ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը

Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը. լուսանկարներ

104
(Թարմացված է 12:40 05.11.2019)
Բացման արարողության ժամանակ կողմերը կարևորեցին խորհրդարանական համագործակցության ամրապնդումը, այդ թվում` պաշտպանության ոլորտում։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը։ Խորհրդարանականների հանդիպումն անցկացվում է ՀՀ պաշտպանության նախարարությունում։

Նիստին մասնակցում են կազմակերպության անդամ երկրների, նաև Սերբիայի պատգամավորները`որպես դիտորդ։ Այստեղ է նաև ՀԱՊԿ–ի քարտուղարական կազմի պատվիրակությունը` գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովի գլխավորությամբ։

Նիստը բացեցին ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն ու ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Ավելի վաղ նրանք այցելել էին «Մայր Հայաստան» հուշարձանն ու «Հաղթանակ» զբոսայգու Անմար կրակի մոտ հարգանքի տուրք մատուցել Մեծ հայրենական զոհերի հիշատակին։

Նշանակալի իրադարձություն է. Միրզոյանն ու Վոլոդինը քննարկել են ՀԱՊԿ ԽՎ նիստի օրակարգը

Բացման ժամանակ Միրզոյանն ու Վոլոդինը կարևորել են միջխորհրդարանական համագործակցության ամրապնդումը, այդ թվում` պաշտպանության ոլորտում։ Կողմերը հավանություն են տվել նիստի օրակարգին, որը քննարկվելու է օրվա ընթացքում։

  • Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը
    Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը. Վյաչեսլավ Վոլոդինը
    Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը. Վյաչեսլավ Վոլոդինը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը
    Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արարատ Միրզոյանը և Վյաչեսլավ Վոլոդինը` ՀԱՊԿ վեհաջողովին
    Արարատ Միրզոյանը և Վյաչեսլավ Վոլոդինը` ՀԱՊԿ վեհաջողովին
    © Sputnik / Asatur Yesayants
  • ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպրիկինը` ՀԱՊԿ վեհաջողովին
    ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպրիկինը` ՀԱՊԿ վեհաջողովին
    © Sputnik / Asatur Yesayants
  • Կոնստանտին Զատուլինը և Լեոնիդ Կալաշնիկովը` ՀԱՊԿ վեհաջողովին
    Կոնստանտին Զատուլինը և Լեոնիդ Կալաշնիկովը` ՀԱՊԿ վեհաջողովին
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 6
© Sputnik / Asatur Yesayants
Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը

Հիշեցնենք` ՀԱՊԿ–ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը։

104
թեգերը:
Ռուսաստան, Արարատ Միրզոյան, Հայաստան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)
Ըստ թեմայի
Որտեղից է հրապարակվել Վանեցյանի և Խաչատրյանի գաղտնալսված զրույցը. Գրիգորյանի բացահայտումը
Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն աշխատանքային այցով կժամանի Հայաստան
ՀԱՊԿ–ը վերածվել է անվտանգության ճկուն կառույցի. Հայաստանում Բելառուսի դեսպան