00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:06
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:24
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նա չի կարող ուղղակի ասել` ես չեմ ստորագրում». Արմեն Սարգսյանի վերջնաժամկետը երեքշաբթին է

© Photo / official site of the President of RAПрезидент Армении Армен Саркисян выступает с лекцией в Технологическом университете Холона (24 января 2020). Холон, Израиль
Президент Армении Армен Саркисян выступает с лекцией в Технологическом университете Холона (24 января 2020). Холон, Израиль - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանյան իրավաբաններն ու իրավապաշտպանները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ցույց են տվել դժվարին իրավիճակից դուրս գալու ու «Իմ քայլին» միայնակ թողնելու ուղին։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանի 100-ից ավելի իրավաբաններ ՀՀ նախագահին կոչ են անում գործող իշխանության հետ  քաղաքական պատասխանատվությունը չկիսել։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, որը ևս միացել է ՀՀ նախագահին ուղղված կոչին։

«Նա ոչ միայն պետք է օրը չնշանակի, այլև պետք է դիմի Սահմանադրական դատարան։ Նա չի կարող ուղղակի ասել` ես չեմ ստորագրում։ Կա՛մ անմիջապես ստորագրում է, կա՛մ հղում է անում ՍԴ-ին, որ սկզբից ՍԴ–ն նայի»,– մեկնաբանեց Լարիսա Ալավերդյանը։

Выступление руководителя фракции Просвещенная Армения Эдмона Марукяна на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Սպառնալիքներ եմ ստանում». Էդմոն Մարուքյանն ահազանգում է

Խնդիրն, ըստ Ալավերդյանի, նրանում է, որ այս պահին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախաձեռնողն ու կողմնակիցը հիմնականում մեկ քաղաքական ուժ է`«Իմ քայլը», որի նախաձեռնությունը խորհրդարանական ուժերը մեծ հաշվով չեն ողջունել, իսկ արտախորհրդարանական ուժերից միայն մի մասն է կողմ այդ գործընթացին։

«Մենք հասկանում ենք, որ «Իմ քայլը» խնդիր ունի ավելի շատ ինստիտուտներ ընդգրկելու, որ չմնա մենակ, որովհետև դա քաղաքական պատասխանատվության խնդիր է։ Հիմա մենք կոչ ենք անում, ասում ենք` պետք չէ շատ ինստիտուտներ խառնել իրար»,– ասում է Ալավերդյանը։

Իսկ թե ինչ որոշում ի վերջո կկայացնի ՀՀ նախագահը, Լարիսա Ալավերդյանը դժվարացավ կանխատեսել, բայց նշեց, որ նրա վերջին հարցազրույցից տպավորություն է ստացել, որ Արմեն Սարգսյանը կողմ է հանրաքվեի գաղափարին։

«Նա այսպիսի արտահայտություն է անում, որ հանրաքվեն ոչ թե ծայրահեղ միջոց է, այլ ուղիղ ժողովրդավարության ողջունելի ձև։ Այդ ամենն այդպես կլիներ, եթե այդ որոշումը չընդունվեր բազմաթիվ խախտումներով` լինի դա ԱԺ կանոնակարգ օրենքի, լինի դա Սահմանադրության։ Կարծում եմ, որ նախագահը մտածող անձնավորություն է ու սխալ չի գործի»,– ասաց Ալավերդյանը։

Նշենք, որ հանրաքվեի մասին ՀՀ օրենքով` «Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշում ընդունվելուց կամ Սահմանադրական դատարանի կողմից սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով օրենքի նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշում ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում, հանրապետության նախագահը նշանակում է հանրաքվե:

Արմեն Սարգսյանը կարծիք ունի, բայց չի կարող արտահայտել. նախագահը հիշել է հին կատակը

Հանրաքվեի մասին որոշումն ընդունվել է փետրվարի 6-ին` հինգշաբթի օրը, հետևաբար նախագահի որոշման համար օրենքով հատկացված ժամկետը, Լարիսա Ալավերդյանի մեկնաբանմամբ, լրանում է առաջիկա երեքշաբթի օրը` փետրվարի 11-ին (երեք աշխատանքային օր)։

Սակայն օրենքը նախատեսում է նաև այն տարբերակը, երբ նախագահն իրեն հատկացված ժամկետում, այնուամենայնիվ, հանրաքվեի օր չի նշանակում։

«Հանրաքվե չնշանակվելու դեպքում հանրաքվեն նշանակված է համարվում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 65-րդ օրվան նախորդող կիրակի օրը»,– ասված է «Հանրաքվեի մասին օրենքի» 12-րդ հոդվածի 3-րդ կետում։

Լարիսա Ալավերդյանի մեկնաբանմամբ` օրենքի այս դրույթը ոչ թե ավտոմատ կերպով հանրաքվեի նշանակում է ենթադրում, այլ դրա ընդունումը խորհրդարանի որոշմամբ։

Церемония открытия алмазообрабатывающей компании ADM - Sputnik Արմենիա
Փաշինյանին հիմա էլ նախագահ Սարգսյանի գրիչն է պետք. որքա՞ն գումար կծախսվի հանրաքվեի վրա

«ԱԺ-ն պիտի հավաքվի, օրը նշանակի, հաստատի»,– օրենքի դրույթը մեկնաբանեց Ալավերդյանը։

Նշենք, որ ՀՀ նախագահին ուղղված բաց նամակը ստորագրած իրավաբաններն ու իրավապաշտպանները իրենց հայտարարության մեջ համոզմունք են հայտնում, որ  փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովի կայացրած՝ հանրաքվե նշանակելու մասին որոշումը «ակնհայտ ու անթաքույց խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու սահմանադրական օրենսդրությունը», ուստի իրենք հանրապետության նախագահին կոչ են անում ձեռնպահ մնալ այդ «հակասահմանադրական գործընթացին մասնակցությունից և հանրաքվեի նշանակումից»։

Հիշեցնենք` ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։

Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

ԱԺ-ն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու ՍԴ «հին» դատավորների հարցը փոխանցեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, և հիմա բոլորի հայացքներն ուղղված են դեպի Բաղրամյան 26։

«Իմ քայլը» խախտել է մի շարք օրենքներ. Անի Սամսոնյանը`ՍԴ փոփոխությունների նախագծի մասին

Նշենք, որ ՀՀ օրենսդրության համաձայն` հանրաքվեն կայացած ու Սահմանադրությունը փոխված կհամարվեն, եթե դրան կողմ քվեարկեն հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը:

2018թ.-ի տվյալներով` ՀՀ–ում ընտրելու իրավունք է ունեցել 2 մլն 593 հազար 140 քաղաքացի, ու նրաց թիվն էապես չի փոխվել, ապա սահմանադրական փոփոխություններն ընդունվելու համար հանրաքվեի ժամանակ «այո» պիտի ասեն առնվազն 648 հազար 285 քաղաքացի։

Լրահոս
0