Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, խմբակցության անդամներ Մանե Թանդիլյանի և Տարոն Սիմոնյանի հետ

Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԺ մի շարք պատգամավորների

40
(Թարմացված է 20:37 17.12.2019)
ՀՀ նախագահն ընդունել է ԱԺ «Լուսավոր Հայաստանի» անդամներին և խմբակցությունից առանձնացած անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին։

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, խմբակցության անդամներ Մանե Թանդիլյանի և Տարոն Սիմոնյանի հետ:

Президент Армен Саркисян встретился с представителями фракции Просвященная Армения (17 декабря 2019). Еревaн
© Photo / official site of the President of RA.
Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, խմբակցության անդամներ Մանե Թանդիլյանի և Տարոն Սիմոնյանի հետ

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայք էջից, հանդիպմանը ներկայացվել են տարվա ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից իրականացված աշխատանքները, օրենսդրական գործունեությունը, մտքեր են փոխանակվել քաղաքական, տնտեսական, միջազգային հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ:

ՀՀ նախագահը կմեկնի Մոսկվա, եթե նրան հրավիրեն Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին

Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել նախագահական տարբեր նախաձեռնությունների մասին:

Ավելի ուշ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին:

Պատգամավորը տեղեկություններ է ներկայացրել տարվա ընթացքում իր խորհրդարանական գործունեության մասին, որպես ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ՝ անդրադարձել խորհրդարանական դիվանագիտության դերին:

Президент Армен Саркисян принял независимого депутата Армана Бабаджаняна (17 декабря 2019). Еревaн
© Photo / official site of the President of RA.
Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին

Հանդիպմանը խոսվել է նաև նախագահական նախաձեռնությունների, այդ թվում՝ գալիք տարի Հայաստանում նախատեսվող միջազգային տարբեր միջոցառումների մասին:

Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը 7–րդ գումարման ԱԺ էր ներկայացել «Լուսավոր Հայաստանի» ցուցակով, բայց ավելի ուշ առանձնացել և դարձել էր անկախ պատգամավոր։

40
թեգերը:
Արման Բաբաջանյան, Պատգամավոր, Մանե Թանդիլյան, Էդմոն Մարուքյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Արմեն Սարգսյան, Նախագահ
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանը Կատարում է. ինչ են քննարկել ՀՀ նախագահն ու Կատարի փոխվարչապետը
«Հայաստանում ռուսական ներդրումների առկայությունը բավական նշանակալի է». Արմեն Սարգսյան
Արմեն Սարգսյանը ստորագրել է Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման մասին օրենքը