00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թբիլիսիի համար շատ կարևոր է, կամ ինչու է Վրաստանի վարչապետը Բաքվից հետո գալիս Երևան

Բաժանորդագրվել
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հայաստանյան գալիք այցն արդեն դրական գնահատականներ ու արձագանք է ստացել Երևանի ու Թբիլիսիի փորձագիտական ու քաղաքական շրջանակներում։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի այցը Հայաստան նոր խթան կհաղորդի հայ–վրացական լավ հարաբերություններին։ Դրանում համոզված են թե՛ հայ, թե՛ վրացի փորձագետները։

Внеочередное заседание парламента Грузии - Sputnik Արմենիա
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան գալիս է Երևան

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի առաջին պաշտոնական այցը ծրագրված է հոկտեմբերի 15–ին։ Նա Երևան է գալիս Բաքու այցելելուց հետո, որը կայացել է հոկտեմբերի 9–ին։ Հայաստանից հետո Գախարիան մտադիր է այցելել Թուրքիա։

Վրաստանի վարչապետի այցը Հայաստան վկայում է, որ Թբիլիսին հասկանում է հարևան երկրների հետ լավ հարաբերություններ ունենալու կարևորությունը, հատկապես 2019թ–ին երկրի կառավարությունում տեղի ունեցած փոփոխությունից հետո։ Այդ տեսանկյունից վրացագետ Ջոնի Մելիքյանը դրական է գնահատում Գախարիայի հայաստանյան այցը, որը վարչապետի կարգավիճակում առաջին անգամ է գալիս Երևան։

«Երկու երկրների վարչապետների միջև կապեր հաստատելու, ընթացիկ օրակարգը քննարկելու, հարաբերությունները թարմացնելու անհրաժեշտություն կա։ Պետք է հասկանալ, թե որ նախագծերը չեն իրագործվել, լուծել մի շարք կուտակված հարցեր», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մելիքյանը։

Видеомост в Sputnik Армения. Джонни Меликян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մելիքյան. «Գախարիայի այցից հետո ակտիվացում կնկատվի հայ–վրացական հարաբերություններում»

Նրա խոսքով` այցի ընթացքում կողմերը կքննարկեն ենթակառուցվածքի, զբոսաշրջության ոլորտում կոոպերացիայի համար հնարավորություններ ստեղծելու, առևտրատնտեսական հարաբերությունները խորացնելու հարցեր, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն Վրաստանի տարածքով ցորեն տեղափոխելու մասին։

Հիշեցնենք, որ Վրաստանը 2018թ–ին ծրագրում էր արգելք սահմանել իր երկրի տարածքով ավտոտրանսպորտային միջոցով Հայաստան ցորեն և եգիպտացորեն տեղափոխելու համար։ Ավելի ուշ այդ արգելքը հետաձգվեց մինչև 2019թ–ի հոկտեմբերի 1։ Սակայն Թբիլիսին մինչև հիմա վերջնական որոշում չի կայացրել, և հարցը առաջվա պես բաց է մնում։

Փորձագետը նաև լիովին տրամաբանական է համարում, որ Գախարիան տարածաշրջանային ուղևորությունը սկսել է Բաքվից։ Դա վկայում է վրաց–ադրբեջանական հարաբերություններում Դավիթ–Գարեջի վանական համալիրի հարցում թյուրիմացության մասին, որը պետք է շտապ լուծվի։

«Բաքու այցելելն ուղղված էր հենց այդ հարցի լուծմանը։ Կարգավորելով իրավիճակը վրաց–ադրբեջանական հարաբերություներում` Վրաստանի վարչապետը կգա Երևան», – ասաց Մելիքյանը։

Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին պետ Պետրե Մամրաձեն կարծում է, որ երկկողմ հարաբերությունների մակարդակը կախված չէ այցերի հերթականությունից։ Նա Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Գախարիան Բաքու է մեկնել Դավիթ–Գարեջի վանական համալիրի հարցը լուծելու համար։

Делегация Министерства внутренних дел Грузии посетила Армению - Sputnik Արմենիա
Փաշինյանը հեշտությամբ լեզու կգտնի Գախարիայի հետ. նա նոր մարդ չէ Հայաստանի համար

«Գախարիան չէր կարող ժամանակ կորցնել համալիրի շուրջ վիճելի պահերը լուծելու հարցում։ Թբիլիսիի համար կարևոր էր լուծել այդ հարցը, ինչն էլ վարչապետն արեց Բաքվում», – ասաց Մամրաձեն։

Նրա խոսքով` Վրաստանի վարչապետի այցը Երևան կարևոր է երկկողմ հարաբերությունները խորացնելու համար և նոր խթան կհաղորդի դրանց։ Մամրաձեն նշեց, որ Վրաստանում, ելնելով իրենց աշխարհաքաղաքական դիրքից, հասկանում են հարևանների հետ կապեր հաստատելու կարևորությունը։ Մամրաձեի խոսքով` հատկապես իշխանափոխությունից հետո Փաշինյանի և Գախարիայի միջև անձնական հանդիպումը կարևոր է։

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանն էլ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց` Գախարիայի այցը Վրաստան ևս մեկ անգամ ապացուցում է, որ Թբիլիսին շահագրգռված է Երևանի հետ ավելի ամուր և եղբայրական հարաբերություններ ունենալու հարցում։

Հիշեցնենք, որ Գախարիան երկու անգամ եկել է Երևան. 2017թ–ի հունիսի Վրաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնում և 2018թ–ի փետրվարի ՆԳՆ ղեկավարի պաշտոնում։

Լրահոս
0