Հայկ Մարության. արխիվային լուսանկար

ԱԺ–ում թեժ է. Հայկ Մարությանի պատճառով ԲՀԿ–ն ու «Իմ քայլը» իրար դեմ են դուրս եկել

240
(Թարմացված է 15:40 04.12.2019)
«Բարգավաճ Հայաստանը» և «Իմ քայլը» խորհրդարանում հիշել են միմյանց անցյալն ու փոխադարձ վիրավորանքներ հնչեցրել։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Եթե «Բարգավաճ Հայաստանը» չլիներ, Նիկոլ Փաշինյանը վարչապետ չէր ընտրվի։ Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ես երբևէ ինձ թույլ չեմ տվել որևէ բան հիշեցնել, բայց հիմա ստիպված են հիշեցնել. եթե չլիներ «Բարգավաճ Հայաստանը»` գոնե այս խորհրդարանում, գոնե իրավական ճանապարհով վարչապետ չէր ընտրվելու, և հայտնի չէ, թե դուք որտեղ կլինեիք և որտեղ կհայտնվեիք»,– ասաց Զոհրաբյանը` դիմելով «Բարգավաճ Հայաստանի» ու Գագիկ Ծառուկյանի հասցեին ԱԺ ամբիոնից քննադատական ելույթներ հնչեցնող «Իմ քայլի» պատգամավորներին։

Գորիսում ներդրումային «բում» է. հյուրանոցային թաղամաս է կառուցվելու

Քննադատությունների հիմնական թեման Գագիկ Ծառուկյանի ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի միջև վերջին օրերին քննարկվող թեման է`Երևանում արաբ ներդրողների բիզնես նախագծերի ու դրանց նկատմամբ քաղաքապետարանի վերաբերմունքի շուրջ։

«Ի՞նչ է իրականում տեղի ունեցել։ Չի կարողացել այդ մարդը բարենպաստ պայմաններ ստեղծել, որպեսզի այդ միլիարդավոր ներդրումները գան Հայաստան։ Չի հասկացել, չի ընկալել, ունակությունները բավարար չեն, իր տեղը թատրոնն է, իր տեղը «Ազիզյաններն» են, իր տեղը Գառնիկն է»,– ասաց Զոհրաբյանը։

Պատգամավորի կրակոտ ելույթին նախագահությունից արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Քանի՞ գլխանի էիք, որ վարչապետին չընտրեիք»,– ասաց Սիմոնյանը` հավելելով, որ դա կնշանակեր ժողովրդի կարծիքը հաշվի չառնել։

Նաիրա Զոհրաբյանը պահանջեց հարգանքով խոսել` ասելով. «Ձեզ չափավորեք, ո՞նց թե քանի գլխանի էիք, որ չընտրեիք»։

Պատգամավորների վիճաբանությունն ընդհատեց նիստը վարող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը` կոչ անելով բանավիճել քաղաքակիրթ մակարդակում։

Հիշեցնենք` Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև հակասություններն ի հայտ եկան այն ժամանակ, երբ Ծառուկյանն Ազգային ժողովում հայտարարեց, թե Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող Աբու Դաբիի թագաժառանգը Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափված հեռացել է Հայաստանից:

Քաղաքապետի մամուլի խոսնակը  հերքեց Ծառուկյանի այդ հայտարարությունը։ Ծառուկյանն էլ ի պատասխան հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակեց տեսանյութ, որտեղ Քուվեյթի թագաժառանգի ներկայացուցիչները որոշ փակագծեր բացեցին քաղաքապետի ու Երևանի գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումից։

Ավինյանը «Բենք օֆ Չայնա» բանկի նախագահի հետ քննարկել է ներդրումային հնարավորությունները

Ներդրողն առաջարկում է Երևանի կենտրոնում կառուցել բարեգործական հիվանդանոց և հյուրանոց, և դրա դիմաց խոստանում է նորոգել մետրոյի որոշ կայարաններ: Մարությանը մերժել է` ասելով, թե քաղաքապետարանը չի կարող համապատասխան տարածք տրամադրել:

