Адвокат Ерванд Варосян ответил на вопросы журналистов (23 октября 2019). Ереван

Ինչու Արսեն Բաբայանի գործին չի կցվել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի ցուցմունքը

149
(Թարմացված է 18:33 23.10.2019)
Դատարանը քննում է Արսեն Բաբայանին կալանավորելու ՀՔԾ–ի միջնորդությունը, ինչպես նաև պաշտպանների` կալանավորման ոչ իրավաչափության մասին բողոքը։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով հարցաքննվել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Առուշան Հակոբյանը, սակայն այդ հարցաքննության արձանագրությունը Բաբայանի պաշտպաններին չի տրամադրվել և դատարան էլ չի ներկայացվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։

Նշենք, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այս պահին քննում է ինչպես Բաբայանին կալանավորելու ՀՔԾ–ի միջնորդությունը, այնպես էլ պաշտպանների` կալանավորման ոչ իրավաչափության մասին բողոքը։

«Մենք համոզված ենք, որ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Առուշան Հակոբյանը հարցաքննվել է, սակայն այդ հարցաքննության արձանագրությունը մեզ չի տրամադրվել և դատարան էլ չի ներկայացվել։ Այն ակնհայտ արդարացնող ապացույց է, դրա համար էլ չի ներկայացվել դատարան»,–ասաց նա։

Կան մարդիկ, որոնք պատրաստ են Գագիկ Խաչատրյանի համար վճարել 230 մլն դրամ գրավը. պաշտպան

Հայտնել էինք, որ Գագիկ Հարությունյանի ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին դիմումը ՍԴ աշխատակազմի ընդհանուր բաժնից ելքագրվել և աշխատակազմի ղեկավարի միջոցով ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին է հանձնվել 2018–ի մարտի 5-ին, մինչդեռ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պաշտոնապես ստացած չլինելով Գագիկ Հարությունյանի հիշյալ դիմումը, 2018 թ. մարտի 2-ին ապօրինի ստորագրել և հանդես է եկել ՍԴ նախագահի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությամբ:

Իսկ այսօր Առուշան Հակոբյանը, հարցազրույց տալով,հայտնել էր, որ ինքն այդ գրությունը մարտի 2-ի առավոտյան է առձեռն ԱԺ ուղարկել աշխատողներից մեկի միջոցով:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ի երեկոյան` պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական հիմնավորման համաձայն` պաշտոնական անձինք, որոնց թվում է նաև Բաբայանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել են պաշտոնեական կեղծիքներ։

Հոկտեմբերի 22-ին Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք)։

149
թեգերը:
փաստաբան, Գագիկ Հարությունյան, Արա Բաբլոյան, Երվանդ Վարոսյան, հարցաքննություն, Սահմանադրական դատարան, ԱԺ, Արսեն Բաբայան
Ըստ թեմայի
Արսեն Բաբայանի ձերբակալումը ՍԴ նախագահի դեմ սկսած օպերացիայի հերթական սերիան է. Շարմազանով
Արսեն Բաբայանին մեղսագրվող հոդվածը համաներման տակ է. քրեական գործը չէր կարող հարուցվել
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ
Հայկո Մաաս

Զոհերի թիվը ցնցող է. Գերմանիայի արտգործնախարարը` ղարաբաղյան էսկալացիայի մասին

762
(Թարմացված է 17:38 30.09.2020)
Նախարարը նշել է, որ Գերմանիան վերջին օրերին բազմաթիվ բանակցություններ է վարում, Մաասն ինքը շփվել է թուրք գործընկերոջ` Մևլութ Չավուշօղլուի հետ։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասին ցնցել է Լեռնային Ղարաբաղի իրադրության սրացման հետևանքով զոհվածների թիվը։ ՌԻԱ Նովոստին հայտնում  է, որ նա կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:

