Դավիթ Տոնոյան

«Բացառում եմ Ապրիլյան պատերազմին հայաստանյան կողմից դավադիր գործողությունները». Տոնոյան

141
(Թարմացված է 12:36 27.10.2019)
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքից ակնկալելու է, որ այն կփարատի հանրության մտահոգությունները:

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի հետ աշխատանքները լավ են ընթանում: Համագործակցությունը շատ սերտ է: Այս մասին, այսօր Եռաբլուրում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Հանձնաժողովին բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրվում են: Պաշտպանության նախարարության աշխատակիցները ներկա են այդ աշխատանքներին: Եթե ինձ հրավիրեն, ապա կգնամ»,-ասաց Տոնոյանը:

Նրա խոսքով՝ հանձնաժողովի աշխատանքից ակնկալում է, որ հանրության շրջանում Ապրիլյան պատերազմի հետ կապված ասեկոսեները կփարատվեն։

«Ես բացառում եմ Ապրիլյան պատերազմի ընթացքում հայաստանյան կողմից դավադիր գործողությունները »,-ասաց նախարարը:

Ինչ խնդիր կունենա նա, ով չի ներկայանա Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով

Հիշեցնենք, որ 2019–ի ապրիլի 2–ին Եռաբլուրում ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով Ապրիլյան դեպքերին հայաստանյան շրջանակների կողմից դավադիր գործողությունների մասին, ասաց, որ դա միայն հիվանդ մարդկանց երևակայություն կարող է լինել։

Հիշեցնենք նաև, որ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դեռ մայիսի 20-ին: Խոսելով Հայաստանի և Ղարաբաղի միջև տարաձայնություններ հրահրող «նախկին կոռուպցիոն համակարգի որոշ ուժերից»՝ նա նշել էր, թե հասունացել է 2016–ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը:

Որտե՞ղ էր Խաչատուրովը ապրիլյան քառօրյայի առաջին րոպեներին. պատասխանում է Դավթյանը

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սեպտեմբերի 5–ին լրագրողներին հայտնել էր, որ ՊՆ աշխատակիցներ են հարցաքննվել։

141
թեգերը:
Նախարար, Սերժ Սարգսյան, Դավիթ Տոնոյան, Ապրիլյան քառօրյա պատերազմ
Ըստ թեմայի
«Ապրիլյան +». 6 ժամվա ընթացքում մի քանի հազար զինապարտ է հավաքակայան ներկայացել
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովն ակնկալում է Սերժ Սարգսյանի մասնակցությունը. ՀԺ
Լոռու մարզում մահացած հրշեջն Ապրիլյան պատերազմի մասնակից էր. մանրամասներ
Ալեն Սիմոնյան

Ի՞նչն է մտահոգում Ալեն Սիմոնյանին ընդդիմության սպասվող հանրահավաքից

31
(Թարմացված է 22:31 24.09.2020)
ԱԺ փոխխոսնակը ճիշտ չի համարում ներկայիս իշխանություններին ժողովրդով վախեցնելը` ընդգծելով, որ նման խոսքը կարող էր աշխատել միայն Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանությունների ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ միայն մեկ մտահոգություն ունի` կապված ընդդիմության՝ հոկտեմբերի 8-ին նախատեսված հանրահավաքի հետ։

«Ես կարծում եմ, որ մենք, ցավոք, կորոնավիրուսով վարակվածների աճ կունենանք հավաքից հետո։ Միայն դա է։ Այլապես յուրաքանչյուր ոք ազատ է ներկայացնել իր պահանջները», – ասաց Սիմոնյանը։

ԱԺ փոխխոսնակը ճիշտ չի համարում ներկայիս իշխանություններին ժողովրդով վախեցնելը` ընդգծելով, որ նման խոսքը կարող էր աշխատել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանությունների ժամանակ։

«Ինձ չի անհանգստացնում դա». Մակունցը` 3 քաղաքական ուժերի հայտարարած հանրահավաքի մասին

«Հայաստանի քաղաքացիները մշտապես կապի և զրույցի մեջ են Հայաստնաի իշխանությունների հետ։ Եվ նրանք լավ գիտեն թե՛ ՀՅԴ–ի, թե՛ ԲՀԿ–ի անցած ճանապարհները, ինչպես նաև «Հայրենիք» կուսակցության մասին հրապարակված տեղեկությունները և գնահատականները։ Ծառուկյանը քաղաքական ապաստարան է հայցում իր համար, Դաշնակցությունը` ռեստարտ, իսկ Վանեցյանի մասով զերծ կմնամ մեկնաբանություններից», – ասաց փոխխոսնակը։

«Իմ քայլը» գնում է ՀՀԿ–ի ճանապարհով. քաղտեխնոլոգը` 3 կուսակցությունների հանրահավաքի մասին

Նշենք, որ հոկտեմբերի 8-ին ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն ու «Հայրենիք» կուսակցությունը համատեղ հանրահավաք են նախապատրաստում Ազատության հրապարակում։ Պահանջներից մեկը արտահերթ ընտրությունների կազմակերպումն է։

