Ալեն Սիմոնյան

Իմ հայրն էլ լիներ, ստուգելու էին. Ալեն Սիմոնյանը` Հրայր Թովմասյանի հոր մասին

254
(Թարմացված է 15:41 18.10.2019)
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի հայրական տանը իրավապահների գործողությունները, Ալեն Սիմոնյանի համոզմամբ, «շատ կուլտուրական» են։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Իմ հայրն էլ լիներ, մեկ է` այցելելու էին։ Այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի հայրական տանն ԱԱԾ–ի իրականացրած գործողությունները, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Նախկին իշխանության ներկայացուցիչները սովորություն ունեին իրենց ունեցվածքը գրանցել իրենց բարեկամների անուններով և, տարօրինակ չէ, որ հիմա իրավապահ մարմինները փորձում են ճշտել` արդյոք այդ գրանցված գույքն օրինական ձևով է ձեռք բերված»,– ասաց նա։

Իրավապահ մարմինների գործողություններն այսօր, Ալեն Սիմոնյանի բնորոշմամբ, «շատ կուլտուրական են»։

Ինչ վերաբերվում է այդ գործողությունների հրահանգված լինելուն, Սիմոնյանի պնդմամբ, դրանով փորձ է արվում հարցը քաղաքականացնել, զոհի կերպար ձևավորել, ինչը, իր համոզմամբ, չի հաջողվելու։

«Մարդկանց ահաբեկելը, մարդկանց պատժելը, բանտերում մարդկանց պահելը, հետո տարբեր ֆեյքերով, լրատվամիջոցներով դա ապացուցելը, հիմնավորելը իրենց պրիմիտիվ, տափակ ոճն է։ Թող իրենց չափանիշներով մեզ չչափեն»,– ասաց Սիմոնյանը` ակնարկելով նախկին իշխանություններին։

«Պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի շահերի պաշտպանությունը». Զոհրաբյան

Հիշեցնենք` երեկ ՀՔԾ–ն հայտնեց, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել առ այն, որ մի խումբ պաշտոնատար անձինք յուրացրել են իշխանությունը։ Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (այն է` իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը) քրեական գործ հարուցելու մասին:

ՍԴ–ն պարզաբանել է, թե ինչու է մերժել Հրայր Թովմասյանի պաշտոնանկության հարցով ԱԺ դիմումը

Բաբաջանյանի հայտարարությունը վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: Բաբաջանյանը գլխավոր դատախազությանն ուղղված իր դիմումում պնդում էր, որ Թովմասյանը կատարել է օրենքի խախտումներ ՝ այդ պաշտոնը ստանձնելով 2018–ին` առանց ընդունված ընթացակարգի:

Նշենք նաև, որ երեկ ԱԱԾ աշխատակիցներն այցելել էին Հրայր Թովմասյանի հայրական տուն, ՍԴ նախագահի հայրն ու դուստրերն այսօր ԱԱԾ են կանչվել։

254
թեգերը:
հայր, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Սահմանադրական դատարան, Հայաստան, Ալեն Սիմոնյան, Հրայր Թովմասյան
թեմա:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը (104)
Ըստ թեմայի
ՄԻԵԴ–ն ընդունել է ՍԴ դիմումը. Մեծ պալատի նախագահը կողմերից գրավոր դիտարկումներ է պահանջել
Հովակիմյան. «Թովմասյանի հարցում ՍԴ անդամներն առաջնորդվել են խմբակային շահով»
Դանիելյան. «ՍԴ-ն գրավելը բռնատիրական կարգեր հաստատելու ուղի է» 
Ինչու է Թովմասյանի պաշտոնանկության հարցով դիմումը մերժվել. ՍԴ–ն հրապարակել է որոշումը

Թշնամին պարտված է. «Կովկաս-2020»–ում հայ–ռուսական զորաշարժերի ամենատպավորիչ կադրերը

