Մարտակերտ, արխիվային լուսանկար

Հիմա էլ եք կարծո՞ւմ, որ ապրիլյան պատերազմը ՌԴ–ն էր հրահրել. պատասխանում է Փաշինյանը

536
(Թարմացված է 14:31 25.01.2020)
Նիկոլ Փաշինյանն ապրիլյան պատերազմի հետ կապված Ռուսաստանի իր գործընկերների հետ քննարկումներ է ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կապանում հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ 2016–ի ապրիլյան պատերազմի առնչությամբ Հայաստանի հանրության մեջ առկա բոլոր մտահոգությունները, նաև հարցը, որ այն տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությամբ և թույլտվությամբ, քննարկել է ՌԴ իր գործընկերների հետ։ Նա թեմային անդրադարձավ` պատասխանելով հարցին, թե հիմա՞ էլ է մտածում, որ ապրիլյան քառօրյան տեղի է ունեցել ՌԴ գիտությամբ և թույլտվությամբ, ինչի մասին հայտարարել էր դեռ 2016–ին ԱԺ–ում։

«Ինչ ասել եմ 2016–ին ԱԺ ամբիոնից, այդ մասին կա գրված նաև իմ Facebook–յան էջում։ Ավելին ասեմ, մեր հանրության շրջանում առկա մի շարք մտահոգությունների մասին քննարկում եմ ունեցել նաև Ռուսաստանի մեր գործընկերների հետ։ Շատ ուրախ եմ, որ բարեկամական, եղբայրական, ռազմավարային–դաշնակցային մթնոլորտում խոսել ենք այդ ամենի մասին մանրամասն, վերլուծել իրավիճակը, փոխադարձաբար ստացել մեր անհրաժեշտ հարցերի պատասխանը»,–ասաց վարչապետը։

Լրագրողը հարցը կրկնեց` այնուամենայնիվ, հիմա՞ էլ է նույն կարծիքին։ Փաշինյանը պատասխանեց. «Եվս մեկ անգամ կրկնում եմ` ապրիլյան քառօրյայի մասին իմ կարծիքը ծայրից ծայր քննարկել եմ ՌԴ գործընկերների հետ»։

Վարչապետը նշեց, որ միջազգային հարաբերություններում նույն սկզբունքով է առաջնորդվում` փորձելով բոլոր գործընկերների հետ ունենալ պարզ հարաբերություններ և շնորհակալ է, որ նրանց համար էլ ընդունելի է այդ գործելակերպը։

Հիշեցնենք, որ 2016–ից ԱԺ–ում այդ մասին խոսելուց հետո էլ` 2018–ի մարտին, իր հարցազրույցում Փաշինյանը նորից պնդել էր` ապրիլյան պատերազմը հրահրված էր Ռուսաստանի կողմից։

Թող Արցախի նախագահի բոլոր թեկնածուներն ասեն` ընդունո՞ւմ են Սերժ Սարգսյանի ժառանգությունը

 

536
թեգերը:
Ապրիլյան քառօրյա պատերազմ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1158)
Ըստ թեմայի
«Հայերի բնաջնջման կամ բռնագաղթեցման նոր փորձերի հնարավորություն չենք տալու». Փաշինյան
ՀՀ կառավարությունը փակել է 1980–ականների զենքերի ամոթալի էջը. Փաշինյան
Քրեական աշխարհի մարդիկ, պաշտոնյաներ. ովքեր են Փաշինյանի մասին սուտ լուրեր տարածողները
Ավինյանն ու Փաշինյանը

Փաշինյանն ԱԺ–ում է, բայց խուսափում է խոսել. նրան ուղղված հարցերին պատասխանում է Ավինյանը

29
(Թարմացված է 17:24 03.03.2021)
Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետին ուղղված երեք հարց հնչեց, բայց երեքին էլ փոխվարչապետը «պատասխանեց»։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է, սակայն խուսափում է պատասխանել պատգամավորների հարցերին։ Նշենք, որ այս պահին ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանն է ընթանում։

Նախ ԼՀԿ–ական պատգամավոր Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց Փաշինյանից, թե ի վերջո ինչու էր արվել «Իսկանդերների» հետ կապված հայտնի հայտարարությունը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն էլ հետաքրքրվեց` Փաշինյանն ունի՞ ապացույցներ մարտի 1-ին արված հայտարարության վերաբերյալ, թե ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը վարչապետի հրաժարականն է պահանջել Սերժ Սարգսյանի հրամանով։

Երկու հարցերին էլ «պատասխանեց» փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` ասելով, թե երկու հարցերի առնչությամբ էլ հնչել են անհրաժեշտ բոլոր պատասխանները, և եթե կարիք լինի, վարչապետը նորից կանդրադառնա այդ հարցերին։

