ՍԴ

ՍԴ անդամների վաղ կենսաթոշակը շարունակում է կրքեր բորբոքել. ՀՀԿ–ն ներողություն է խնդրում

277
(Թարմացված է 18:35 26.12.2019)
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը մեկնաբանել է, թե ինչու է նախագահը ստորագրել ՍԴ անդամների վաղ կենսաթոշակի օրենքը։ ՀՀԿ–ն ներողություն է խնդրում Արմեն Սարգսյանին նախագահ նշանակելու համար։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Մինչ ստորագրելը ՀՀ նախագահը հանգամանալից ուսումնասիրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը և դրա վերաբերյալ քաղաքական ուժերի, հասարակական, քաղաքական գործիչների, իրավաբան-գիտնականների տեսակետները, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները: Հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը` հրապարակավ պատասխանելով նախագահի ստորագրած օրենքի շուրջ տարբեր լրատվամիջոցներից ստացած հարցերին։

«Դիտարկվել է միջազգային փորձագետների կարծիքը, ուսումնասիրվել են oրենքին առնչվող միջազգային փորձը և oրենքի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) փորձագիտական եզրակացությունը»,– ասված է նախագահականի տարածած հաղորդագրության մեջ։

Սահմանադրական դատարանի անդամներն օրենքի գործողության ընթացքում, նախագահականի մեկնաբանությամբ, կարտահայտեն դրա վերաբերյալ իրենց վերաբերմունքը՝ ընդունելով կամ չընդունելով վաղաժամ կենսաթոշակի անցնելու հնարավորությունը:

Նշենք, որ մինչ այս հայտարարությունը քաղաքական ընդդիմությունն արդեն բացասական եզրակացություն էր տվել նախագահ Արմեն Սարգսյանի` օրենքը ստորագրելու որոշմանը։

Իշխանությունը «ձեռք է մեկնել». Ալեն Սիմոնյանը` սկանդալային օրենքի մասին

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, մեկնաբանելով նախագահի այդ քայլը Facebook-ում գրել էր. «Փաստորեն նախագահի պաշտոնը զբաղեցնող անձն այս անգամ էլ համարեց, որ իրեն «հարմար» չի իր սահմանադրական առաքելությունը կատարելը։ Ավելի հարմար է վարչապետին կից նախագահի գրասենյակի ղեկավար աշխատելը»։

Նա նաև կարծիք է հայտնել, որ երբ Նիկոլ Փաշինյանը որոշի Հայաստանը դարձյալ դարձնել նախագահական կառավարման երկիր, Արմեն Սարգսյանն ինքն էլ ստիպված կլինի գնալ վաղ կենսաթոշակի։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նույն սոցիալական հարթակում գրել է, որ Արփինեից լավ չէր կարողանա գրել այդ թեմայով ու բավարարվել է ներողություն խնդրելով։ «Կրկին ներողություն եմ խնդրում Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրելու համար»,– գրել է Աշոտյանը:

Հիշեցնենք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը։

Հրայր Թովմասյանն ու նրա գործընկերները կարող են թոշակի գնալ ու վայելել բյուջեի միլիոնները

Դրանով առաջարկվում է 2018-ի ապրիլի 9-ից առաջ նշանակված ՍԴ յոթ անդամներին նախքան կենսաթոշակի տարիքը լրանալը անցնել վաղ թոշակի:

Փոխարենը նրանց կենսաթոշակը հավասար կլինի այսօր վճարվող աշխատավարձին ու հավելավճարներին։ Այդ հաշվարկով, եթե ՍԴ նախագահն ու վեց դատավորները որոշեն անցնել թոշակի, պետական բյուջեից նրանց տարեկան շուրջ 91 միլիոն դրամ կվճարվի:

277
թեգերը:
Նախագահ, Արփինե Հովհաննիսյան, Արմեն Սարգսյան, Արմեն Աշոտյան, բյուջե, թոշակառու, Թոշակ, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ), Սահմանադրական դատարան
Ըստ թեմայի
ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի օրենքն ընդունվեց 1-ին ընթերցմամբ և փոխադարձ մեղադրանքներով
Մելոյան. «ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես ճգնաժամ»
Հայաստանի իշխանության համար ՍԴ–ն միակ անառիկ «կղզյակն» է. պատգամավոր
Զոհրաբ Մնացականյան

