Լաբորատորիա

«Հուսանք` գործընթացը չի ձգձգվի». Զախարովան` ՀՀ–ի կենսալաբորատորիաների հուշագրի մասին

60
(Թարմացված է 19:19 14.11.2019)
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում մեկնաբանել է Հայաստանի հետ կենսալաբորատորիաների վերաբերյալ հուշագիր ստորագրելու հարցը։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Ռուսական կողմը հուսով է, որ Հայաստանի հետ կենսալաբորատորիաների մասին հուշագիր ստորագրելու գործընթացը չի ձգձգվի։ Այսօր կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նոյեմբերի 11–ին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Երևանում ասել էր, որ ռուս մասնագետների` հայկական կենսալաբորատորիաներ մուտք գործելու հուշագրի հետ կապված բանակցություններն ավարտվել են։

«Հույս ունենք, որ փաստաթուղթը ստորագրելու գործընթացը չի ձգձգվի», – նշել է Զախարովան։

Նա հավելել է, որ հուշագիրը ստորագրելու մոտավոր ամսաթվի մասին տեղեկություն չունի։

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ ղեկավար ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ռուս գործընկերոջ հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ կենսաբանական անվտանգության հարցը շատ կարևոր է երկրի համար։ Նախորդ տարիների ընթացքում Հայաստանին հաջողվել է գործընկերների հետ համագործակցությամբ ամրապնդել այդ անվտանգության ամրապնդման մեխանիզմը։

Մոսկվան ու Երևանը փաստաթուղթ կստորագրեն կենսալաբորիատորիաների ու զինվորականների մասին

60
թեգերը:
Մարիա Զախարովա, կենսալաբորատորիա, Հայաստան
Ըստ թեմայի
Ռուսաստանի դեսպանը մեկնաբանեց Հայաստանում կենսալաբորատորիաների մասին հարցը
ՀՀ–ն ոչ մի բանակցություն չի վարում երրորդ երկրների զինվորականների տեղակայման մասին. ԱԳՆ
ՀՀ–ում գործող կենսալաբորատորիաներն օգտագործվում են զուտ բժշկական նպատակներով. Փաշինյան
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

«Ծանր խոսակցություն» Փաշինյանի հետ․ ի՞նչ է պետք Արևմուտքին, ու ինչ կապ ունի Խոջալուն

178
(Թարմացված է 22:41 14.08.2020)
Սպասվում էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բրիտանական BBC-ի Hard Talk հաղորդման շրջանակում սուր հարցեր կտան։ Բայց մեծամասամբ լսեցինք սովորական սադրիչ հարցեր։ Արդյո՞ք ՀՀ վարչապետին հաջողվեց շրջանցել սուր անկյունները` խնդրեցինք պարզաբանել փորձագետին։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ BBC-ի Hard Talk հաղորդումը «կոնվենցիոնալ» է ստացվել, չնայած հաղորդավարը, իր կարծիքով, սուր հարցերի միջոցով հյուրին բարդ դրության մեջ դնելու առանձին փորձեր էր անում։ Բայց վարչապետն այդ հարցերի շուրջ խոսելու բազում առիթներ է ունեցել։

Հարցերը վերաբերում էին Արցախին, կորոնավիրուսի հետ կապված ներքին քաղաքականությանը, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քրեական գործին, Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությանն ու 1992 թվականի Խոջալուի դեպքերին։

Թերևս ամենաանսպասելին Խոջալուին վերաբերող հարցն էր, որ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է այսպես կոչված «Խոջալուի կոտորածի» իրականացման մեջ։ Կարելի կռահել, թե ինչու է բրիտանացի լրագրողին այդքան հուզում Խոջալուն։

Լրագրող Սթիվեն Սաքուրը երկու անգամ անընդմեջ Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության մասին հարց տվեց՝ ասես փորձելով վարչապետից «խոստովանություն» ստանալ արևմտամետ ուղղությանը հավատարիմ լինելու մասին։ Սակայն Փաշինյանն ասաց, որ Ռուսաստանը բոլոր` ու հատկապես տնտեսական ու ռազմական ոլորտներում Հայաստանի ռազմավարական գործընկերն է, իսկ Եվրոպական Միության հետ կնքվել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայանգիր»։

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ այս տարիներին Արևմուտքը պահանջում էր Հայաստանից ընտրություն կատարել։ Իսկ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո Եվրոպան լրջորեն հույս ուներ, որ Երևանը կտրուկ շրջադարձ կկատարի իր կողմ։ Այդպես չեղավ, քանի որ Հայաստանի ազգային ու պետական շահերն այլ պահվածքն են թելադրում, ու երկրի նոր իշխանությունը հասկանում է դա։