4
(Թարմացված է 21:25 24.09.2020)
  • Զինծառայողը ազդանշանային հրթիռ է արձակում
  • Հայ և ռուս զինծառայողները մարտական մարտավարական գործողություններ են փորձարկում «Ալագյազ» զորավարժարանում «Կովկաս-2020»  ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում
  • «Կալաշնիկով» ինքնաձիգի փոշոտ փողը զորավարժությունների գործնական փուլից հետո
  • Տեխնիկան կրակ է բացել գրոհող պայմանական հակառակորդի ուղղությամբ
  • Վարժանքներին մասնակցել են  ռազմական և ռազմատրանսպորտային ուղղաթիռներ
  • ՀՀ ԶՈւ զրահատեխնիկան դիմում է հակագրոհի
  • Հայ–ռուսական խմբավորման «թիկունքը» զորավարժությունների ընթացքում
  • Զորավարժություններին մասնակցել է շուրջ 300 միավոր տեխնիկա, այդ թվում տանկեր և հետևակի մարտական մեքենաներ
  • Հրամանատարական կազմը հետևում է զորավարժություններին
  • Զորավարժություններին մասնակցում են 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողները
  • Պայմանական հակառակորդի դիրքերի ուղղությամբ կրակ են բացել, այդ թվում «Գրադից»
  • Հայ տանկիստները
  • Տարբերակող գրություն՝ հրետանավորի սաղավարտի վրա
  • Ռազմատրանսպորտային ուղղաթիռները զորավարժարանի երկնքում
  • Սահմանները միայն մարդիկ չեն պաշտպանում
  • «Գրադի» համազարկի պահը
  • Հայ զինծառայողները զորավարժությունների ավարտից հետո
  • Մի-24-ը ջերմային թակարդներ է արձակում
  • Հետևակի մարտական մեքենաներն ու տանկերը հայկական մոտակա գյուղի ֆոնին
  • Մի-24-ը Հայաստանի և Ռուսաստանի դրոշների ֆոնին
Հայաստանի «Ալագյազ» զորավարժարանում անցկացվեց «Կովկաս-2020» զորավարժությունների գործնական փուլը, որին մասնակցեցին շուրջ 1.5 հազար հայ և ռուս զինծառայող։ Մանրամասները՝ մեր տպավորիչ ֆոտոշարքում։

Մարտական հրաձգություններում ներգրավված էին ՀՀ ՊՆ տարբեր ստորաբաժանումներ, ռուսական ռազմաբազայի սահմանապահներ և զինծառայողներ։

Վարժանքների սցենարի համաձայն` «հակառակորդը» խախտել է պետական սահմանը, որից հետո առաջ գնացել հայկական տարածքում։ Հայ–ռուսական խմբավորումը սահմանապահների հետ համատեղ սկզբում կանգնեցրեց պայմանական հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը, այնուհետև դուրս շպրտեց նրանց երկրի սահմաններից։

Հայաստանում «Կովկաս-2020»  ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում  մարտավարական գործողություններին  ընդհանուր առմամբ ներգրավվել է ավելի քան 1.5 հազար մարդ և շուրջ 300 միավոր  ռազմական տեխնիկա, այդ թվում երկու երկրների օպերատիվ–մարտավարական, բանակային և անօդաչու ավիացիան։

«Կովկաս-2020». «Մստա-Ս» ինքնագնաց հրետանին վերացրել է «հակառակորդի» տեխնիկան

«Կովկաս-2020» զորավարժություններն անցկացվում են սեպտեմբերի 21-26-ը ՀՌՕ տարածքում և Սև ու Կասպից ծովերում` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովի գլխավորությամբ։ Զորավարժություններին մասնակցում է շուրջ 80 հազար մարդ, այդ թվում` ԱԻՆ–ի և Ռոսգվարդիայի աշխատակիցները, ինչպես նաև շուրջ 1000 զինվորականներ Հայաստանից, Բելառուսից, Իրանից, Չինաստանից, Մյանմայից և Պակիստանից։

4
  • Զինծառայողը ազդանշանային հրթիռ է արձակում
    © Sputnik / Asatur Yesayants

    Զինծառայողը ազդանշանային հրթիռ է արձակում

  • Հայ և ռուս զինծառայողները մարտական մարտավարական գործողություններ են փորձարկում «Ալագյազ» զորավարժարանում «Կովկաս-2020»  ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Հայ և ռուս զինծառայողները մարտական մարտավարական գործողություններ են փորձարկում «Ալագյազ» զորավարժարանում «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում

  • «Կալաշնիկով» ինքնաձիգի փոշոտ փողը զորավարժությունների գործնական փուլից հետո
    © Sputnik / Andranik Ghazaryan

