ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան. արխիվային լուսանկար

Միրզոյանն իրավապահներին հորդորում է ուսումնասիրել ԱԺ լսումների ձայնագրությունը

114
(Թարմացված է 19:15 07.10.2019)
Հյուսիսային պողոտայի տարածքում հանրային գերակա շահ հայտարարված մասնավոր սեփականության իրավունքի խախտման դեպքերը պետք է արժանանան իրավական գնահատականի։ Արարատ Միրզոյանը վստահեցնում է` իշխանությունն այդ հարցում կաշկանդվածություն չունի։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հյուսիսային պողոտայի տարածքում հանրային գերակա շահի հռչակման ու դրան հաջորդած գործընթացները պետք է քննության առարկա դառնան անցումային արդարադատության շրջանակներում։ Այսօր ԱԺ–ում «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների  ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Այսօր բազմաթիվ ելույթներում նշվեցին հանգամանքներ, որոնք իրավապահ մարմինների ուշադրությանն են արժանի։  Եվ ես այս ձայնագրությունը լսումներից հետո ուղարկելու եմ իրավապահ մարմիններին»,– խոստացավ Միրզոյանը։

ԱԺ նախագահը հայտարարեց, որ ՀՀ նոր իշխանությունը որևէ կաշկանդվածություն չունի այդ գործերի քննությունն իրականացնելու։

«Այդ գործընթացում դրսևորվել են գործադիր իշխանության բարձրադիր օղակների, շատ բարձրաստիճան պաշտոնյաների ինքնիրավչությունը, կամայականությունը, իսկ գուցե նաև սեփական բիզնես և ֆինանսական շահերը։ Այսինքն` մենք խոսում ենք անցումային արդարադատության մասին»,– ասաց Միրզոյանը` հավելելով, որ փաստերի հաստատման դեպքում մեղավորները պետք է բացահայտվեն ու պատժվեն։

ՄԻԵԴ վճռով Հայաստանը պետք է 1 միլիոն 608 հազար եվրո վճարի ՀՀ քաղաքացի Յուրի Վարդանյանին

Արարատ Միրզոյանը շեշտեց, որ 2000-ականների սկզբում տեղի ունեցած գործընթացներում դրսևորվել է ոչ միայն գործադիր իշխանության շահագրգիռ վերաբերմունքը, այլև դատական իշխանության կախումը գործադիր իշխանությունից։

«Եվ սրա վկայությունն այն է, որ բազմաթիվ վճիռներ այսօր հակառակ ավարտ են ունենում ՄԻԵԴ–ում։ Եվ այն պայմաններում, երբ մի քանի տասնյակ մարդիկ դոլարային միլիոնատերեր են դարձել այս գործընթացի արդյունքում, այսօր ՀՀ–ը ՄԻԵԴ վճիռների արդյունքում պարտավորվում է, կարծեմ, արդեն շուրջ 2 մլն եվրոյի չափով փոխհատուցում տրամադրել տուժողներին»,– ասաց Միրզոյանը։

«Գուցե հարցը կացնով լուծելու պահանջարկ կա, բայց մենք այդպես չենք կարող». Արարատ Միրզոյան

ԱԺ–ը նախագահը կարևորեց մեկնարկող վերաքննության արդյունքում տուժողների իրավունքները վերականգնելու անհրաժեշտությունը։

114
թեգերը:
Հյուսիսային պողոտա, ՀՀ ՄԻՊ, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), ՀՀ Ազգային ժողով
Ըստ թեմայի
Հայաստանում կանայք օրենքով կարգելեն ամուսիններին խաղադրույքներ կատարել
Անցումային արդարադատությունը անհրաժեշտ է հանրությանը հաշտեցնելու համար. դրա կարիքը չկա
Ի՞նչ կտա հայկական կինոարտադրությանը «Կինոյի մասին» նոր օրենքը. 3 նախագիծ է ներկայացվել
Զոհրաբ Մնացականյան

«Պատրաստ եմ աշխատել յուրաքանչյուրի հետ». Մնացականյանը` Ադրբեջանի ԱԳ նոր նախարարի մասին

55
(Թարմացված է 12:04 01.08.2020)
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խոսել է Ադրբեջանի նորանշանակ գործընկերոջ հետ հնարավոր շփման մասին։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեռ առիթ չի ունեցել հանդիպելու Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, սակայն սպասում է այդ հանդիպմանը: Մնացականյանն այս մասին հայտնել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ` անդրադառնալով Ադրբեջանի նոր արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հնարավոր շփմանը։

«Պատրաստ եմ աշխատել յուրաքանչյուրի հետ, իհարկե, համաչափ պատասխանատվություն կրող անձի, արտաքին գործերի նախարարի հետ՝ այս գործընթացն առաջ տանելու համար, անկախ նրանից, թե ով է այդ անձը: Բնականաբար, ակնկալում եմ, որ գործ կունենամ կառուցողական և պատասխանատու մեկի հետ, որի հետ ես կսկսեմ աշխատել»,–ասել է Մնացականյանը։

