00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սկանդալ, շոգեբաղնիք և դատարան. Ստյոպա Սաֆարյանի աղմկահարույց քննարկումը. տեսանյութ

© SputnikСтепа Сафарян спорит с журналистами
Степа Сафарян спорит с журналистами - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության 20–ամյա տարելիցի թեմայով քննարկումը` կազմակերպված Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) կողմից, մեծ աղմուկ էր բարձրացրել դեռ մինչև սկսվելը, սակայն ավարտը պակաս սկանդալային չէր։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի –Sputnik. Արևմտյան հիմնադրամներից ֆինանսավորվող Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ)  ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ազդարարել էր «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկում անցկացնելու մասին։ Եվ զգուշացրել. «Մուտքը news.am, hayeli.am, 168.am, yerevan today, 7or.am, livenews.am, 5-րդ ալիք ու «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների և այլ քարոզչամիջոցների առջև փակ է: Սույն լրատվամիջոցներին ներկայացնող լրագրողները, տեսախցիկները դուրս են հանվելու դահլիճից»։

Ի դեպ, ինստիտուտի էջում 168.am կայքը և «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը նախկինում նշված էին որպես գործընկերներ, իսկ այսօր հայտնվել են «սև ցուցակում։

«Փակ» միջոցառման հիմնական խոսնակները պետք է լինեին սկանդալային պատգամավոր Արման Բաբաջանյանը, մեկ տարի առաջ համաներումով ազատ արձակված քաղաքագետ Արկադի Վարդանյանը, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը (պաշտոնավորել է 1999-2000թթ.), «Հանրապետություն» կուսակցության նախագահ և սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, նախկին պատգամավոր և սպանված փոխխոսնակ Յուրի Բախշյանի կինը` Անահիտ Բախշյանը։ Վերջին երեքն այդպես էլ չեկան։ Եթե Վաղարշակ Հարությունյանի գալուն դեռ սպասում էին, ապա Սարգսյանը և Բախշյանը հասցրել էին տեղեկացնել, որ չեն գալու։

© Sputnik / Petros LagesyanՔննարկում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում (ՄԱՀՀԻ)
Սկանդալ, շոգեբաղնիք և դատարան. Ստյոպա Սաֆարյանի աղմկահարույց քննարկումը. տեսանյութ - Sputnik Արմենիա
Քննարկում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում (ՄԱՀՀԻ)

Սաֆարյանի հայտարարության լրատվամիջոցներին վերաբերող պահը բացասական արձագանքի էր արժանացել ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանամետ դաշտում։

Sputnik Արմենիան որոշեց ստուգել` կհաջողվի արդյո՞ք չհրավիրված ԶԼՄ–ներին ներս մտնել (իսկ մենք դրանց թվում չէինք), և ինչպես կարձագանքեն կազմակերպիչները «արգելված» մեդիայի հայտնվելուն։

Միջոցառման սկզբին` ժամը 12։00–ին, ժամանեցինք ինստիտուտ։ Թակեցինք բնակարանի դուռը (վերափոխված է գրասենյակի), այն բացեց մի կին, հարցրեց, թե որ ԶԼՄ–ից ենք։ Ներկայացանք։ Դրանից հետո նա ուշադիր զննեց «սև ցուցակը»։ Մենք դրա մեջ չկայինք։ Ներս հրավիրեց։

РАССТРЕЛ В ПАРЛАМЕНТЕ СТАЛ САМЫМ ТРАГИЧЕСКИМ ЭПИЗОДОМ В НОВЕЙШЕЙ ИСТОРИИ - Sputnik Արմենիա
Ի՞նչ էր կատարվում 99–ի հոկտեմբերի 27-ին և դրանից հետո. 20–ամյա ողբերգության տեսախրոնիկա

Ելույթ էր ունենում Ստյոպա Սաֆարյանը` խոսելով 1999թ–ին խորհրդարանում տեղի ունեցած սպանությունների մասին։ Նա ներկայացրեց հյուրերին և ինստիտուտի անդամներին։

«Գեներալ–գնդապետ Վաղարշակ Հարությունյանը տեղեկացրեց, որ ավելի ուշ կգա», – ասաց Սաֆարյանը։

Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց միջոցառմանը ներկա ԶԼՄ–ների ներկայացուցիչներին (մոտ 10 մարդ), ինչպես նաև Գերմանիայի դեսպանատանը, որի ներկայացուցիչը թարգմանչի հետ նստած էր քննարկումների սենյակում։

Առաջինը ելույթ ունեցավ Արման Բաբաջանյանը, որը վերջերս հանդիպել էր Նաիրի Հունանյանին` խորհրդարանում 7 մարդու սպանած ահաբեկչական խմբի պարագլխին։

