Լևոն Քոչարյան. արխիվային լուսանկար

Աշունը թեժ էր. Լևոն Քոչարյանը մեկնաբանել է հոր կանխատեսումը

104
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է իրենց ընտանիքին վերագրվող որոշ տեղեկություններ։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հայստանում աշունը թեժ էր։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը`ի պատասխան հիշեցմանը, թե Ռոբերտ Քոչարյանը ժամանակին թեժ քաղաքական աշուն էր խոստացել։

Պեսկովը խոսել է Ռոբերտ Քոչարյանի և Պուտին–Փաշինյան հարաբերությունների մասին

«Ես չեմ ուզում քաղաքականությունից խոսել, բայց իմ անձնական կարծիքով` աշունը թեժ էր»,– ասաց նա։

Լևոն Քոչարյանը նաև հերքեց լուրերը, թե մտադիր է զբաղվել քաղաքականությամբ ու նոր կուսակցություն է հիմնում, և «սուտ» որակեց «Վերնատուն» ակումբը Քոչարյանների ընտանիքի կողմից ֆինանսավորվելու խոսակցությունները։

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նամակ է գրել Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի փաստաբանին

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15–ին նորաստեղծ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբն առաջին համաժողովն անցկացրեց։ «Վերնատան» հիմնադիր, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ ակումբն իր շուրջը կհավաքի մեծ թվով փորձագետների ու քաղաքական գործիչների։ Նրա խոսքով` ակումբը նպատակ չունի իրականացնել որևէ քաղաքական ուժի ծրագրեր, քանի որ այն ապաքաղաքական կառույց է:

«Չե՞ն ուզում բողոքել իրենց նոր Հայաստանի դատավորից». Քոչարյանի որդին չի վստահում դատարանին

«Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի առաջին հավաքին մասնակցել էին Դավիթ Շահնազարյանը (քաղաքական գործիչ, ԱԱԾ նախկին տնօրեն), Վիկտոր Սողոմոնյանը (Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար), Անդրանիկ Թևանյանը (քաղաքագետ), Ռուբեն Մելիքյանը (Արցախի նախկին ՄԻՊ), Թաթուլ Մանասերյանը (տնտեսագետ), Խոսրով Հարությունյանը (նախկին պատգամավոր), Ռուբեն Հակոբյանը (նախկին պատգամավոր), Երվանդ Բոզոյանը (քաղաքագետ), Լարիսա Ալավերդյանը (ՀՀ նախկին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար), Կարեն Բեքարյանը (նախկին պատգամավոր), Արփինե Հովհաննիսյանը (նախկին պատգամավոր, ԱԺ նախկին փոխնախագահ), Վարդան Բոստանջյանը (նախկին պատգամավոր) և այլք։

104
թեգերը:
Հայաստան, քաղաքականություն, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Քոչարյան, աշուն
Ըստ թեմայի
Դատարանի որոշմամբ պարզ դարձավ քննիչի ու դատախազների փնթի աշխատանքը. Լևոն Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանի թե՛ տրամադրությունը, թե՛ տեսքը տեղն է. Լևոն Քոչարյան
Քոչարյանները ոչ մի գույք էլ չեն հանել վաճառքի. Լևոն Քոչարյանը հերքում է լուրը. տեսանյութ
Արարատ Միրզոյան. արխիվային լուսանկար

Կորոնավիրուսի դեմ պայքարը քննելու` ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի առաջարկն «Իմ քայլը» կքննարկի սեպտեմբերին

57
(Թարմացված է 23:26 02.07.2020)
Ընդդիմությունն առաջարկում էր կորոնավիրուսի քննիչ հանձնաժողով ստեղծել, որը կունենա 12 անդամ և կգործի կես տարի:

ԵՐԵՎԱն, 2 հուլիսի - Sputnik. Կորոնավիրուսի դեմ պայքարը քննելու` ԱԺ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների առաջարկը իշխանական «Իմ քայլը» կքննարկի սեպտեմբերին։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը՝ հղում տալով նախագահ Արարատ Միրզոյանին։

«Կորոնավիրուսի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի 2020թ.–ի սեպտեմբեր ամսվա առաջին հերթական նիստում», - ասվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Նշենք, որ համաձայն կանոնակարգի՝ ԱԺ-ում նոր հանձնաժողով կարող է ստեղծվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով․ այդ թվաքանակն ընդդիմադիր խմբակցություններն ապահովել են։

Հանձնաժողովը քննելու է նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համավարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը։

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ լինելու է, բայց Հայաստանին կարող է չհասնել. Թորոսյան

57
թեգերը:
ընդդիմություն, ՀՀ Ազգային ժողով, ԱԺ, «Իմ քայլը» դաշինք, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ընդդիմությունը խաբկանքի մե՞ջ է. ինչ հարց է լուծում արտակարգ դրության երկարաձգումը
Ընդդիմության մեկ առաջնորդ ունենալու հարցում կարող է լինել տրիվիալ շահերի բախում. Մադոյան
Ընդդիմությունը բոյկոտել է ԱԺ արտահերթ նիստը. «Իմ քայլն» ամբողջ կազմով ներկա է
XVI съезд РПА. Выступление президента РА Сержа Саргсяна

ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի նախագահությամբ նիստ է գումարել

153
(Թարմացված է 22:15 01.07.2020)
Կուսակցության ԳՄ նիստում քննարկվել է արտակարգ դրության ռեժիմի վերացման դեպքում գործունեության հիմնական ուղղություններն ու գերակայությունները, այլ հասարակական ու քաղաքական ուժերի հետ հնարավոր փոխգործակցության հարցերը։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. ՀՀԿ կենտրոնական գրասենյակում այսօր տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը: Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստը վարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հաղորդագրության համաձայն` նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված համաճարակաբանական իրավիճակը, խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամը, ներքաղաքական մի շարք զարգացումներ։

Քննարկվել են նաև սահմանադրական վերջին փոփոխությունները, երկրի ներքին ու արտաքին սպառնալիքները։

Գործադիր մարմինն անդրադարձել է կուսակցության ապագա ծրագրերին, այդ թվում՝ միջազգային համագործակցության ասպարեզում։

Նախանշվել են արտակարգ դրության ռեժիմի վերացման դեպքում կուսակցության գործունեության հիմնական ուղղություններն ու  գերակայությունները, այլ հասարակական ու քաղաքական ուժերի հետ հնարավոր փոխգործակցության հարցերը։

«Ռումբ է դրված պետության հիմքում». ՀՀԿ-ն մեղադրում է Փաշինյանին իշխանության յուրացման մեջ

153
թեգերը:
Հայաստան, Սերժ Սարգսյան, Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանի «անուժ կառավարությունը» պետք է հրաժարական տա. ՀՀԿ–ն հայտարարություն է արել
Փաշինյանը չի պատրաստվում կրկնել ՀՀԿ–ի սխալները
Փաշինյանը խնդիր կդնի` խորանալ այնքան, որ ՀՀԿ-ի կոռուպցիոն գործերն էլ բացահայտվեն
Կարմիր հաղարջ

Սև, սպիտակ և կարմիր․ հաղարջի ո՞ր տեսակն է առավել օգտակար

0
(Թարմացված է 00:52 07.07.2020)
Հաղարջի տեսակներից ամենաօգտակարը սևն է։ Այն հասնում է հուլիսին։ Սև հաղարջը վիտամինների գանձարան է։ Հատկապես օգտակար է երեխաների համար։ Ամենաճիշտը հաղարջը հում վիճակում ուտելն է։ Թե ի՞նչ օգտակար հատկություններ ունի հաղարջը՝ ընթերցեք մեր նյութում։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Կարմիր ու սև հաղարջը բավականին լայն տարածում ունեն Հայաստանում, երկուսն էլ հատուկ խնամք չեն պահանջում, բավականին համեղ են ու շատ օգտակար։ Սակայն ճիշտ արդյունք ստանալու համար պետք է իմանալ՝ ինչպես կիրառել հատապտուղն ու որ դեպքում այն չպետք է ուտել՝ օրգանիզմին չվնասելու համար, քանի որ հաղարջը մի շարք հակացուցումներ ունի։ Փորձենք հասկանալ՝ ինչպես է հաղարջն ազդում օրգանիզմի վրա։

Օգնում է բուժել մրսածությունն ու իջեցնում է ջերմությունը

Սև հաղարջի շնորհիվ կարելի է ամրացնել իմունային համակարգն ու կանխել վարակների ներթափանցումը օրգանիզմ։ Հաղարջը նաև մանրէասպան միջոց է ու կարող է իջեցնել ջերմությունը։ Անգինայի ու գրիպի ժամանակ բժիշկները խորհուրդ են տալիս հաղարջի թեյ օգտագործել։

Черная смородина
Սև հաղարջ

Օգտակար է ճնշման ու ռևմատիզմի դեպքում

Կարմիր հատապտղի հիմնական ազդեցությունը ճնշման կարգավորումն է ու արյունատար անոթների վրա զգալի ազդեցությունը, իսկ սև հաղարջը նպաստում է արյան ճնշման իջեցմանը։ Դրա մեջ եղած Р ու С վիտամինները օգնում են իջեցնել ու կարգավորել արյան ճնշումը։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ մոռ եք ուտում

Հաղարջի տերևներից թուրմը միզամուղ է, այդ պատճառով հաճախ է օգտագործվում տոքսինները հանելու համար։ Թուրմերով բուժում են հոդատապն ու ռևմատիզմը։ Դրանից բուժիչ վաննաներ են պատրաստում մաշկի հիվանդությունների ու ցաների դեպքում։

Ամրացնում է օրգանիզմը

Վիտամին С-ի պարունակությամբ հաղարջը զիջում է միայն մասուրին։ 20 հատապտուղը բավական է՝ օրգանիզմի օրական պահանջը բավարարելու համար։ Բացի այդ՝ հաղարջի մեջ կան Р խմբի վիտամիններ, որոնք կարգավորում են ու պահպանում արյունատար անոթների կառուցվածքը, ճկունությունը, գործառույթն ու թափանցելիությունը։