31
թեգերը:
ընդդիմություն, փոխխոսնակ, հանրահավաք, Ալեն Սիմոնյան
Ըստ թեմայի
Ալեն Սիմոնյանը բացառում է Հրայր Թովմասյանի ընտրությունը ՍԴ նախագահի պաշտոնում
Բյուջեի գումարն օդից չի գալիս, դա ժողովրդինն է. Ծառուկյանը՝ մեծ հանրահավաք անելու մասին
Խաչիկ Ասրյանի 10 000 դրամանոց ելույթը. հանրահավաքի ժամանակ նրան տուգանեցին
Միքայել Մինասյան

«Հո չենք գողանալու, բերենք». Ալեն Սիմոնյանը գիտի Միքայել Մինասյանի տեղը

134
(Թարմացված է 22:20 24.09.2020)
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը խոսեց Միքայել Մինասյանին Հայաստան վերադարձնելու ճանապարհների մասին։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Իշխանությունները լավ գիտեն Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի տեղը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը` դուրս գալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փակ նիստից։

«Հա, հասցեն գիտենք, բայց հո չենք գնալու, գողանանք ու բերենք։ Երկիրը պետք է արտահանձնի, իրավական գործընթացներ պետք է տեղի ունենան», – ասաց Սիմոնյանը։

Նա հաստատեց լրագրողների այն տեղեկությունը, որ Մինասյանը Ռուսաստանում է, Սոչի քաղաքի հյուրանոցներից մեկում։

«Ինչպես գիտեք` վերջերս Ռուսաստանը արտահանձնեց մեզ մեկ քաղաքացու։ Խոսքը «Ալրաղացի Լյովիկի» մասին է։ Այնպես որ, գործընթացները տեղի են ունենում», – նշեց ԱԺ փոխխոսնակը։

Մինասյանը հետախուզման մեջ է 2020-ի մարտի 23-ից։ Սեպտեմբերի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը չորրորդ անգամ բավարարեց Մինասյանի` կալանավորման մասին միջնորդությունը։

Միքայել Մինասյանը նոր մեղադրանք ներկայացրեց Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին

Նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՊԵԿ–ի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով: Պետեկամուտների կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու մեջ։

134
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, Ալեն Սիմոնյան, Միքայել Մինասյան
Ըստ թեմայի
Միքայել Մինասյանի տեղեկությունն անիրական է․ ոստիկանությունը ստուգումներ է կատարել
Միքայել Մինասյանը բացատրեց` ինչու է «կուխնուց» ելույթ ունենում. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն. Միքայել Մինասյան

Ի՞նչը պետք է պահպանել. համաշխարհային առաջնորդները որոշել են ՄԱԿ-ում փոփոխություններ անել

0
(Թարմացված է 23:43 24.09.2020)
Այս տարի լրացավ ՄԱԿ–ի 75-ամյակը։ Անդամ երկրները որոշել են, որ կառույցում պետք է փոփոխություններ անել։

ՄԱԿ-ի անդամ երկրների առաջնորդները մտադիր են բարեփոխումներ իրականացնել ՄԱԿ-ում։ Գլխավոր ասամբլեայի հոբելյանական նիստի ժամանակ նման կոչով են հանդես եկել համաշխարհային մի քանի առաջնորդներ։

Օրինակ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Բեռլինը կարող է դառնալ Անվտանգության խորհրդի ընդլայնման գործընթացի նախաձեռնողը։

«Գլոբալ խնդիրները համաձայնություն և համագործակցություն են պահանջում, անկախ ազգային սահմաններից։ Չափազանց հաճախ է ԱԽ–ն արգելափակման մեջ հայտնվում, երբ կարևոր որոշումներ ընդունելու կարիք կա»,-հայտարարել է նա:

Փոփոխությունների անհրաժեշտության մասին խոսել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այլապես, նրա կարծիքով, «կարելի է ընդարմանալ»։ 

Հակամարտությունները պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով. Լավրով

ՌԴ առաջնորդը միաժամանակ ընդգծել է, որ պետք է պահպանել գլխավորը՝ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը, թեև Արևմուտքը պնդում է, որ այն չեղարկվի:

Իսկ, թե ինչով է այն կարևոր աշխարհում կայունության պահպանման համար՝ դիտեք տեսանյութում:

0
թեգերը:
Անգելա Մերկել, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչով դիմել է Երևանին ու Բաքվին
ԱՄՆ պետքարտուղարության օրինագծում տեղ է գտել հստակ ձևակերպում` Լեռնային Ղարաբաղ. Մակունց
Ադրբեջանը չի հետևում ՄԱԿ-ի հրադադարի կոչին. Եկեղեցիների համաշխարհային խորհրդի արձագանքը
Որն է COVID-19–ից մահացության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրը. ՄԱԿ–ի տվյալները