«Պատրաստ եմ աշխատել յուրաքանչյուրի հետ». Մնացականյանը` Ադրբեջանի ԱԳ նոր նախարարի մասին

78
(Թարմացված է 12:04 01.08.2020)
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խոսել է Ադրբեջանի նորանշանակ գործընկերոջ հետ հնարավոր շփման մասին։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեռ առիթ չի ունեցել հանդիպելու Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, սակայն սպասում է այդ հանդիպմանը: Մնացականյանն այս մասին հայտնել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ` անդրադառնալով Ադրբեջանի նոր արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հնարավոր շփմանը։

«Պատրաստ եմ աշխատել յուրաքանչյուրի հետ, իհարկե, համաչափ պատասխանատվություն կրող անձի, արտաքին գործերի նախարարի հետ՝ այս գործընթացն առաջ տանելու համար, անկախ նրանից, թե ով է այդ անձը: Բնականաբար, ակնկալում եմ, որ գործ կունենամ կառուցողական և պատասխանատու մեկի հետ, որի հետ ես կսկսեմ աշխատել»,–ասել է Մնացականյանը։

Նա նշել է, որ Հայաստանի համար այժմ շատ էական է, որ լավագույնս ամրագրենք այս դեէսկալացիան և նախապատրաստվենք աշխատանքի հաջորդ փուլին:

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի` արդեն իսկ նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հունվարի վերջին տեղի ունեցած հանդիպման ժամանակ բոլոր ուղղություններով ունեցել են բավական երկար, բովանդակալից և խորքային աշխատանք։ Մնացականյանի խոսքով` Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարի հունվարին կայացած հանդիպումից հետո պետք է անցնեին հաջորդ փուլերին, որին Հայաստանը բացարձակապես պատրաստ էր։ Ավելին, գարնանը ևս մեկ հանդիպում էր նախատեսված, որը, սակայն, համավարակի պատճառով կյանքի չկոչվեց։

Շրջանառության մեջ դրված հայտագիրը Հայաստանի պատասխանն է զորավարժություններին. ԱԳ նախարար

Նախարարը ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին որպես հարմար թշնամի օգտագործելն անընդունելի և անարդյունավետ է։ Նրա խոսքով` շատ ավելի օգտակար կլինի, եթե Ադրբեջանը կարողանա ավելի արդյունավետ անդրադառնալ իր ներքաղաքական հարցերին, իր ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, կոռուպցիային առնչվող հարցերին ինքնուրույն, առանց Հայաստանին որպես հարմար թշնամի օգտագործելով:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքից ազատել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին։ Ալիևի հրամանագրով կրթության նախարար 47-ամյա Ջեյհուն Բայրամովը նշանակվեց Ադրբեջանի ԱԳ նախարար։

78
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ջեյհուն Բայրամով, Նախարար, Զոհրաբ Մնացականյան
Ըստ թեմայի
Իսրայելական «դրոնաթափ». Հրեական պետությունը կվերանայի՞ Ադրբեջանի հետ իր քաղաքականությունը
Քանի՞ անգամ է Ադրբեջանը խախտել կրակի դադարեցման ռեժիմը հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը
55 վնասված տուն, 37 քրգործ. Ադրբեջանի արարքը պետք է գնահատվի միջազգային չափորոշիչներով
Զոհրաբ Մնացականյան

Շրջանառության մեջ դրված հայտագիրը Հայաստանի պատասխանն է զորավարժություններին. ԱԳ նախարար

103
(Թարմացված է 11:30 01.08.2020)
Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Թուրքիայի` այս օրերին վարած քաղաքականությանը` ասելով, որ Թուրքիան ի ցույց չի դնում փոխադարձ հարգանք։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Թուրքիայի դիրքավորումն այս զարգացումների լույսի ներքո արտահայտում է Թուրքիայի՝ այս շրջանում ձևավորված ապակառուցողական և ապակայունացնող քաղաքականությունը։ Նման կարծիք է հայտնել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ` անդրադառնալով տավուշյան իրադարձություններին Թուրքիայի աննախադեպ ներգրավվածությանը։