Красная смородина
Կարմիր հաղարջ

Նվազեցնում է սթրեսը

Հաղարջի մեջ պարունակվող վիտամինները ամրացնում են նյարդային համակարգն ու նպաստում գլխուղեղի անոթների աշխատանքին, լավացնում են հիշողությունն ու օգնում հաղթահարել հոգեբանական բեռնվածությունը։ Հաղարջը հաճախ խորհուրդ են տալիս բուհերի դիմորդներին ու քննություն հանձնող ուսանողներին։

Լավացնում է աղիների, երիկամների, լյարդի ու սրտի աշխատանքը

Վիտամին В-ի շնորհիվ հաղարջը կարգավորում է աղիների աշխատանքը, իսկ ֆոսֆորը խիստ անհրաժեշտ է երիկամների, լյարդի ու սրտի աշխատանքի համար։ Ֆոսֆորն օգնում է օրգանիզմին էներգիա արտադրել, կատարել մկանային ու նյարդային համակարգի գործառույթներն ու նպաստում ոսկրերի ամրացմանը։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ բալ եք ուտում

Հաղարջի կանոնավոր օգտագործումը կօգնի ազատվել այրոցից, ամրացնել անոթների պատերն ու բարենպաստ ազդեցություն կունենա հիշողության ու մտածողության վրա։

Նիհարելու համար

Հատապտուղը շատ օգտակար է այն մարդկանց համար, որոնք ուզում են նիհարել, բացի այդ, հաղարջի 100գրամն ընդամենը 56 կկալ ունի։ Այն նաև հարուստ է բջջանյութով, որն ամբողջովին յուրացվում է օրգանիզմի կողմից ու արագ հագեցնում է։

Коктейль
Կարմիր հաղարջով կոկտեյլ

Հակացուցումները

Վիտամին К-ի բարձր պարունակության պատճառով այն խորհուրդ չի տրվում մարդկանց, որոնք գլխուղեղի կաթված կամ ինֆարկտ են տարել։ Հաղարջը խորհուրդ չեն տալիս նաև աղիքային ու ստամոքսային սուր հիվանդությունների, օրինակ՝ խոցի դեպքում, քանի որ այն բարձրացնում է թթվայնությունը։

Փոքր երեխաների համար վնասակար է հաղարջի 100%-ոց հյութը, քանի որ այն կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել։ Նրանց կարելի է հյութը տալ միայն ջրով բացած վիճակում ու քիչ քանակությամբ։ Հղիության ու կրծքով կերակրելու ժամանակ հաղարջը պետք է ուտել բժշկի հետ խորհրդակցելուց հետո։

Հավկիթն օրգանիզմի համար օգտակա՞ր է, թե ՞ վնասակար. միֆ և իրականություն

Բացի այդ, պետք է չափն իմանալ։ Մեծ քանակությամբ հաղարջ ուտելը կարող է հանգեցնել արյան մակարդելիության բարձրացման։

Ոչ միայն սև ու կարմիր

Սպիտակ հաղարջի տեսակները հաճախ անարդարացիորեն մոռացության են մատնվում։ Մինչդեռ սպիտակ հաղարջը համային հատկանիշներով տարբերվում է սևից ու կարմիրից։ Այն շատ անուշաբույր ու համեղ է, քանի որ բարձր քանակությամբ շաքար է պարունակում։

Բացի այդ, սպիտակ հաղարջն ալերգիկ չէ․ բոլորը հանգիստ կարող են ուտել այն։

Смородина
Սպիտակ հաղարջ

Սպիտակ հաղարջը կարող է․

  • վերականգնել սրտանոթային համակարգի լիարժեք գործունեությունը,
  • բարենպաստ ազդել արյունատար համակարգի վրա,
  • նորագոյացությունների նախապահպանություն իրականացնել․
  • պաշտպանել օրգանիզմը վաղաժամ ծերացումից,
  • կարգավորել լեղապարկի գործունեությունը,
  • պայքարել աթերոսկլերոզի դեմ
  • լավացնել լյարդի, մակերիկամների աշխատանքը,
  • շտկել բջջային փոխանակությունը,
  • վերականգնել տեսողությունը,
  • ամրացնել նյարդային համակարգը։

Ոմանք պնդում են, որ եթե մարդն ուզում է կատարյալ առողջ ու պաշտպանված լինել վարակներից և մանրէների հարձակումից, պետք է օրական ընդամենը մեկ բուռ սպիտակ հաղարջ ուտի։

0
թեգերը:
հատապտուղ, սթրես, երեխա, օրգանիզմ, հաղարջ
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ պանիր եք ուտում
Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ կարտոֆիլ ենք ուտում․ սիրված մթերքի լավ և վատ կողմերը
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ ելակ ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ ծիրան եք ուտում