Իլհամ Ալիևն ինքն է խոստովանում, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մի մասն է. Փաշինյան

«Հենց մեր քթի տակ 80-միլիոնանոց Թուրքիան է, որը ՆԱՏՕ-ի անդամ է։ Այդ պետությունն անմիջական սպառնալիք է ներկայացնում մեր անվտանգությանը և չի թաքցնում, որ սատարում է Ադրբեջանին։ Արևմուտքում չկա ուժ, որը պատրաստ կլիներ ու կցանկանար զսպել Անկարայի նկրտումները։ Արևմուտքը թքած ունի դրա վրա, այն իր սեփական շահերն է հետապնդում։ Նրանց համար ամենակարևորը Ռուսաստանի հետ բախումն է, մնացածը լիրիկա է», - ասաց Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Նա կարծում է, որ հայկական դիվանագիտությունը պետք է անկեղծ լինի բոլոր աշխարհաքաղաքական գործընկերների հետ` պարզաբանելով, թե որոնք են մեր շահերը։

Անդրադառնալով Խոջալուի թեմային՝ Բոզոյանն ընդգծեց, որ մեր պասիվության ու ադրբեջանական քարոզչությանը հակազդելու բացակայության պայմաններում արևմտյան քաղաքական գործիչներն ու փորձագետներն ակտիվորեն օգտագործում են Խոջալուի հարցը։ Իրականում հայկական կողմն ավելի ծանրակշիռ փաստարկներ ունի, մասնավորապես՝ Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերը։ Պետք է ավելի հաճախ խոսել այդ մասին, սակայն չենք անում։ Որպես կանոն Հայաստանում միայն ինքնապաշտպանության, ոչ թե կանխարգելիչ նպատակով են դիմում այդ փաստարկներին ։

Ինչ վերաբերում է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցին, Բոզոյանի խոսքով, մինչ «թավշյա հեղափոխությունը» Փաշինյանն անկեղծորեն համոզված էր, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մեղավորը նախկին նախագահն է։ Սակայն վերջին երկու տարվա մեջ վարչապետը հասկացավ, որ դա այդքան էլ այդպես չէ, բայց միաժամանակ քաղաքական իրավիճակը թույլ չի տալիս նրան հրապարակայնորեն խոստովանել դա։

Համընկնում են արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի տեսակետները Ղարաբաղի հարցում. ՌԴ ԱԳՆ պատասխանը

 «Փաշինյանը սկզբնական փուլում ակտիվորեն համագործակցում էր այն ուժերի ու շրջանակների հետ, որոնք շահագրգռված էին Քոչարյանին որպես քաղաքական գործոն չեզոքացնելու մեջ։ Դա թույլ կտար առաջ տանել Հայաստանի համար ոչ ձեռնտու լուծումներ Ղարաբաղի հարցով, ներքին խնդիրներով և այլն։ Սակայն այժմ վարչապետն աստիճանաբար վերանայում է իր վարքագիծը։ Դրան մեծ մասամբ նպաստեցին նաև Տավուշի հուլիսյան իրադարձությունները», - ասում է Բոզոյանը։

Ընդհանուր առմամբ մեր զրուցակիցը կարծում է, որ վարչապետի պատասխաններն անսպասելի չէին, ինչպես նաև բուն հարցերը։ Դրանց սրությունը գնահատելը ընթերցողի ու հանդիսատեսի ճաշակի հարց է։

178
թեգերը:
BBC, Խոջալու, Սումգայիթ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, հարցազրույց, Ռուսաստան, Արևմուտք, Նիկոլ Փաշինյան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Բնակիչները շտապում են. ինչքան է գնահատվել Տավուշի հրետակոծված բնակավայրերի վերականգնումը
Կարևոր միջնորդություն. Փաշինյանը կապիտան Սանամյանին Ազգային հերոսի կոչման է ներկայացրել
Ամեն ջանք կգործադրենք Ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծման համար․ Ֆրանսիայի ԱԳՆ
Պուտինն ու Ալիևը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Հայաստանի առնչությամբ. Բաքուն մանրամասներ է հայտնել

520
(Թարմացված է 14:57 13.08.2020)
Ադրբեջանական կողմի տեղեկություններով` Ալիևը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ռուսաստանից Հայաստան տեղափոխվող ռազմական բեռների հարցը։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Ռուսաստանից Հայաստան ռազմական բեռների տեղափոխման հարցը: Տեղեկությունը հայտնում է Ալիևի մամուլի ծառայությունը։

