Ռոբերտ Քոչարյան

Ինձ համար տհաճ է կանգնել այստեղ ու փորձել համոզել, որ չեմ փախչելու. Ռոբերտ Քոչարյան

244
(Թարմացված է 16:04 05.11.2019)
Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ այժմ Հայաստանում կան դատավորներ և դատարաններ, բայց չկա արդարադատություն։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար տհաճ է կանգնել դատարանի առջև ու ասել, որ փախչելու մտադրություն չունի։ Այս մասին նա ասաց իր դեմ հարուցված քրգործով այսօր կայացած դատական նիստի ժամանակ։

Ինչպես արդեն հայտնել էինք, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նրա խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել։

«Փախչելն ու դատավարությանը խոչընդոտելն իմ կենսագրությանը չի բռնում։ Ես բոլորից շատ եմ շահագրգռված արդար դատավարության համար։ Չեմ պատկերացնում, որ պետք է կանգնեմ ու վկաներից մեկին ասեմ` ցուցմունքդ լավը չի, մի քիչ ռետուշ արա, ամոթից կմեռնեմ»,–ասաց նա։

Նրա խոսքով` իրեն ուղղակի թիրախավորել են որպես այս ամբողջ գործընթացի մեղավորի։ Քոչարյանը նշեց նաև, որ այժմ Հայաստանում կան դատավորներ և դատարաններ, բայց չկա արդարադատություն։

«Հասկանում եմ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը, հասկանում եմ` ինչ վիճակում են հայտնվել դատավորները։ Հիմա Ֆեմիդայի կշեռքի վրա մի կողմից դրվում է դատավորների խոցելիությունը` իշխանությունների, դատախազության կողմից, մյուս կողմից` դատավորների արժանապատվությունն ու խիղճը»,–ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանը, դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին, նշեց, թե այժմ էլ Ֆեմիդայի կշեռքը նրա ձեռքում է։

Նշենք, որ գրավի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին, ժամը 12։00–ին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր ՀՀ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը, որը ներկայացրել էր փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Ռոբերտ Քոչարյանի մոտ ուռուցք է եղել, որն էլ վիրահատել են. որդին մանրամասներ է հայտնում

244
թեգերը:
«Մարտի 1–ի» գործով դատավարություն, Աննա Դանիբեկյան (դատավոր), դատապարտյալ, Դատարան, Դատավոր, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը (444)
Ըստ թեմայի
ՄԻԵԴ-ը ստացել և գրանցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները
Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը չի կայացել
Վճռաբեկը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքը
Պետդեպ

Հայ–ադրբեջանական լարվածություն. ԱՄՆ–ն նույնպես արձագանքեց

173
(Թարմացված է 09:33 14.07.2020)
Վաշինգտոնը կոչ է անում խստորեն պահպանել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. ԱՄՆ Պետդեպի մամուլի խոսնակ Մորգան Օրթագուսը հայտարարել է, որ իրենք խստագույնս դատապարտում են բռնությունը հայ-ադրբեջանական միջազգային սահմանին։

«Կողմերին հորդորում ենք անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել ուղիղ հաղորդակցության առկա միջոցները՝ հետագա սրացումից խուսափելու համար»,- ասել է Օրթագուսը։

Պետդեպը հորդորել է խստորեն պահպանել հրադադարը։

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ն առաջվա պես հավատարիմ է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու հարցում կողմերին օժանդակելուն։ Մենք շարունակելու ենք ակտիվորեն մասնակցել այդ նպատակին հասնելու ջանքերին»,- նշել է Օրթագուսը:

ԱՄՆ-ն միանում է առարկայական բանակցությունները հնարավորինս շուտ վերսկսելու և հանգամանքների թույլ տալուն պես ԵԱՀԿ դիտորդներին տարածաշրջան վերադարձնելու կարևորության վերաբերյալ ՄԽ համանախագահների հայտարարությանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Տավուշ, դիրքեր․ ինչ էր կատարվում սահմանին

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

Ո՞ւմ էր պետք հիմա հայ-ադրբեջանական սահմանին թնդանոթների որոտը և ինչ սպասել

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Պաշտոնական տեղեկություններով` ադրբեջանական կողմն ունի 4 զոհ, հայկական կողմը` 5 վիրավոր։

