00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իմ քայլը» մտադիր է փոխել Սահմանադրությունը. պատգամավորին վիրավորելուց մինչև Մայր օրենք

© Sputnik / Asatur YesayantsРуководитель фракции "Мой шаг" Лилит Макунц на внеочередном заседании парламента (9 июля 2019). Еревaн
Руководитель фракции Мой шаг Лилит Макунц на внеочередном заседании парламента (9 июля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իշխող «Իմ քայլը» խմբակցության երկու պատգամավորների վեճը կարող է լուծվել Սահմանադրության փոփոխությամբ։ Խմբակցության ղեկավարը հայտնել է, որ օրենսդրական նախաձեռնության հեղինակն ինքն է։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի - Sputnik. Կարեն Սարուխանյանի` Սոֆյա Հովսեփյանին ուղվված արտահայտություններն ընդունելի չէին։ Այսօր` հունվարի 15–ին, Աժ–ում մեկնաբանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության երկու անդամների միջև օրեր առաջ տեղի ունեցած միջադեպը, այս մասին ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Пресс-конференции глава СНБ Армении Артура Ванецяна (15 декабря 2018). Цахкадзор - Sputnik Արմենիա
ՔՊ-ում քննարկել են Վանեցյանին կալանավորելու ու «Դվինի» խնջույքի հարցերը. «Ժողովուրդ»

«Տիկին Հովսեփյանի հետ մենք զրուցել ենք, և ես հայտնել եմ իմ դիրքորոշումն այն մասին, որ պարոն Սարուխանյանի արած արտահայտությունները, բնականաբար, ընդունելի չէին, և որոնց կապակցությամբ պարոն Սարուխանյանն արդեն հրապարակավ ներողություն հայտնել է»,– ասաց Մակունցը։

Նա նաև նշեց, որ միջադեպը խմբակցությունում չի քննարկվել, քանի որ կարգապահական հարցերը, նրա խոսքով, լուծում են ստանում կուսակցության մակարդակով և հենց այդ մակարդակում էլ արդեն լուծվել են։

«Մեզ ուղղված անձնական վիրավորանքներ են եղել». Լիլիթ Մակունց

Ինչ վերաբերում է ԱԺ–ում էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկին` Լիլիթ Մակունցը հայտնեց, որ ինքն առաջիկայում հանդես է գալու ԱԺ–ում մշտական հանձնաժողով ստեղծելու օրենսդրական նախաձեռնությամբ ։ 

Ու թեև դա հնարավոր է միայն Սահմանադրության փոփոխության արդյունքում, Լիլիթ Մակունցը համոզված է` հարցի լուծման համար դա էլ արժե անել։

«Ընդդիմադիր խմբակցություններին առնչվող դեպքեր եղել են, երբ ժամանակավոր հանձնաժողովում հարցի քննարկումը կարող էր մեկնաբանվել որպես քաղաքական հետապնդում, ու նման դեպքերում մենք ինքներս հրաժարվել ենք այդ մտադրությունից։ Այդ է պատճառը, որ, որպեսզի դա որևէ կերպ չմեկնաբանվի ո՛չ որպես քաղաքական հետապնդում, ո՛չ որպես կողմնակալ վերաբերմունք, անհրաժեշտություն է առաջանում էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծելու, եթե անգամ դա առաջարկում է Սահմանադրական փոփոխություն, որը կարող է առաջարկել ԱԺ–ն»,– ասաց Մակունցը։

Հիշեցնենք`ԱԺ «Իմ քայլը» խմբակցության շիրակցի երկու պատգամավորների միջև Facebook-ում թեժ վիճաբանություն էր ծավալվել Մարալիկի ծննդատան փակման որոշման շուրջ։ Շիրակի նախկին փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանի գրածին Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը բավական բուռն էր արձագանքել։

«Ամուսնացիր՝ կանցնի». իմքայլական պատգամավորների բանավեճը սոցցանցում «բոլոլա» է դարձել

Նա Հովսեփյանին մեղադրել էր ստախոսության մեջ ու 2 խորհուրդ տվել.

«1. Հարգիր քո կարգավիճակը և այսուհետ խոսիր ոչ թե բամբասանքների լեզվով, այլ փաստերով և ապացույցներով։

2. Ամուսնացիր` կանցնի»։

Նշենք, որ թեև դրանից հետո հայտարարվեց, որ նախկին մարզպետը ներողություն է խնդրել, բայց Սոֆյա Հովսեփյանը լրագրողներին ասել էր, որ այդ ներողությունն իրեն չի բավարարել։

Լրահոս
0