց, 15–ը` դեմ) Ազգային ժողովը կանխորոշեց ապրիլյան հանրաքվեն։ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը քվեարկությունից երեք օր անց ստորագրեց համապատասխան հրամանագիրը (որին մենք դեռ կվերադառնանք), բայց փաստացի դա ընդամենը ձևական թույլտվություն էր, որն ի վիճակի չէր կանգնեցնել արդեն թափ հավաքած գնացքը։

Вице-спикер Национального собрания Ален Симонян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Մենք վստահության խնդիր ունե՞նք». ԱԺ փոխնախագահը հանրաքվեի այլ ենթատեքստը չի ընդունում

Կառավարություն vs Սահմանադրական դատարան. ոչ միայն իրավունք, այլ նաև քաղաքականություն

Սակայն, որքան էլ կարևոր լինեն Հայաստանի Սահմանադրության հոդվածների և գլուխների ստույգ մեկնաբանությունները, հանրաքվեին նախապատրաստվելու քարոզարշավի և սահմանադրական բարեփոխման մասին բանավեճերի հետևում չի կարելի չտեսնել լուրջ ներքաղաքական պայքարը։ Այսօրվա իրավիճակն օդից չի առաջացել: Եվ այս իրավիճակում հայելու նման արտացոլվում են այն բարդ ընդհարումները, որոնք տեղի են ունեցել «թավշյա հեղափոխությունից» հետո։

Հիշեցնեմ, որ անցած տարվա մայիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը»։ Այդ ժամանակ նա ոչ երկիմաստորեն հայտարարեց, որ «Հայաստանի Հանրապետությունում ինչպես չի եղել, այնպես էլ չկա ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն»։ Կարդա` նոր կառավարության և դրա ղեկավարի վստահությունը։ Արդյունքում հռչակվեց «երրորդ իշխանության» ներքին առողջացման քաղաքական առաջադրանքը։

Հայտարարելը մի բան է, մտածածը գործնականում իրականացնելը` բոլորովին այլ բան։ 2019թ–ի մայիսին վարչապետը կոչ արեց փակել դատարանների մուտքերը։ Սակայն «հեծելազորային գրոհը» արագ հաջողություն չբերեց։ Իրականում նման մարտավարությունը լավ է որպես քաղաքական սպրինտ, այլ ոչ թե վազք երկար տարածություններում։ Կարևոր հարց` ինչպես գտնել այդքան գրագետ իրավաբաններ, որոնք կարող էին ակնթարթորեն լրացնել Սահմանադրական դատարանում և այլ ատյաններում առկա բացերը։ Եվ ամենակարևորը, ինչպե՞ս համեմատաբար իրավական ճանապարհով կատարել փոփոխությունները, երբ դատական համակարգի ղեկավարությունը չի շտապում հրաժարական տալ։ Այսպիսով, վարչապետը բարդ գլուխկոտրուկ ուներ լուծելու։

Ավելի հեշտ էր խորհրդարանի ու տեղական ինքնակառավարման մարմինների դեպքում, որը վարչապետի թիմը «ժառանգել» էր Սարգսյանի նախագահության ժամանակներից։ Նախկին իշխանության օրոք վարկաբեկված կուսակցությունները խորհրդարանն ու Երևանի ավագանին լքեցին ընտրությունների արդյունքում, որոնք ուղեկցվեցին Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների տեղեկատվական հզոր արշավով։

Руководитель, секретарь и депутат фракции Процветающая Армения Гагик Царукян, Арман Абовян и Микаел Минасян на внеочередном заседании парламента (9 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Բարգավաճ Հայաստանը» դեռ չի որոշել` որ ճամբարում է լինելու` «այո»–ի, թե «ոչ»–ի

Արդյունքում հենց դատական իշխանությունը` ձևավորված գործող վարչապետի նախորդների օրոք, յուրահատուկ ընդդիմադիր ռեսուրս դարձավ։

Հետհեղափոխական ժամանակաշրջանում Հրայր Թովմասյանը ցույց տվեց, որ պատրաստ է դիմադրել նոր իշխանությանը։ Այդ համատեքստում կարելի է հիշեց տեղեկատվական պատերազմները («գրիչի պատմությունը» և վարչապետի դեմ հայց ներկայացնելու Թովմասյանի պատրաստակամությունը)։ Հայաստանի հասարակական գործիչներից քչերը կարող են հպարտանալ նման փորձով, հավանաբար միայն Արթուր Վանեցյանը, որն էլ սեփական քաղաքական ուղին է սկսել ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարվելուց հետո։