Մարությանը նաև հայտարարել էր, թե հիվանդանոցի բարեգործական լինելու մասին խոսք չի եղել, իսկ ինչ վերաբերում է հյուրանոցին` դրա կառուցումը կասեցվել է հյուրանոցի հարևանությամբ գտնվող այլ կառույցի սեփականատիրոջ` դատարան դիմելու պատճառով: Դատարանն էլ կասեցրել է շինարարությունը։

240
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, ԱԺ, Վարչապետ, «Իմ քայլը» դաշինք, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Նաիրա Զոհրաբյան, Ներդրում, Երևանի քաղաքապետարան, քաղաքապետ, Երևան, Հայկ Մարության
Ըստ թեմայի
Սամվել Ալեքսանյանից նվեր ընդունելու մեջ պախարակելի բան չկա. Հայկ Մարությանի մամուլի խոսնակ
Մեզնից տարիներ կպահանջվի գլոբալ խնդիրներին վերջնական լուծում տալու համար. Հայկ Մարության
«Որևէ մեկին չենք թիրախավորել»․ Ալեն Սիմոնյանն արձագանքել է Ծառուկյանի հայտարարությանը
Ծառուկյանի և Սուքիասյանի հարաբերությունները լարվել են. «Հրապարակ»
Զոհրաբ Մնացականյան

«Պատրաստ եմ աշխատել յուրաքանչյուրի հետ». Մնացականյանը` Ադրբեջանի ԱԳ նոր նախարարի մասին

78
(Թարմացված է 12:04 01.08.2020)
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խոսել է Ադրբեջանի նորանշանակ գործընկերոջ հետ հնարավոր շփման մասին։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեռ առիթ չի ունեցել հանդիպելու Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, սակայն սպասում է այդ հանդիպմանը: Մնացականյանն այս մասին հայտնել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ` անդրադառնալով Ադրբեջանի նոր արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հնարավոր շփմանը։

«Պատրաստ եմ աշխատել յուրաքանչյուրի հետ, իհարկե, համաչափ պատասխանատվություն կրող անձի, արտաքին գործերի նախարարի հետ՝ այս գործընթացն առաջ տանելու համար, անկախ նրանից, թե ով է այդ անձը: Բնականաբար, ակնկալում եմ, որ գործ կունենամ կառուցողական և պատասխանատու մեկի հետ, որի հետ ես կսկսեմ աշխատել»,–ասել է Մնացականյանը։

Նա նշել է, որ Հայաստանի համար այժմ շատ էական է, որ լավագույնս ամրագրենք այս դեէսկալացիան և նախապատրաստվենք աշխատանքի հաջորդ փուլին:

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի` արդեն իսկ նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հունվարի վերջին տեղի ունեցած հանդիպման ժամանակ բոլոր ուղղություններով ունեցել են բավական երկար, բովանդակալից և խորքային աշխատանք։ Մնացականյանի խոսքով` Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարի հունվարին կայացած հանդիպումից հետո պետք է անցնեին հաջորդ փուլերին, որին Հայաստանը բացարձակապես պատրաստ էր։ Ավելին, գարնանը ևս մեկ հանդիպում էր նախատեսված, որը, սակայն, համավարակի պատճառով կյանքի չկոչվեց։

Շրջանառության մեջ դրված հայտագիրը Հայաստանի պատասխանն է զորավարժություններին. ԱԳ նախարար

Նախարարը ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին որպես հարմար թշնամի օգտագործելն անընդունելի և անարդյունավետ է։ Նրա խոսքով` շատ ավելի օգտակար կլինի, եթե Ադրբեջանը կարողանա ավելի արդյունավետ անդրադառնալ իր ներքաղաքական հարցերին, իր ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, կոռուպցիային առնչվող հարցերին ինքնուրույն, առանց Հայաստանին որպես հարմար թշնամի օգտագործելով:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքից ազատել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին։ Ալիևի հրամանագրով կրթության նախարար 47-ամյա Ջեյհուն Բայրամովը նշանակվեց Ադրբեջանի ԱԳ նախարար։

78
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ջեյհուն Բայրամով, Նախարար, Զոհրաբ Մնացականյան
Ըստ թեմայի
Իսրայելական «դրոնաթափ». Հրեական պետությունը կվերանայի՞ Ադրբեջանի հետ իր քաղաքականությունը
Քանի՞ անգամ է Ադրբեջանը խախտել կրակի դադարեցման ռեժիմը հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը
55 վնասված տուն, 37 քրգործ. Ադրբեջանի արարքը պետք է գնահատվի միջազգային չափորոշիչներով
Զոհրաբ Մնացականյան

