00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր իշխանությունը կաշկանդվածություն չունի «Հոկտեմբերի 27»-ը բացահայտելու հարցում. Սարգսյան

© Sputnik / Asatur YesayantsАрам Саркисян на военном пантеоне «Ераблур»
Арам Саркисян на военном пантеоне «Ераблур» - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արամ Սարգսյանը չի բացառում, որ Նաիրի Հունանյանը, իմանալով, որ իր կողքի խցում է նստած ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կփորձի օգտվել դրանից և որոշակի բաներ ասել`շահեկան իրավիճակում հայտնվելու համար:

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Նոր իշխանությունը որևէ կաշկանդվածություն չունի «Հոկտեմբերի 27»-ը բացահայտելու առումով և որևէ կասկածներ չի հարուցում, որ շահագրգռված է գործի բացահայտմամբ: Այս մասին, այսօր Եռաբլուրում, հոկտեմբերի 27–ի ոճրագործությունից 20 տարի անց, լրագրողների հետ զրույցում ասաց  «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ, Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայր Արամ Սարգսյանը:

Граждане на проспекте Баграмяна, перед зданием Парламента Армении (2 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Վարչապետին սպանեցին, պետք է շուտ լուր տալ. լրագրողները հիշում են հոկտեմբերի 27-ի դեպքերը

Նրա խոսքով՝ «Հոկտեմբերի 27»-ի գործն իսկապես քաղաքական ենթատեքստ ունի, և մի անգամ արդեն քաղաքական դատավարություն եղել է, բայց տարբեր մարդիկ, տարբեր նպատակներով դատավարությունն արագ անցկացրել են: Այդ պատճառով դատավարության արդյունքները չեն բավարարել որևէ մեկին:

«Հիմա այնպիսի իրավիճակ է, որ ներկայիս քաղաքական գործընթացներին հեռուստացույցով հետևում է նաև գլխավոր հանցագործը (Նաիրի Հունանյան-խմբ.), որն իր մեկուսարանում ենթադրություններ և եզրակացություններ է անում»,-ասաց Սարգսյանը և հավելեց, որ յուրաքանչյուր հանցագործ ժամանակի ընթացքում մտածում է, թե ինչպես է իրեն ձեռնտու գործարք կնքել և օր առաջ դուրս գա բանտից:

Նրա խոսքով` նման հանցագործության գնացած ստահակը, ամեն ինչի ընդունակ է։ Սարգսյանը չի բացառում, որ Նաիրի Հունանյանը հիմա, իմանալով, որ իր կողքի խցում է նստած ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կփորձի օգտվել դրանից և որոշակի բաներ ասել, որը կարող է լինել  ճշմարտություն կամ սուտ և որոշակի շահեկան վիճակում հայտնվել:

Ստեփանյան. «Եթե «Հոկտեմբերի 27»-ը կազմակերպված էր, ուրեմն արմատները շատ խորն են»

Արամ Սարգսյանը կարծում է, որ «Հոկտեմբերի 27»-ի նման բարդ դատավարությունները պիտի տեղի ունենան այնպիսի ժամանակաշրջաններում, երբ դատաիրավական համակարգն ամբողջությամբ ձևավորված կլինի և կունենա հանրային լուրջ վստահություն , երբ պետությունն իսկապես ուժեղացած կլինի:

Пресс-конференция замначальника Комитета госдоходов Армении Рустама Бадасяна (11 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Նաիրի Հունանյանի համար կա մի քանի սցենար. նախարար

Հիշեցնենք, որ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ,  ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանել էր ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։

2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։

Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։

Պաշտոնապես բացահայտված այս հանցագործությունն առ այսօր հանրության մեջ բազում հարցականներ է առաջացնում, որոնք դեռ պատասխան չունեն։

Լրահոս
0