Նիկոլ Փաշինյան, Դմիտրի Մեդվեդև

Փաշինյանն ու Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել

136
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Մոսկվայում հոկտեմբերի 25–ին տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում քննարկված հարցերին։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը այսօր` հոկտեմբերի 31-ին հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման ընթացիկ փուլը։

«2019թ–ի հոկտեմբերի 25–ին Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում կայացած զրույցը  զարգացնելով` Դմիտրի Մեդվեդևը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են ռուս–հայկական առևտրատնտեսական համագործակցության արդի հարցեր», – նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ 2019թ–ին Հայաստանն ավարտում է նախագահությունը ԵԱՏՄ–ում։ Նախագահության շրջանում ուժի մեջ են մտել Իրանի, Սինգապուրի և Սերբիայի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին պայմանագրերը։

136
թեգերը:
Պայմանագիր, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), հեռախոսազրույց, Նիկոլ Փաշինյան, Դմիտրի Մեդվեդև, Հայաստան
Ըստ թեմայի
Գազ, ատոմային էլեկտրակայան, ավիափոխադրումներ. էլ ինչ են քննարկել Փաշինյանն ու Մեդվեդևը
Մեդվեդևի` բազմամյա գործունեությունը մեծ հարգանք է վայելում ՀՀ–ում. Փաշինյանի ուղերձը
«Կարծում եմ` ամեն ինչ ստացվեց». Մեդվեդևը` ԵԱՏՄ–ում Հայաստանի նախագահության մասին
«Դուք ահռելի ավանդ եք ունեցել Անտարկտիկայի զարգացման մեջ». Մեդվեդևը` Չիլինգարովին