Շրջանառության մեջ դրված հայտագիրը Հայաստանի պատասխանն է զորավարժություններին. ԱԳ նախարար

103
(Թարմացված է 11:30 01.08.2020)
Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Թուրքիայի` այս օրերին վարած քաղաքականությանը` ասելով, որ Թուրքիան ի ցույց չի դնում փոխադարձ հարգանք։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Թուրքիայի դիրքավորումն այս զարգացումների լույսի ներքո արտահայտում է Թուրքիայի՝ այս շրջանում ձևավորված ապակառուցողական և ապակայունացնող քաղաքականությունը։ Նման կարծիք է հայտնել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ` անդրադառնալով տավուշյան իրադարձություններին Թուրքիայի աննախադեպ ներգրավվածությանը։

«Թուրքիայի դիրքավորումն արտահայտում է Թուրքիայի՝ այս շրջանում ձևավորված ապակառուցողական քաղաքականությունը, որին մենք ականատես ենք եղել և շարունակում ենք ականատես լինել Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում: Եվ այն, ինչ տեղի էր ունենում հուլիսի 12-ից հետո, նպատակ ունի արտահանելու այդ ապակայունացնող քաղաքականությունը Հարավային Կովկասում»,–ասել է նախարարը։

Նրա խոսքով` Թուրքիայի այդ նպատակն անընդունելի է, և դրան Հայաստանը դիմակայում է բոլոր հնարավոր միջոցներով և դիմակայելու է այն առումներով, որ Հարավային Կովկասի ապակայունացման որևէ փորձ տարածաշրջանի հարևանի կողմից ՀՀ–ի համար անընդունելի է լինելու: Այդ առումով, ըստ Մնացականյանի, Հայաստանն օգտագործում է իր ձեռքում եղած բոլոր հնարավոր գործիքները՝ թե՛ ազգային, թե՛ միջազգային մեր բոլոր ձևաչափերի ակտիվացման միջոցով: 

Մնացականյանն անդրադարձել է նաև օրերս Հայաստանի կողմից  շրջանառության մեջ դրված հայտագրին` Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի կողմից Հայաստանի տարածք տեսչական այցերի կասեցմանը։ Նրա գնահատմամբ` դա Հայաստանի համաչափ արձագանքն էր այն գործողություններին, որ իրականացնում են այսօր Թուրքիան և Ադրբեջանը միասին։ Խոսքը ռազմական զորավարժությունների մասին է, որոնք տեղի են ունենում այն ժամանակ, երբ և՛ միջազգային հանրության, և՛ համանախագահների ամբողջ ռեսուրսը ներդրվում է դեէսկալացիայի ամրապնդման վրա։

Թուրքիայի զորավարժություններն ու Էրդողանի արկածախնդրությունը. ինչ մեսիջներ ունեն դրանք

«Սա, իհարկե, անընդունելի է։ ԵՍԶՈւ-ի և Վիեննայի փաստաթղթից բխող այդ ռազմական ստուգումներն իրենց մեջ պարունակում են շատ էական գործիք։ Դա գործիք է փոխվստահության ձևավորման և գործիք է անվտանգային շահերի հավասար, փոխադարձ հարգանքի։ Այն, ինչ անում է Թուրքիան, բնականաբար, ի ցույց չի դնում նման փոխադարձ հարգանք, և սա հավասարազոր պատասխան քայլն էր Հայաստանի կողմից»,–ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ թուրք–ադրբեջանական ռազմական համագործակցության շրջանակում այս օրերին` հուլիսին 29–ից օգոստոսի 10-ը, անցկացվում են համատեղ պլանային զորավարժություններ, այդ թվում նաև` Հայաստանի հետ սահմանին։

ՀՀ ԱԳՆ–ն հուլիսի 29-ին հանդես եկավ հայտարարությամբ` ասելով, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելությունը շրջանառել է հայտագիր՝ ի գիտություն ԵԱՀԿ մասնակից պետություններին և ԵՍԶՈՒ պայմանագրի (Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի) անդամ երկրներին` տեղեկացնելով, որ Հայաստանը այսուհետ կասեցնում է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի տարածքում անցկացվելիք տեսչական այցերին։

