Սերգեյ Կոպիրկին

Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո դրական ազդակները նկատելի էին. ՌԴ դեսպան

342
(Թարմացված է 18:57 20.10.2019)
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել է Երևանում անցկացված ԵԱՏՄ գագաթնաժողովի ու Փաշինյան– Պուտին հանդիպման արդյունքներին։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը 24News.am-ին տված հարցազրույցում ընդգծել է Երևանում ամսվա սկզբին կայացած ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի կարևորությունն ու կարծիք հայտնել նույն գագաթնաժողովի շրջանակում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքների մասին:

«Եվրասիական ինտեգրումը շատ դինամիկ գործընթաց է, որի հորիզոնները մշտապես ընդլայնվում են, որը գրավիչ է ոչ միայն անդամ երկրների համար, և որն ապացուցում է իր արդյունավետությունը՝ հաշվի առնելով նաև բավականին օբյեկտիվ դժվարությունները, որոնց առաջ կանգնում է ցանկացած ինտեգրացիոն գործընթաց»,- նշել է ՌԴ դեսպանը:

ՌԴ դեսպանը կարծիք է հայտնել, որ գագաթնաժողովն ամբողջովին արտահայտել է Հայաստանի, Հայաստանի իշխանության պատասխանատու, լուրջ և շահագրգիռ վերաբերմունքը եվրասիական ինտեգրման գործընթացին և գիտակցումը, որ ինտեգրման գործընթացը բխում է Հայաստանի շահերից:

Անդրադառնալով Երևանում կայացած Փաշինյան-Պուտին առանձնազրույցին` դեսպանը շեշտել է, որ ղեկավարների հանդիպումն ու դրա նկատմամբ Հայաստանի հասարակության հետաքրքրվածությունը վկայում է 2  երկրների միջև սերտ և խոր հարաբերությունների մասին:

Ռուսաստանը մեծ համակրանք ունի Հայաստանի նկատմամբ. դեսպան Կոպիրկին

«Հանդիպումից հետո արդեն զգացվում է, որ դրական ազդակներ կան այն ընթացիկ հարցերի լուծման գործում, որոնք գոյություն ունեն: Կարող եմ ասել, որ այդ հանդիպումը օրինաչափ շարունակությունն էր մեր երկրների միջև առկա սերտ, հուսալի, դրական և կառուցողական քաղաքական երկխոսության»,- ասել է դիվանագետը:

Հայերը մեծ ներդրում են ունեցել ֆաշիզմին հաղթելու գործում. Հայաստանում Ռուսաստանի դեսպան

ՌԴ դեսպանը նաև նշել է, որ երկու երկրներին միավորող շատ հարցեր կան, դրանցից առաջնայինը ռազմավարական դաշնակցային հարաբերություններ են։

342
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Դեսպան, Սերգեյ Կոպիրկին, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ջերմուկը մեզ շատ դուր եկավ, իսկ Ամուլսարը Հայաստանի ներքին գործն է». դեսպան Կոպիրկին
Մոսկվան երախտապարտ է Երևանին Լեհաստանի միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելու համար
Ռուսաստանի դեսպանը հերքում է. Մոսկվան Միհրան Պողոսյանին ապաստան չի տվել
«Այլ որոշումներ չեն եղել». դեսպան Կոպիրկինը` Պուտինի երևանյան այցի մասին