Նիկոլ Փաշինյան

Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն Փաշինյանի համար միջանկյալ թեստ կլինի. քաղտեխնոլոգ

256
(Թարմացված է 12:37 12.02.2020)
Փորձագետը խոսել է առաջիկա հանրաքվեի ստորգետնյա խութերի ու ընդդիմության հնարավոր գործողությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց, որ սահմանադրական փոփոխությունների մասին հանրաքվեն Նիկոլ Փաշինյանի իշխանության համար վստահության միջանկյալ փորձություն կդառնա։ Փորձագետի խոսքով` բավականին հետաքրքիր կլինի հետևել, թե վարչապետն ինչ աջակցություն կստանա խորհրդարանական հաջորդ ընտրություններից երեք տարի առաջ։

Политтехнолог Виген Акопян на пресс-конференции Какие изменения могут произойти на оппозиционном поле? (7 февраля 2020). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Վիգեն Հակոբյան

ԱԺ-ն երեկ` փետրվարի 6-ին, արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

Հակոբյանի կարծիքով` իշխանության համար իրավիճակը մի փոքր բարդանում է այն պատճառով, որ քաղաքացիների մեծ մասը Սահմանադրական դատարանի ու այդ կառույցի նախագահ Հրայր Թովմասյանի թեման երկրի համար չափազանց արդիական հարց չի համարում։ Դա ո՛չ նախագահի ընտրություն է, ո՛չ էլ ԱԺ–ի, մարդկանց պատկերացմամբ` ՍԴ ղեկավարի հարցը իրենց հուզող խնդիրների հետ կապ չունի։ Փաշինյանի թիմը դեռ պետք է համոզի մարդկանց` որքան կարևոր է այդ հարցը։

«Համոզելու փորձերն արդեն սկսվել են։ Մասնավորապես, վարչապետի երեկվա ելույթը ԱԺ–ում, երբ նա ասաց` ՍԴ–ն նախկին հանցավոր և թալանչի ռեժիմի վերջին բաստիոնն է», – ասաց Հակոբյանը։

Տեղի է ունենում պրոցես, որի գնահատականը պատմությունը կտա. Հրայր Թովմասյան. տեսանյութ

«Հանրաքվեի մասին» օրենքով` Սահմանադրությունում կարող են փոփոխություններ արվել, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը: ՀՀ-ում, վերջին տվյալներով, քվեարկելու իրավունք ունի 2 մլն 574 հազար 916 մարդ, որի մեկ քառորդը կազմում է 643 հազար 729 ձայն։ Այսինքն` որպեսզի հանրաքվեն ավարտվի ցանկալի ելքով, իշխանություններին հարկավոր է ստանալ մոտ 650 հազար ձայն։

Հակոբյանի դիտարկմամբ` առաջիկա հանրաքվեն կարող է ընդդիմության ներքին գործընթացների կատալիզատոր դառնալ։ Փորձագետը կարծում է, որ ընդդիմության ներկայացուցիչները կարող են համախմբվել` հանրաքվեն բոյկոտելու ու Սահմանադրական փոփոխությունները կանխելու համար։ Թեև բավականին դժվար է գնահատել իշխանության ընդդիմախոսների հնարավորությունները։ Քաղտեխնոլոգը այսօրվա ընդդիմությանը բաժանում է մի քանի «էշելոնի»։

Առաջինում Հանրապետական կուսակցությունն է իր պոտենցիալ արբանյակներով, երկրորդում` այն նոր ուժերը, որոնք իրենց չեզոք են դիրքավորում ինչպես հին, այնպես էլ նոր իշխանությունների նկատմամբ («Ազգային օրակարգ», «Մեկ Հայաստան», ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի ստեղծվելիք կուսակցություն)։ Երրորդ «էշելոնում» ներառված են հեղափոխական ուժերը, որոնք դժգոհ են իշխանությունների գործողություններից։

Մեսրոբյան. «Դատարանների հանձնումը ժողովրդի քմահաճույքին լավ հանգրվանի չի բերի»

256
թեգերը:
Վիգեն Հակոբյան, հանրաքվե, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Սահմանադրական դատարանը մեկուսացնելու և զավթելու փորձ. ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել
ՍԴ փոփոխությունների նախագիծն ուղարկեք Վենետիկի հանձնաժողով. ԵԽԽՎ կոչը ՀՀ իշխանություններին
«Դուք այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու». Փաշինյանի ելույթն ԱԺ-ում
Հանրահավաք