Ըստ աղբյուրի` Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողություններից հետո, հուլիսի 17-ից սկսած Ռուսաստանից Հայաստան ռազմական բեռների տեղափոխման ինտենսիվ բնույթը անհանգստացրել, ինչպես նաև լուրջ հարցեր է առաջացրել ադրբեջանական հասարակության մեջ:

Ալիևի խոսքով` հայ–ադրբեջանական սահմանին մարտական գործողություններից անմիջապես հետո Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի օդային տարածքով Ռուսաստանից Հայաստան տեղափոխված ռազմական բեռների ծավալը գերազանցել է 400 տոննան: Հենց այս հարցը պարզելն էլ եղել է հեռախոսազրույցի հիմնական նպատակը։

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պուտինն ու Ալիևը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունները, ինչպես նաև վերջին շրջանում հայ–ադրբեջանական սահմանագոտու լարվածությունը։ Ռուսական կողմն ընդգծել էր` ցանկացած գործողություն, որը հարաբերությունների լարվածության նոր ալիք կբարձրացնի, պետք է բացառվի։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Մեր արյամբ գծված սահմանը եթե փոխվի` ընդարձակվելու է. Արցախի նախագահը պատասխանել է Ալիևին

520
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Իլհամ Ալիև, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ալիևի խորհրդականը վստահեցրել է, որ Մեծամորի ԱԷԿ-ին հարվածելու հարց օրակարգում չի եղել
Ալիևի խոստումը. Փաշինյանն ասել է` ինչու Ադրբեջանը հարձակվեց հենց Տավուշի ուղղությամբ
Իլհամ Ալիևն ինքն է խոստովանում, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մի մասն է. Փաշինյան
Հաքեր

Հաքերները ռուսական բանկերի վրա յուրօրինակ հարձակում են գործել. ԶԼՄ–ները խուճապի են մատնվել

0
(Թարմացված է 23:45 14.08.2020)
Նամակներ են ուղարկվել են հայտնի ԶԼՄ–ների անուններից։ Օրինակ` կիբեռհարձակումներից մեկն իրականացվել է հաղորդագրության օգնությամբ, որն իբրև թե ուղարկվել է ՌԲԿ–ի կորպորատիվ փոստից։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Կիբեռհանցագործները լրագրողների անվան տակ գրոհել են Ռուսաստանի բանկերի վրա։ Ինչպես գրում է ռուսական մամուլը, որոշ տվյալներով` TinyScouts խմբավորման հաքերները հաղորդագրություններ էին ուղարկում հարցազրույցի առաջարկով և համավարակի երկրորդ ալիքի մասին նախազգուշացումներով։

«Ռոստելեկոմի» կիբեռսպառնալիքների մոնիթորինգի և արձագանքման կենտրոնի մասնագետներին հայտնի է դարձել, որ կիբեռհանցագործները հարձակման համար ծրագրային նոր ապահովագրում են կիրառում։ Բանկերի վրա առանձին հարձակումներն իրականացվել են ապրիլին։

Նամակներ են ուղարկվում հայտնի ԶԼՄ–ների անուններից։ Օրինակ` կիբեռհարձակումներից մեկն իրականացվել է հաղորդագրության օգնությամբ, որն իբրև թե ուղարկվել է ՌԲԿ–ի կորպորատիվ փոստից։ Հաղորդագրության մեջ բանկի աշխատակիցներից մեկին առաջարկվել է հարցազրույց անցնել։ Հարցերին պատասխանելու համար կից ներկայացված հղումով անցնելու դեպքում բեռնվում է վնասակար ծրագրի հիմնական բաղադրիչը, և կիբեռհանցագործները հեռավար հասանելիություն ու վերահսկողություն են ստանում օտար համակարգիչների նկատմամբ։

Չինացի հաքերները թիրախավորել են Նուբար Աֆեյանի ընկերության COVID-19–ի դեմ պատվաստանյութը

Եթե սարքի վրա որևէ կարևոր տեղեկություն ստանալ չի հաջողվում, այլ ծրագիր է տեղադրվում, որը կոդավորում է համակարգչի ողջ կոնտենտը, այնուհետև գումար պահանջում այն ապակոդավորելու համար։

0
թեգերը:
ԶԼՄ, Ռուսաստան, Բանկ, հաքեր
Ըստ թեմայի
Սին «հերոսություն» է. մասնագիտական ապտակ ադրբեջանցի հաքերներին
«Մենք թիկունքում ենք և ձեր մեջ». հայերը պատասխան հարված են հասցրել ադրբեջանցի հաքերներին
Հայերը կոտրել են ադրբեջանցիների գլխավոր հաքերական կայքը. համացանցում «փոխհրաձգություն» է