Ինչու էր դատարկ Աբու Դաբիի հայկական ռազմատեխնիկայի տաղավարը. նախարարը խոսեց սկանդալի մասին

Մարուքյանն իր զարմանքը հայտնեց, թե ինչու Փաշինյանն ինքը հարցին չի պատասխանում, սակայն փոխվարչապետը շրջանցեց այս հարցը։

Դրանից հետո ԼՀԿ–ական պատգամավոր Անի Սամսոնյանը նույնպես հարց ուղղեց Փաշինյանին` շեշտելով, որ հենց նրան է ուզում հարցն ուղղել` հետաքրքրվելով, թե ինչու է բանակի ղեկավարությունը պահանջում Փաշինյանի հրաժարականը, այդ ի՞նչ կարմիր գիծ է հատել նա։

Հարցին կրկին պատասխանեց փոխվարչապետը` հավելելով, որ հարցերին պատասխանողի ընտրությունն իրենց իրավասությունն է։ Ավինյանը նշեց, որ ԳՇ պետն ու նրա ենթակաները քաղաքականության հետ չպիտի կապ ունենան։ «Քաղաքական հայտարարություններ անելը չի մտնում նրանց իրավասության մեջ, քանի որ ԳՇ հիմնական խնդիրը պետք է լինի մեր սահմանների պաշտպանությունն ու մեր անվտանգության ապահովումը»,–ասաց նա։

Իսկ ինչ վերաբերում է սահմանները հատելու մասին հարցին, Ավինյանը նշեց, որ իրենք թաքուն չեն գործում, թաքուն գործում են ընդդիմադիր ուժերը։

Սամսոնյանն էլ հակադարձեց, թե գուցե Ավինյանն ուզում է վարչապետ դառնալ, դրա համա՞ր է հարցերին պատասխանում Փաշինյանի փոխարեն։

Հիշեցնենք, որ այս պահին Բաղրամյան պողոտայում ընթանում է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։

29
թեգերը:
Տիգրան Ավինյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել
Սադրանքների չենք գնալու, շենքեր չենք գրավելու. Իշխան Սաղաթելյան
Բանակը չի ենթարկվի Օնիկ Գասպարյանին ազատելու որոշմանը. Վազգեն Մանուկյան
Արծվիկ Մինասյան. 3 մարտի, 2021

Բացի ՍԴ դիմելուց, նախագահի ցանկացած այլ քայլ հակասահմանադրական կլինի. Արծվիկ Մինասյան

20
(Թարմացված է 17:05 03.03.2021)
Արծվիկ Միասնյանը կարծում է, որ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու օրենքի վիճարկումը նախագահի կողմից քիչ է` նախագահը պետք է դիմի ՍԴ։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ նախագահը պետք է հետևողական լինի իր որոշման մեջ։ Բաղրամյան պողոտայում մեկնարկած Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը` մանրամասներ հայտնելով այսօր նախագահի հետ կայացած հանդիպումից։

Նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Սա մեկ անձի հարց չէ, միայն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հարցը չէ` ամբողջ ժողովուրդն է ոտքի կանգնել։ Այս վճռականությունը փոխանցեցինք նախագահին նրա հետ հանդիպման ժամանակ։ Բացի այդ, մենք ասել ենք նաև, որ իրավական առումով նախագահը չի կարող անգործություն դրսևորել առանց հիմնավորման»,–ասաց Մինասյանը։

Նրա խոսքով` օրենքի վիճարկումը միայն քիչ է` նախագահը պետք է դիմի ՍԴ։ Մինասյանը կարծում է, որ նախագահի ցանկացած այլ քայլ հակասահմանադրական կլինի. այլ տարբերակ չի կարող լինել, քան ՍԴ դիմելը։

Մինասյանը շեշտեց, որ դավաճանը պետք է կրի իր պատիժն ու դատվի։

Հիշեցնենք, որ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ԱԺ–ում է։

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը կառավարությունից մեկնում Ազգային ժողով. տեսանյութ

20
թեգերը:
Արմեն Սարգսյան, հանրահավաք, Արծվիկ Մինասյան
Ըստ թեմայի
«Անցնելու ենք Փաշինյանի ճանապարհով». Գյումրիից քայլերթով գալիս են Երևան. տեսանյութ
Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել
Սադրանքների չենք գնալու, շենքեր չենք գրավելու. Իշխան Սաղաթելյան

Ոստիկանները փակել են Դեմիրճյան փողոցը. տեսանյութ

0
Տեսանյութում երևում են սաղավարտներով ու վահաններով ոստիկանները, որոնք պատ են կազմել փողոցում։

Մեծ թվով ոստիկաններ փակել են Ազգային ժողովի հարակից Դեմիրճյան փողոցը։ Խորհրդարանում այս պահին կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին, իսկ Բաղրամյան պողոտայում ընթանում է Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած հանրահավաքը։

0