Հավաքների ազատության արգելքը վերացված է

40
(Թարմացված է 18:06 27.11.2020)
Այսօրվանից, ռազմական դրությամբ պայմանավորված, չեն կարող արգելել հավաքներ կազմակերպելը, անցկացնելն ու դրանց մասնակցելը։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Հավաքների ազատության արգելքը վերացված է։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։

 «Այսօր ՀՀ վարչական դատարանը բավարարել է իմ, Արծվիկ Մինասյանի և Վահե Գրիգորյանի կողմից ներկայացված հայցով միջանկյալ միջոց կիրառելու դիմումը, որով կասեցրել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի III գլխի 8-րդ, IV գլխի 9.1-ին կետերի և 9.1-ին կետին առնչվող մասով 10-րդ կետի գործողությունը»,–գրել է նա։

ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը ևս գրառում է կատարել` հայտնելով, որ դատարանի որոշմամբ կասեցվել է կառավարության որոշումը։ «Այսօրվանից ոչ ոք իրավունք չունի ռազմական դրությամբ պայմանավորված արգելել հավաքներ կազմակերպելը, անցկացնելն ու դրանց մասնակցելը»,–նշել է նա։

Նա շնորհակալություն է հատնել արդարադատությունը կյանքի կոչողներին։

«Իշխանություն չունենք». գերիների հարցով հայ արվեստագետները կդիմեն միջազգային կառույցներին

Նշենք, որ Հայաստանում սեպտեմբերի 27–ից գործող ռազմական դրությամբ պայմանավորված արգելվել էր նաև հավաքների կազմակերպումը։ Չնայած դրան նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից հետո ընդդիմությունը պարբերաբար Երևանում հավաքներ է իրականացնում` պահանջելով վարչապետ Փաշինյանի հրաժարականը։

 

40
թեգերը:
Արթուր Ղազինյան, Արծվիկ Մինասյան, Բողոքի ակցիա, հանրահավաք, ռազմական դրություն, Հայաստան
Ըստ թեմայի
Էդմոն Մարուքյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
Պուտինը Ղարաբաղում տեղակայված խաղաղապահների թեման քննարկել է ՌԴ ԱԽ–ի հետ
Վարչապետը կրկին հանդիպել է որոշ գործարարների հետ
Մեսրոպ Պապիկյան

Մեսրոպ Պապիկյանը դուրս է գալիս ՔՊ–ից, հրաժարվում ավագանու ու պատգամավորական մանդատներից

97
(Թարմացված է 13:49 27.11.2020)
Մեսրոպ Պապիկյանը հայտնել է, որ դիմումներ է ներկայացրել պատգամավորի մանդատից և Երևանի ավագանու անդամի մանդատից հրաժարվելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. ՔՊ անդամ Մեսրոպ Պապիկյանը հայտարարել է կուսակցությունից դուրս գալու, Երևանի ավագանու ու ԱԺ պատգամավորի մանդատներից հրաժարվելու մասին։ Տեղեկությունը նա հայտնել է Facebook–ի իր էջում։

«Այսօր ԿԸՀ-ից ինձ հայտնեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության թափուր մանդատի և համամասնական ցուցակում իմ հաջորդը լինելու մասին լուրը։ Ինքնաբացարկի դիմումներ եմ ներկայացրել՝ պատգամավորի մանդատից և Երևանի ավագանու անդամի մանդատից հրաժարվելու նպատակով, նաև կայացրել եմ որոշում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու մասին»,–գրել է Պապիկյանը։

Նշենք, որ Պապիկյանը ներկայում Երևանի ավաքանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է։

2018թ. հունիսի 27-ից նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով:

Հանդիսանում է «Արդյունավետ կառավարում և համայնքային զարգացում» հասարակական կազմակերպության համահիմնադիր։

2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ։

Ամուսնացած չէ:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Երկրում բողոքի ակցիաները չեն դադարում, ընդդիմությունը պահանջում է եռակողմ հայտարարության չեղարկումն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։Ժ «Իմ քայլը» խմբակցությունից արդեն մի քանի պատգամավորներ են դուրս եկել, Վարազդատ Կարապետյանը վայր է դրել մանդատը։ 

