Արարատ Միրզոյան. արխիվային լուսանկար

Մեզ աշխատել մի՛ սովորեցրեք. ԱԺ նախագահին զայրացրեց փոխնախարարի դիտողությունը

256
(Թարմացված է 15:48 02.10.2019)
ԱԺ նիստում լարված խոսակցություն է տեղի ունեցել ԱԺ նախագահի ու առողջապահության նախարարի տեղակալի միջև։ Միրզոյանը նկատողություն է արել փոխնախարարին։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանին առաջարկեց ԱԺ–ին աշխատել չսովորեցնել։

«Ես հասկանում եմ, որ նախարարի տեղակալը վաղուց արդեն քաղաքական, ոչ թե հայեցողական կամ մասնագիտական պատրաստվածություն պահանջող պաշտոն է, այնուամենայնիվ, կառաջարկեի այսուհետ քիչ փորձել ԱԺ–ին իր տեղը ցույց տալ կամ աշխատել սովորեցնել։ Թող գործադիրն իր աշխատանքն անի, ԱԺ–ը կպատկերացնի՝ ոնց ինքն աշխատի»,– ասաց Միրզոյանը։

Նվազագույն աշխատավարձը կբարձրանա, բայց ոչ կառավարության խոստացած չափով

ԱԺ նախագահին, ըստ երևույթին, դուր չեկավ փոխնախարարի այն դիտողությունը, թե նախքան Մաշկավարակաբանական և սեռավարակների ուսումնասիրության գիտական կենտրոնը 2017-2020թթ մասնավորեցման ցանկից հանելու մասին նախագիծ ներկայացնելը, նախ պետք էր հարցը քննարկել Պետական գույքի կոմիտեի հետ, որի ենթակայության ներքո այն ներկա պահին գտնվում է։

Կվճարի՞ «Սանիթեքն» աշխատակիցների գումարները. քաղաքապետարանը գումար փոխանցեց ընկերությանը

Նշենք, որ «Իմ քայլն» առաջարկում է կենտրոնը հանել մասնավորեցվող օբյեկտների ցանկից` որպես բացառիկ բուժծառայություններ մատուցող հիմնարկ։ Բացի այդ, նախագծի հեղինակները մտավախություն ունեն, որ նախկին իշխանությունների օրոք այն ցանկում ներառվել էր հաստաբուն ծառերով հարուստ շուրջ 2.3 հա գայթակղիչ տարածք ունենալու պատճառով։ Բուժհիմնարկի 1 քմ–ը գնահատվել է 25 000 դրամ։

256
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, Արարատ Միրզոյան, Նախագահ, ԱԺ
Ըստ թեմայի
ՀՀԿ–ի հայտարարությունն ադեկվատ չէ. Արարատ Միրզոյան
Մենք պետք է բացառենք քաղաքական բռնությունը և ճնշումները մեր երկրում. Արարատ Միրզոյան
«Գուցե հարցը կացնով լուծելու պահանջարկ կա, բայց մենք այդպես չենք կարող». Արարատ Միրզոյան
Մեզ պատերազմ է հայտարարված. Արարատ Միրզոյան