00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:47
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դավադրությո՞ւն վարչապետի ընտանիքի դեմ. ինչի համար է ցավում Մարիամ Փաշինյանը

© Sputnik / Asatur YesayantsДень независимости Армении (21 сентября 2018). Еревaн
День независимости Армении (21 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի ավագ դուստրը ֆեյսբուքյան իր էջում ափսոսանքով է խոսել իրենց և Վանեցյան ընտանիքի երբեմնի մտերմության մասին։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը` Մարիամ Փաշինյանը, facebook-յան իր էջում գրել է, որ կարոտով է հիշում Վանեցյանների ընտանիքի հետ ջերմ շփումը, սակայն ցավում է, որ այդ ջերմությունը փոխադարձ չի եղել, և Վանեցյանի կողմից դավադրություններ են կազմակերպվել իրենց ընտանիքի դեմ:

Пресс-конференции глава СНБ Армении Артура Ванецяна (15 декабря 2018). Цахкадзор - Sputnik Արմենիա
Պաշտպանել հեղափոխությո՞ւնը. ինչպես կարող է Վանեցյանը համախմբել ընդդիմությանը

«Վանեցյանների հետ, բավականին կարճ ժամանակում հասցրեցինք ընկերանալ ու նույնիսկ հարևանություն անել: Ես, Շուշանը ու Վանեցյանի որդիներն ամեն օր կառավարական ամառանոցների խիստ մթնոլորտը կոտրում էինք մեր խաղերով, երեկոյան թեյով և ծիրանի բերքահավաքով: Մեր շներին էինք միասին խնամում ու վարժեցնում»,–գրել է նա:

Նա հիշել է, որ Վանեցյանի կնոջ հետ էլ էին շատ մտերմացել, երեկոներին հաճախ էին հանդիպում և սուրճ խմում:

«Մինչև հիմա էլ Վանեցյանի որդիներին ջերմ եմ ընդունում, ու նույնիսկ կարոտում մեր երեկոյան հավաքույթները: Գրեթե համոզված էի, որ մեր ընտանիքին մոտ լինելու իրենց ձգտումը անկեղծ էր»,–գրել է Մարիամ Փաշինյանը:

«Սորոսի» գրասենյակի գործունեությունը Հայաստանի համար վտանգներ է պարունակում. Վանեցյան

Նա իր էջում` գրառմանը կից, տեղադրել է «Հայկական ժամանակ» թերթի «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը» վերնագրով հոդվածը, որտեղ մասնավորապես ասվում է, որ Փաշինյանի ընտանիքի, մասնավորապես` Մարիամ Փաշինյանի և Աննա Հակոբյանի դեմ արվող հակաքարոզչությունը նաև վճարվում է Վանեցյանի կողմից: «Միակ հարցը, որ ամբողջական պատասխան դեռ պիտի ստանա հետևյալն է. արդյո՞ք Ա. Վանեցյանն այդ գործունեությունը սկսել է դեռ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակներից: Ըստ ամենայնի, այո»,–գրում է թերթը:

2019թ.–ի ամենաաղմկահարույց պաշտոնանկությունները

Թերթը նաև գրում է, որ  այս ամենը լոկալ գործընթաց չէ և կապված է եղել շատ ավելի մեծ պրոցեսի հետ: «Տվյալ քարոզչական սխեմայի գաղափարախոսը Արա Սաղաթելյանն է, ով Սերժ Սարգսյանի իշխանության թիվ 1 պրոպագանդիստն է եղել ու այդ կարգավիճակում հաստատվել է Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի կողմից որպես վստահելի մարդ: Սաղաթելյանը Վանեցյանի մանկության ընկերն է և որպես Միքայել Մինասյանի վստահելի` որոշակի դեր է ունեցել ԱԱԾ-ում Վանեցյանի կարիերայի համար: Վերջինս դեռ 2018 թվականից եղել է Միքայել Մինասյանի և Արթուր Վանեցյանի կապը` ընթացիկ հարցերով»,–գրում է թերթը:

Հիշյալ հոդվածին կից իր գրառումը Փաշինյանը դուստրն ավարտել է ցավով, որ Վանեցյանի ընտանիքի` իրենց հանդեպ ջերմությունը անկեղծ չի եղել, և Վանեցյանի կողմից դավադրություններ են կազմակերպվել իրենց ընտանիքի դեմ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 16-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը։ Դրան հաջորդեց Վանեցյանի հայտարարությունը։

«Այս որոշումը կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից»,–գրել էր Վանեցյանը:

Լրահոս
0