Նա նշել է, որ Հայաստանի համար այժմ շատ էական է, որ լավագույնս ամրագրենք այս դեէսկալացիան և նախապատրաստվենք աշխատանքի հաջորդ փուլին:

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի` արդեն իսկ նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հունվարի վերջին տեղի ունեցած հանդիպման ժամանակ բոլոր ուղղություններով ունեցել են բավական երկար, բովանդակալից և խորքային աշխատանք։ Մնացականյանի խոսքով` Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարի հունվարին կայացած հանդիպումից հետո պետք է անցնեին հաջորդ փուլերին, որին Հայաստանը բացարձակապես պատրաստ էր։ Ավելին, գարնանը ևս մեկ հանդիպում էր նախատեսված, որը, սակայն, համավարակի պատճառով կյանքի չկոչվեց։

Շրջանառության մեջ դրված հայտագիրը Հայաստանի պատասխանն է զորավարժություններին. ԱԳ նախարար

Նախարարը ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին որպես հարմար թշնամի օգտագործելն անընդունելի և անարդյունավետ է։ Նրա խոսքով` շատ ավելի օգտակար կլինի, եթե Ադրբեջանը կարողանա ավելի արդյունավետ անդրադառնալ իր ներքաղաքական հարցերին, իր ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, կոռուպցիային առնչվող հարցերին ինքնուրույն, առանց Հայաստանին որպես հարմար թշնամի օգտագործելով:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքից ազատել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին։ Ալիևի հրամանագրով կրթության նախարար 47-ամյա Ջեյհուն Բայրամովը նշանակվեց Ադրբեջանի ԱԳ նախարար։

55
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ջեյհուն Բայրամով, Նախարար, Զոհրաբ Մնացականյան
Ըստ թեմայի
Իսրայելական «դրոնաթափ». Հրեական պետությունը կվերանայի՞ Ադրբեջանի հետ իր քաղաքականությունը
Քանի՞ անգամ է Ադրբեջանը խախտել կրակի դադարեցման ռեժիմը հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը
55 վնասված տուն, 37 քրգործ. Ադրբեջանի արարքը պետք է գնահատվի միջազգային չափորոշիչներով
Զոհրաբ Մնացականյան

Շրջանառության մեջ դրված հայտագիրը Հայաստանի պատասխանն է զորավարժություններին. ԱԳ նախարար

89
(Թարմացված է 11:30 01.08.2020)
Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Թուրքիայի` այս օրերին վարած քաղաքականությանը` ասելով, որ Թուրքիան ի ցույց չի դնում փոխադարձ հարգանք։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Թուրքիայի դիրքավորումն այս զարգացումների լույսի ներքո արտահայտում է Թուրքիայի՝ այս շրջանում ձևավորված ապակառուցողական և ապակայունացնող քաղաքականությունը։ Նման կարծիք է հայտնել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ` անդրադառնալով տավուշյան իրադարձություններին Թուրքիայի աննախադեպ ներգրավվածությանը։

«Թուրքիայի դիրքավորումն արտահայտում է Թուրքիայի՝ այս շրջանում ձևավորված ապակառուցողական քաղաքականությունը, որին մենք ականատես ենք եղել և շարունակում ենք ականատես լինել Արևելյան Միջերկրականում, Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում: Եվ այն, ինչ տեղի էր ունենում հուլիսի 12-ից հետո, նպատակ ունի արտահանելու այդ ապակայունացնող քաղաքականությունը Հարավային Կովկասում»,–ասել է նախարարը։

Նրա խոսքով` Թուրքիայի այդ նպատակն անընդունելի է, և դրան Հայաստանը դիմակայում է բոլոր հնարավոր միջոցներով և դիմակայելու է այն առումներով, որ Հարավային Կովկասի ապակայունացման որևէ փորձ տարածաշրջանի հարևանի կողմից ՀՀ–ի համար անընդունելի է լինելու: Այդ առումով, ըստ Մնացականյանի, Հայաստանն օգտագործում է իր ձեռքում եղած բոլոր հնարավոր գործիքները՝ թե՛ ազգային, թե՛ միջազգային մեր բոլոր ձևաչափերի ակտիվացման միջոցով: 

Մնացականյանն անդրադարձել է նաև օրերս Հայաստանի կողմից  շրջանառության մեջ դրված հայտագրին` Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի կողմից Հայաստանի տարածք տեսչական այցերի կասեցմանը։ Նրա գնահատմամբ` դա Հայաստանի համաչափ արձագանքն էր այն գործողություններին, որ իրականացնում են այսօր Թուրքիան և Ադրբեջանը միասին։ Խոսքը ռազմական զորավարժությունների մասին է, որոնք տեղի են ունենում այն ժամանակ, երբ և՛ միջազգային հանրության, և՛ համանախագահների ամբողջ ռեսուրսը ներդրվում է դեէսկալացիայի ամրապնդման վրա։