«Թուրքիայի դիրքավորումն արտահայտում է Թուրքիայի՝ այս շրջանում ձևավորված ապակառուցողական քաղաքականությունը, որին մենք ականատես ենք եղել և շարունակում ենք ականատես լինել Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում: Եվ այն, ինչ տեղի էր ունենում հուլիսի 12-ից հետո, նպատակ ունի արտահանելու այդ ապակայունացնող քաղաքականությունը Հարավային Կովկասում»,–ասել է նախարարը։

Նրա խոսքով` Թուրքիայի այդ նպատակն անընդունելի է, և դրան Հայաստանը դիմակայում է բոլոր հնարավոր միջոցներով և դիմակայելու է այն առումներով, որ Հարավային Կովկասի ապակայունացման որևէ փորձ տարածաշրջանի հարևանի կողմից ՀՀ–ի համար անընդունելի է լինելու: Այդ առումով, ըստ Մնացականյանի, Հայաստանն օգտագործում է իր ձեռքում եղած բոլոր հնարավոր գործիքները՝ թե՛ ազգային, թե՛ միջազգային մեր բոլոր ձևաչափերի ակտիվացման միջոցով: 

Մնացականյանն անդրադարձել է նաև օրերս Հայաստանի կողմից  շրջանառության մեջ դրված հայտագրին` Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի կողմից Հայաստանի տարածք տեսչական այցերի կասեցմանը։ Նրա գնահատմամբ` դա Հայաստանի համաչափ արձագանքն էր այն գործողություններին, որ իրականացնում են այսօր Թուրքիան և Ադրբեջանը միասին։ Խոսքը ռազմական զորավարժությունների մասին է, որոնք տեղի են ունենում այն ժամանակ, երբ և՛ միջազգային հանրության, և՛ համանախագահների ամբողջ ռեսուրսը ներդրվում է դեէսկալացիայի ամրապնդման վրա։

Թուրքիայի զորավարժություններն ու Էրդողանի արկածախնդրությունը. ինչ մեսիջներ ունեն դրանք

«Սա, իհարկե, անընդունելի է։ ԵՍԶՈւ-ի և Վիեննայի փաստաթղթից բխող այդ ռազմական ստուգումներն իրենց մեջ պարունակում են շատ էական գործիք։ Դա գործիք է փոխվստահության ձևավորման և գործիք է անվտանգային շահերի հավասար, փոխադարձ հարգանքի։ Այն, ինչ անում է Թուրքիան, բնականաբար, ի ցույց չի դնում նման փոխադարձ հարգանք, և սա հավասարազոր պատասխան քայլն էր Հայաստանի կողմից»,–ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ թուրք–ադրբեջանական ռազմական համագործակցության շրջանակում այս օրերին` հուլիսին 29–ից օգոստոսի 10-ը, անցկացվում են համատեղ պլանային զորավարժություններ, այդ թվում նաև` Հայաստանի հետ սահմանին։

ՀՀ ԱԳՆ–ն հուլիսի 29-ին հանդես եկավ հայտարարությամբ` ասելով, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելությունը շրջանառել է հայտագիր՝ ի գիտություն ԵԱՀԿ մասնակից պետություններին և ԵՍԶՈՒ պայմանագրի (Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի) անդամ երկրներին` տեղեկացնելով, որ Հայաստանը այսուհետ կասեցնում է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի տարածքում անցկացվելիք տեսչական այցերին։

Համաձայն հայտագրի՝ Հայաստանի այս որոշումը կայացվել է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի սկզբունքների հիման վրա և բխում է Հայաստանի անվտանգային շահերից և մտահոգություններից:

Համընկնում են արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի տեսակետները Ղարաբաղի հարցում. ՌԴ ԱԳՆ պատասխանը