«Մենք քննարկել ենք իրադարձությունների մտահոգիչ զարգացումը։ Այդ ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում։ Հարյուրավոր զոհեր, որոնց թվում քաղաքացիական անձինք կան։ Ցնցող թվեր են»,– ասել է նա ասուլիսի ժամանակ։

Նախարարը հիշեցրել է, որ Գերմանիան վերջին օրերին բազմաթիվ բանակցություններ է վարում, Մաասն ինքը թուրք գործընկերոջ հետ շփման ժամանակ խոսել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ հակամարտության վերաբերյալ բանաձևի մասին։

«Մարտական բոլոր գործողությունները, հատկապես գյուղերի ու քաղաքների գնդակոծությունները պետք է անհապաղ դադարեցվեն, կողմերը պետք է անհապաղ վերադառնան ԵԱՀԿ հովանու ներքո ընթացող բանակցություններին։ Դա մենք կնշենք հետագա բոլոր շփումներում», - հավելել է Մաասը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 75 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

762
թեգերը:
Ադրբեջան, Արցախ, Զոհ, Գերմանիա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Արցախում երկու ուղղությամբ թուրքական F-16 ինքնաթիռներ են կիրառվել
«ՊԲ–ն շարունակում է ձախողել թշնամու գրոհները». Արցախի նախագահը տեսանյութ է հրապարակել
Գերմանիան կոչ է արել Ռուսաստանին ու Թուրքիային ազդել Արցախում տիրող իրավիճակի վրա
Գեորգի Գախարիա

Թբիլիսին առաջարկում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում կազմակերպել

124
(Թարմացված է 16:08 30.09.2020)
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան արցախա–ադրբեջանական շփման գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ առաջին պաշտոնական հայտարարությունն է արել։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Վրաստանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Թբիլիսիում և աջակցել ցանկացած ձևաչափով երկխոսության հաստատմանը:

Նիկոլ Փաշինյան, Հասան Ռոհանի
© Photo / official site of the Prime minister of RA.

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հերթական ռազմական դիմակայության հետևանքով բարդ իրավիճակ է ստեղծվել, կան մեծ թվով զոհեր, և, ցավոք, չի ստացվում դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել երկխոսությունը», - ասված է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի Facebook-յան պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ։

Գախարիան նշել է` բոլորին հասկանալի է, որ հետագա էսկալացիան խիստ բացասաբար կանդրադառնա տարածաշրջանի անվտանգության վրա։

Նա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, միջազգային դերակատարներին հորդորել է առավելագույնս օգտագործել իրենց հնարավորությունները՝ վերջ դնելու էսկալացիային և վերսկսելու երկխոսությունը։

Նրա խոսքով՝ Վրաստանը բարիդրացիական հարաբերությունների մեջ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Ավելին, Վրաստանում ապրող հայերն ու ադրբեջանցիները մշտապես կարևոր դեր են խաղացել երկրի, տարածաշրջանի զարգացման և ամրապնդման գործում։

«Նրանց խաղաղ գոյակցությունը լավ օրինակ է, որ վրացիները, հայերն ու ադրբեջանցիները կարող են Հարավային Կովկասը դարձնել խաղաղության ու զարգացման տարածք», – ասել է վարչապետը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 75 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 137 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանը դարձյալ օդ է բարձրացրել թուրքական F-16 կործանիչները. Հովհաննիսյան

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

124
թեգերը:
Գեորգի Գախարիա, Վրաստանի Հանրապետություն, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչու է Թուրքիան այս անգամ այդքան ակտիվորեն սատարում Ադրբեջանին
Արցախում երկու ուղղությամբ թուրքական F-16 ինքնաթիռներ են կիրառվել
Վալերի Դանելինը 2 երեխաների հայր էր. ի՞նչ է հայտնի հայկական Սու-25-ի օդաչուի մասին
ՌԴ զինվորականները ուշիուշով հետևում են իրադրության զարգացմանը․ Պեսկով

Ինչպես պետք է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը

0
0