Ալեն Սիմոնյան. արխիվային լուսանկար

«Սատանայի փաստաբան» Հրայր Թովմասյանը գնալու է Սերժ Սարգսյանի հետևից. Ալեն Սիմոնյան

325
(Թարմացված է 14:15 03.10.2019)
Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Սահմանադրությունը Հրայր Թովմասյանը գրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «վրայով», որպեսզի նա իրեն ՍԴ նախագահ նշանակի։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը գնալու է իրեն նշանակողի հետևից։ Այս մասին Սիմոնյանն ասաց ԱԺ–ում «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած` Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քննարկման ժամանակ։

«Թովմասյանն իր հարցազրույցում ասում է, թե «նա, ով ինձ նշանակել է, այլևս չկա»։ Այո՛, պարոն Թովմասյան, Սերժ Սարգսյանը չկա, ու Դուք էլ գնալու եք նրա հետևից։ Սատանայի փաստաբան լինելը ձեր միակ կարգավիճակն է եղել նախորդ իշխանությունում։ Դուք նրա փաստաբանն եք եղել, ինչի համար էլ նա վարձահատույց է եղել ձեզ ու ՍԴ նախագահ նշանակել»,–ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով` Սահմանադրությունը Թովմասյանը գրել է «իր վրայով», որպեսզի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նրան ՍԴ նախագահ նշանակի։ Սիմոնյանը վստահ է` Թովմասյանը վստահություն չի վայելում, քանի որ գրել է Սերժ Սարգսյանի համար Սահմանադրություն, Ընտրական օրենսգիրք, որպեսզի վերջինս վերընտրվի։

ՍԴ-ն Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու իր կարծիքը պետք է հիմնավորի. Գրիգորյան

Սիմոնյանն անդրադարձավ նաև Թովմասյանի հայտարարությանը, թե ՍԴ շուրջ գործընթացը քաղաքական է և մեկ նպատակ է հետապնդում՝ քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել ՍԴ-ն՝ որպես արգելապատնեշ։

«Պարո՛ն Թովմասյան, Դուք ՍԴ–ն չեք, Դուք ընդամենը դրա մեկ անդամն եք։ Մի՛ վերագրեք Ձեզ ամբողջ դատարանի ֆունկցիան ու դրանով «հանցակից» սարքեք ՍԴ մյուս անդամներին։ Ի՞նչ քաղաքական որոշման մասին է խոսքը։ Դուք մի որոշում եք կայացրել, որի հետ կապված` հետաքրքրված կողմերն ընկել են կոֆեի բաժակ նայողի մոտ, որպեսզի հասկանան` ինչ որոշում եք կայացրել»,–ասաց նա։

Սիմոնյանը նշեց նաև, որ շատ բացասական է համարում Թովմասյանի` ԱԺ նիստին ներկա չլինելը։

Հիշեցնենք, որ Թովմասյանն այսօր հայտարարություն էր տարածել։

«Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վ. Վարդանյանի կողմից ինձ 2019 թ․ սեպտեմբերի 23-ին ուղղված է եղել պաշտոնական հրավեր՝ մասնակցելու հանձնաժողովի հոկտեմբերի 24-ի նիստին։ Եվ սա այն դեպքում, երբ այդ նիստն անցկացվել է սեպտեմբերի 24-ին, ինչը վկայում է խնդրի առարկա հարցի վերաբերյալ անկողմնակալ քննարկում անցկացնելու մտադրության բացակայության մասին»,–ասել էր նա` հայտարարելով, որ չի մասնակցի ԱԺ նիստին։

ՍԴ–ի` Քոչարյանի գործով ՄԻԵԴ ներկայացրած դիմումը վարույթ է ընդունվել

Ի դեպ, ԱԺ պատգամավորների 3/5–ի կողմից նախագծին հավանություն տալու դեպքում Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցը կքննարկի հենց ՍԴ–ն։

325
թեգերը:
Սերժ Սարգսյան, Նախագահ, «Իմ քայլը» դաշինք, նախագիծ, ԱԺ, ՀՀ Ազգային ժողով, Ալեն Սիմոնյան, Սահմանադրական դատարան, Հրայր Թովմասյան
թեմա:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը (33)
Ըստ թեմայի
Հարությունյան. «Հրայր Թովմասյանի գործը զուտ քաղաքական է և իրավունքի հետ որևէ աղերս չունի»
Հրայր Թովմասյանը թույլ է տվել էական կարգապահական խախտում. նախարար
ԲՀԿ–ն Հրայր Թովմասյանի դեմ նախագծի քվեարկությանը չի մասնակցի
Հրայր Թովմասյանը հայտարարություն է տարածել