Ալեն Սիմոնյան

Օրենքի առաջ բոլորը հավասար են. Ալեն Սիմոնյանը` Արա Բաբլոյանի մասին

92
Եթե Բաբլոյանի գործով ապացուցվի, որ եղել է պաշտոնեական դիրքի չարաշահում, փաստաթղթերի կեղծում, իշխանության զավթում, Ալեն Սիմոնյանն առաջարկում է առաջնորդվել օրենքով։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ցավում է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հետ տեղի ունեցածի համար, բայց օրենքի առաջ բոլորը հավասար են։

«Եթե ապացուցվի, որ եղել է պաշտոնեական դիրքի չարաշահում, եղել է փաստաթղթերի կեղծում, իշխանության զավթում, չգիտեմ` մենք ի՞նչ սկզբունքներով պետք է առաջնորդվենք։ Ինձ համար ամենակարևոր սկզբունքն օրենքն է» ,– ասաց Սիմոնյանը` հավելելով, որ թե՛ նախկինում, թե՛ ներկայում, եթե իր հետ կապված օրենսդրական խնդիր է եղել, ներկայացել է քննչական մարմին։

«Եթե վաղը ինձ հետ կապված նման խնդիր կլինի, ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել»,– ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Բաբլոյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես կասկածյալ էր ներգրավվել` իշխանությունը յուրացնելու կասկածանքով։

Ըստ առաջադրված մեղադրանքի` 2018–ի մարտի 1-ի դրությամբ, երբ 2015–ի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուն մնացել էր շուրջ 40 օր, մի խումբ պաշտոնատար անձինք այդ պաշտոնում իրենց թիմակցին մինչև 70 տարին լրանալը պաշտոնավարելու հնարավորություն ընձեռելու նպատակով, Սահմանադրությամբ նախատեսված կարգի խախտմամբ, զավթել են իշխանությունը՝ Հրայր Թովմասյանին 2018–ի մարտի 21-ին նշանակելով ՍԴ նախագահ։

«Իրավապահները պետք է զգուշավորություն ցուցաբերեն». Բադասյանը` Բաբլոյանի գործի մասին

Քանի որ ՍԴ–ի այն ժամանակվա նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավորման ժամկետը (70 տարին) լրանալու էր 2018 թվականի մարտի 23-ին, նա 2018 թվականի մարտի 21-ով ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու դիմում է ստորագրել։

Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով` իշխանության յուրացում և պաշտոնական կեղծիք։

92
թեգերը:
Մեղադրանք, սահմանադրություն, Սահմանադրական դատարան, Օրենք, Ալեն Սիմոնյան, Արա Բաբլոյան, Հայաստան
Ըստ թեմայի
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն
Բաբլոյանը վստահեցնում է` իրեն մի բանի համար կարող են մեղադրել, և դա կապված է Փաշինյանի հետ
Ինչ է նկատի ունեցել Բաբլոյանը «Փաշինյանին աջակցել եմ» ասելով . ՀՔԾ–ն մանրամասնում է
Մայք Պոմպեո

Հայտնի է` ժամը քանիսին տեղի կունենա Պոմպեոյի և Մնացականյանի հանդիպումը

253
(Թարմացված է 08:37 23.10.2020)
ԱՄՆ պետքարտուղարն առանձին-առանձին կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այսօր առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Տեղեկությունը հայտնում է Պետդեպարտամենտը:

«Տեղական ժամանակով 9:30–ին (Երևանի ժամանակով 17:30) Պոմպեոն կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, իսկ մեկ ժամ անց՝ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` Մնացականյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներ է մեկնել հոկտեմբերի 22-ին։ Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Նա արդեն հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։

 

Ըստ տեղեկությունների`ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը չի բացառել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման հնարավորությունը:

«ՆԱՏՕ–ն հակամարտության կողմ չէ». Ստոլտենբերգն ու Սարգսյանը` հակամարտության լուծման մասին

Հավելենք, որ հոկտեմբերի 21-ին Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում հանդիպել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ըստ ՌԴ արտգործնախարարության հաղորդագրության՝ քննարկվել են անհետաձգելի հարցեր` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման շուրջ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և հակամարտության կայուն կարգավորման համար պայմաններ ստեղծելու հետ։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ։