ՀՀ տարածքում ցանկացած տեսչական այցի իրականացումը Թուրքիայի կողմից, որը բացահայտ կերպով աջակցում է Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ռազմական գործողությունները և հանդես է գալիս աննախադեպ սպառնալիքներով, մասնավորապես՝ 2020թ. հուլիսի 12-ից սկսած, բացասաբար կանդրադառնա Հայաստանի անվտանգային շահերի վրա և կարող է վնասել Հայաստանի բնակչության անվտանգությունը:

103
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Տավուշ, Սահման, Զորավարժություններ, Հայաստան, Թուրքիա, Զոհրաբ Մնացականյան
Ըստ թեմայի
Սեպտեմերիանա. ինչպես հույներին վտարեցին Թուրքիայից
«Անկասկած, ուժի ցուցադրում է». Քոչարյանը` ադրբեջանա–թուրքական զորավարժությունների մասին
Թուրքիայից դոնդողանյութ ու կոլագեն կմատակարարվի ԵԱՏՄ երկրներ
Ռուբեն Վարդանյան, արխիվային լուսանկար

«Ավրորան» 200 000 ԱՄՆ դոլար կնվիրաբերի Բեյրութում աղետի հետևանքները հաղթահարելու համար

11
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները կոչ են անում հումանիտար բոլոր կազմակերպություններին, աշխարհի բոլոր հայերին` սատարելու Լիբանանի բնակչությանն ու լիբանանահայ համայնքին։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանն ու Ռուբեն Վարդանյանը և «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին հայտարարել են, որ «Ավրորան» 200 000 ԱՄՆ դոլար կնվիրաբերի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի բնակիչներին աջակցելու համար։ Միաժամանակ #AraratChallenge շարժման միջոցով լրացուցիչ դրամահավաք-հանգանակություն կսկսի՝ Բեյրութի հայ համայնքին աջակցելու նպատակով։

«Մենք խորապես ցավում ենք Բեյրութում տեղի ունեցած ողբերգական պայթյունի համար և միանում Լիբանանին հրատապ օգնելու համաշխարհային ջանքերին: Ինչպես Լիբանանը կանգնեց մեր կողքին Հայոց ցեղասպանությունից հետո, այսօր մենք ենք Լիբանանի ողջ ժողովրդին աջակից»,– նշված է համահիմնադիրների ու «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահի համատեղ հայտարարության մեջ։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները կոչ են անում հումանիտար բոլոր կազմակերպություններին, աշխարհի բոլոր հայերին` սատարելու Լիբանանի բնակչությանն ու լիբանանահայ համայնքին։

Եվս մեկ ինքնաթիռ․ Արցախն օգնության խմբաքանակ է ուղարկել Լիբանան

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտնում է, որ վերոհիշյալ 200 000 դոլարից  100 000–ը Լիբանանի Կարմիր խաչի և Մերձավոր Արևելքի հիմնադրամի միջոցով կտրամադրվի պայթյունի անմիջական հետևանքները մեղմելու համար, 50 000–ը կնվիրաբերի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը՝ հայ համայնքի կարիքների համար, ևս 50 000 ԱՄՆ դոլար ակնկալվում է հավաքել հանգանակության միջոցով։ Այդ միջոցները ևս կուղղվեն  աջակցության ու վերականգնման նախագծերին, որոնք կընտրվեն ավելի ուշ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք և հույս պարգևել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է՝ վերափոխելու հայկական փորձառությունը համաշխարհային շարժման, որը կոչված է մեզնից յուրաքանչյուրին ոգեշնչելու գործի՝ հանուն մարդկության և մարդկային կյանքի։

11
թեգերը:
Տուժածներ, Լիբանան, հայ, պայթյուն, Բեյրութ, Ռուբեն Վարդանյան, Ավրորա
Ըստ թեմայի
Ամուսնություն ծերուկի հետ. մի աղջկա սարսափելի պատմություն, որը Ավրորա Մարդիգանյան չդարձավ
Հայտնի է «Ավրորա» մրցանակաբաշխության այս տարվա հաղթողը
Հայտնի է` երբ կհայտարարվի «Ավրորա» մարդասիրական մրցանակի այս տարվա դափնեկրի անունը
Ավրորա Մարդիգանյանի ծառուղի. ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. լուսանկարներ