Թուրքիայի զորավարժություններն ու Էրդողանի արկածախնդրությունը. ինչ մեսիջներ ունեն դրանք

«Սա, իհարկե, անընդունելի է։ ԵՍԶՈւ-ի և Վիեննայի փաստաթղթից բխող այդ ռազմական ստուգումներն իրենց մեջ պարունակում են շատ էական գործիք։ Դա գործիք է փոխվստահության ձևավորման և գործիք է անվտանգային շահերի հավասար, փոխադարձ հարգանքի։ Այն, ինչ անում է Թուրքիան, բնականաբար, ի ցույց չի դնում նման փոխադարձ հարգանք, և սա հավասարազոր պատասխան քայլն էր Հայաստանի կողմից»,–ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ թուրք–ադրբեջանական ռազմական համագործակցության շրջանակում այս օրերին` հուլիսին 29–ից օգոստոսի 10-ը, անցկացվում են համատեղ պլանային զորավարժություններ, այդ թվում նաև` Հայաստանի հետ սահմանին։

ՀՀ ԱԳՆ–ն հուլիսի 29-ին հանդես եկավ հայտարարությամբ` ասելով, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելությունը շրջանառել է հայտագիր՝ ի գիտություն ԵԱՀԿ մասնակից պետություններին և ԵՍԶՈՒ պայմանագրի (Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի) անդամ երկրներին` տեղեկացնելով, որ Հայաստանը այսուհետ կասեցնում է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի տարածքում անցկացվելիք տեսչական այցերին։

Համաձայն հայտագրի՝ Հայաստանի այս որոշումը կայացվել է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի սկզբունքների հիման վրա և բխում է Հայաստանի անվտանգային շահերից և մտահոգություններից:

Համընկնում են արդյոք Ռուսաստանի և Թուրքիայի տեսակետները Ղարաբաղի հարցում. ՌԴ ԱԳՆ պատասխանը

ՀՀ տարածքում ցանկացած տեսչական այցի իրականացումը Թուրքիայի կողմից, որը բացահայտ կերպով աջակցում է Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ռազմական գործողությունները և հանդես է գալիս աննախադեպ սպառնալիքներով, մասնավորապես՝ 2020թ. հուլիսի 12-ից սկսած, բացասաբար կանդրադառնա Հայաստանի անվտանգային շահերի վրա և կարող է վնասել Հայաստանի բնակչության անվտանգությունը:

89
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Տավուշ, Սահման, Զորավարժություններ, Հայաստան, Թուրքիա, Զոհրաբ Մնացականյան
Ըստ թեմայի
Սեպտեմերիանա. ինչպես հույներին վտարեցին Թուրքիայից
«Անկասկած, ուժի ցուցադրում է». Քոչարյանը` ադրբեջանա–թուրքական զորավարժությունների մասին
Թուրքիայից դոնդողանյութ ու կոլագեն կմատակարարվի ԵԱՏՄ երկրներ

Իբիցա թռչող ինքնաթիռի ուղևորները կռվել են դիմակի պատճառով. տեսանյութ

0
Տեսանյութում երևում է` ինչպես են տղամարդիկ ծեծում իրար։ Ստիպված միջամտում է ինքնաթիռի անձնակազմը։

Իբիցա թռչող ինքնաթիռի ուղևորների վեճը վերածվել է ծեծկռտուքի։ Պատճառը եղել է այն, որ նրանցից մեկը հրաժարվել է դիմակ դնել։

Նոր ավիափոխադրող հայկական շուկայում. դեպի ուր կթռչեն Fly Armenia Airways–ի ինքնաթիռները

Համացանցում տարածված տեսագրությանը կից գրված է. «Խուճապ և դաժան ծեծկռտուք։ Անհնազանդ ուղևորը հրաժարվել է դիմակ դնել ինքնաթիռում»։

Կրակով-Դուբլին չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել գրության պատճառով

Կադրերում երևում է, թե անձնակազմի անդամներն ինչպես են փորձում են հանգստացնել մինչև գոտկատեղը մերկացած տղամարդուն, բայց նա շարունակում է ագրեսիվ պահել իրեն ու քաշքշում է մյուս ուղևորներին: Ի վերջո, նրան պառկեցնում են գետնին և կապում ձեռքերը։

Մեքսիկայի նախագահը վաճառքի է հանել իր ինքնաթիռը

 

0
թեգերը:
Ծեծկռտուք, ուղևոր, ինքնաթիռ
Ըստ թեմայի
«Շերեմետևոյում» երկու ինքնաթիռ բախվել են միմյանց. տեսանյութ
Lարախաղաց առնետը վազվզում է Մոսկվայի օդային գծերի լարերով. տեսանյութ
Մինսկ-Երևան չվերթի ուղևորի ուղեբեռում թմրանյութեր են հայտնաբերվել