Բաբաջանյանը, որը, ամենայն հավանականությամբ, արդեն ծանոթ էր «սև ցուցակում» հայտնված ԶԼՄ–ների վերաբերյալ սոցցանցերի արձագանքին, որոշեց իսկույն ապահովագրել իրեն։ Նա հայտարարեց, որ կուզեր այս քննարկմանը տեսնել բոլոր ԶԼՄ–ներին` «անկախ դրանց քաղաքական դիրքորոշումից և վերաբերմունքից»։

«Ինքներդ տեսաք` տեղ չկա և, անկեղծ ասած` ցանկություն էլ չկա», – արձագանքեց Սաֆարյանը։

Председатель Союза журналистов Армении Сатик Сейранян на пресс-конференции (21 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սեյրանյան. «Լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտելն իշխանության ձեռագիրն է»

Այնուհետև սկսվեց Հայաստանի նորագույն պատմության ամենամութ և ցավալի էջերից մեկի վերաբերյալ քննարկումը։ Հնչեցին ինչպես զուսպ, այնպես էլ ակնհայտ մեղադրանքներ այս ահաբեկչության մեջ «արտաքին ուժի» առկայության մասին։

Քննարկումը տևեց մոտ երկու 2 ժամ, որից հետո Sputnik Արմենիան մյուս լրագրողների հետ դիմեց Սաֆարյանին` խնդրելով մեկնաբանել իր աղմկահարույց հայտարարությունը։

«Մի քանի ամիս առաջ մենք պաշտոնապես հայտարարել ենք, թե ովքեր են մեդիա գործընկերները։ Չորս ընտրած ԶԼՄ–ներ ունենք, որոնք կանոնավոր կերպով հրապարակում են մեր հետազոտությունները` Aravot, Lragir, Hetq և 1in.am (դրանցից մեկի նախկին գլխավոր խմբագիրը պատգամավոր Արման Բաբաջանյան է` խմբ.)։ Առանց որևէ մեկին վիրավորելու ուզում եմ, որ լրագրողները ճիշտ հասկանան` մենք այդ ԶԼՄ–ներին ընտրել ենք որպես բացառիկ գործընկերներ», – նշեց Սաֆարյանը։

Սաֆարյանի խոսքով` նրանց ինստիտուտը, ինչպես նաև ամբողջ աշխարհի հետազոտական կենտրոնները, մամուլի ակումբներ չեն, իրենց ոչ բոլոր միջոցառումներ պետք է հասանելի լինեն մեդիայի համար։ Կան կորպորատիվ, փակ միջոցառումներ, բաց սեմինարներ և այլն։

Եվ հանկարծ անսպասելի շրջադարձ եղավ, երբ զրույցին միացավ գրասենյակ մտած «5–րդ ալիքի» լրագրողը, որը փորձեց հարց տալ Սաֆարյանին։ Ինստիտուտի ղեկավարը հրաժարվեց պատասխանել` հիմնավորելով, որ «նրանց ԶԼՄ չի համարում» և խնդրեց լքել տարածքը։

Граждане на проспекте Баграмяна, перед зданием Парламента Армении (2 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Վարչապետին սպանեցին, պետք է շուտ լուր տալ. լրագրողները հիշում են հոկտեմբերի 27-ի դեպքերը

Այդ պահին խոսակցությանը միացավ նաև Livenews–ի լրագրողը (նույնպես «սև ցուցակից»), որին Սաֆարյանը օպերատորի հետ միասին դուրս հրավիրեց ` նշելով, որ ներխուժել են մասնավոր սեփականություն հանդիսացող տարածք։

Սաֆարյանի և երկու լրագրողների միջև լեզվակռիվը շարունակվեց և թեժացավ։ Այդ ընթացքում նա դուրս եկավ սենյակից և փակեց դուռը իր հետևից գնացող լրագրողների դեմքին։ Հետո վերադարձավ ինստիտուտի աշխատակիցների հետ և պահանջեց լքել գրասենյակը։

Լրագրողներից մեկը հեռանալուց առաջ հայտարարեց, որ Սաֆարյանի հետ կհանդիպի դատարանում։ Որովհետև քաղաքագետը նրան ասել էր, որ տվյալ ԶԼՄ–ները իրեն չեն կարող հրավիրել «ո՛չ սաունա, ո՛չ իրենց տարածք»։

«Ասեք, որ դրա համար էիք եկել... Ոչինչ, գնացեք, կհանդիպենք դատարանում», – ասաց Սաֆարյանը։

Վիճաբանությունից որոշ ժամանակ անց մնացած լրագրողները, գրասենյակի աշխատակիցների մի մասը և Սաֆարյանը դուրս եկան սանդղահարթակ։ «5–րդ ալիքի» լրագրողը փորձեց իմանալ Արման Բաբաջանյանի կարծիքը, սակայն նա պատասխանեց. «Ես ձեր ԶԼՄ–ի հետ ընդհանրապես չեմ խոսում»։

Դրանից հետո միջադեպի մասնակիցները ցրվեցին։

Լրահոս
0