    «Կալաշնիկով» ինքնաձիգի փոշոտ փողը զորավարժությունների գործնական փուլից հետո

  • Տեխնիկան կրակ է բացել գրոհող պայմանական հակառակորդի ուղղությամբ
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Տեխնիկան կրակ է բացել գրոհող պայմանական հակառակորդի ուղղությամբ

  • Վարժանքներին մասնակցել են  ռազմական և ռազմատրանսպորտային ուղղաթիռներ
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Վարժանքներին մասնակցել են ռազմական և ռազմատրանսպորտային ուղղաթիռներ

  • ՀՀ ԶՈւ զրահատեխնիկան դիմում է հակագրոհի
    © Sputnik / Andranik Ghazaryan

    ՀՀ ԶՈւ զրահատեխնիկան դիմում է հակագրոհի

  • Հայ–ռուսական խմբավորման «թիկունքը» զորավարժությունների ընթացքում
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայ–ռուսական խմբավորման «թիկունքը» զորավարժությունների ընթացքում

  • Զորավարժություններին մասնակցել է շուրջ 300 միավոր տեխնիկա, այդ թվում տանկեր և հետևակի մարտական մեքենաներ
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Զորավարժություններին մասնակցել է շուրջ 300 միավոր տեխնիկա, այդ թվում տանկեր և հետևակի մարտական մեքենաներ

  • Հրամանատարական կազմը հետևում է զորավարժություններին
    © Sputnik / Asatur Yesayants

    Հրամանատարական կազմը հետևում է զորավարժություններին

  • Զորավարժություններին մասնակցում են 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողները
    © Sputnik / Asatur Yesayants

    Զորավարժություններին մասնակցում են 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողները

  • Պայմանական հակառակորդի դիրքերի ուղղությամբ կրակ են բացել, այդ թվում «Գրադից»
    © Sputnik / Asatur Yesayants

    Պայմանական հակառակորդի դիրքերի ուղղությամբ կրակ են բացել, այդ թվում «Գրադից»

  • Հայ տանկիստները
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայ տանկիստները

  • Տարբերակող գրություն՝ հրետանավորի սաղավարտի վրա
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Տարբերակող գրություն՝ հրետանավորի սաղավարտի վրա

  • Ռազմատրանսպորտային ուղղաթիռները զորավարժարանի երկնքում
    © Sputnik / Asatur Yesayants

    Ռազմատրանսպորտային ուղղաթիռները զորավարժարանի երկնքում

  • Սահմանները միայն մարդիկ չեն պաշտպանում
    © Sputnik / Asatur Yesayants

    Սահմանները միայն մարդիկ չեն պաշտպանում

  • «Գրադի» համազարկի պահը
    © Sputnik / Asatur Yesayants

    «Գրադի» համազարկի պահը

  • Հայ զինծառայողները զորավարժությունների ավարտից հետո
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայ զինծառայողները զորավարժությունների ավարտից հետո

  • Մի-24-ը ջերմային թակարդներ է արձակում
    © Sputnik / Asatur Yesayants

    Մի-24-ը ջերմային թակարդներ է արձակում

  • Հետևակի մարտական մեքենաներն ու տանկերը հայկական մոտակա գյուղի ֆոնին
    © Sputnik / Asatur Yesayants

    Հետևակի մարտական մեքենաներն ու տանկերը հայկական մոտակա գյուղի ֆոնին

  • Մի-24-ը Հայաստանի և Ռուսաստանի դրոշների ֆոնին
    © Sputnik / Asatur Yesayants

    Մի-24-ը Հայաստանի և Ռուսաստանի դրոշների ֆոնին

թեգերը:
«Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն, զորավարժարան, Զորավարժություններ
Ըստ թեմայի
«Սա ինչ-որ մեկին ուղղված ուղերձ չէ»․ Փարվանյանը` հայ-ռուսական զորավարժությունների մասին
«Կովկաս -2020» զորավարժությունների ժամանակ Հայաստանում ավիացիա է գործարկվել
«Կովկաս – 2020». միջազգային զորավարժություններ, որոնք ուղղված չեն որևէ պետության դեմ
Ադրբեջանի Միլի Մեջլիսը