Համաձայն հայտագրի՝ Հայաստանի այս որոշումը կայացվել է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի սկզբունքների հիման վրա և բխում է Հայաստանի անվտանգային շահերից և մտահոգություններից:

Համընկնում են արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի տեսակետները Ղարաբաղի հարցում. ՌԴ ԱԳՆ պատասխանը

ՀՀ տարածքում ցանկացած տեսչական այցի իրականացումը Թուրքիայի կողմից, որը բացահայտ կերպով աջակցում է Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ռազմական գործողությունները և հանդես է գալիս աննախադեպ սպառնալիքներով, մասնավորապես՝ 2020թ. հուլիսի 12-ից սկսած, բացասաբար կանդրադառնա Հայաստանի անվտանգային շահերի վրա և կարող է վնասել Հայաստանի բնակչության անվտանգությունը:

103
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Տավուշ, Սահման, Զորավարժություններ, Հայաստան, Թուրքիա, Զոհրաբ Մնացականյան
Ըստ թեմայի
Սեպտեմերիանա. ինչպես հույներին վտարեցին Թուրքիայից
«Անկասկած, ուժի ցուցադրում է». Քոչարյանը` ադրբեջանա–թուրքական զորավարժությունների մասին
Թուրքիայից դոնդողանյութ ու կոլագեն կմատակարարվի ԵԱՏՄ երկրներ
Сирун Минас

Սիրուն Մինասը մայրանալուց հետո առաջին անգամ ընտանեկան լուսանկար է հրապարակել

0
Լուսանկարում երևում է, որ Սիրունը ամուսնու` Ռաֆայելի հետ, որդուն զբոսանքի է տարել։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի- Sputnik. Նորաթուխ մայրիկ, պլաստիկ վիրաբույժ, «Women’s Сlub»-ի մասնակից Սիրուն Մինասը Instagram-ի իր էջում որդու ծնվելուց հետո առաջին անգամ ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Հայտնի է Սիրուն Մինասի առաջնեկի սեռը․ նա լուսանկար է հրապարակել

Լուսանկարում երևում է, որ Սիրունն ամուսնու` Ռաֆայելի հետ, որդուն զբոսանքի է տարել։ Հետևորդները շատ են հավանել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել զույգի հասցեին։

«Սիրուն ջան, շնորհավորում եմ, առողջ և հաջողակ բալիկ մեծանա»,« Աստված օրհնի ու պահպանի ձեր ընտանիքը»,« Սիրունի սիրուն ընտանիքը»,«հրաշք զույգ եք»,–գրել են նրանք։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Siroon Minas, MD (@siroon.minas)

Հիշեցնենք, Սիրունը մայրիկ է դարձել հուլիսի 14–ին։ Որդու անունը Սիրունը դեռ չի հայտնել։ Ավելի վաղ Սիրունը նշել էր, որ չի ցանկանում վաղաժամ պարզել երեխայի սեռը, ուստի աղջիկ կծնվի, թե տղա, կիմանան երեխայի լույս աշխարհ գալու օրը։ Ամեն դեպքում զույգը երկու սեռի համար էլ անվան տարբերակներ էր առանձնացրել:

«Շքեղ զույգ»․ Սիրուն Մինասն ամուսնու հետ նոր լուսանկար է հրապարակել

Սիրուն Մինասը և Ռաֆայել Վարդանյանն ամուսնացել են 2018 թվականի հունիսին։

0
թեգերը:
դերասանուհի, ամուսին, երեխա, Սիրուն Մինաս, Հայաստան
Ըստ թեմայի
Սիրուն Մինասը գիտի` ինչու է Երևանում խինկալին ավելի համեղ, քան Թբիլիսիում. լուսանկար
«Պտուղը ծառից հեռու չի ընկնում». հղի Սիրուն Մինասը մոր հետ լուսանկար է հրապարակել
Անհավանական գեղեցկություն․ սևամորթ հայ բժշկուհի ու շոուվուման Սիրուն Մինասը հղի է