Հեշտ չի լինի. ի՞նչ պետք է անի Փաշինյանը, որ մարդիկ մասնակցեն հանրաքվեին

Այսպիսով, եթե ապրիլյան հանրաքվեն հաջող ավարտ ունենա Փաշինյանի թիմի համար, ապա կավարտվի նաև գործադիր և դատական իշխանության երկամյա համագոյության շրջանը։

Պետք է նշել, որ Հայաստանում համաժողովրդական կամարտահայտմանը նախապատրաստվելուն զուգահեռ ընտրություններ կանցկացվեն նաև Ղարաբաղում։ Ստեփանակերտում փոխվելու է իշխանությունը, Բակո Սահակյանը չի մասնակցելու նախընտրական քարոզարշավին։ Եվ այսօր Երևանը չափազանց շահագրգռված է, որ հսկողության տակ վերցնի նաև խորհրդանշական կարևորության այդ քաղաքական հատվածը։

Հետհեղափոխական ոճի յուրահատկությունները

Իշխանության տարբեր ճյուղերի պայքարի համատեքստում պետք է հատուկ ուշադրություն տակ առնել երկու պահ։ Առաջինը Փաշինյանի քաղաքական ոճն է իշխանության գալուց հետո։ Եթե արտաքին քաղաքականությունում նրա պրագմատիզմը Ռուսաստանի և Իրանի, արևմտյան գործընկերների հետ հարաբերություններում բավականաչափ լուսաբանված է, ապա ներքաղաքական գործընթացներում մինչև հիմա շատերը նրան ընկալում են 2018թ–ի ապրիլի ամպլուայով։ Միաժամանակ Փաշինյանը ցույց է տալիս, որ հեղափոխական մեթոդներն իր համար ինքնանպատակ չեն։

Председатель Конституционного суда Армении Грайр Товмасян после проведения обыска СК (24 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Որքան արժե Թովմասյանի հրաժարականը. հանրաքվեի ծախսերը հաշվարկվում են

Կարելի էր արդարանալ «ժողովրդի կարծիքով», բոլոր բախումները վերագրել «զանգվածների ցասմանը»։ Բայց, ինչպես տեսնում ենք, վարչապետը ձգտում է օգտագործել պոպուլիստական հռետորությունը` օրինականության և բանակցությունների համադրությամբ։ Դա դրսևորվեց նաև այն ժամանակ, երբ նա չշտապեց չեղարկել 2015թ–ի Սահմանադրությունը, որն ընդունել էր Սարգսյանը և որում զգալի մասնակցություն էր ունեցել Թորոսյանը։ Հասկանալով, որ հակառակ դեպքում կառաջանա իրավական վակուում և տարբեր «ակտիվիստների» կողմից իշխանության մասնավորեցում, որոնց բռնապետության հետևանքով կկործանվի հենց պետականությունը։ Ըստ էության, ՍԴ–ում փոփոխությունների պատմությունը հասցվեց հանրաքվեի, ոչ թե լուծվեց ցույցերով ու անցանկալի ընդդիմախոսներին հեռացնելով։

Երկրորդ պահը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի արձագանքն է։ Այո, պետության ղեկավարը ստորագրեց հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը։ Բայց նրա աշխատակազմը հանդես եկավ «հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ» ոճով. «Հարկ ենք համարում նշել նաև, որ հանրաքվեի օր նշանակելով կամ չնշանակելով` հանրապետության նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը Ազգային ժողովի կողմից ընդունված և հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաև այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ»։

ՀՀ նախագահը փորձառու դիվանագետ է, որը նախկինում էլ է ասել` ցանկացած սահմանադրություն դոգմա չէ, այլ գործողության ձեռնարկ։ Այսօր Հայաստանում նախագահական ինստիտուտն ավելի շատ արարողակարգային է։ Բայց ունի նաև որոշակի «քնած գործառույթներ» ներքին ճգնաժամեր առաջանալու դեպքում։ Այդ պատճառով իմաստ ունի ուշադրություն դարձնել նախագահի դիվանագիտորեն հղկված դիրքորոշմանը։

Ինչի համար է հանրաքվեն, և որն է Վահե Գրիգորյանի խաղաքարտը. փաստաբանը բացել է փակագծերը

Լրահոս
0