Արթուր Վանեցյան

Քոչարյանի, ՀՀԿ–ի կողմից լինելը «նորաձև չէ». Վանեցյանին կհաջողվի՞ համախմբել ընդդիմությանը

388
(Թարմացված է 23:37 06.02.2020)
Զուտ այն փաստը, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարը մամուլի հետ հանդիպում է նախաձեռնում, արդեն իսկ նոնսենս է։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Բացառություններ միշտ են լինում։ Ու Հայաստանի հեղափոխական իշխանությանն ընդդիմադիր դառնալու Արթուր Վանեցյանի հայտը կարող է լինել այն բացառությունը, որը միայն հաստատում է այդ կանոնը։

Ուժեղ, համախմբված ընդդիմության հա՞յտ

Աշխատանքի առանձնահատկություններից ելնելով` ԱԱԾ ցանկացած նախկին ղեկավարի կյանքն ուշագրավ է։ Նա չի կարող լինել հանրային ու առավել ևս` ընդդիմադիր քաղաքական գործիչ։ Նա այդ ոլորտի մասին չափազանց շատ տեղեկություններ ունի։

Մյուս կողմից էլ տրամաբանական է, որ երկրում պետք է ուժեղ ընդդիմություն լինի, ու իշխանությունը պարտավոր է հաշվի նստել դրա հետ։ Այդպիսի ուժը պոպուլիստական հայտարարություններով չի խաբվի։ Անհրաժեշտության դեպքում այն ճնշում կգործադրի։

Այս տեսակետից հիմնական ընդդիմության առաջնորդ դառնալու Վանեցյանի հավակնությունը կարող է «օգտակար» լինել։ Հետհեղափոխական հայ հասարակությունը ցնցումների մեջ է, ու դա միայն վնասում է գլոբալ պետական խնդիրների լուծմանը։ Ասենք` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը։ Պատմությունը կրկնվում է. հեղափոխական իշխանությունը հեղափոխական ընդդիմություն է ծնում։

Եկան ու անցա՞ն

Ակտիվ ընդդիմություն ստեղծելու առաջին փորձը տապալվեց։ Իշխանությունը կորցրած հանրապետականները պարտվեցին խորհրդարանական ընտրություններում, որից հետո սկսեցին գործունեություն ծավալել սոցցանցերի տիրույթում։ ՀՀ 2–րդ նախագահ Քոչարյանն էլ հայտարարեց, որ ազատությունից զրկելով` իշխանությունը սպիտեց իրեն քաղաքականություն վերադառնալ, ու որ նա դեռ ասելիք ունի։

Վանեցյանն ասել է` ում համար է «Կանգ առ»–ի կոչ արել Փաշինյանին. «Ժողովուրդ»

Բայց այստեղ էլ խնդիր կա։ Երիտասարդ իշխանությունը հանրապետականներին ու Քոչարյանին պիտակավորեց որպես «կոռուպցիոներներ»։ Իսկ այդ պիտակները համապատասխանում են իրականությանը, թե ոչ` կարևոր չէ։ Ցանկացած իշխանություն էլ մեղքեր գործում է, ու նորերի քննադատությունը հների նկատմամբ իր ազդեցությունն ունեցավ։ Հանրապետականների կամ Քոչարյանի կողմնակից լինելը հիմա «նորաձև չէ», այդ պատճառով նրանք չկարողացան գրավել ընդդիմադիր դաշտը։

Չկարողացան հաստատվել նաև «Ադեկտադ» ընդդիմադիրները։ Նրանք հեղափոխականների նույն գործիքներն են (փիար սոցցանցերում ու փողոցում) կիրառում։

Սակայն պարզվեց, որ հեղափոխական իշխանությունն իր հմտությունները չի կորցրել ու թույլ չի տալիս հակառակորդներին գրավել մեծ զանգվածների համակրանքը։ Այնպես որ, եթե նույնիսկ «Ադեկտադներին» հաջողվի իշխանություն ստանալ, ապա ոչ ամենևին ուժեղ ընդդիմության լինելու շնորհիվ։

Հանդիպում փորձվածների հետ

Ու ահա իշխանության գլխավոր ընդդիմություն դառնալու նոր հայտ է ներկայացվել։ Վանեցյանը ճարպկորեն ու գրագետ է սկսել իր քաղաքական քարոզարշավը։ Նա չի էլ թաքցնում, որ հույսը դնում է «թավշյա հեղափոխությունը» չընդունած ու դրանից հիասթափվածների վրա։ Ասում է, որ այդպիսիններ կան նաև «հեղափոխականների» շրջանում, որոնք շարունակում են իշխանությունում մնալ։

Հետաքրքրական է թերթերի գլխավոր խմբագիրների արձագանքը Վանեցյանի հրավերին։ Հիմնականում այդ մարդիկ 30 տարի է քաղաքականություն են լուսաբանում ու ծանոթ են ներքին խոհանոցին։ Նրանք փորձառու լրագրողներն են, որոնք գիտեն` ինչ է կատարվում քաղաքական կուլիսներում։

«Դուք այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու». Փաշինյանի ելույթն ԱԺ-ում

Վանեցյանին ուղղված հարցերը ցույց տվեցին, որ այդ մարդիկ հավանություն են տալիս ԱԱԾ նախկին տնօրենի որոշմանը։ Չէին հնչում առանձնապես սադրիչ ու խառը հարցեր, որոնք կարող էին վնասել նրան։ Իսկ ներկաները` փորձառու խմբագրերը, կարող էին դա անել։ Ի՞նչ է սա նշանակում։

Նշանակում է, որ նրանք հասկանում են` որքան կարևոր է ու որքան է պետք ուժեղ, համախմբված ընդդիմությունը Հայաստանի քաղաքական դաշտին։ Ու Վանեցյանի տարբերակը վատ սկիզբ չէ հետհեղափոխական իրադարձությունների նոր պատմական շրջադարձում։

388
թեգերը:
Իշխանություն, Նիկոլ Փաշինյան, ընդդիմություն, Հայաստան, Արթուր Վանեցյան
Ըստ թեմայի
Կենցաղային խոսակցություն է. Արարատ Միրզոյանը` Փաշինյան–Վանեցյան ընտանիքների բանավեճի մասին
«Կարևորություն չունեն այս բանավեճերը». Ավինյանը` Վանեցյան–իշխանություն լարվածության մասին
Հանրությունը պետք է տեղյակ լինի` ինչի շուրջ են բանակցում Ղարաբաղի հարցում. Վանեցյան