Դիվանագիտական սկանդալ․ Բաքվում խմբագրել են Արցախի վերաբերյալ հաղորդագրությունը

541
(Թարմացված է 23:55 23.09.2020)
Միլի Մեջլսի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության հեղինակները հիմնովին փոխել են հայտարարության տեքստը` դրանից հանելով արտահայտություններ, որոնք դիվանագիտական սկանդալի պատճառ են դարձել։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությունից հետո, որ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը սխալ են մեկնաբանվել, Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայությունը փոխել է հաղորդագրության տեքստը։

Пресс-релиз парламента Азербайджана в первоначальной версии
Ադրբեջանի խորհրդարանի մամուլի հաղորդագրության սկզբնական տարբերակը
Пресс-релиз парламента Азербайджана после брифинга Марии Захаровой
Մամուլի հաղորդագրության խմբագրված տարբերակը՝ Մարիա Զախարովայի ճեպազրույցից հետո

Սեպտեմբերի 23-ին Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը հանդիպում ունեցավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպման արդյունքում Ադրբեջանի խորհրդարանի կայքում տեղեկություն հայտնվեց, թե իբր ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը` կապված ԼՂՀ–ի հետ, խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացը»։

Մամուլի հաղորդագրության մեջ նաև այսպիսի մի արտահայտություն կար, որը վերագրվել էր Լավրովին. «Սա պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն է։ Ռուսական կողմը կարգավորման գործընթացում հանդես է գալիս 5 «օկուպացված» շրջանները վերադարձնելու, տարածքում խաղաղապահներին տեղակայելու և տրանսպորտային հաղորդակցման համակարգը վերականգնելու օգտին»։

Պատասխանելով Sputnik–ի հարցին՝ Զախարովան ընդգծել էր, որ Ռուսաստանի դիրքորոշումն այդ հարցի առնչությամբ քաջ հայտնի է։ Նա խնդրել էր այսուհետ կողմնորոշվել հենց այդ դիրքորոշմամբ, այլ ոչ թե «տարատեսակ մեկնաբանություններով, որոնք արվում են ոչ ռուսական կողմից»։

Ինչ վերաբերում է ԼՂՀ հակամարտության կարգավորմանը, ապա այսօր ադրբեջանական կողմի հետ Լավրովի հանդիպման ընթացքում, ըստ նրա, քննարկվել են հակամարտության կարգավորման` նախկինում հնչած հիմնական սկզբունքները, «որոնք ենթադրում են ԼՂՀ կարգավիճակի հարցի լուծում, ինչպես նաև դրա շուրջ գտնվող տարածքների ազատում»։

Եվ ահա դիվանագիտական սկանդալից հետո Ադրբեջանի խորհրդարանի կայքում հրապարակված հաղորդագրության տեքստը խմբագրվել է, մեջբերումը գլխիվայր փոփոխվել, իսկ Նիկոլ Փաշինյանի մասին հիշատակումը, «օկուպացված 5 տարածքների վերադարձի» և «խաղաղապահների տեղակայման» մասին խոսքերն անհետացել ։

«Սերգեյ Լավրովը ԼՂՀ հակամարտության առնչությամբ հայտարարել էր, որ Ռուսաստանը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ աջակցում է խնդրի լուծմանն ու ջանք չի խնայում այս ոլորտում։ Ռուսաստանը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»,– նշված է փոփոխված տարբերակում։

Բացի այդ, այս մեջբերումից առաջ երկու նախադասություն է հայտնվել Գաֆարովային վերագրվող, որոնք չկային նախորդ տարբերակում։ Ահա դրանք. «Ցանկացած դեպքում Ադրբեջանը կազատի իր հողերը բռնազավթումից։ Ադրբեջանցի ժողովուրդը երբեք թույլ չի տա իր տարածքում երկրորդ հայկական պետություն ստեղծել»։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ–ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ ադրբեջանական հաղորդագրությունները տեղեկատվության հուսալի աղբյուր չեն։

541
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Ղարաբաղյան հակամարտություն, Մարիա Զախարովա, Սերգեյ Լավրով, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանական կողմի գործողությունները սահմանին մեծացնում են լարվածությունը. Ստեփանյան
Տեղեկություններ կան, որ օտարերկրյա ահաբեկիչ զինյալներ են տեղափոխվել Ադրբեջան. Մնացականյան
Ադրբեջանական ԶԼՄ–ները փորձել են Շահումյանի հայկական եկեղեցին ներկայացնել որպես ալբանական
Նախապայման դնում է Ադրբեջանը. Փաշինյանն արձագանքել է համանախագահների առաջարկին