Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Հայաստանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերային հարաբերությունները

218
(Թարմացված է 22:06 01.10.2019)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն անդրադարձել է երկու երկրների ռազմավարական գործընկերային հարաբերություններին։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է։ Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը` ԵԱՏՄ աշխատանքային օրվա ավարտին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ մեր երկիրը հույս ունի այդ գործընկերությունն ավելի ու ավելի ամրացնելու։

«Շնորհակալ եմ ձեր պատրաստակամության, մեր հարաբերությունների ընկալման համար։ Վստահ եմ, որ մեր հարաբերություններն իսկապես ժամանակի հետ ավելի են ամրապնդվելու, մենք այդպես ենք տրամադրված»,– ասաց Փաշինյանը։

Ամփոփելով ԵԱՏՄ երևանյան աշխատանքները` Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ գոհ է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդում Հայաստանի նախագահության արդյունքներից։

«Կարծում եմ ԵԱՏՄ շրջանակներում նշանակալի իրադարձություններ տեղի ունեցան։ Մենք ազատ առևտրի պայմանագիր ստորագրեցինք Սինգապուրի հետ, ազատ առևտրի ժամանակավոր պայմանագիր` Իրանի հետ։ Ես անկեղծորեն ուրախ եմ, որ այդ ամենը տեղի ունեցավ Երևանում»,– ասաց վարչապետը` հավելելով, որ դեռ ժամանակ կա մինչև տարեվերջ, ու Հայաստանին կհաջողվի նոր առաջընթաց գրանցել ԵԱՏՄ–ում։

Լուկաշենկոն մեկնեց Երևանից, Փաշինյանն ու նախագահները միկրոավտոբուս նստեցին. տեսանյութ

Նշենք, որ հոկտեմբերի 1–ին Երևանում անցկացվեց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը` նեղ և ընդլայնված կազմով։

218
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը Երևանում (33)
Ըստ թեմայի
«ԱՄՆ–ի քաղաքականությունը կհանգեցնի տնտեսական ահաբեկչության». Ռոհանի
ԵԱՏՄ–ն մինչև 2025թ.–ը պետք է էլեկտրաէներգիայի և գազի ընդհանուր շուկա նախապատրաստի. Պուտին
Մինասյան․ «Սինգապուրի հետ համաձայնագիրը պատրաստվել և մշակվել է Երևանի ջանքերով»