97
թեգերը:
Երևանի ավագանի, Պատգամավոր, մանդատ, Մեսրոպ Պապիկյան
Ըստ թեմայի
Հրաժարվում են մանդատից ու հանձնաժողովից, դուրս գալիս «Իմ քայլից». Երևանի ավագանին «խառն է»
«Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը հրաժարվել է մանդատից
Մանդատից զրկելը Գագիկ Ծառուկյանի համար որևէ բան չի նշանակելու. Տոնոյան
Արամ Անանյան

Հայկական ԽՍՀ–ի 70 տարին քաղաքակրթական լուրջ առաջընթաց է ապահովել. գրքի շնորհանդես

0
(Թարմացված է 18:14 27.11.2020)
Գիրք–բուկլետը ներկայացրին Արամ Սաֆարյանը, Կարեն Խաչատրյանն ու Արամ Անանյանը և անդրադարձան Հայկական ԽՍՀ 71 տարվա (1920-1991թթ.) գոյության տարբեր ասպեկտներին ու նրա բուն դերին։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ընթացքում կայացավ Հայաստանի երկրորդ (Խորհրդային Սոցիալիստական) Հանրապետության կազմավորման 100-ամյակին նվիրված գրքի շնորհանդեսը։

Հրատարակման աշխատանքները կազմակերպել են Եվրասիական փորձագիտական ակումբն ու «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական–վերլուծական ՀԿ–ն։ «Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրում. Հայկական ԽՍՀ կազմավորման 100-ամյակի առիթով» գրքի աշխատանքներին ներգրավված են եղել երկրի առաջատար գիտնականներն ու փորձագետները։

Գիրք–բուկլետը ներկայացրին Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը, պատմական գիտությունների դոկտոր–պրոֆեսոր, ՀՀ գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը և «Արմենպրես» գործակալության տնօրեն Արամ Անանյանը։

Онлайн пресс-конференция на тему Советская Армения в исторических судьбах армянского народа (27 ноября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Արամ Անանյանը, Արամ Սաֆարյանն ու Կարեն Խաչատրյանը

Մեկնաբանելով Հայկական ԽՍՀ 71 տարվա (1920-1991թթ.) գոյության տարբեր ասպեկտներն ու նրա բուն դերը` հեղինակները պնդեցին, որ այդ ժամանակահատվածը հայկական պետականության զարգացման կարևորագույն փուլն է, տնտեսության, գիտության, մշակույթի և կրթության բացառիկ ծաղկման ժամանակաշրջանը։

Арам Ананян (слева) и Арам Сафарян на пресс-конференции на тему Советская Армения в исторических судьбах армянского народа (27 ноября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Արամ Անանյանն ու Արամ Սաֆարյանը

Գրեթե բոլոր փորձագետները համոզված են` քաղաքակրթական առաջընթացը, որին այդ տարիներին հասել է հայ ազգը, կապված է եղել այն հանգամանքի հետ, որ պետությունը կառուցվում էր ավանդական բարեկամ ու դաշնակից Ռուսաստանի հետ համատեղ, և այսօր էլ շատ բան է կախված ՌԴ ռազմավարական փոխհարաբերությունների բազմակողմանի զարգացումից։

Հենց առաջընթացն ու բոլոր ոլորտների (տնտեսություն, գիտություն, մշակույթ, արվեստ) կտրուկ զարգացումը, որը նկատվել է այդ 70 տարիների ընթացքում, հայ ժողովրդին հնարավորություն են տվել կառուցելու իրենց ներկայիս անկախ պետականությունը։

Գիրք–բուկլետը բավականին հետաքրքիր է ու ճանաչողական։ Հատկապես երիտասարդ սերնդի համար, որն այդ տարիների մասին հիմնականում տեղյակ է լսածով։

0
թեգերը:
շնորհանդես, գիրք, Հայաստան
Ըստ թեմայի
Ռուսաստանը Կարմիր խաչին 2 մլն եվրո է փոխանցել` Արցախում կատարվելիք գործողությունների համար
Ռուսաստանում նորից տեղ կգտնվի ԵԱՏՄ երկրների միգրանտների համար․ ԵԱԶԲ փորձագետներ
Ղարաբաղ է ժամանել Ռուսաստանի ԱԻՆ-ի աշխատակիցների լրացուցիչ խումբը