«Ծիծաղ առաջացնող ապատեղեկատվություն է». ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրերը

173
թեգերը:
ԱՄՆ, Ադրբեջան, Հայաստան
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
Հայ-ադրբեջանական լարվածություն. Լավրովը Թուրքիայի՞ն է սաստել
Հայկական ԶՈւ-ի կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ներից մեկի լուսանկարը համացանցում է հայտնվել
Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել  հրաժարվել ուժի կիրառումից
Սալոմե Զուրաբիշվիլին խաղաղության կոչ է արել հարևաններին՝ Հայաստանին և Ադրբեջանին
Գագիկ Ծառուկյան

Ստեղծված իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են երկրորդական. Ծառուկյանի կոչը

185
(Թարմացված է 21:35 13.07.2020)
Գագիկ Ծառուկյանը կոչով դիմել է իր թիմակիցներին, որ հաշվի առնեն ստեղծված պատերազմական իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ստեղծված պատերազմական իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են այլևս երկրորդական։ Նման հանձնարարական է տվել իր թիմին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Facebook սոցցանցի իր էջում գրառմամբ հայտնում է ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ, ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Բոլորիս գերխնդիրը մեկն է՝ լինել միասնական, լինել պետության կողքին և համատեղ ջանքերով դիմակայել թշնամու ոտնձգություններին և արժանի հակահարված հասցնել նրան»,–ասել է Ծառուկյանը։

ԲՀԿ ղեկավարի խոսքով` այսօր, երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրկին անցել է ակնհայտ սադրանքների, երբ հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակը լարված է, երբ երկրի անվտանգության հարցը վեր է ամեն ինչից, յուրաքանչյուրիս պարտքն է միավորել բոլոր ջանքերը հանուն մեր երկրի ու ժողովրդի պաշտպանության, հանուն արտաքին թշնամու դեմ պայքարի:

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել  հրաժարվել ուժի կիրառումից

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:

Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

185
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Գագիկ Ծառուկյան, դիրքեր, հրետակոծություն, Տավուշ, Հայաստան, Ադրբեջան
Ըստ թեմայի
ՄԻՊ-ը նոր զեկույց կուղարկի միջազգային կառույցներին՝ Չինարիից ստացած նոր փաստերով
Արցախի ԱԳՆ–ն համանախագահներին կոչ է անում գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին
Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել  հրաժարվել ուժի կիրառումից
Զոհրաբ Մնացականյանն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆը, արխիվային լուսանկար

Մնացականյանն ու Զարիֆը զրուցել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի մասին

9
(Թարմացված է 08:40 15.07.2020)
ՀՀ ԱԳՆ ղեկավարն իր իրանցի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետևանքով հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ստեղծված իրավիճակը:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Հուլիսի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ Facebook-յան էջը:

Elbit Hermes 900-ը հարձակողական անօդաչու չէ, վրան զենք չկա. Լապշինը ցնցված է հայերի արածից

«Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր իրանցի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետևանքով հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ստեղծված իրավիճակը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կողմերը կարևորել են տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման, համակարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Տոնոյանը զգուշացրել է` ինչ կլինի, եթե հակառակորդը չդադարեցնի կրակը

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ և 5 վիրավոր։

Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ. Արծրուն Հովհաննիսյանը` հայկական ԱԹՍ–ների մասին

9
թեգերը:
հայ-ադրբեջանական, Զոհրաբ Մնացականյան, Մոհամադ Ջավադ Զարիֆ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
Հայկական ԶՈւ-ն ադրբեջանական հերթական ԱԹՍ-ն է խոցել
«Սահմանային հանգույցն» ավելի վտանգավոր է․ ինչու իրավիճակը սրվեց հայ-ադրբեջանական սահմանին
Սին «հերոսություն» է. մասնագիտական ապտակ ադրբեջանցի հաքերներին
«Մենք թիկունքում ենք և ձեր մեջ». հայերը պատասխան հարված են հասցրել ադրբեջանցի հաքերներին