253
թեգերը:
Մայք Պոմպեո, Զոհրաբ Մնացականյան, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ի՞նչ կկարողանա անել ԱՄՆ–ն հրադադարի հարցում. Սարգսյանը` Մնացականյանի ամերիկյան այցի մասին
Պուտինն օրը մի քանի անգամ հեռախոսազրույց է ունենում Փաշինյանի հետ
Չի կարելի մոռանալ հայ ժողովրդի ապրած ողբերգությունը. Պուտինը խոսել է Ղարաբաղի մասին
Զոհրաբ Մնացականյանն ու Ֆիլիպ Ռիքերը

Զոհրաբ Մնացականյանն արդեն ԱՄՆ–ում է. հայտնի է` ում է առաջինը հանդիպել արտգործնախարարը

240
(Թարմացված է 08:36 23.10.2020)
Աշխատանքային այցով ԱՄՆ մեկնած արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն արդեն հանդիպում է անցկացրել։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Մեկնարկեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն ԱՄՆ: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Նախարար Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Հիշեցնենք` Մնացականյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներ է մեկնել հոկտեմբերի 22-ին։ Այցի ընթացքում նախատեսված են նախարարի հանդիպումները ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Նախատեսված է նաև ԱՄՆ պետքարտուղարի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Ըստ տեղեկությունների`ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը չի բացառել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման հնարավորությունը:

Պեսկովն ասել է` Ղարաբաղյան հակամարտության մեջ երբ է հնարավոր 3–րդ կողմի մասնակցությունը

Հավելենք, որ հոկտեմբերի 21-ին Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում հանդիպել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ըստ ՌԴ արտգործնախարարության հաղորդագրության՝ քննարկվել են անհետաձգելի հարցեր` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման շուրջ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և հակամարտության կայուն կարգավորման համար պայմաններ ստեղծելու հետ։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ։

240
թեգերը:
ԱՄՆ, Զոհրաբ Մնացականյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ կկարողանա անել ԱՄՆ–ն հրադադարի հարցում. Սարգսյանը` Մնացականյանի ամերիկյան այցի մասին
Ռոհանին Էրդողանին ասել է, որ Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի երկխոսության միջոցով
Փաշինյանը կողմ է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը
Մարտունի

Մարտունու շրջանի մի շարք գյուղեր հրթիռակոծվում են «Սմերչի» հրթիռներով

213
(Թարմացված է 09:44 23.10.2020)
Նախնական տվյալներով` թշնամին Մարտակերտի և Մարտունու շրջանի ուղղությամբ կրակ է բացել «Գրադ» կայանքից։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն անհանգիստ է եղել Մարտակերտում և Մարտունու շրջանում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Մարտակերտ քաղաքի հրետակոծության հետևանքով Ա. Սախարով 7 հասցեում բազմաբնակարան շենքի 2 տուն է հրդեհվել։ Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարներին հաջողվել է արագ մարել կրակը, որպեսզի այլ բնակարաններում ևս հրդեհ չբռնկվի։

Նախնական տվյալներով` թշնամին այս ուղղությամբ կրակ է բացել «Գրադ» կայանքից։ Մարդկային կորուստներ չկան։

Լուսադեմին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերն են հայտնվել Ադրբեջանի թիրախում։ Այստեղ կիրառվում է սմերչ տեսակի հրթիռներ։

«Այս պահին ևս Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կարմիր Շուկան, հրթիռակոծվում են «Սմերչի» հրթիռներով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 22-ի ժամը 21:45-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 900 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6459 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 202 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 580 տանկ և ՀՄՄ:

Այս տղերքն Արցախի հյուսիսային դիրքերն են պաշտպանում. հանգստի հազվադեպ րոպեները

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

213
թեգերը:
սմերչ, Մարտունի, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Պեսկովն ասել է` ինչի է ձգտում Պուտինը Ղարաբաղի հարցում
Ադրբեջանի ընդդիմությունն օգտագործելու է պատերազմն Ալիևին իշխանազրկելու համար. Տոնոյան
Հայտնի է` ժամը քանիսին տեղի կունենա Պոմպեոյի և Մնացականյանի հանդիպումը
Կան ուժեր, որոնք ուզում են ԼՂ հակամարտությանը կրոնական բնույթ տալ տալ. ռուս փորձագետներ